Իսլամական հեղափոխություն,աստվածային ժողովուրդ և իսլամական ժամանակակից քաղաքակրթություն(3.Նվիրված այգաբացի տասնօրյակին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i163414-Իսլամական_հեղափոխություն_աստվածային_ժողովուրդ_և_իսլամական_ժամանակակից_քաղաքակրթություն(3.Նվիրված_այգաբացի_տասնօրյակին)
«Հեղափոխության երկրորդ քայլ»-ի բանաձևը,վերըստին ուղերձ է ուղղված Իրանի ժողովրդին և հատկապես այս երկրի երիտասարդությանը, որը հանդիսանում է «ինքնակերտման, սոցիալականացման ու քաղաքակրթության երկրորդ փուլի» հիմնական ուժը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 06:31 Asia/Tehran

«Հեղափոխության երկրորդ քայլ»-ի բանաձևը,վերըստին ուղերձ է ուղղված Իրանի ժողովրդին և հատկապես այս երկրի երիտասարդությանը, որը հանդիսանում է «ինքնակերտման, սոցիալականացման ու քաղաքակրթության երկրորդ փուլի» հիմնական ուժը։

Իսլամական ժամանակակից  քաղաքակրթության անհրաժեշտություններից  է առավելագույն ըմբռնումը և  միասնության ու համախմբվածության պահպանումը։Ումմայի միասնությունն ու ամբողջականությունը ձեռք է բերվում ժամանակի պայմաններին իրազեկ և զգոն ղեկավարության շնորհիվ,ով դժվարությունների ու նեղությունների ժամանակ   ճիշտ ուղին է  ցույց տալիս  և ումմային զգոն դարձնում  վտանգների, վնասների ու թշնամությունների հանդեպ:

Ճնշված ազգերի մեջ,քչերն  են ձգտում հեղափոխության.և այն ազգերի մեջ, որոնք ոտքի են ելել ու հեղափոխության դիմել ,հազվադեպ են նրանք,ովքեր  կարողացել են  ավարտին հասցնել աշխատանքը և բացի իշխանափոխությունից   ,պահպանել հեղափոխական գաղափարները: Բայց Իրանի ժողովրդի  փառահեղ հեղափոխությունը, որը ժամանակակից դարաշրջանի ամենայուրահատուկ և ժողովրդական հեղափոխությունն է, միակ հեղափոխությունն է, որը քառասուներեք տարի անց դեռ հաստատակամ   իր իդեալների նկատմամբ հավատարմության մեջ և բոլոր գայթակղությունների դեմ, որոնք անդիմադրելի էին թվում, պաշտպանել է իր արժանապատվությունը և իր կարգախոսների ինքնատիպությունը։

Իրանի Իսլամական Հեղափոխությունը իր յուրահատուկ դրսևորմամբ,վերջակետ դրեց պատմական երկարատև մի ստորացման:Իրանը ,որը Փահլավիների և Ղաջարների ժամանակաշրջաններում խիստ նվաստացել ու հետ էր պահվել,սկսեց զարգացման ուղիով ընթանալ: Իրանի ժողովուրդը՝ ազգային կամքով, որը համակողմանի և իրական առաջընթացի հիմքն է,Փահլավիի տխրահռչակ ռեժիմը փոխեց  ժողովրդական իշխանության, իսկ հետո երիտասարդությանը ներգրավվեց  իրադարձությունների հիմնական կիզակետում ու նրանց ղեկավարման ասպարեզ առաջնորդեց: 

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսելով Փահլավիի ժամանակաշրջանում Իրանի հետամնացության և Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցած առաջընթացի մասին,ասել է.«Մենք այս երկրի վրա Իսլամի իշխանությունից առաջ, կատարելապես հետամնաց մի ժողովուրդ էինք, կախված էինք ,գիտական առումով հետամնաց,քաղաքական առումով հետամնաց,սոցիալական առումով հետամնաց ,քաղաքական աշխարհում  մեկուսացված, այսօր Իսլամական Հնարապետության առաջընթացները  ,մեր թշնամիներին ևս ստիպել են խոստովանել :Այսօր մենք գիտական մակարդակում ,տեխնոլոգիայի մակարդակում ,աշխարհի  շատ գիտություններում ,զարգացած երկրների շարքում ենք... Իսլամական ումման իր աշխատանքով ու ջանասիրությամբ  , կարող է ձևավորել այս դարաշրջանի համապատասխան իսլամական քաղաքակրթությունը,հիմնավորել այն  ,արդյունավորել ու ներկայացնել  մարդկությանը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ  «Հեղափոխության երկրորդ քայլ»-ի  բանաձևը հրապարակելով ,հիմնական  խորհուրդներ տվեց ՝ «Մեծ իսլամական Իրան կերտելու  նպատակով հսկայական ջիհադ» անելու համար:Անկասկած, «Հեղափոխության երկրորդական քայլի»բանաձևը  վերստին մի ուղերձ էր ՝ ուղղված Իրանի ժողովրդին և հատկապես երիտասարդությանը,որը համարվում  է ,որպես մի հռչակագիր  «ինքնակերտման, սոցիալականացման և քաղաքակրթության երկրորդ փուլի համար»։Փաստորեն, այս երկրորդ քայլը հեղափոխությունը կմոտեցնի իր մեծ իդեալին, որն է «իսլամական նոր  քաղաքակրթության ստեղծումը և բարձրյալի  լույսի շողարձակման համար պատրաստակամությունը»:

Այաթոլլահ Խամենեին ներկայացնելով  իսլամական նոր քաղաքակրթության առանձնահատկությունները ասում է.«Իսլամական նոր քաղաքակրթության մեջ հոգևոր արժեքները  նյութապաշտության կողքին են, իսկ բարոյականությունը և հոգեւոր արժեքները  նյութական կյանքի առաջընթացի կողքին»:Այս ուղու շարունակությամբ իսլամական նոր քաղաքակրթությունը կիրականացնի  հեղափոխության իդեալներն ու արժեքներն իսլամական  երկրների ժողովրդին ներկայացնելու միջոցով և այս ուղղությամբ իսլամի գիտնականներն ու հոգևորականները  և աշխարհի մուսուլմանները պետք է իրենց համարեն, որպես իսլամական նոր քաղաքակրթության հիմքերի հիմնական քարոզիչներ և լրջորեն գործեն դրա ձևավորման համար։

Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իսլամական ժամանակակից  քաղաքակրթությունը ներկայացնելով ,  այն բաժանում  է երկու մասի՝ գործիքային և իրական:.Քաղաքակրթության գործիքային մասը նույն արժեքներն են, որոնք մենք այսօր ներկայացնում ենք որպես երկրի առաջընթաց։Գիտությունը, գյուտարարությունը, արդյունաբերությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, քաղաքական և ռազմական հզորությունը , միջազգային հեղինակությունը, քարոզչությունը  և քարոզչական միջոցները . բոլորը գործիքային քաղաքակրթության միջոցներ են,որ հակառակ Իրանի աստվածային ումմայի դեմ ճնշումներին, սպառնալիքներին ու պատժամիջոցներին ,այս բնագավառներում բարձր դիրքեր է նվաճել : 

Նրա համոզմաբ, քաղաքակրթության իրական մասը հենց այն  ապրելակերպն է և այն ամենը, որոնք կազմում են մեր կյանքի բովանդակությունը,օրինակ՝ ընտանիքի հարցը , ամուսնության ոճը, բնակարանի տեսակը, հագուստի տեսակը, սպառման ձևը, սննդի տեսակը, խոհարարության  տեսակը, ժամանցը, բիզնեսը , վարքագիծը աշխատավայրում, վարքագիծը համալսարանում,վարքագիծը դպրոցում, վարքագիծը լրատվամիջոցներում, որը գտնվում է հենց մարդկանց տրամադրության տակ,վերաբերմունքը ընկերոջ նկատմամբ, վերաբերմունքը թշնամու նկատմամբ, վերաբերմունքը օտարների նկատմամբ, սրանք քաղաքակրթության հիմնական և իրական մասերն են,որոնք կազմում են մարդկային կյանքի բովանդակությունը  և այս ուսմունքների հիման վրա ձևավորվում է աստվածային և վիլայաթին հետևող   ումման: 

Ըստ Սուրբ Ղուրանի, նյութական և գիտական ​​հարցերում առաջընթացը այն ժամանակ է  համարվում քաղաքակրթություն, երբ հասարակությունը և արդար անհատները գտնվում են աստվածային նպատակի ճանապարհին:Այսպիսով, Մարգարեն  իր առաքելության բնաբանն է  ներկայացնում՝ միաստվածությունը:Միաստվածությանը հաջորդող մարգարեության ճանաչողությունը  նույնն է, ինչ իսլամական միասնության և քաղաքակրթության մասին ճանաչողությունը:Մարգարեն ,հիմքը դրեց  իսլամական միասնության ու քաղաքակրթության և կատարեց բազմաթիվ սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական փոփոխություններ և  իսլամի կրոնը կարճ ժամանակում կարողացավ դառնալ համաշխարհային մեծ քաղաքակրթության հիմնադիրը։Այսպիսով, վիլայաթին հետևաող և միաստվածային ումման և դրանից բխող իսլամական քաղաքակրթությունը իրականացվում է  «Բարձրյալն Աստծու » իշխանության հիման վրա:Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հաստատելով այս հարցը համոզված  է, որ այն  հասարակությունը, որն իր գործընթացի հիմքն է դարձնում  միաստվածությունը , հասնում է այն բոլոր բարիքներին, որը կենտրոնացած  ​​է քաղաքակրթության կերտման վրա  և ստեղծում  է , խորը ,մեծ և արմատավոր  քաղաքակրթություն։

Ըստ Սուրբ Ղուրանի՝ աշխարհում գոյություն ունի երկու քաղաքակրթություն՝ մեկը գլխավորում է Աստված, մյուսը՝ սատանան,ինչպես ասվում է Բաղարա  սուրահի 257-րդ այայում.«Աստված ընկերակցում է հավատացյալներին, որպեսզի  նրանց դուրս բերի տգիտության խավարից և տանի լույսի աշխարհ,իսկ նրանք, ովքեր անաստվածության ուղիով են ընթանում , նրանց ուղեկիցներն են սատանաներն ու դևերը,որպեսզի նրանց լույս աշխարհից գցեն մոլորության խավարի մեջ,այդ խումբը դժոխայիններն են և միշտ կմնան այնտեղ»: Հետևաբար, քաղաքակրթության ճշմարտությունը իսլամի տեսակետից խավարից հեռանալն ու լույսի մեջ մտնելն է,երբ մարդը հասնում է լույսին, նա ձեռք է բերում լուսավորություն և դառնում քաղաքակիրթ։Ըստ Ղուրանի՝ աշխարհն ունի միայն մեկ վերելք  դեպի Աստված, որը հիմնված է իսլամական ումմայի միասնականության և ժամանակակից իսլամական քաղաքակրթության վրա։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,անդրադառնալով Իսլամական ժամանակակից քաղաքակրթությունը իրականացնելու համար աստվածային համայնքի պարտականություններին  ասել է.«Իսլամ աշխարհն այսօր պարտավոր է Իսլամի պես և մարգարեի պես շունչ հաղորդել այս աշխարհին ,նոր միջավայր ստեղծել ,նոր ուղի բացել : Մենք այս երևույթին ,որին սպասում ենք ասում ենք «Իսլամական նոր քաղաքակրթություն»: Մենք մարդկության համար պետք է ձգտենք իսլամական նոր քաղաքակրթության ,սա հիմնական տարբերություն ունի այն ամենի հետ ,որ գերուժերն են մտածում մարդկության մասին և գործադրում այն ,սա չի նշանակում երկրներ գրավել, սա չի նշանակում ոտնահարել ժողովուրդների իրավունքները ,սա չի նշանակում մեր բարոյականությունն ու մշակույթը պարտադրել այլ ժողովուրդներին ,սա նշանակում է աստվածային նվեր մատուցել ազգերին,որպեսզի ազգերն իրենց ընտրությամբ, իրենց լիազորությամբ և իրենց հայեցողությամբ կարողանան ընտրել ճիշտ ճանապարհը։Այն ճանապարհը, որով այսօր աշխարհի տերությունները առաջնորդել են ժողովուրդներին, սխալ և մոլորեցնող  ճանապարհ:Սա է մեր այսօրվա պարտականությունը»: 

Այսօր Իսլամ աշխարհը ,Իրանում Իսլամական հեղափոխության վերելքով և հարատևմամբ,մեծ կարողականություն ունի աստվածային ումմա կազմելու և քաղաքակրթություն ստեղծելու համար:Իրանի Իսլամական հեղափոխության սրտից  սկիզբ առած անաղարտ Իսլամը ,տարաձայնություններին ուշադրություն դարձնելուց առավել ,ուշադրություն է դարձնում ընդհանրություններին :Հենց այդ պատճառով է ,որ այաթոլլահ Խամենեին ,որպես հեղափոխության գերագույն առաջնորդ ասում է.«Միասնականությունը  լոկ քաղաքական ու տակտիկական ընթացք չէ, այլ ՝իսլամական ումմայի միասնականության անհրաժեշտությանը խորապես հավատք ընծայելն է,իսլամական աշխարհի միավորման առաջին քայլը՝. մուսուլման  համայնքների, պետությունների, էթնիկ խմբերի  և իսլամական դավանանքների  հրաժարվելն  է միմյանց դեմ  հարձակվելուց և հարվածելուց և նրանց միավորվելն է  ընդհանուր թշնամու դեմ ,իսկ հաջորդ քայլերում իսլամական երկրները պետք է համագործակցեն գիտության և հարստության, անվտանգության և քաղաքական հզորության ոլորտներում, որպեսզի հասնեն իսլամական նոր քաղաքակրթության»:

Իրանի իսլամական հեղափոխությունը,այն պայմաններում է  նշում  իր հաղթանակի քառասուներեք երրորդ տարեդարձը,որ թեև նրա չարամիտ թշնամիներն ի սկզբանե սին  ենթադրություններ ունեին և ծրագրել էին ոչնչացնել այն, սակայն համայն աշխարհում նրա ընկերները հույսով առլեցուն  միշտ տեսել են նրան հպարտ՝ հաղթահարելով մարտահրավերները և ապշեցուցիչ առաջընթաց գրանցելով:Ի խորոց սրտե ողջունում ենք այս ժողովրդին  և այն սերնդին ,ով սկսեց այս հեղափոխությունը  և հավատարիմ մնաց դրա գաղափարներին  և աշխարհի փրկչի  հազրաթ Մեհդիի գալստյան հույսով  և  Մուհամմեդ մարգարեի  իրական  Իսլամի հիմամբ ,ստեղծելով իսլամական ժամանակակից քաղաքակրթությունը ,նրա գալուստը արագացնելու համար աղոթք բարձրացնենք առ Աստված: