Հուլիս 27, 2016 19:21 Asia/Tehran
  • Իրանի Լութի անապատը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված Իրանի առաջին բնական ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանը Իրանի Լութի անապատի գրանցմամբ իր աշխատանքն ավարտել է այն դեպքում, երբ նախատեսված էր բնական ու մշակութային ժառանգությունների քննարկման նիստը երեք օր ևս շարունակվեր: Ստամբուլում տեղի ունեցած քաղաքական անհանդարտությունների պատճառով քննարկումները հետաձգվեցին: Հաջորդ նիստը անցկացվելու է հոկտեմբերին Փարիզում:

 

Իրանի Լութի անապատը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանի վերջին նիստում Իրանի Լութի անապատը գրանցվել է ժառանգությունների համաշխարհային ցուցակում:

Լութի անապատը այն դեպքում է գրանցվել որպես Քերմանից գրանցված 5-րդ ժառանգություն, երբ օրեր առաջ Քերման նահանգի 3 քարիզներ կամ ջրմուղներ ևս գրանցվել էին համաշխարհային ժառանգությունների ցուցակում: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվել էին՝ «Արգ»-ի միջնաբերդը, Արքայազն Մահանի այգին և Մեյմանդի ժայռե գյուղը: Այժմ Լութի անապատի գրանցմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ժառանգությունների քանակի առումով Քերմանը առաջին տեղն է զբաղեցնում Իրանում:

Համաշխարհային ժառանգությունների ցուցակում գրանցվելու համար Լութի անապատը հատուկ չափանիշներ ունի. նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարձագետները իրենց զեկույցներից մեկում անդրադարձել են այդ խնդրին: Նիստերի ընթացքում Լութի անապատի տեսգրությունների դիտումները մեծ հրճվանք պատճառեցին ներկաներին: Լութի անապատը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված Իրանի առաջին բնական ժառանգությունը և Իրանի 21-րդ համաշխարհային գրանցումն է:

Լութի անապատի աշխարհագրական դիրքը

Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որի տարածքի մեծ մասը ծածկված է անապատներով: Վիճակագրական տվյալների համաձայն Իրանի տարածքի շուրջ 65 տոկոսը ծածկված է չոր և անապատային կլիմայով: Այս երևույթը հատուկ զուգահեռականում գտնվելու արդյունքն է: Այդ զուգահեռականում գոլորշիացման չափը գերազանցում է տեղումներին և այդ տարածքներից՝ օդային չափազանց չոր զանգվածների անցումը ջրերի գոլորշիացման ու նույնիսկ հողի խոնավության գոլրշիացման պատճառ է դառնում: Հողի խոնավության գոլորշիացման բերումով հանքանյութերը մնում են հողի մակերեսին և արդյունքում այն ինչ տեսնվում է աղակալված տարածքների է նմանվում: Հանքանյութերով հագեցված լինելու բերումով այդ տարածքները բույսեր աճեցնելու ընդունակություն չունեն ու միայն աճում են բույսերի հատուկ տեսակներ, որոնք հարմարվել են աղակալված հողատարծքներին: Ուստի բուսական ծածկույթից զուրկ մակերեսը անապատների կարևոր հատկություններից մեկն է:

Իրանի Լութի դաշտը

Թեև անապատ բառը օգտագործվում է անապատների բոլոր տեսակների համար, սակայն գիտական առումով դրանք տարբերվում են միմյանցից: Կան անապատներ որոնք ամբողջությամբ բուսազուրկ են մինչդեռ այլ անապատներ ծածկված են բույսերի չափազանց նոսր զանգվածով:

 Լութի անապատը

175 հազար քկմ. ընդհանուր մակերեսով Լութի անապատը գտնվում է Քերման նահանգի հյուսիս-արևելյան հատվածում: Այն տարածվել է Հարավային Խորասան, Քերման և Սիստան ու Բալուչեստան նահանգների միջև և զբաղեցրել է Իրանի ընդհանուր տարածքի 10 տոկոսը: Լութի անապատի 80 տոկոսը գտնվում է Քերման նահանգի տարածքում: Լութի անապատը արևելքից գտնվում է Նահբանդան և արևմուտքից Նայբանդ խզվածքային գոտիների միջև: Անապատի հյուսիս-հարավ երկարությունը շուրջ 900 կմ. է, իսկ արևելք-արևմուտք երկարութոյւնը՝ շորջ 300 կմ: Լութի անապատի ամենացածրադիր շրջանը ծովի մակերեսից բարձր է 190 մետր(Կենտրոնական Լութը):

Լութի անապատում տեղի են ունեցել մեծ ու նշանավոր երկրաշարժեր: Լութի անապատի եզրերին գտնվող լեռների ստորոտներում Ք.ա. 4-րդ հազարամյակին պատկանող մարդու բնակության հետքեր են հայտնաբերվել: Լութի անապատի ամենամեծ բնակելի տարածքը «Շահդադ»-ի շրջանն է, որ շատ վաղ անցյալներում նրան «Խաբիս» էին ասում: «Սարիչ»-ի անդունդը և նույն անունը կրող նրա եզրային և բնակելի կանաչապատ տարածքը այս խորհրդավոր անապատի տեսարժան վայրերից են:

Լութի անապատի «Շահդադ» շրջանի Թզուկների քաղաքը

2004-2009 թթ. բացառությամբ 2008թ. Լութի անապատը ճանաչվել է երկիր մոլորակի ամենատաք կետը: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2005թ. 70.7 սենտիգրատ: Գիտնականները անապատի բարձր ջերմաստիճանի պատճառն են համարում հողի մուգ երանգը և մակերեսի չորությունը, այդ է պատճառը, որ ամբողջությամբ կլանվում է արևի ջերմությունը:

Լութի անապատի մակերեսի մուգ երանգը գերտաքացման պատճառ

Լութ անապատի քաղաքակրթության պատմությունը թվագրվում է Ք.ա. 3-րդ հազարամյակով: 5 հազարամյակների հասնող վաղեմությունը, որը հաստատման կնիք է ստացել տարածքում հայտնաբերված երեք հազար գտածոներով: Տասնյակ պատմական կոթողների առկայությունը այդ թվում՝ բերդերը, իջևանատները, ջրամբարները, հրաշալի բնությունը և էկոհամակարգը այդ տարածաշրջանը հռչակել են որպես աշխարհի անապատների ադամանդ:

Լութի անապատը բաժանվում է երեք աշխարհագրական տարածքների՝ հյուսիսային Լութ, կենտրոնական Լութ և հարավային Լութ, որն իմիջիայլոց ամենահարուստ բուսական ծածկույթն ունի: Աշխարհագրական այս ընդարձակ տարածքում, պատմական գրավչություններից բացի, կարող ենք տեսնել անկրկնելի բնական գրավչություններ ինչպես Շահդադի խրամատները, բացառիկ բուսատեսակները ու  նույնիսկ յուրահատուկ ու հազվագյուտ կենդանիների տեսակներ: Սթրաթիլ Զաերը Վիեննայի համալսարանի աշխարահգրության դասախոս է: Նա առաջին հետազոտողն է եղել, ով 1931-1933թթ. Լութի անապատի մասին կատարած ուսումնասիրությունների ընթացքում ավտոմոբիլ է օգտագործել: Զաերը գերմաներենով բազմաթիվ գրքեր է հրատարակել Լութի անապատի ցածրադիր տարածքների կլիմայական պայմանների և անապատի բնական երևույթների ձևավորման վերաբերյալ և «Պայքար անապատի շրջակայքում» վերտառությամբ գրքում նա ներկայացրել է Իրանի անապատների պայմաններն ու տաք ու չոր կլիմայական պայմաններ ունեցող շրջանները:

Լութի անապատի ներքին հատվածը 550-ից ավելի ցածրադիր տարածքներում չորության ու աղի առատության բերումով, որոնցում, որոշ սեզոնում երբեմն տեղումներ է լինում բուսականություն չի աճում, նույնիսկ աղին սովոր բույսերի համար էլ աճելու հնարավորություն չի լինում: Իրավիճակը նույնն է նաև Լութի անապատի  կենտրոնական հատվածի համար: Հետևաբար կենդանությունից զերծ տարածքը կապված է հողի ձևավորմանը: Սակայն ամեն բանից առաջ տեղումների ընթացքում կենտրոնական փոսի չորության բերումով այն կորցնում է իր կենսական ազդեցությունը:

Լութի անապատը անապատային հրաշալի երևույթների բնական ցուցահանդես է:

Աշխարհի ամենամեծ ցեխե քաղաքը գտնվում է այդ տարածքում: Այն հեռվից ավերակների է նմանվում: Աշխարհի ամենամեծ ավազե բուրգերը Լութի անապատի ավազե բուրգերն են: Ամենամեծ բուրգերի առավելագույն բարձրությունը 300 մետր է և գտնվում են Լիբիայում, սակայն Լութի անապատի ավազե բուրգերի բարձրությունը երբեմն հասնում է 480 մետրի: Լութի անապատում կան նաև չորրորդական խառնարանային 40 կոներ: Բաց սրճագույնից մոխրագույն և սև երանգներով ավազե ու խճե ընդարձակ տարածքներից բացի Լութի անապատում կարող ենք տեսնել «Բոված ցորենի» նման բազալտե լավաներ:

Նմուշներ Լութի անապատի ավազե բլուրներից

Քոլութներ (Քոլութը տեղական տերմին է) հսկայական խրամատներ են, որոնք առաջացել են ջրի և քամու մաշողական ազդեցության արդյունքում և ճանաչվել են որպես աշխարհի բացառիկ երևույթներ: «Ռուդե շուրը» (Աղի գետ) բավարար ազդեցություն է ունեցել այդ խրամատների պատերի խոնավության հարցում և արագացրել է նրա մաշողության գործընթացը: Քոլութների տարածքը գտնվում է Շահդադից 43 կմ հեռավորության վրա և 145մ երկարության ու 80մ լայնությամբ մի տարածք է զբաղեցրել: Քուլութների պատերը ձևավորող ու մաշեցնող ամենակարևոր քամին Սիստանի 120 օրյա քամիներն են: Քոլութների տարածության մեջ հատակը ծածկված է ավազով: Այն կետերում, որտեղ ավազ չկա աչքի է ընկնում ավազահողը:

Շահդադի քոլութը (խրամատները)

Ավազե բլուրները գտնվում են կենտրոնական Լութի արևելյան հատվածում և 50 կմ. լայնությամբ ու 100 կմ.երկարությամբ ընդարձակ տարածք են զբաղեցնում: Այդ բլուրների բարձրությունը երբեմն հասնում է 500 մետրի: Ավազե անհարթություները նկատվում են բուրգերի ու երկայնական բլուրների տեսքով:

Բուսածածկույթի առումով Հարավային Լութը այդ անապատի ամենահարուստ հատվածն է: Շահդադից 20 կմ. հեռավորության վրա մոշի թփերը տեղավորվել են Լութի անապատի «Նեբքա» կոչվող անապատային ծաղկամաններում, որոնք համարվում են ջրի, հողի ու բույսերի համակեցության հրաշալիքներից մեկը: Նեբքաների միջև գտնվող հողերը ծածկված են ավազով: Նեբքաները հաճախ այն տարածքներում են առաջանում, որտեղ միջին չափաբաժնով ավազ գոյություն ունի և ստորգետնյա ջրերն ավելի քիչ խորության վրա են կամ էլ բավարար խոնավություն կա բույսերի աճի համար: Նեբքաներ կազմող տարրերն են ավազը, տիղմը, կավահողը և ցեխը:

Նեբքաների տեսքը կապված է հյուրընկալ բույսի մեծությանը, խտությանն ու աճին: Լութի անապատում մոշի թփերր նեբքաներ ձևավորող բուսատեսակներ են: Նեբքաների բարձրությունը փոփոխվում է մի քանի դեսիմետրից մինչև մի քանի մետր և նրա երկարությունը՝ 1-10 մետր: Նեբքաներ ձևավորվելու համար առանձին թուփերը պիտի ավելի քան 15 սմ. բարձրություն ունենան: Ժամանակավոր ու մշտական նեբքաները հիմնական դերակատարություն ունեն ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխության, անապատի մակերեսային ջրերի գոլորշիացման և տարածաշրջանի քամու բերած  նստվածքների վրա:

Նեբքա կամ անապատի ծաղկաման

Ռեբդուները նեբքաներից տարբերվում են մեծ ծավալներով: Նրանց երկարությունը տատանվում է 2-7 մետրի միջև, իսկ լայնքը՝ 1-5 մետրի: Երբեմն կազմված են լինում կողք-կողքի գտնվող մի քանի կոներից: Արևմտյան Լութում ռեբդուների բարձրությունը երբեմն հասնում է 12 մետրի:

Լութի անապատի աստղազարդ գիշեր

 

Պիտակ