Արևմտյան Ասիայի թատրոնների տնօրենների ժողովը Իրանում
Ամբողջ պատմության ընթացքում հարուստ և ազդեցիկ մշակույթ ունեցող երկրները կարողացել են ուժեղացնել նաև իրենց տնտեսական, հասարակական ու ռազմական ոլորտները:
Իրականում միայն մշակույթի միջոցով է հնարավոր ամբողջ ազգի մտավոր ներուժը հաջողությամբ փոխադրել այլ ոլորտներ: Արևմտյան Ասիայի երկրների թատրոնների տնօրենների ժողովը Թեհրանում մշակութային կապերի զարգացման հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև հող է նախապատրաստում օտարածին մշակույթի դեմ պայքարելու համար, որն անընդհատ պարտադրվում է տարածաշրջանի ժողովուրդներին:

Իրանի թատրոնի ոլորտի պատասխանատուները, կազմակերպելով այս միջազգային ժողովը, նպատակ ունեն սկիզբ դնել Արևմտյան Ասիայի երկրների միջև մշակութային համագործակցությանը և հետագայում զարգացնել այն: Աբանի 9-ից 11-ը տեղի ունեցած Արևմտյան Ասիայի երկրների թատրոնների տնօրենների ժողովը Թեհրանում այս ուղղությամբ ձեռնարկված լուրջ քայլերից է: Ժողովին մասնակցել են 10 երկրներից՝ Ալժիրից, Թունիսից, Աֆղանստանից, Պակիստանից, Սիրիայից, Օմանից, Ադրբեջանից, Լիբանանից, Իրաքից և Քաթարից ժամանած մշակութային պատվիրակությունները: Իրանը այս բոլոր երկրների հետ ունի պատմամշակութային շատ հին հարաբերություններ: Այդ հարաբերությունների հիմքում ընկած են լեզվական, կրոնական, քաղաքական, տնտեսական և աշխարհագրական դիրքի բազում ընդհանրություններ: Այս ժողովի ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների անդամները կարևորել են այդ հանգամանքը, որ, օգտագործելով թատրոնի իրական պոտենցիալն ու թաքնված հնարավորությունները, կարելի է հաջող պայքար մղել արդի ժամանակաշրջանի բազմաթիվ մարտահրավերների դեմ:

Ներկայումս Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում տիրող հուզումներն ու անկարգությունները հաղթահարելու ժողովուրդների ձգտումները մեծացնում են թատրոնի նշանակությունը այս տարածաշրջանում: Պետք է նկատի ունենալ, որ մշակույթը ամենակարևոր ու նշանակալի պայքարի միջոցն է ծայրահեղականության և ժողովրդական ու կրոնական հուզումների դեմ: Ասվածը վերաբերում է ոչ միայն այս տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին: Իրանը և ժողովին մասնակցող երկրների պատվիրակությունները միաձայն ցանկանում են օգտագործել թատրոնի հնարավորությունները երկրների միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու, ինչպես նաև ազգերի ինքնության, պատմական և հոգևոր արժեքների ճանաչողությանը նպաստելու համար: Իրականում այս բոլոր երկրները կագնած են մշակութային գլոբալիզացման վտանգի առջև: Սա շատ արդիական խնդիր է, քանի որ կարող է հանգեցնել երկրների դարավոր մշակույթների ոչնչացմանը: Այս երկրների երիտասարդ բնակչությունը այդ անհավասար պայքարում որպես հիմնական թիրախ է ընտրվել:
Թատրոնի լեզուն այնպիսինն է, որ կարող է այս բոլոր վտանգերից պաշտպանել ժողովին մասնակցող երկրներին: Մշակութային կայուն կապերի հաստատման միջոցով մասնակից երկրները կարող են միահամուռ ուժերով պայքարել վերոհիշյալ վտանգների դեմ:
Եռօրյա ժողովների օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում էին Արևմտյան Ասիայի երկրների թատրոնների ներկայացումը, Իրանի և մասնակից երկրների արվեստի զանազան բնագավառների ներկայացումը, ինչպես նաև արվեստի ոլորտում համագործակցության պայմանագրի կազմումը: Դրամատիկ թատրոնի ոլորտում համագործակցությունների զարգացման համար Թեհրան ժամանած հյուրերի ցուցակում ընդգրկված էին Ադրբեջանի դրամատիկ-երաժշտական թատրոնի տնօրեն Ալի Ղեսմաթ Լալայևը, Ալժիրի հատուկ մշակութային ներկայացուցիչ Ահսան Սալիլանին, Աֆղանստանի մշակույթի նախարարությանը կից ազգային թատրոնի գլխավոր տնօրեն Սեյեդ Մանսուր Ռահմանին, Վրաստանի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Նաթիա Սարաբիձեն, Իրաքի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կինոյի և թատրոնի բաժնի ներկայացուցիչ Ահմադ Հասան Մուսի Սաեդին, Լիբանանի մշակույթի նախարարությանը կից թատրոնի տնօրեն Ալի Ֆարհաթը, ինչպես նաև Օմանի Սալալա թատրոնի տնօրեն Խալեդ Իբն Օմար Իբն Ահմադ Օլշանֆարին, Պակիստանի դրամատիկ արվեստների կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Սամիոլլահը, Քաթարի սպորտի և մշակույթի նախարարության թատրոնի բաժանմունքի պետ Սաադ Բուրշիդը, Ռուսաստանի արվեստների հովանավորման դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Մալիշովը, Սիրիայի արվեստագետների միության նախագահ Զահիր Ռամազանը և Թունիսի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սամի Նասրին:
Ժողովի բաղկացուցիչ մասերից էր նաև Իրանի թատրոնի միջազգային փառատոնների ներկայացումը և ծանոթությունը թատրոնի ու մշակութային հիմնարկությունների տնօրենների հետ: Այդ հիմնարկությունների շարքում էին Թատրոնի տունը, Համալսարանական թատրոնը և քաղաքապետարանի մշակութային կազմակերպությունը: Ժողովի մասնակիցները ժամանման առաջին իսկ օրը այցելեցին Գոլեստանի պալատ պատմական համալիրը և «Թեաթր-ե շահր» համալիրը , որպես երկու պատմամշակութային կոթողներ, որոնք իրանական մշակույթի և արվեստի մեջ իրենց յուրահատուկ տեղն ունեն: Այդ օրը Գոլեստանի պալատում անցկացվեցին Աշուրայի օրվան նվիրված հատուկ ավանդական արարողություններ:
Սիրիացի հայտնի դերասան և այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչ Զահիր Ռամազանը, ով Թեհրանի ժողովի մասնակիցներից էր, ասել է.-«Հինգ տարի է ինչ Սիրիան պատերազմական իրավիճակում է, և այս ժողովը լավ առիթ է, որպեսզի պատերազմական իրավիճակում ծնված արվեստի փորձը կարողանանք փոխանցել մյուս երկրներին: Այս հինգ տարիների ընթացքում Սիրիայի տարածքներից շատերը գրավվել են հանցագործ խմբավորումների կողմից: Գրավված տարածքներում շատ երեխաներ կան, որ պատերազմում են ծնվել: Այդ երեխաները, ովքեր այժմ հինգ տարեկան են բացի պատերազմից ու դրա ավերիչ հետևանքներից որևէ այլ բան չեն տեսել: Մարդիկ այդ անապահով շրջաններից եկել են դեպի ապահով շրջաններ և մենք՝ սիրիացի ավեստագետներս, այժմ ներկայացումներ են պատրաստում այդ մարդկանց համար: Դրամատիկ ներկայացումներ, որոնք, պատերազմի դառը իրականությունը քննադատելով, ժողովրդին ավելի միավորված են դարձնում»:
Ադրբեջանի դրամատիկ-երաժշտական թատրոնի տնօրենն ասել է.-«Թատրոնը դա մի բնագավառ է, որի հիմքերը շղթայի օղակների պես միացած են միմյանց: Եթե մի երկիր տեղյակ լինի մյուսներում կատարվող մշակութային իրադարձություններից, կարող է նրանցից դրական օրինակ վերցնել: Այդիսկ պատճառով, այս ժողովը շատ կարևոր է և դրական հետևանքներ է ունենալու բոլոր մասնակից երկրների համար: Միմյանց հետ համագործակցելով, մենք կարող են միջազգային ծրագեր մշակել ու իրականացնել»:
Այս կապակցությամբ գրող և ռեժիսոր դոկտոր Ղոթբեդդին Սադեղին ասել է.-«Այլևս անհնար է փախչել ներկայիս աշխարհի իրողություններից, հիմա պետք է առիթը բաց չթողնել և ընդլայնել մշակութային կապերը: Նման համագործակցությունները արևմտյան Ասիայի միմյանց հետ բազմաթիվ մշակութային ընդհանրություններ ունեցող երկրների միջև շատ լավ սկիզբ է այս ոլորտում փորձի փոխանակման համար»:
Վաստակավոր ռեժիսորը արևմտյան Ասիայի երկրների միջև մշակութային փոխանակումները իրանական թատրոնի զարգացման համար շատ կարևոր համարելով, հավելել է.-«Այս եղանակով է, որ տարբեր հասարակությունների մտավորականներն ու արվեստագետները կարողանում են զարգացնել իրենց աշխարհայացքը և ճանաչել սեփական ուժեղ ու թույլ կողմերը, ինչը անկասկած օգտաբեր է իրենց երկրի մշակույթի համար»:
Լիբանանի դրամատիկ արվեստների կազմակերպության գլխավոր տնօրենը Թեհրանում երկու ներկայացում դիտելով Իրանի մշակույթի մասին այսպես է արտահայտվել.-«Իրանցիների մոտ մեկտեղված են արեգակի ջերմությունն ու այգիների գեղեցկությունը»:
Ալի Ֆարհաթը Իրանի թատրոնի ջերմ մթնոլորտը զգալով ասել է.-«Միլիոնավոր տարիներ ճառագելուց հետո արեգակի համար սեփական փայլը հասարակ երևույթ է դարձել, բայցևայնպես մինչև հիմա, երբ որևէ մեկը հայտնվում է նրա շողերի ներքո հաճույք է զգում: Այնպես և մի այգու գեղեցկությունն ու հմայքը ժամանակի ընթացքում սովորական է դարձել իրանցիների համար, սակայն նրանք ովքեր առաջին անգամ են ոտք դնում այնտեղ բառեր անգամ չեն գտնում գեղեցկությունը նկարագրելու համար: Իրանցիները և՛ արեգակ ունեն, և՛ այգի. նրանց մոտ մեկտեղված են արեգակի ջերմությունն ու այգու գեղեցկությունը»: Նա ավելացրել է.-«Ես հիացած եմ Իրանի բարձր մակարդակով թատրոնով, ինձ նաև մեծ հաճույք պատճառեց ամեն երեկո դեպի թատրոն շտապող մարդկանց բազմությունը տեսնելը և այն, թե ինչպիսի սիրով են նրանք թատրոն գնում: Անկասկած այսպիսի տեսարան ամեն տեղ չէ, որ կարելի է տեսնել: Իրանի թատրոնը պետք է հպարտ լինի իր հանդիսատեսով»:
Արևմտյան Ասիայի երկրների թատրոնների տնօրենների թեհրանյան ժողովի ամենանշանակալի արդյուքը եղավ այն, որ այդ երկրներին ներկայացվեց Իրանի հմայքն ու թատրոնի բնագավառում նրա ձեռքբերումները: Իրանի թատրոնում աշխատում են բազմաթիվ ականավոր արվեստագետներ, ովքեր հաճախակի են հանդես գալիս զանազան ներկայացումներով: Այս տեսանկյունից Իրանը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա և սա մեծ ձեռքբերում է: Նման ժողովի կազմակերպումը Իրանի կողմից՝ հարևան մուսուլմանական երկրների միջև մշակութային կապերը ընդլայնելու նպատակով, լուրջ և գովասանքի արժանի քայլ է: Իրանի Իսլամական Հանրապետությունը հյուրընկալելով տարբեր երկրներից ժամանած մշակութային պատվիրակություններին ճանապարհ է հարթում դեպի նորանոր հորիզոններ: Տարբեր պետությունների թատրոնների տնօրենների հավաքվելը մեկ վայրում վկայում է մշակույթի այդ բնագավառի բացառիկ կարևորության մասին: Սպասում կա, որ համագործակցություններն ու նմանօրինակ ժողովները մեծ օգուտ կբերեն բոլոր կողմերին: Նաև ակնհայտ է, որ նմանատիպ ձեռնարկների իրագործման արդյունքում կբացահայտվեն նոր և փայլուն տաղանդներ և հետագայում իրենց անջնելի հետքը կթողնեն արվեստի բնագավառում:
Արևմտյան Ասիայի երկրների թատրոնների տնօրենների ժողովը
نشست مدیران تئاتر غرب آسیا
آشنا شدن مدیران هنرهای نمایشی غرب آسیا با تئاتر سنتی ایران
امضاء تفاهم نامه نشست مدیران تئاتر غرب آسیا
نشست مدیران تئاتر غرب آسیا
نشست مدیران تئاتر غرب آسیا