Հոկտեմբեր 19, 2016 16:09 Asia/Tehran

Անցած շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է մի բանաձևի նախագիծ, որի մեջ Սիոնիստական ռեժիմը անվանվել է ագրեսոր, իսկ Ալ-Աղսա մզկիթը ճանաչվել է որպես մուսուլմանների սեփականություն: Այս բանաձևը հույս է ներշնչում, որ դրա վերջնական հաստատմամբ և քաղաքական, հասարակական ու մշակութային աջակցության դեպքում, պաղեստինցիները զգալի առաջընթաց կունենան իրենց խնդիրների լուծման հարցում:

Երուսաղեմը և Ալ-Աղսա մզկիթը

 

Երուսաղեմ քաղաքի և Ալ-Աղսա մզկիթի խնդիրը արդեն շատ տարիներ գտնվում է հակամարտությունների կիզակետում: ՄԱԿ-ը այս տարածքները համարում է գրավված և Սիոնիստական ռեժիմից պահանջում է նահանջել մինչև 1967 թվականի վեցօրյա պատերազմից առաջ եղած սահմանները: Սրան հակառակ,  Թելավիվը պահանջում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք: Պաղեստինցիներն էլ իրենց հերթին ցանկանում են հետ վերադարձնել արևելյան Երուսաղեմն ու այն դարձնել իրենց մայրաքաղաքը:

Անցած շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաստատված նախագծում նշված է «Հարամ  Ալ-Շարիֆ» իսլամական անվանումը  և չի մեջբերվում հրեական անվանումը , որը թարգմանաբար նշանակում է «Տաճարի լեռ»: Բանաձևը դատապարտել է մուսուլմանների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի կիրառած բռնությունները: Բանաձևում նշված է, որ այն նպատակ ունի պահպանել պաղեստինցիների մշակութաին ժառանգությունները և արևելյան Երուսաղեմը: Բանաձևում Իսրայելը ներկայացվել է որպես ագրեսոր, որին պետք է հիշեցնել իր միջազգային պարտավորությունները: Բանաձևում օգտագործվել են միայն իսլամական անվանումներ, նշվելով, որ բոլոր պատմական կառույցները, որ գտնվում են տվյալ տարածքում, և նույնիսկ արևմտյան պարիսպը, որի մոտ աղոթում են հրեաները, հարգանքի է արժանի այն բոլոր կրոնների համար, որոնք հետևում են Աբրահամի ուսմունքներին:

Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթը` մուսուլմանների սրբավայր

 

Բանաձևի օրինագծում Սիոնիստական ռեժիմին կոչ է արվել Ալ Աղսա մզկիթի կառավարման մեթոդը վերադարձնել մինչ 2000 թիվը գործող մեթոդին, երբ մզկիթը կառավարվում էր Հորդանանի պատմական ժառանգությունների կազմակերպության կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտվել են Իսրայելի բռնությունները այդ կազմակերպության աշխատողների դեմ,  ոտնձգոթյունները մուսուլմանների դեմ և Ալ Աղսա մզկիթ մտնելու և իրենց  աղոթքն իրականացնելու նրանց նկատմամբ սահմանված արգելքը:  Բանաձևի 9-րդ կետում նշվել է,որ Ալ Աղսա մզկիթի վրա  ծայրահեղական իսրայելցիների հարձակումների համար պետք է պատասխանատվություն կրեն Իսրայելի անվտանգության ուժերը: 
Իսկ նույն բանաձևի 10-րդ կետում խստորեն քննադատվել են կրոնական արարողությունների ժամանակ  իսրայելցիների ոտնձգությունները պաղեստինցի հասարակ քաղաքացիների և կրոնականների նկատմամբ: Բանաձևում խստորեն քննադատվել է Սիոնիստական ռեժիմի վերաբնակեցման քաղաքականությունը և այն, որ անօրինական շինություններում ապրող իսրայելցիներն օգտվում են ելումուտի հատուկ ճանապարհներից: Դատապարտվել է նաև Իսրայելի կողմից Ալ Խալիլում պարսպի կառուցումը: Բանաձևը կոչ է արել կանխել քաղաքավաններում բնակվող ծայրահեղական իսրայելցիների հարձակումները պաղեստինցիների և հատկապես անչափահասների վրա:

 

 

 

 ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի ռեժիմն անտեսում է  այդ կազմակերպության բանաձևերը, կոչ անելով այդ երկրին, հարգել դրանք: Բանաձևում անդրադարձ է արվել նաև այն խնդրին, որ Սիոնիստական ռեժիմը խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների համար և չի համագործակցում նրանց հետ: Ընդգծվել է, որ հնարավորինս շուտ պետք է դարադեցվի Ալ Աղսա մզկիթի շրջակա  18 շինությունների վերակառուցումը: Քանի որ Սիոնիստական ռեժիմը հատուկ նպատակով է անտեսում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևերը, որոշվեց, որ կազմակերպության գործադիր խորհրդի հաջորդ նիստում «Բռնագրավված  Պաղեստին»  անվամբ  քննարկում իրականացվի Պաղեստինի խնդրի վերաբերյալ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոնշյալ օրինագծին կողմ է քվեարկել 24 մասնակից, 6 երկիր ձեռնպահ է քվեարկել և ևս վեցը` դեմ է քվեարկել: Իսրայելը դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ կազմակերպությունը Երուսաղեմի սրբավայրերի մասին բանաձև ընդունեց: Իսրայելի կրթության նախարար՝ Նավթալի Բենետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային գրած նամակում կազմակերպությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս անտեսում է Երուսաղեմի հետ հրեաների հազարմյա կապը: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրել է «Իսլամական ահաբեկչությանն»  աջակցելու մեջ:  

Պետք է ասել, որ Իսրայելի ռեժիմի հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սառեցին 2011թ, երբ Պաղեստինը դարձավ կազմակերպության անդամ: Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է  դատարկ ներկայացումները: Նա նշեց, որ դա վիրավորական է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում սրբավայրերը հիշատակվում են միայն իսլամական անվանումներով և չի նշվում հրեաների համար դրանց նշանակությունը: Իսրայելի կարծիքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պնդում է , որ   «Տաճարի լեռան» և հրեական սրբավայրերից մեկի միջև պատմական կապը բացակայում է, ինչպես նաև կասկածի տակ է դրել «Լացի պատի» ու հրեականության միջև կապը:

Իսրայելցի ռադիոմեկնաբան Մենշե Էմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակում կազմակերպությանը կոչ է արել ևս մեկ անգամ ուսումնասիրել պատմությունը: Նամակում Էմիրը անամոթ է անվանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մի շարք կազմակերպությունների պաշտոնյաներին: Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները պետք է հեռու մնան սադրանքներից և քաղաքականությունից և հաշվի առնեն ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Նա հավելել է, որ այս բանաձևն ընդունվել է ԻԻՀ ջանքերի շնորհիվ:​ 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար՝Իրինա Բոկովա

Բանաձևի հաստատումից հետո,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ մի հայտարարությամբ, նշելով, որ Երուսաղեմի կրոնական ու պատմական նշանակությունը խիստ կարևոր է: Իրինա Բոկովան նշեց, որ ինչպես հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստոմ և դրանից առաջ, Երուսաղեմը երեք կրոնների ` հրեականության, քրիստոնեության և իսլամի սրբավայրն է և պետք է հարգել այդ կրոնական բազմազանությունը: Նա նշել է, որ հենց այդ պատճառով է քաղաքը գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցուցակում: «Երուսաղեմի ժառանգությունն անքակտելի է: Այնտեղ ապրող ցակացած կրոնի ներկայացուցիչ կարող է պաշտոնապես ճանաչել իր և իր պատմության կապն այդ քաղաքի հետ: Ոչ մի կերպ հնարավոր չէ քաղաքից վերացնել հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների ավանդույթները: Այդ դեպքում կխաթարվի քաղաքի ամբողջականությունը»: Նա հավելել է. «Երուսաղեմի համաշխարհային արժեքը մեզ պետք է օգնի   տարածել երկխոսությունը և ոչ թե կոնֆլիկտները: Ուրեմն մեր բոլորի պարտականությունն է պահպանել մշակութային և կրոնական համակեցությունը, ինչի կարիքը զգացվում է  առավել քան երբևէ: Այդպիսով հնարավոր կլինի շրջանցել այն տարաձանությունները, որոնք սպառնում են այս պատմական բազմակրոն քաղաքին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է հարգել պատմությունը: Եվ այսօր սա իմ, որպես կազմակերպության գլխավոր քարտուղարի և բոլոր անդամ պետությունների պատականությունն է: Ես համատարիմ եմ մնալու այդ քաղաքկանությանը, քանի որ սա է մեր էության հիմնական մասնիկը: Այն մեզ հուշում է, որ մարդկությունը միասնական է և համբերությունը միակ ճանապարհն է  այս աշխարհում առաջ գնալու համար»:

Հատկանշական է, որ այս բանաձևում, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը քննադատող բոլոր նախկին բանաձևերում, շատ էին ձեռնպահ կամ բացակա երկրների ներկայացուցչները: Որպես օրինակ`Ալբանիան, Արգենտինան, Կամերունը, Էլ Սալվադորը, Ֆրանսիան, Կանան, Հունաստանը, Իտալիան, Գվինեան, Հնդկաստանը, Հաիթին, Իտալիան, Փղոսկրի ափը  (Կոտ դ'Իվուարը), ճապոնիան, Քենիան, Պարագվայը, Նեպալը, Սլովենիան, Հարավային Կորեան, Իսպանիան, Շրի Լանկան, Շվեդիան, Տոգոն, Տրինիդադ և Տոբակոն, Ուգանդան, Ուկրանիան, Սերբիան և Թուրքմենիան: Այս երկրներից շատերը  մեծ եկամուտ են ստանում զբոսաշրջությունից, հատկապես դեպի պատմական վայրեր այցելություններից:  Եվ նրանք լռում են Ալ Աղսա մզկիթի դեմ զավթիչ ուժերի գործողությոնների կապակցությամբ: Այդ երկրների  թվում է  նաև Իսպանիան, որտեղ կան մեծ թվով մզկիթներ ու տարեկան մեծ թվով զբոսաշրջիկներ այցելում են դրանք տեսնելու համար: Նշվում է , որ օրինագծի վերաբերյալ որոշում պետք է կայացվի հաջորդ շաբաթ: Պետք է ասել, որ 6 ամիս առաջ ներկայացվեց նման բանաձև, որը ողջունեցին մի շարք եվրոպական երկրներ, ինչպես`Ֆրանսիան: Սակայն այս անգամ, ինչպես նշում է «Գարդիան» թերթը, սիոնիստական լոբբին կարողացավ եվրոպական երկրներին ստիպել նահանջել իրենց դիրքորոշումներից, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուին ստիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել բռնագրավված Պաղեստին:  Անտոնիո Գուտերեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բենիամին Նեթանյահուն  նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս բանաձևը միակողմանի է և հատուկ նպատակով է մշակվել:​

 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմի

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը ողջունել է իր տարածքների ու սրբությունների նկատմամբ Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլը:

Բահրամ Ղասեմին ողջունել է պաղեստինյան տարածքներում ու Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերը քննադատող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի վերջին բանաձևը: Նա  բարձր է գնահատել «Ալ-Աղսա» մզկիթի նկատմամբ մուսուլմանների կրոնական իրավունքը վերականգնելու այս խորհրդի վերցրած քայլը:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ այս բանաձևի հանդեպ Սիոնիստական ռեժիմի բացասական արձագանքը միջազգային հանրությանն ապակողմնորոշելու հարցում այդ ռեժիմի խորամանկ քայլերի բացահայտման ու նրա անճարակության, ինչպես նաև միջազգային բանաձևերի ու օրենքների հանդեպ այդ ռեժիմի անպատասխանատվության ապացույցն է:

 Հականշական է, որ ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երուսաղեմը ներկայացրել էր որպես Իսրայելի մայրաքաղաք և շատ պաղեստինցի պաշտոնյաներ դատապարտեցին այդ որոշումը: Այդ ժամանակ պաղեստինյան հասարակական կազմակերպություններն ու պաշտոնյաները հայտարարեցին, որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Որպես օրինակ, «Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը» հայտարարեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ- ի այս քայլը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի բացահայտ խախտում է: Իսկ այսօր պետք է ասել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վերոնշյալ բանաձևի հաստատումը կարելի է փոխհատուցում համարել կազմակերպության նախորդ քայլերի համար, ինչի շնորհիվ էլ համաշխարհային հանրությունն ավելի շատ կճանաչի Պաղեստինը բռնագրաված ռեժիմի իրական դեմքը:

 

 

 

 

Պիտակ