Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i45301-Փախստականները_մարդու_իրավունքներին_եվրոպացիների_նվիրվածության_փորձաքար(6)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք  «Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար» հաղորդաշարի 6-րդ թողարկումը,որի ընթացքում կխոսենք Դեպի Եվրոպա փախստականների հսկայական հոսքի գլխավոր պատճառների մասին։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 11:35 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք  «Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար» հաղորդաշարի 6-րդ թողարկումը,որի ընթացքում կխոսենք Դեպի Եվրոպա փախստականների հսկայական հոսքի գլխավոր պատճառների մասին։ Ընկերակցեք մեզ։

 

Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք Եվրոպայում աջ ծայրահեղական ու հակամիգրացիոն հոսանքների դիրքի ամրապնդման  մասին։ Պատմության ընթացքում Եվրոպայում ձևավորվել է այն գաղափարը, որի համաձայն՝ աջ ծայրահեղական կուսակցություններն աճում են  այն հասարակություններում ,որտեղ առաջացել են տնտեսական ու սոցիալական խոր ճեղքվածքներ։ Բայց Եվրոպայի վերջին տարիների զարգացումները վկայում են ԵՄ  անդամ հարուստ երկրներում ծայրահեղական ու հակամիգրացիոն կուսակցությունների աճի մասին, ինչը  բխում է Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության  ջատագովների դերում հանդես եկող երկրների ռասիստական միտումներից։

Ռասիզմը Եվրոպայում

 

Եվրոպայում ռասիզմը վաղ անցյալ ունի։ Գաղութացման ժամանակաշրջանի ռասիստական վերաբերմունքն այսօր նույնպես առկա է մի շարք եվրոպական պետություններում։

Փորձենք համեմատություններ անցկացնել Եվրոպայում և աշխարհի այլ կետերում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի արձագանքների միջև։ Եվրոպայում տեղի ունեցած ամենափոքր ահաբեկչական դեպքը աշխարհում լայն արձագանք է գտնում: Սակայն  եվրոպական լրատվամիջոցները Եվրոպայից դուրս տեղի ունեցող խոշոր ահաբեկչական դեպքերին անդրադառնում են ընդամենը մի քանի տողով, այն էլ որպես տեղեկատվություն։ Եվրոպական պետությունները ռասիստական կողմնորոշումներով շատ ճշմարտություններ թաքցնում են իրենց սեփական ժողովրդից։ Նրանք փախստականների հոսքը որպես Եվրոպայի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք են ներկայացնում այն դեպքում, երբ բոլորովին չեն խոսում  այդ ճգնաժամի պատճառների մասին։ Ինչո՞ւ միլիոնավոր սիրիացիներ լքել են իրենց հայրենիքը և բռնել գաղթի վտանգավոր ճամփան դեպի Եվրոպա։ Ի՞նչպես ձևավորվեց Սիրիայի ճգնաժամը։ Արդյոք  այդ ճգնաժամը միջինարևելյան երկրներում կամայական վարչակարգերի դեմ ժողովրդական ընդվզման շարունակությունն է։ Իհարկե մինչ ճգնաժամի մեկնարկը Սիրիայի իշխանությանը քննադատություններ  են ուղղված եղել իր ընդդիմադիրների նկատմամբ ցուցաբերած մոտեցումների համար։ Բայց այդ քննադատություններն այն մակարդակում չեն, որ եվրոպական պետությունները այդ երկրում ժողովրդավարության հաստատման պատճառաբանությամբ փորձեն արդարացնել ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Սիրիայի իշխանության տապալմանն ուղղված քայլերը։ Թուրքիան , Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները(ԱՄԷ) և  Քաթարը իրենց օրակարգում  դրեցին Սիրիայի իշխանության տապալման արաբա-արևմտյան նախագծի իրագործումը։ Եթե Արաբիայում Ալե Սաուդը թայֆայական ձևով է ղեկավարում երկիրը  և  նրա ժողովուրդը զուրկ է քաղաքացիական ամենատարրական իրավունքներից, ապա այդ երկիրն ինչպես է կարողանում Սիրիայի ժողովրդավարության մասին խոսել։

Սիրիայում տիրող ճգնաժամը

 

ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների ամենամոտ դաշնակից՝ Սաուդյան Արաբիան չունի ժողովրդավարության հիմքեր,  ու այդ երկիրը հանդես է գալիս Սիրիայում ժողովրդավարության հաստատման նախագծի  իրագործողի դերում,ինչը  ցույց է տալիս ,որ արևմտյան երկրները երկստանդարտ մոտեցում են ցուցաբերում ժողովրդավարության հարցին։

Այս ծրագրում չենք պատրաստվում քննարկել Սիրիայում եվրոպացիների նկատի առած ժողովրդավարության հակասությունները։ Նշենք, որ վեց տարի առաջ Սիրիայում արաբա-արևմտյան կոալիցիայի ստեղծած ճգնաժամը ծանր հետևանքներ է ունեցել և՛ այդ երկրում և՛ Միջին Արևելքում և՛ աշխարհում։ Մինչ այդ 23 միլիոն սիրիացի խաղաղ ապրում էր պատմական կոթողներով հարուստ ու քաղաքակիրթ երկրում՝ չնայած բազմաթիվ քաղաքա-տնտեսական խնդիրներին։ Այդ երկիրը գտնվում է Սիոնիստական ռեժիմի դեմ ձևավորված Դիմադրության առանցքում։ Մինչ արաբա-արևմտյան կոալիցիայի հարուցած ճգնաժամը, պաղեստինյան ազատագրական կուսակցությունների ու խմբերի մեծ մասի կենտրոնակայանները գտնվում էին Սիրիայում։ Տարածաշրջանի արաբական երկրներից և ոչ մեկը Սիրիայի չափ չի դիմակայել Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։

Փաստորեն Սիրիայի իշխանությունը տապալելու արևմտյան  պետությունների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների գլխավոր նպատակն այդ երկիրը Դիմադրության առանցքից հանելն է։ Այդ ճգնաժամի հետևանքներն են՝ Սիրիայի քաղաքային ու տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումը, 11 միլիոն սիրիացիների տարագրվելը և ավելի քան 500 հազարի  զոհվելը։

Թուրքիան , Լիբանանը և Հորդանանն ընդունել են որոշ քանակությամբ պատերազմական փախստականների։

Բայց Սիրիայի հարևան երկրներում փախստականները դիմագրավում են բազում խնդիրներ։ Նրանցից շատերը ավելի լավ կենսապայմանների հույսով իրենց կյանքը վտանգել են Եվրոպա հասնելու համար։ Նրանք իրենց ողջ ունեցվածքը տրամադրել են թրաֆիքինգով զբաղվող բանդաներին Եվրոպա գաղթելու նպատակով։ Սիրիացիներից  ոչ մեկը չէր ցանկանում լքել իր տունն ու երկիրը ու եթե նման նպատակ ունենար ապա օրինական ճանապարհով այդ քայլին կդիմեր։ Արևմտյան պետությունների մշակած նախագծով և Սաուդյան Արաբիայի ,Թուրքիայի ու ԱՄԷ-ի կողմից նախագծի իրագործմամբ Սիրիան վերածվեց  թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների մեծագույն կենտրոնակայանի։Ինչպես կարելի է հավատալ ,որ Սաուդյան Արաբիայի նման մի երկիր եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի հովանավորությամբ և ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումների միջոցով փորձի ինչ-որ երկրում ազատություն ու ժողովրդավարություն հաստատել։

Սիրիացի փախստականները

 

Փախստականների դեպի Եվրոպա հսկայական հոսքն արդյունքն է Միջինարևելյան տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում եվրոպական պետությունների վարած քաղաքականությունների։Սակայն արևմտյան պետությունները փորձում են գլխիվայր ներկայացնել իրողությունները։ Նրանք պատրաստ չեն այդ հարցում ընդունել իրենց պատասխանատվությունը։Այդիսկ պատճառով նրանք իրենց քաղաքականությունը չեն փոխել Սիրիայում։ Նրանք սիրիացի փախստականներին  համարում են իրենց ազգային անվտանգության դեմ ուղղված վտանգ ։ Նրանք փախստականներին դիմակայելու միակ ելքը համարում են  սահմանների փակելն ու նրանց արտաքսելը։

Եվրոպայում մի քանի ահաբեկչական ակտերի իրականացումը և  ռասիստական դրսևորումները վկայում են  փախստականների նկատմամբ խիստ միջոցների կիրառման մասին։ Սիրիացի փախստականները արևմտյան պետությունների ստախոսությունների զոհերն են։ Այդ երկրները ժողովրդավարության պաշտպանման պատճառաբանությամբ նման ահռելի ճգնաժամ հարուցեցին Սիրիայում։Փախստականների դեպի Եվրոպա հոսքը մարտահրավեր նետեց եվրոպական պետությունների մարդասիրական հայտարարություններին; Եվրոպական պետությունները փորձում են իրենց սահմանների շրջանակներում հարգել մարդու իրավունքների չափանիշները,իսկ Եվրոպայի սահմաններից դուրս կարևոր են միայն իրենց շահերը,ու հանուն դրանց պատրաստ են ոտնահարել մարդկային սկզբունքները։ Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորը հանդիսացող՝ Սաուդյան Արաբիայի  հետ եվրոպական պետությունների հարաբերությունները վառ ապացույցն են եվրոպական պետությունների երկակի քաղաքականությունների։

 

Եվրոպական պետությունները չեն պատրաստվում ընդունել սիրիացի փախստականների նկատմամբ իրենց պատասխանատվությունը։ Նրանք ամեն կերպ փորձում են կանխել փախստականների մուտքը Եվրոպա։ Փախստականների նկատմամբ ռասիստական քայլերն օրըստօրե աճում են,իսկ եվրոպական պետություններն անտարբերություն են ցուցաբերում այդ ամենի նկատմամբ,ինչի պատճառով այսօր փախստականները հայտնվել են անապահով մթնոլորտում։ Ամենացավալին այն է,որ փախստական երեխաներն ու կանայք ենթարկվում են բռնաբարության։