Հոկտեմբեր 08, 2016 17:24 Asia/Tehran

Տարբեր երկրներ և կազմակերպություններ տարբեր օրեր են նշում մանուկների համաշխարհային օրը: Իրանում և մի շարք այլ երկրներում, մանուկների համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 8-ին: ԻԻՀ-ում այդ օրվա առիթով, մանուկների և պատանիների մտավոր զարգացման կենտրոնի կողմից տարբեր միջոցառումներ են կազմակերպվում:

 

Մանուկների համաշխարհային օրը
 

 

Մանկությունը համարվում է մարդու կյանքի կարևորագույն ժամանակաշրջաններից մեկը , որի ընթացքում է ձևավորվում մանկան ճանաչողական, հասարակական ու հուզական զարգացումը, որն իր հերթին համարվում է նրա անհատականության հիմքը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է, որպեսզի երեխաների նկատմամբ ցուցաբերվի բազմակողմանի, անշահախնդիր ու լուրջ ուշադրություն և հույժ կարևոր են այդ ոլորտի ներդրումային աշխատանքները:  Այդ ոլորտում տարվող աշխատանքները հասարակության ապագայի գրավականն են: Հակառակ դեպքում, սերունդը, որի ձեռքերում ենք թողնելու հասարակության ապագան, ապրելու է վախի, կասկածի ու մտատանջության մեջ : Նման հասարակության անդամները բնականաբար չեն կարողանալու կատարել իրենց պարտականությունը տարբեր ոլորտներում ու ասպարեզներում:

Նյարդաբանական ուսումնասիրությունները պարզել են, որ կյանքի առաջին տարիներն առանձնահատուկ և անհերքելի նշանակություն ունեն երեխաների մտային զարգացման  մեջ : Վաղ տարիքից է երեխան սկսում ճանաչել իր շրջապատը:  Բոլոր հոգեբանները մանկության տարիները համարում են մանկան ճանաչողական զարգացան կարևոր ու զգայուն տարիները:

 

Մանուկների համաշխարհային օրը
 

 

Մեծ հոգեբան ՝ Փիաժեն մանկանը համարում էր հետաքրքրասեր մի գիտնական, ով շփվելով իրեն շրջապատող աշխարհի հետ , իր կյանքի յուրաքանչյուր փուլում , ճանաչողական նոր մակարդակի էր հասնում: Փիաժեն շփումը համարում էր մանկան կյանքի անհերքելի մասնիկը: Փիաժեի համոզմամբ, եթե երեխան զրկվի այդ հույժ անհրաժեշտ գործոնից, ապա նա մինչև իր կյանքի վերջը չի կարողանա փոխարինել այն և լրացնել այս բացը:

 

 

Փիաժե.«Երեխաները հետաքրքրասեր գիտնականներ են»

 

Մարդու հուզական ու զգացմունքային զարգացումը տեղի է ունենում մանկության տարիներին: Մանկան առաջին հուզական կապը հաստատվում է ծնողների և խնամողների հետ, ինչի արդյունքում ձևավորվում է նրա հուզական դաշտը: Եթե կյանքի այս փուլում երեխան կապ չհաստատի իր ծնողների հետ, այդ անջրպետն իր անվերականգնելի ազգեցությունն ու հետքն է թողնելու ավելի ուշ տարիներին արդեն որպես չափահաս մարդ հասարակություն մտած անձի համար:

 

Ծնողները մեծապես ազդում են երեխաների հուզական ու զգացական դաշտի զարգացման վրա

 

 

Իսլամ կրոնում կարևորվում է երեխաների նկատմամբ ուշադրությունը : Իսլամ կրոնի հիմքը դրվել է այն տարածքում և պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ աղջիկ երեխաներին թաղելը սովորական երևույթ է եղել : Իսլամի մեծ մարգարեն արաբներին զերծ է պահել այդ ավանդույթից ՝ նրանց խրախուսելով հարգել երեխաների իրավունքները: Նա ասել է.-«Հարգեք Ձեր երեխաներին և նրանց հետ վարվեք ըստ արժանվույն»:

 

Իսլամը կարևորում է երեխաների նկատմամբ հարգալի վերաբերմունքը

 

Իսլամի մեծ մարգարեի մասին պատմում են, որ նա մի օր աղթելիս երկար է  երկրպագել, ինչն էլ զարմանք է պատճառում նրա հետևորդներից մի քանիսին: Երբ ավարտվեց աղոթքը, նրան հարցրեցին երկար երկրպագելու պատճառը: Մարգարեն պատասխանեց .-« Այդ ժամանակ իմ որդին ՝ Հասանն իմ ուսերին էր, իսկ ես ցանկանում էի, որ նա ինքն իջնի իմ ուսերից: Ուստի հարկադրաբար սպասեցի և երկար մնացի երկրպագության դիրքում»: Իմամները մշտապես կարևորել են երեխաների նկատմամբ հարգալի վերաբերմունքը: Ալի էմիրապետն ասում է.-«Երեխաներին մի ստիպիր  հետևել Ձեր սովորություններին, քանզի նրանք ծնվել են տարբեր ժամանակում»: Իմամ Քազեմն ասել է.-«Առաջին գործը, որ ծնողը կատարում է զավակի հանդեպ, դա ՝ նրա համար բարի ու գեղեցիկ անուն ընտրելն է : Երեխան յոթ տարի խաղում է: Գրել-կարդալ է սովորում: Այդ յոթ տարիներին նա սովորում է կյանքի օրենքները ՝ հալալն ու հարամը: Կյանքի երկրորդ յոթ տարիներին, նա նախապատրաստվում է կրոնական ուսուցումներին ծանոթանալու համար»: Ուստի Իսլամը բազմակողմանի մոտեցում ունի մանկության տարիներին, երեխաների ճիշտ դաստիարակման նկատմամբ : Կյանքի այս փուլն անհրաժեշտ է հասարակությունում հաստատվելու առումով երեխաների անհատականությունը ձևավորելու համար: Իսլամը երեխային անկախ ու իրավունքների տեր անհատականություն է ճանաչում սաղմային շրջանից սկսյալ: Մարդկային էակ, ում նկատմամբ հարգանքն անհրաժեշտ է համարում նրա ծնողների համար:

Մեր օրերին միջազգային մասշտաբով կազմակերպություններ են հիմնադրվել ՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար, սակայն գործնականում, դրանք ցավոք ոչ այնքան գործունյա են : Ամեն օր մարդկությունը ականատես է լինում այս խոցելի խավի իրավունքների ոտնահարմանը: Երկրներում, որոնք երեխաների իրավունքների պաշտպանության հավակնորդներն  են համարվում, ուղղակի կամ անուղղակիորեն ոտնահարվում ու անտեսվում են փոքրիկ երեխաների իրավունքները: Ներկայիս մեծ թվով երեխաներ ապրում են պատերազմական պայմաններում և տևական սարսափի ու վախի մեջ: Նույնիսկ եթե նրանց հաջողվի հեռանալ այդ տագնապալի պայմաններից, օտարության  մեջ նրանց ավելի բարեկեցիկ ու լավ կյանք չի սպասում:

 

Պատերազմի մատնված երեխաները

 

Կան երեխաներ, որոնք իրենց մանկությունն անց են կացնում բանտերում ու կալանավայրերում: Նրանք հատուցում են իրենց ծնողների քաղաքական գործունեության համար: Կան նաև երեխաներ, որոնք իրենց կամքից անկախ և նույնիսկ չգիտակցելով իրենց սպասող ճակատագրի մասին, շեղվում են ճիշտ ուղուց ՝ դառնալով ԶԼՄ-ների աշխատանքային թեժ թեման:

 

آԵռամյա Այլանը հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

 

 

2015 թվականին սիրիացի եռամյա Այլանի մահը դարձավ սենսացիա ՝ լրատվամիջոցների համար: Նա դարձավ Թուրքիայի ջրերում փախստականներին փոխադրող նավակի վթարման զոհը: Թեև նրա դառը մահվան թեմայով  արժեքավոր ֆիլմեր են պատրաստվել, սակայն Այլանը և հազարավոր անմեղ երեխաների մահվան փաստը չի գրանցվել ոչ մի տեղ ՝ այս մեծ աշխարհը լքած երեխաների իրավունքները պաշտպանելու հարցում միջազգային կազմակերպությունների մշակած ոչ-արդյունավետ օրենքների պատճառով:

 

Այլանի ճակատագիրը դարձավ անիմացիայի սյուժե

 

 

Աշխարհի տաբեր կետերում պատերազմի ու բախումների հետևանքով զոհված երեխաների մասին վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ այսօր մարդկությունը մատնվել է աղետային իրավիճակի, որի համար մեղավոր են մարդու իրավուքնների պաշտպանության հավակնորդները: Եմենում 320 հազար երեխաներ թերսնվում են : Շուրջ երկու միլիոն աշակերտներ երկրում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, Բահրեյնում 1500 երեխաներ ձերբակալված են , վերջին չորս տարիներին այդ երկրում զոհվել են 15 երեխաներ : Այս բոլորը համարվում են երեխաների նկատմամբ ոճրագործությունների մի մասը : 2015 թվականի հոկտեմբերից դեկտեմբերի ընթացքում 21 պաղեստինցի երեխաներ են զոհվել:  

 

Եմենցի երեխաները թերսնվում են պատերազմի հետևանքով

 

 

Ներկայիս, ավելի քան երկու միլիոն իրաքցի երեխաներ ուսում չեն ստանում: Սիրիայի ներքին բախումների հետևանքով յոթ միլիոն 600 հազար հոգի հայտնվել է փախստականի կարգավիճակում, որոնց 75 տոկոսը կանայք ու երեխաներ են:  Այդ երեխաներն ապրում են ճամբարներում, որտեղ տարբեր հիվանդություններով վարակվելու հավանակությունը մեծ է : Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիա ՝ UNHCR -ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն, ՄԱԿ-ի ճամբարների բնակիչների կեսը սիրիացի երեխաներ են, որոնց 740 հազարը դեռևս չեն բոլորել 11 տարեկանը: «Սիրիացի երեխաները մահից են փախչում , ուստի արժանի են մեծ ուշադրության ու հոգատարության».-Պատերազմական երկրների երեխաների ցավալի իրավիճակի մասին զեկույցում գրում է արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը: Հարկ է նշել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ յուրաքանչյուր երեխայի համար  ընդամենը հինգ դոլոր գումար հատկացնելով, հնարավոր է փրկել զոհված երեխաներից 90 տոկոսի կյանքը , իսկ նրանց կենցաղային պայմանները բարելավելու համար պահանջվում է աշխարհի սպառազինական վեց շաբաթվա ծախսերը:

 

 

Սիրիացի փախստական երեխաները

 

Երեխաների համար հատուկ օր հռչակելը համարվում է նվազագույն քայլը հասարակության ապագան կերտող փոքրիկների համար: Այսօր երեխաներն ունեն միջազգային շրջանակների ղեկավարության ու տարբեր երկրների ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության կարիքը: Դա օգնելու է վնասազերծել պատերազմներն ու բախումները, որոնց զոհն են երեխաները և որոնց մեջ իրենք ոչ մի դերակատարություն չեն ունեցել:

 

 

Մանուկների համաշխարհային օրը

 

 

Պիտակ