Շաբաթվա ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին հունվարի 23-ին ,Ֆաթիմա Զահրայի բարեբաստիկ ծննդյան օրվա առիթով, իսլամի մարգարեի ընտանիքի անդամների (Ահլե բեյթ) մի խումբ գովերգուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆաթիմա Զահրայի վեհ անհատականությանը ասել է.«Անաղարտ դիրքը, Աստծուն անվերապահ ծառայելը,և «Մուբահելեյի» իրադարձության ժամանակ՝ անարդարության ճակատում գերազանց դիրքը, Ֆաթիմայի այն եզակի առանձնահատկություններից են,որոնց մասին հստակ ձևով անդրադարձ է կատարվել Ղուրանում»:
Անդրադառնալով Իրանի ժողովրդի թշնամիների ծավալուն տեղաշարժերին՝ ԶԼՄ-ների և հազարավոր մեդիա մասնագետների ու արվեստագետների և ֆինանսական ու անվտանգության ահռելի աջակցությունների միջոցով ժողովրդի հավատքի ու մտքի վրա ազդելու նպատակով, մեծարգո առաջնորդը ջիհադի ոլորտը համարել է լուսաբանման կարևորագույն ասպարեզը և ընդգծել է.«Այս սատանայական շարժման դիմաց, կրոնական շրջանակները պետք է իրենց հարց տան, թե անարդարության դեմ արդարության պատերազմում և կեղծիքի ու ճշմարտության ճակատում իրենք որտե՞ղ են կանգնած և ինչպե՞ս են տարածում հեղափոխության հիմնական իդեալներն ու սկզբունքները»։
......
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ,2022 թվականի ծովային անվտանգության գոտիների զորավարժությունների ավարտին ,որը կայացավ իրանի,Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ , Հնդկական oվկիանոսի հյուսիսային տարածքում ,շաբաթ հունվարի 22-ին «Իրան Փրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Զորավարժությանը ներկա ուժերի համար նախատեսված վարժությունները ,հաջողությամբ են իրականացել»:Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է.«Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժի կարևորագույն նպատակը՝ ծովի վրա ժամանակին ներկա գտնվելն էր, այդ էլ ամենաբարձր պատրաստվածությամբ, ինչը հաջող արդյունքներ գրանցեց»:
.....
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը երկարաժամկետ և համապարփակ հայացքով է մոտենում Թուրքիայի հետ հարաբերություններին և համագործակցությանը» ։Ռայիսին, այս հեռախոսազրույցում, անդրադառնալով Թեհրան-Անկարա հարաբերությունների զարգացման պոտենցիալին և երկկողմ ու տարածաշրջանային ոլորտներում համագործակցությանը, հավելել է.«Իրանը ողջունում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության պլանավորումը.»:
Այս հեռախոսազրույցում ,Թուրքիայի նախագահը նաև հայտարարելով, որ Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով պատրաստել է տնտեսական զանազան համագործակցությունների ցանկ, ցանկություն է հայտնել շուտով այցելել Թեհրան։Էրդողանը նաև ընդգծելով Իրանի կողմից Թուրքիային էներգետիկայի մատակարարումը շարունակելու անհրաժեշտությունը, ասել է .«Թուրքիան, Իրանին համարում է էներգիայի հուսալի մատակարարող և ձգտում է մեծացնել համագործակցությունը Թեհրանի հետ»։
....
Իրանի և 4+1 խմբի (Ռուսաստանի,Չինաստանի,Բրիտանիայի ,Ֆրանսիայի և Գերմանիայի)միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,Վիեննայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները շաբաթ օրվանից մի քանի օրով դադարեցվել են ։Վերջին օրերին բանակցողները զբաղված էին համաձայնագրի մշակմամբ և որոշ վիճելի հարցերի շուրջ որոշում կայացնելով:Պատվիրակությունների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ բանակցությունները առաջ են ընթանում՝ չնայած որոշ հարցերի բարդությանը։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ բանակցող մյուս կողմը որքանով լուրջ մոտենա պատժամիջոցները վերացնելու հարցին և առավել լուրջ կամք դրսևորի պատժամիջոցները չեղարկելու գծով ՝Իրանի նկատի առած մեխանիզմները ընդունելու համար, այնքան կարճ կլինի վերջնական համաձայնության հասնելու ժամանակը։
.....
Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարը Թեհրան կատարած այցի ընթացքում,հանդիպում ունենալով երկրի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի հետ, քննարկել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցը։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հունվարի 26-ին ,Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով , որ Իրանի հզորությունը տարածաշրջանում ապահովում է անվտանգությունը,հստակեցրել է.«Թաքֆիրական ու ԻԼԻՊ-ի ուժերի ներկայությունը յուրաքանչյուր վայրում ,տարածաշրջանի ժողովրդի օգտին չէ,այս խմբավորումները ամերիկացիների ու սիոնիստների ստեղծածներն են և որտեղ որ ներկա են եղել ,դիմել են ոճրագործութունների»:
Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ իր հանդիպումներն ու բանակցությունները շատ օգտակար, բեղմնավոր և ապագա համագործակցությունների համար ճանապարհը հարթեցնող է բնութագրել :
.....
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց ունենալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ,անդրադառնալով Եմենում տիրող իրավիճակին և խաղաղ բնակավայրերի վրա ագրեսոր կոալիցիայի հարձակումների սաստկացմանը, շեշտել է Իրանը շարունակում է աջակցել Եմենում պատերազմին վերջ տալու համար քաղաքական լուծմանը :
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև բարձր է գնահատել Իրանի կառուցողական դիրքորոշումը,որը հովանավորում է ՝ խաղաղ գործընթացը , ռազմական հարձակումների ավարտին, հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրություն դարձնում և Եմենում հարցերի ու խնդիրների լուծման համար քաղաքական բանակցություններ վարում:
Աֆղանստանի փախստականների իրավիճակին ուշադրությունը, Աֆղանստանում համապարփակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը և միջազգային մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու Իրանի պատրաստակամությունը, այլ խնդիրներն էին, որոնք քննարկվել են Ամիր Աբդուլլահյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում։
.....
Իրանի արտաքին առևրտրի ծավալը իրանական 1400 թվականի վերջին տասը ամիսներին հասել է 133 միլիոն տոննայի և 80 միլիարդ 236 միլիոն դոլարի։
Իրանի մաքսատան գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին հունվարի 25-ին ասել է.«Այս ժամանակամիջոցում ,Իրանի արտահանումների արժեքը կազմել է 38 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցույց է տալիս 38 տոկոս աճ։Իրանի արտահանման հիմնական ուղղություններն են ՝Չինաստանը և Իրաքը։
Հարգելի ունկնդիրներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: