Օգոստոս 30, 2016 02:56 Asia/Tehran
  • Թեհրանում գումարվեց Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների զարգացման նստաշրջանը

Թեհրանում AIBD նստաշրջանի գումարումը սատարելով աշխարհի 17 երկրի ռադիո-հեռուտատեսությունների տնօրենների համագործակցության սերտացմանը կարևոր քայլ համարվեց միջազգային մեդիայի ասպարեզում Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության առավել ծաղկուն ներկայության համար:

Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների զարգացման հաստատության 15 ընդհանուր ժողովն ու տարեկան 42-րդ նստաշրջանը Իրանի ու Ասիայի մեդիայի ասպարեզի 45 գործիչների և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ գումարվեց Թեհրանում: Համաժողովին մասնակցում էին հյուրեր Հարավային Կորեայից, Թաիլանդից, Կամբոջիայից, Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Բանգլադեշից, Վիետնամից, Բութանից , Շրիլանկայից ու Սինգապուրից:

Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների զարգացման հաստատության 15 ընդհանուր ժողովն ու տարեկան 42-րդ նստաշրջանը Իրանի Ռադիո-հեռուստատեսության տնօրենի, Կամբոջիայի տեղեկատվության նախարարի, AIBD-ի տնօրենի, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի, AIBD-ի համաժողովի նախագահի, ինչպես նաև Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների մի խումբ տնօրենների ու ներկայացուցիչների մասնակցությամբ օգոստոսի 25-ից 27-ը գումարվեց Թեհրանում:

AIBD-ի տարեկան 42-րդ համաժողովում միաձայնությամբ ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսությունը 2017-2018 տարեշրջանի համար այս հաստատության ընդհանուր ժողովի նախագահ ընտրվեց: Հիշեցնենք, որ Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսությունների հաստատության ընդհանուր ժողովի նախագահության ժամանակաշրջանը երկու տարի է և այս հաստատության նախագահի ընտրությունը կատարվում է նստաշրջանին մասնակցող երկրների քվեարկությամբ:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն դոկտ. Ալի Ասկարին Ասիայի և Օվկիանիայի Ռադիո-հեռուստատեսությունների միության 42-րդ նիստի բացման հանդիսության ժամանակ ասաց. «Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը աշխարհի ամենախոշոր մեդիա-կազմակերպություններից է: Մեր երկրի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը հիմնվել է 1950 թվականին և այսօր ներառում է 31 ազգային, 66 նահանգային և 48 միջազգային ռադիո-հեռուստատեսային կայաններ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 145-ի»:

Նա մատնանշելով , որ այսօր հաղորդումների ավելի քան 70 տոկոսը ներքին արտադրություն են ընդգծեց. «Անգլերեն, արաբերեն ու իսպաներեն լեզուներով հաղորդումներ հեռարձակող «Փրես Թի Վի»-ն, «Ալ-Ալամ»-ը և «Հիսփան Թի Վի»-ն Ռադիո-հեռուստատեսության ամենալայն լսարանն ունեցող միջազգային հեռուստակայաններ են: Իրանի Ռադիո-հեռուստատեսության հարկի ներքո տարեկան արտադրվում է ավելի քան 5000 ժամ հեռուստատեսային հաղորդում, հարյուրավոր վայրկյան ֆիլմ և հազարավոր րոպե մուլտֆիլմ, որոնց մի մասն արտահանվում է: Տեխնիկական բնագավառում էլ մի քանի տարի առաջվանից սկսվել է հեռուստակայանների Էչ Դի դարձնելու գործընթացը և գործադրման փուլում են արդիական մեդիա-նախագծեր:

Նա եզրակացրեց. «Այս եռօրյա նիստն ազդեցիկ դերակատարություն կարող է ունենալ Ասիայի հին մայրցամաքի մեդիագործիչների միջև համագործակցության, բարեկամության ու համախոհության ոգու ամրապնդման ուղղությամբ»:

Ասիայի և Օվկիանիայի Ռադիո-հեռուստատեսությունների զարգացման հաստատությունը հիմնվել է 1977 թվականին և աշխատում է ՄԱԿ-ի գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերահսկողության ներքո: Դա միջպետական եզակի կազմակերպություն է, որը ծառայություն  է մատուցում Ասիայի ու Օվկիանիայի հանձնաժողովի և ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական խորհրդի անդամ երկրներին: Հաստատությունը հյուրընկալվում է Մալայզիայի կողմից և դրա քարտուղարությունը գտնվում է Կուալա Լումպուրում:

Այս միությանն անդամակցում են, թե մեդիայի բնագավառում զարգացած երկրներ, այդ թվում Ճապոնիան, Իրանը, Կորեան ու Չինաստանը և թե  քիչ զարգացած երկրները, այդ թվում Կամբոջիան, Վիետնամը, Ինդոնեզիան, Բութանն ու Պակիստանը:

Միության հիմնադրման նպատակն է քաղաքական հարցերից հեռու մնալով ապահովել անդամ երկրների միջև գիտության ու տեխնոլոգիայի շրջանառությունը: Հաստատությունը ուսումնական բնույթի է և աշխատում է մեդիայում պրոֆեսիոնալ մարդուժի դաստիարակման ուղղությամբ: Օրինակ եթե անդամ երկրներից մեկը հայտարարի, որ մանկական հաղորդումների արտադրման բնագավառում իր բեմադրիչների համար վարպետության դասերի կարիք ունի, հաստատությունն անհրաժեշտ դասավորումներ է տալիս և և անդամ ու ոչ-անդամ երկրներից փորձագետների հրավիրելով վարպետության դասընթացներ է կազմակերպում:

Իրանի Ռադիո-հռուստատեսության կազմակերպությունը 1992 թվականից անդամակցում է այս միությանը և անցած 24 տարիների ընթացքում ազդեցիկ համագործակցություն է ունեցել այս հաստատության հետ: Հատկապես վերջին մի քանի տարիներին նկատի առնելով Ասիայի ու Օվկիանիայի անդամ երկրների հետ մեդիա հարաբերությունների ընդլայնման ու միմյանց կարողություններից օգտվելու կողմնորոշումը, համագործակցություններն առավել ընդլայնվել են:

Օրինակ անցած մեկ տարվա ընթացքում Իրանը AIBD-ի հետ համագործակցել է վարպետության դասընթացների 4 շրջանների կազմակերպման հարցում, որոնցից առաջինը մանուկների համար հեռուստատեսային հաղորդումների պատրաստման թեմայով 2015 թվականի նոյեմբերին կազմակերպվեց Իրանի Ռադիո-հեռուստատեության համալսարանում:  HD և DVBT2  հեռուստատեսությունների թեմայով վարպետության երկու դասընթացներ էլ կազմակերպվելու են մոտ ապագայում:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության համալսարանն լինելով Ասիայի արևմուտքում մեդիայի միակ փորձագիտական համալսարանն իր գոյության 44 տարիների ընթացքում վարպետ մարդուժ է դաստիարակել մեդիայի համար: Համալսարանի  ուսանողներն ուսանում են տեխնիկական, արտադրության ու անիմացիայի և կապերի երեք ֆակուլտետներում բակալավրի ու մագիստրոսականի մակարդակում կազմակերպվող ձայնի ու պատկերի ինժեներության, արտադրության ու անիմացիայի բեմադրության, ժուռնալիստիկայի և մեդիայի կառավարման ճյուղերում: Համալսարանը պատրաստակամություն է հայտնել իր դասախոսական հմուտ կազմը և ուսումնական արդիական հնարավորությունները նկատի առնելով  ուսումնական ծրագրերի գործադրման ոլորտում համագործակցել AIBD-ի հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սաըդոլլահ Նասիրի Ղիդարին Ասիայի և Օվկիանիայի ռադիո-հեռուստատեսության միության նստաշրջանի բանախոսներից էր: Նա նշելով , որ AIBD-ն ծառայություններ է մատուցում ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական խորհրդի Ասիայի ու Օվկիանիայի հանձնաժողովին, ասաց. «Մեդիան հատկապես զարգացող ու զարգացած երկրներում կայուն զարգացման իրագործման ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունի: Մեդիան կարող է բարձրացնել թափանցիկության մակարդակը և հեշտացնել քաղաքացիների և որոշում ընդունողների միջև շփումը: Նաև կարող է հասարակական ու բնապահպանական հարցերում ուսումնական միջոց ծառայել»:

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օր, իսկ փետրվարի 13-ը ռադիոյի համաշխարհային օր է հռչակել, որպեսզի որոշում կայացնողները խրախուսվեն կայանների ստեղծման և ռադիոյի միջոցով տեղեկություններին հասանելիության ուղղությամբ»: Նա նշեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջին տարիներին հատկապես ուշադրություն է ցուցաբերում մեդիայից տեղեկության ստանալու վրա, որպեսզի բոլորը դրա միջոցով տեղեկություններին հասանելիություն ունենան և  վերլուծեն այդ իրադարձությունները»:

Այս նստաշրջանի նախագահ Ռոզարիտա Նիքեն Վիդիասթոթին նույնպես հույս հայտնելով այն մասին, որ ընդհանուր ժողովի նիստը կփորձի փոխանակման ու ապագա ծրագրերի քննարկման միջավայր ստեղծել, հավելեց. «Ձայն-պատկերային մեդիայի բնագավառում մեծ փոփոխությունն են տեղի ունեցել և AIBD-ն էլ այդ փոփոխություններից չի բացառվում»: Նա նշեց. «Պիտի տեսնել զարգացումների հեռանկարը և եկամտային աղբյուրներին համապատասխան հաղորդումների որակի բարելավման համար օգտվել օգտակար ծրագրերից: Այս հաստատությունը պատրաստ է լրացնել անդամ երկրների ուսումնական աղբյուրների բացերը, որպեսզի մարդու և տեխնոլոգիայի միջոցով նվազեն հասարակությունների զարգացման հետ կապված կարիքները»:

AIBD-ի նիստի ընթացքում պարգևատրվեցին հեռուստատեսային ու ռադիոյի երկվական հաղորդումներ, որոնք ընտրվել էին անդամ 17 երկրներից առաջադրված 30 հեռուստատեսային և 25 ռադիոհաղորդումների միջից: AIBD-ի ծրագրի տնօրեն և ժյուռիի անդամ Ֆիլոմենա Փրագասամը Թեհրանի նստաշրջանին մասնակցած հյուրերից էր, որը մրցության բաժին մուտք գործած ստեղծագործությունների ընտրության շուրջ ասաց. «Քննարկվեցին հեռուստատեսային 30 և ռադիոյի 25 հաղորդումներ, որոնց միջից ընտրվեցին չորս վերջնական թեկնածուները: Ստեղծագործության պատմության գիծը, ներկայացման ոճի միատարրությունը, պատկերային տարրերի և արդիական տեխնոլոգիաների օգտագործումը և բովանդակությունը լսարանին փոխանցելու հարցում հաջողելը լավագույն ստեղծագործությունների ընտրության չափանիշներից են եղել:   

AIBD -ի լավագույն հեռուստատեսային հաղորդման մրցանակները հանձնվեցին կորցված մշակութային ժառանգության վերականգնման մասին Կորեայից «Բագան՝ մեծ կայսրությունի այն կողմ» հեռուստատեսային հաղորդմանը և բախումներին վերջ տալու և խաղաղության տարածման մասին պատմող և Իրանի «Փրես Թի Վի»-ի հեռուստակայանի միջոցով արտադրված «Շինգալի երեխաները» փաստագրական ֆիլմին:

Լավագույն ռադիոհաղորդման մրցանակը հանձնվեցին Չինաստանից «Թուն Գուան գյուղի կապը դրսի աշխարհի հետ» հաղորդմանը, որը պատմում է աղքատության վերացման մասին, իսկ «Ռայնհարդ Քիուն»-ի հիշատակին լավագույն ռադիոհաղորդման մրցանակը տրվեց կրկին Չինաստանից «Թիանջինի նավահանգստում» հաղորդմանը, որը խոսում է արտակարգ իրավիճակներում ռադիո-հեռուստատեսության դերի մասին:

Նստաշրջանի ավարտին հյուրերն այցելեցին Թեհրանի պատմական, բնական ու մշակութային տեսարժան վայրերը:

 

Պիտակ