Դեկտեմբեր 03, 2016 17:03 Asia/Tehran

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ: Հենց այսօր է, որ հաշմանդամներն առավել քան երբևէ, հիշեցնում ու բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Իսլամ կրոնն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում հաշմանդամների նկատմամբ:

Հաշմանդամների թիվն աշխարհում կազմում է բնակչության մեկ տասներորդը: Հաշմանդամներն առողջական խնդիրներ ունեցող անձիքն են, որոնք հասարակության մյուս անդամների նման, ունեն հիմնարար կարիքներ, որոնց մասին հիշատակվել է ներքին ու միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում: Հաշմանդամների խնդիրը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Հաշմանդամների երկու երրորդն ապրում է զարգացող երկրներում: Այսօր ցավոք նրանք ենթարկվում են բազմաթիվ խտրականությունների ու հասարակական զրկանքների: Ընդունված է ասել, որ սահմանափակ կարողություններով անհատը կամ հաշմանդամը հասարակության այն անդամն է , ում ֆիզիկական կամ մտավոր արատը դառնում է նրա անհատական , հասարակական ու ֆինանսական անկախությունից զրկելու պատճառ: Իրենց պայմաններից ելնելով, հաշմանդամները հաճախ դառնում են մեկուսի, աղքատ ու անգործ:  Հաշմանդամ են համարվում խուլ ու համրերը, կույրերը, նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած անհատները:  Հասարակության այս խավը սովարաբար բախվում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների , որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը : ՄԱԿ-ի տվյալներով՝  նրանք աշխարհի ամենաաղքատ բնակչության անհամեմատ մեծ մասն են կազմում, ինչպես նաև նրանք չունեն հավասար հնարավորություններ հիմնական ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են՝ կրթությունը, զբաղվածությունը, առողջապահության, սոցիալական և իրավական աջակցության համակարգը: Այդ պատճառով Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ: Այս օրը հռչակվել է  հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Այս նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Հաշմանդամների միջազգային օր

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին կոնվենցիան ընդունելուց հետո աննախադեպ թվով երկրներ ստորագրելով կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը, ցույց տվեցին իրենց ցանկությունն ու նվիրվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարգելուն: Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում։ Արժանապատվությունը, անձնական անկախության նկատմամբ հարգանքը, հասարակական կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ու ներառականությունը, խտրականության բացառումը, հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց տարբերությունների նկատմամբ, հնարավորությունների հավասարությունը, մատչելիությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու նրանց իրավունքի նկատմամբ հարգանքը սույն կոնվենցիայի սկզբունքներն են։  1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր թիվ 47/3 բանաձևով   դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities), որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան: Վերոնշյալ տասնամյակը եղել է տեղեկացվածության բարձրացման և հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման և նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան: Ավելի ուշ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց ամեն տարի նշել օրը՝ անցկացնելով  հասարակական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց հետագա ինտեգրմանը նվիրված միջոցառումներ:

1992 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է հաշմանդամների միջազգային օր: Նպատակը եղել է տարբեր հաշմանդամության տեսակներին առնչվող խնդիրների մասին հասարակությանն իրազեկելը և մշակութային, հասարակական, տնտեսական ու քաղաքական ոլորտներում նրանց ընդգրկման նպատակով քայլերի նախաձեռնումը:   Տասնամյակ, որի ընթացքում հաշմանդամների բարեկեցության ուղղությամբ բազում քայլեր են արվել:

Այդ նույն տարում, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհուրդը նաև իր աջակցությունը հայտնեց հաշմանդամների համար Ասիա-պասիֆիկյան տասնամյակ հայտարարելու կապակցությամբ: Միջազգային տասնամյակի ավարտը համընկնում էր 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՝ հնարավորությունների հավասարության հարցում ստանդարտների ընդունման մասին օրենքի վավերացմանը:

2001-2007 թթ-ին հաշմանդամների իրավունքների հարցով յոթ նիստեր են գումարվել: Արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 13-ին , վավերացվել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիան: 2007 թվականի մարտի 30-ին , օրենքն ընդունող երկրները պետք է ստորագրեին կոնվենցիան: Որոշման առաջին իսկ օրը 80 երկիր ստորագրեցին կոնվենցիան : Դա աննախադեպ քայլ էր : Իսկ Ջամայիկան հենց վավերացման օրն այն հաստատեց իր խորհրդարանում: Կոնվենցիան ունի նաև լրացուցիչ արձանագրություն, ըստ որի կոնվենցիայի օրենքները չհարգվելու դեպքում, հնարավոր է դատական գործ հարուցել օրինախախտ կառույցների դեմ:

Հաշմանդամների նկատմամբ հոգատարություն և ուշադրություն է քարոզում նաև Իսլամը: Բաղարա սուրայի 155-րդ այայում ասվում է .-« Իմացեք, որ անկասկած ձեզ բոլորիդ, այնպիսի բաներով, ինչպես վախն է, սովածությունը, նյութական և մարմնական վնասները, և երաշտը, փորձում ենք: Եվ ով մարգարե, համբերատարներին ավետիս տուր, որ եթե աստվածային փորձություններում հաղթեն, նոր պարգևի կարժանանան»: Այսպիսով, սովածությունը, նյութական ու մարմնական վնասները և երաշտը գալիս են Աստծո կողմից ՝ մարդուն փորձելու համար: Որպեսզի և՛ հաշմանդամները գոհ լինեն իրենց տրված մյուս բարիքների համար, և՛ առողջ մարդիկ գնահատեն կյանքի բոլոր շնորհները , բարիքն ու իրենց տրված առողջությունը և հարգելով հաշմանդամների իրավունքները, օգնեն նրանց: Իսլամը կարևորել է կույրերին, խուլ ու համրերին, ֆիզիկական արատներով ու մտային թերզարգացած հաշմանդամներին հարգելը: Հաշմանդամների նկատմամբ Իսլամի իրական հարգանքը կարելի է նկատել կրոնական դեմքերի խոսքերում և նրանց մասին ավանդազրույցներում: Մեծ մարգարեի և իմամների կյանքն ուսումնասիրելով, նկատում ենք, որ նրանք առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հաշմանդամներին : Այս վերաբերմունքից մենք կարող ենք բազում դասեր քաղել:

 

Նրանք երբեք հեգնանքով չեն վերաբերվել հաշմանդամներին : Հակառակը ՝ նրանք սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց խրախուսում էին օգտվել իրենց մյուս ունակություններից ՝ հայտնաբերելով իրենց մեջ մարդկային նոր որակներ: Դարեր առաջ, երբ դեռևս ոչ ոք չէր մտածել կույրերի համար սպիտակ ձեռնափայտից օգտվելու մասին, Իսլամի մեծ մարգարեն մի կույրի, ով իր ֆիզիկական վիճակը արատ համարելով, խուսափում էր հավաքական աղոթքի մասնակցելուց, խորհուրդ էր տվել պարանի օգնությամբ ներկա գտնվել մզկիթում անցկացվող աղոթքին : Իմամ Մոհամմեդ Բաղերի աշակերտներից ՝ Աբու Բասիրի նման անհատներ կային, ում թարգմանաբար անվանում էին տեսունակ հայր ՝ Աբու Բասիր: Այդպիսով նրան խրախուսում էին, որ իր տեսողական արատի փոխարեն, օգտվել իր լսողությունից և ուժեղ հիշողությունից: Արդյունքում, նա եղավ միայն ֆիզիկական թերություն ունեցող անհատ, ով ակտիվ ու ազդեցիկ էր հասարակության մոտ:  Անմեղներն ու իմամներն ուսանելի դասեր են տվել ՝ հաշմանդամներին միայնության ու անկարողության զգացումից զերծ պահելու համար: Իմամները հենց հաշմանդամներին խրախուսել են հայտնաբերել իրենց ներքին ունակությունները: Իսլամի մեծ մարգարեն ասել է.-«Աշխարհում ոչ մի նյութական պարգևներով ու ոսկիներով հնարավոր չէ փոխհատուցել այն մարդու արածը, ով կույրին քառասուն քայլ ուղեկցում է , կամ մի կույրի փրկում է վայր ընկնելուց: Դատաստանի օրը , նա կիմանա, որ իր արարքն ավելի վեր է դասվում մյուսների արարքից: Նրա բարի արարքը վեր է դասվելու գործած մեղքերից : Նրա վատ արարքները ներվելու են: Նա , ով մի հաշմանդամի օգնի , ապա Աստված նրան աջակցելու է  իր գործերում և հրեշտակներին պատվիրելու է  օգնել նրան հաղթահարելու վախերը և նրան ապահով ձեռքերով դրախտ են ուղեկցելու»:

Հաշմանդամներին պետք է հնարավորություն տալ զարգացնել իրենց մտավոր կարողությունները և ստեղծագործ հոգին և այն ծառայեցնել ոչ միայն իրենց շահերին ՝ այլև հասարակության բարօրությանը: Ուստի անհրաժեշտ է երաշխավորել մշակութային միջոցառումներում հաշմանդամների ներգրավվածությունը: Մյուս կողմից, կառավարության և հասարակության բոլոր անդամների պարտքն է օգնել հաշմանդամներին և սահմանափակ կարողություններով քաղաքացիներին:

 

Հաշմանդամներին պետք է ապահովել աշխատանքով

 

Մալեք Ալ-Աշթարին իր խոսքն ուղղելով, Ալի էմիրապետն ասել է.-«Ով Մալեք դու եղիր Աստծո կողմից շնորհված հաշմանդամների իրավունքների պաշտպանը : Ամեն քաղաքի պարենից բաժին հանիր ընչազուրկներին ու հաշմանդամներին: Մշտապես խորհիր նրանց խնդիրների մասին ՝ օգնելով կարիքավորներին»:Արաֆաթում իմամ Հոսեյնը խոսել է հաշմանադամների մասին ՝ ասելով.-«Ով մարդիկ՝ դուք , որ առանց մտավախության ու տարակուսելու, դրժում եք Աստծուն տված ձեր խոստումը : Դուք սարսափում եք ձեր հայրերի ուխտադրժության համար , սակայն չեք կատարում Աստծո մարգարերին տված ձեր խոստումն ու պարտքը: Ահա և կույրերը, խուլ ու համրերը և հաշմանդամները քաղաքում աջակիցներ ու բարեկամներ չունեն :  Դուք, որ հաշմանդամների ու տկարների նկատմամբ պարտքի զգացողություն չունեք և նրանց բարօրության ուղղությամբ քայլեր չեք ձեռնարկում, գոնե շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր աջակցում են հաշմանդամներին»:

Կրոնական բոլոր ավանդազրույցներում խոսվում է հաշմանդամներին ուշադրություն ցուցաբերելու նշանակության մասին, քանզի չարիքի դեմ պայքարի տարիներին, Աստվածային մարգարեները երբեք չեն մոռացել կարիքավորներին, նաև հաշմանդամների կրոնական, մշակութային ու կենցաղային հարցերի կարևորումը: Բոլոր մեծ մարդիկ ուշադրության են արժանացրել սահմանափակ կարողություններով մարդկանց : Նրանք հաշմանդամներին անտեսելը համարում են Աստծո և նրա մարգարեի  նկատմամբ անհավատարմության դրսևորում : Ուստի պատվիրանների համաձայն ՝ հաշմանդամներին ուշադրություն դարձնելը համարվում է բոլորի պարտքը:    

 

 

 

 

 

 

Պիտակ