Հուլիս 24, 2016 17:33 Asia/Tehran

2016 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի Ստամբուլում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի 40-րդ նիստում իրանական ստորգետնյա ջրմուղը (Կանաթ) գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն: Որպես իրանական այգիների համաշխարհային գրանցման պրոցեսի երկրորդ փուլ , իրանական 11 կանաթները , որոնք համարվում են իրանական 20-րդ կոթողը , գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում :

Ջուրը սրբություն է համարվել հին իրանցիների համար : Իրանական ավանդական հավատալիքների համաձայն , ջուրն արարվել է արարչագործության երկրորդ օրը , իսկ ժամանակային առումով , դա համընկնում է իրանական թիր ամսին : Այդպիսով , ջուրն արարվել է երկնքից հետո , իսկ կենդանի մյուս էակներր արարվել են ջրից հետո : Արեգակնային հիջրեթի 8-րդ ամսի անվանումը կրում է ջուր բառն ՝ Աբան ՝ : Պարսկերենում «աբ»-ը ջուր է նշանակում : Մաքրության ու սրբության չաստվածուհի ՝ Անահիտը համարվում է ջրի պահապանը , որի մասին փաստեր կան պարսից գրականությունում : Անահիտը համարվում է բեղմնավորման , կյանքի ու  բերքատվության ակունքը : Վաղուց ի վեր , ջրի մեծարմանն ու կարևորման մասին ավանդույթներն ընդունված են եղել իրանցիների կողմից : Իրանի բնակլիմայական պայմաններից ելնելով , ջուրը մեծ նշանակություն է ունեցել իրանցիների համար , որոնք էլ տարբեր միջոցների են դիմել ջրից առավելագույնս օգտվելու համար : Ջրմուղի կամ կանաթի փորումը եղել է միջոցներից մեկը , որ հազարավոր տարիներ անց , որպես իրանական ստեղծագործ միտք , գնահատանքի է արժանանում :

Ջրմուղները ստորգետնյա թունելային անցքեր են , որտեղ ջուր է հոսում : Անցքերը փորվում են «Մայր հոր» կոչվող հորերի շարաններն իրար միացնելու համար : Հորեր , որոնք փորվում են գյուղատնտեսության և այլ կիրառումների համար ջրահեռացման ու ոռոգման համար : Թունելները կարող են ունենալ հազարավոր մետր երկարություն : Վերջապես այդ կանաթները դուրս են գալիս գետնի երեսը , որոնց կոչում են գլխավոր կանաթ :

Ջրմուղի կառուցման տեխնոլոգիան Իրանի լեռնային ու չոր շրջաններում տարածում է գտել ՔԾԱ առաջին հազարամյակում և տարածքի հողագործներին հնարավորություն է տվել երաշտային պայմաններում , երբ մակերեսային ջրեր չկան , շարունակել իրենց գյուղատնտեսական աշխատանքը : Այս գյուտն այսօր համաշխարհային ճանաչում է ձեռք բերել , իսկ ավելի ուշ , Իրանից այլ երկրներ է տարածվել : Մեր օրերին ջրմուղը կիրառում ունի Չինաստանից մինչև Մարոկո և նույնիսկ աֆրիկյան երկրներում :

Ջրմուղը ՝ որպես ջրի ապահովման միջոց , բազմաթիվ գործառույթներ ունի : Առաջինն այն , որ ջրի թունելի մեծ մասը գտնվում է գետնի տակ , ուստի փոքրանում է գոլորշիացման ու այլ եղանակներով ջրի վատնումը : Երկրորդը ՝ համակարգի էներգիան ապահովվում է ձգողականության ուժից, ուստի պոմպերի կարիք չի զգացվում : Իսկ երրորդը ՝ տալիս է ստորգետնյա ջրերի վերամշակման հնարավորություն : Պեղումները պարզել են , որ ամենահին ջերմուղն ունի երեք հազար տարվա անցյալ : Դա Գոնաբադի ջրմուղների շարանն է , որն ունի 2500 տարվա անցյալ և դեռևս աշխատում է : Մյուս կողմից , հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները , Գոնաբադի հյուսիսային դաշտերի հին կենավայրերի ջրի միակ ռեսուրսը եղել է հենց այս ջրմուղը : Ուստի Իրանին է պատկանում աշխարհի հնագույն ջրային քանալը :

Պատմական շրջաններում ապրած իրանցիները մի քանի հազարամյակ առաջ են այդ հնարքի մասին մտածել : Միջոց , որի օգնությամբ բնական ջրի աղբյուրներն ամբողջ տարվա ընթացքում հավաքվում են և հոսելով ջրում են մրգատու ծառերն ու հողագործական տարածքները : Այս գյուտն իր հետ բերեց նաև ջրային ժամացույցը և ջրաղացը : Թեև այդ գյուտերից անցում են հազարամյակներ , դեռևս համարվում է որոշ բնակելի տարածքների ջրի ապահովման լավագույն միջոցը :

Ջրմուղը ունի բաց անցքով մի հոր , որն էլ իր հերթին կազմված է մի քանի ուղղահայաց ու ստորգետնյա թեք ջրանցքներից : Հորերը բացի հորատված նյութերը գետնի երես դուրս բերելուց բացի , կատարում են նաև ստորգետնյա օդափոխության ֆունկցիա , որոնք համարվում են նաև նորորգման ու ստուգումների համար ջրմուղի անցքը : Ջրմուղի երկարությունը , որով պայմանավորված է նաև ստացվող ջրի ծավալները , տարբերվում են ըստ բնական պայմանների : Դա պայմանավորված է հատակի թեքությամբ նաև մայր հորի խորությամբ : Մյուս կողմից , ինչքան ջրի մակերեսը ցածր լինի , այդքան խորանում է մայր հորը : Ջրմուղի կառուցման կարևոր գործոններից մեկն էլ ՝ հատակի թեքությունն է : Ինչքան թեքությունը փոքր լինի , այնքան ջրմուղը երկար է ստացվելու և հակառակը : Այլ խոսքով , հատակի թեքությունն ու ջրմուղի երկարությունը հակառակ հարաբերակցություն ունեն : Տվյալների համաձայն , Իրանում ակտիվ են 36,300 ջրմուղներ , որոնց երկարությունը 217,800 , իսկ ուղղահայաց ջրանցքների երկարությունը 158,268 կմ. է կազմում :

Աշխարհի երկհարկանի միակ ջրմուղն է Սպահան նահանգի Արդեսթանի Մունի շրջանում գտնվող ջրմուղը : Ջրմուղի յուրաքանչյուր հարկում առանձին ջուր է հոսում : Հետաքրքրական է այն , որ ոչ մեկը դեպի մյուսը ճանապահ չունի : Ջրմուղը կառուցվել է 800 տարի առաջ : Ջրմուղն օգտվում է փոքր խորությամբ ստորգետնյա ջրերը հանելու համար , իսկ այդ պաշարներն այնքան էլ հարուստ չեն , ուստի տատնվող ծավալներ ունեն : ջրմուղը զգայուն է ջրհեղեղի , երկրաշարժի և այլ բնական աղետների նկատմամբ : Երբեմն կրած վնասն այնքան ծանր է լինում , որ այն վերականգնելը կամ հնարավոր չե և կամ էլ տնտեսական առումով , ձեռնտու չէ :

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է , որ իրանական ջրմուղը գրանցվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում : Իրանի Խորասանի , Յազդի , Քերմանի , Սպահանի և Կենտրոնական նահանգի 11 ջրմուղները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից : Այս ջրմուղներն ունեն 200-ից մինչև 2500 տարվա վաղեմություն : Իրանական ջրմուղի շղթայական բնույթը , որպես Իրանի մշակութային ժառանգության 20-րդ օրինակ , ստամբուլյան 40-րդ նիստում , համաշխարհային գրանցման է արժանացել : Միջազգային ժառանգության ցուցակում գրանցման համար նկատի են առնվում երկու չափանիշեր ՝ եզակիությունը և մարդկային պատմության որոշակի կարևոր փուլ խորհրդանշող ճարտարապետության ու տեխնոլոգիական առումով մշակութային ավանդույթի օրինակ ներկայացնելու հանգամանքը : Յազդ նահանգի Մահրիզ քաղաքի Հասանաբադի Զարչի , նաև կենտրոնական նահանգի Արաք քաղաքի Էբրահիմաբադի , Խորասան նահանգի Ֆերդոսի բալադեի և Գոնաբադի Ղասաբեի , նաև Սպահան նահանգում Մեյմե և Վեզուան շրջանների երկու , նաև Արդեսթանի երկհարկանի , Ջուփարի , Աքբարաբադի , և Քերման նահանգի Բարավաթի Ղասեմաբադի ջրմուղներն անցել են ցուցակում :

Իրանի ջրմուղների համաշխարհային գրանցման գործում մեծ դեր է ունեցել Ալի Ասղար Սեմսար Յազդին : Նա զբաղեցնում է «Ջրմուղի և ջրային պատմական օբյեկտների միջազգային կենտրոնի» ավագ խորհրդականի պաշտոնը : Նրա ասածով , հիշյալ 11 ջրմուղներից յուրաքանչյուրը եզակի են համարվում ՝ վաղեմության , ճարտարապետական ոճի , խորության , երկարության և նման այլ առանձնահատկությունների առումով : Ամենախորը փորված ջրմուղն է համարվում Գոնաբադի Ղասաբեի ջրմուղը ՝ 350 մետր խորությամբ : Նույնիսկ երկրաշարժից հետո , այն անվնաս է մնացել : Ամենաերկար ջրմուղն է Յազդի Զարչի ջրմուղը : Այն ունի 2115 հորեր : Ամենաջրառատն է Ֆարս նահանգի Ֆասայի Աքբարաբադի ջրմուղը : Ամենահետաքրքիրն է Արդեսթանի Մունի երկհարկանի ջրմուղը , ոըը կառուցվել է 800 տարի առաջ : Այս ջրմուղն ունի ընդհանուր ջուր , սակայն տարբեր մայր հորեր : Ջրմուղի կառուցման համար , չորս փուլեր են իրականացվում , որպեսզի 5-րդ փուլում , արդեն հնարավոր լինի ջուրը ՝ հոսող տեսնել : Ժամակային առումով հիշյալ չորս փուլներն են ՝ ենթադրվող վայրում որոնումները , նկատի առած վայրի  հայտնաբերումը , մայր հորի փորումը , նախնական ջրամատակարարման աշխատանքը , ստուգումների փուլը , ջրմուղի փորումը և վերջնական աշխատանքները : Այստեղ հրաշալի են համարվում 3-րդ և 4-րդ փուլերը , որոնք եզակի նորարարություն են ներառում :

Պիտակ