Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i41713-Իրանի_Իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը
Ինչպես նախորդ տարիները ,այս տարի ևս Աբանի 13-ի առիթով, հազարավոր աշակերտներ ու ուսանողներ հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: Անդրադառնալով Աբանի 13-ի պատմական առիթներին , առաջնորդն  Իրանում լրտեսական որջի վերածված ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը համարել է այս օրվա կարևորագույն իրադարձությունը, որն իրականություն դարձրին Իրանի հեղափոխական ու հավատացյալ երիտասարդները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2016 12:00 Asia/Tehran

Ինչպես նախորդ տարիները ,այս տարի ևս Աբանի 13-ի առիթով, հազարավոր աշակերտներ ու ուսանողներ հանդիպել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: Անդրադառնալով Աբանի 13-ի պատմական առիթներին , առաջնորդն  Իրանում լրտեսական որջի վերածված ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը համարել է այս օրվա կարևորագույն իրադարձությունը, որն իրականություն դարձրին Իրանի հեղափոխական ու հավատացյալ երիտասարդները:

 

Իրանական աբան ամսի 13-ը (նոյեմբերի 3-ը) Իրանի մուսուլման ժողովրդի համար մեծ նշանակություն ունի: Այս օրը  տեղի են ունեցել  Իրանի պատմության երեք նշանակալի իրադարձություններ, որոնք են իրանական 1342 (1963) թվականին Իմամ Խոմեյնիի աքսորումը  Թուրքիա, Իսլամական հեղափոխության հաղթանակի  շեմին   Փահլավի վարչակարգի կողմից ուսանողների ու աշակերտների  կոտորածի կազմակերպումը և 1358 (1979) թվականին ուսանողների կողմից լրտեսական որջի վերածված ամերիկյան դեսպանատան գրավումը: Այս օրը իրանական օրացույցում հռչակվել է որպես համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի օր: Ամեն տարի երկրի ուսանողներն ու աշակերտները բազմամարդ երթեր կազմակերպելով մեծարում են Աբանի 13-ի տարելիցը և իրենց ընդդմությունն են հայտնում ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունների դեմ:

Իմպերիալիզմի դեմ պայքարի օր

 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հազարավոր աշակերտներ ու ուսանողներ հանդիպել են հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: Այաթոլլահ Խամենեին ողջույններ հղելով Իսլամի մեծ մարգարեին և նրա շառավիղներին ասել է.«Երիտասարդների սրտերում շողում է  աստվածային լույսը և այդ  կենարար   լույսով  լուսավորվում են  մյուսների սրտերը»: Անդրադառնալով  Աբանի 13-ի պատմական դեպքերին,  առաջնորդը նշել է, որ  լրտեսական որջի վերածված ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը  այս օրվա կարևորագույն իրադարձությունը, որն իրականություն դարձրին Իրանի հեղափոխական հավատացյալ երիտասարդները:«Աբանի 13-ը ,որ երկրում անվանակոչվել  է իմպերիալիզմի դեմ պայքարի օր, նաև հեղափոխական երիտասարդների օրն է: Այն հավատացյալ, հեղափոխական , խիզախ, անվեհեր  ու հնարագետ երիտասարդի օրը, որն իր գործով կասեցնում է թշնամու  ցանկացած սադրիչ քայլ»,ասել է հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Հազարավոր աշակերտներ ու ուսանողներ հանդիպել են մեծարգո առաջնորդին

 

 

  Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների կողմից հովանավորվող երկրի տապալված թագավորը, Իրանի ժողովրդի դեմ բազում ոճիրներ գործելուց հետո փախավ ԱՄՆ և ժողովրդի հարստության խոշոր մասը  փոխանցեց  ամերիկյան բանկերում իր և իր ընտանիքի անդամների անձնական հաշիվիներին: Փաստորեն ԱՄՆ-ն առիթ էր փնտրում ձախողելու հեղափոխությունը և շահին վերադարձնելու Իրան: Ինչպես 1332 (1953 թ.)  թվականին երբ Իրանի ժողովրդի  Սահմանադրական հեղափոխությունը հաղթեց և թագավորը հարկադրված լքեց երկիրը, ԱՄՆ-ն  հեղաշրջում իրականացնելով ձախողման մատնեց ժողովրդի շարժումը և շահին վերադարձրեց Իրան: Դրանից հետո շահը  ևս 25 տարի թագավորեց երկրում:  Հեղափոխական ուսանողները , որ քաջատեղյակ են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի դավաճանությունների պատմությանը , այս անգամ ինքնաբուխ քայլի դիմելով գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը և ավելի քան 60 ամերիկացիների պատանդ վերցրեցին: Նրանք հայտարարեցին, որ քանի դեռ փախուստի դիմած թագավորը և Իրանի ժողովրդի ունեցվածքը չեն վերադարձվել  երկիր,պատանդներն ազատ չեն արձակվելու:

Իրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի վերածված դեսպանատան գրավումը

 

ԱՄՆ-ի դեսպանատանը մուսուլման ուսանողները հայտնաբերեցին բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ ԱՄՆ-ի կառավարությունը դեսպանատանը դավեր էր նյութում Իրանի ժողովրդի դեմ: Այդ փաստաթղթերը հրատարակվեցին   70 գրքերի մեջ` «Լրտեսական որջի փաստաթղթերը» խորագրով: Այնուհետև  Իմամ Խոմեյնին ԱՄՆ դեսպանատունն անվանեց «Լրտեսների տուն» և իր աջակցությունը հայտնելով ուսանողներին, իսկ ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը անվանեց «Իրանի երկրորդ հեղափոխություն»: ԱՄՆ-ի  ժամանակի նախագահ՝ Քարթերը ամեն ինչ արեց, նույնիսկ ռազմական քայլի դիմեց պատանդներին ազատելու համար, բայց ամերիկյան ուղղաթիռները Թաբասի անապատում  Աստծո կամքով հայտնվեցին ավազի փոթորկի մեջ և այդ երկրի ռազմական գործողությունները ձախողեցին:  444 օր անց, Եգիպտոսում ամերիկացի բժիշկների հսկողության տակ Իրանի տապալված թագավորն աշխարհից հեռացավ կասկածելի մահով:  ԱՄՆ-ն խոստացավ ընդունել Իրանի նախապայմանները: Ազատ արձակվեցին ամերիկացի պատանդները և ամբողջությամբ խզվեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Իմամ Խոմեյնին երկու երկրի կապերի խզումը որակեց չափազանց կառուցողական ու բարեբաստիկ քայլ:

Հեղափոխական ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավումը

 

Անդրադառնալով հեղափոխության հաղթանակից առաջ և հետո  Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սադրանքներին ու թշնամությանը, մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց.»Զուր չէ ,որ հոգելույս Իմամ Խոմեյնին այդ միջադեպը անվանեց երկրորդ հեղափոխություն , քանզի այն  պատմական իրադարձություն էր»: Նա ասել է.«Պատանիներին ու երիտասարդներին իրազեկելու համար պետք է դեսպանատանը ձեռք բերված փաստաթղթերը ներառվեն դպրոցների ու համալսարանների դասագրքերում»: Մեծարգո առաջնորդի խոսքերով՝ դեսպանատունը  գրավելու ուսանողների նախաձեռնությունը փաստորեն հակազդեցություն էր այդ դավաճանություններին: Այսինքն երկրի ներսում կանխվեց ԱՄՆ-ի ընչաքաղց ու երես առած գերտերության սադրիչ քայլը, ինչը  հենց նշանակում  է հեղափոխություն: Գերտերությունը ,որ 25 , 30 տարի շարունակ սովորություն էր դարձրել իր ուզածը պարտադրել Իրանին և այդ երկիրրը  համարել իր սեփականությունը: Փաստորեն ԱՄՆ-ն  Իրանի իշխանությունը, թագավորներին , նավթը, բնական պաշարները , ապագան բոլորը համարում էր իր սեփականությունը և ահա երբ այդ բոլորից զրկվեց, փորձեց գրոհել Իրանի դեմ: Սակայն իրանցի երիտասարդները կանխեցին  գրոհը»:

Դեսպանատան աշխատակիցների կողմից Իրանի դեմ ԱՄՆ-ի լրտեսական փաստաթղթերի ոչնչացումը

 

Իրանի իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ի  պատմությունից անցնում է 250 տարի, և այս տարիների ընթացքում այդ երկիրը փորձել է իր ներքին անվտանգությունն ապահովել աշխարհի երկրների դեմ ոտնձգություններով և այդ քաղաքականությունը կիրառում է արևմտյան Ասիայում և Իրանի հարևան երկրներում»: «Նախահեղափոխական շրջանում ԱՄՆ-ն Իրանում կիրառում էր տարածամոլական քաղաքականություն, իսկ հետհեղափոխական  շրջանում ամենափոքր անզգուշությունը պատճառ կդառնար, որ դռնից վռնդված թշնամին  պատուհանից ներս մտներ։ Բայց Իմամ Խոմեյնին ամենայն զգոնությամբ կանխեց դա», ասել է մեծարգո առաջնորդը: Նա  ընդգծել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի դեմ պայքարը հիմնված է ամուր տրամաբանության վրա , որն է ոտնձգության վրա հիմնված ԱՄՆ-ի քաղաքականությունը: Նշելով  որ սխալ  է  այն մոտեցումը, թե ԱՄՆ-ի դեմ պայքարը մոլեռանդություն է, ինչը փորձում են տարածել ԱՄՆ-ն ու նրա  դաշնակիցները,  Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է  ԱՄՆ-ում մարդկային արժեքների ոտնահարմանը  և այդ երկրի նախագահի երկու թեկնածուների բանավեճերին: Նա  նշցրել է.«Մահ Ամերիկային » այսինքն մահ ռասայականությանն ու մահ մարդկային արժեքների ու մարդու իրավունքների ոտնահարմանը»:

Աշակերտները և ուսանողները մեծարգո առաջնորդի հետ հանդիպման ժամանակ

 

ԱՄՆ-ն  փորձում է իրանցներին  համոզել որ,  եթե  հաշտվեն իր հետ, Իրանի բոլոր խնդիրները կլուծվեն»,ասել է մեծարգո առաջնորդը հավելելով, որ կան բազմաթիվ պատճառներ ,որոնք ցույց են տալիս,որ ԱՄՆ-ի հետ հաշտվելը ոչ միայն չի լուծելու տնտեսական , քաղաքական , անվտանգության ու բարոյական խնդիրները այլև դրանք ավելի է խորացնելու: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև նշել է,որ հաշտվել մի թշնամու հետ ,որը ոչ մի ջանք չի խնայում Իրանի ժողովրդի առաջադիմության ճանապարհը խոչընդոտելու համար, երբեք  չի կարող ինչ-որ հարց լուծել:

 

Անդրադառնալով ԱՄՆ քաղաքա-տնտեսական ու բարոյական ճգնաժամերին ,Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Այսօր ԱՄՆ կառավարության պարտքերը համարյա հավասար են  այդ երկրի Համախառն  ներքին արդյունքի(ՀՆԱ) ծավալին: Դա վկայում է այդ երկրի տնտեսական ճգնաժամի մասին: Արդյոք նման երկիր կարող է աջակցել  որևէ երկրի տնտեսությանը: ԱՄՆ-ն նպատակ ունի այլ ժողովուրդներին քամելով վերականգնել իր  տնտեսությունը»:  Գերապատիվ  առաջնորդն այնուհետև խոսելով Իսրայելի ռեժիմի առանցքայնությամբ մեծ Միջին արևելք ստեղծելու  հարցում ԱՄՆ-ի ձախողմանն,ընդգծել է. «Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ու հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի ձախողումը վկայում  է այդ երկրի  քաղաքական ճգնաժամի մասին: Նա նշել է, որ նման երկիրն այդ վիճակով չի կարող նպաստել այլ երկրների խնդիրների կարգավորմանը: Միջին արևելքի արևմտյան հատվածում ԱՄՆ-ի ներկա վիճակի մասին մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի հավատացյալ տղամարդիկ ու կանայք կարողացան  իրենց քայլերով այսօր պարզերես դուրս գալ Միջին Արևելքում: Իրաքում ,Սիրիայում, Լիբանանում , Եմենում , Պարսից ծոցում  և ամենուր Իրանը փայլուն դիմագիծ է ներկայացնում»:

 

Մեծարգո առաջնորդի խոսքերով՝ եթե երկրի ներսում կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծեն իրանցի երիտասարդները : «Սիրելիներս, նախապատրաստվեք ապագայի համար, նախապատրաստվեք այս երկիրը կառավարելու համար: Այդ երկրի հարցերը միայն ձեր շնորհիվ կարող են լուծվել»,ասել է Այաթոլլա Խամենեին, հավելելով. «Հեղափոխական ոգի այսինքն երբ մի հեղափոխական մարդ ունի քաջություն , գործի մարդ է , նախաձեռնող է , չի վախենում ,ապավինում է Աստծուն և մեծ հույսերով  քայլում է դեպի ապագան: Ու այս հեղափոխական ոգին պետք է պահպանվի»: Քննադատելով երկրի որոշ պատասխանատուների ու տնօրենների գործունեությունը, Այաթոլլա Խամենեին ասել է.«Հեղափոխական ոգուն հակառակ քայլերը կարող են ավերիչ հետևանքներ ունենալ»: Մեծարգո առաջնորդը երիտասարդներին կոչ է արել հետևել Հոգելույս Իմամ Խոմեյնիի իմաստուն խոսքերին ,քանզի եթե մեծ առաջնորդը այսօր կենդանի լիներ, նույն աբրահամական և կուռքերը փշրող «Մահ Ամերիկային»  կոչով հանդես կգար: