Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i46108-Դիմադրողական_տնտեսություն_զարգացման_ու_առաջադիմության_իսլամական_մոդել(3)
Դիմադրողական տնտեսության մեջ կարևոր ու հիմնական դերակատարություն ունեն մշակութային, դաստիարակչական և ուսուցողական քաղաքականությունները: Ամրապնդելով կրոնական ու բարոյական արժեքները Դիմադրողական տնտեսությունը փորձում է հասնել ծաղկուն, դինամիկ, աճող ու զարգացող տնտեսության և նախադրյալներ ապահովել իսլամական կատարյալ հասարակության ստեղծման համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 12:18 Asia/Tehran

Դիմադրողական տնտեսության մեջ կարևոր ու հիմնական դերակատարություն ունեն մշակութային, դաստիարակչական և ուսուցողական քաղաքականությունները: Ամրապնդելով կրոնական ու բարոյական արժեքները Դիմադրողական տնտեսությունը փորձում է հասնել ծաղկուն, դինամիկ, աճող ու զարգացող տնտեսության և նախադրյալներ ապահովել իսլամական կատարյալ հասարակության ստեղծման համար:

Դիմադրողական տնտեսություն

Այսօր կփորձենք մեկնաբանել Դիմադրողական տնտեսության այլ կողմերը:

Եթե հիշում եք, նախորդ զրույցի ընթացքում ասացինք, որ Դիմադրողական տնտեսությունը ծագում է իսլամական մտածողությունից ու գաղափարախոսությունից: Որպես զարգացման մոդել Դիմադրողական տնտեսությունը  երկու հարթակներում է կապ հաստատում իսլամական մտածողության հետ:  Այս մոդելի մեջ մի կողմից Իսլամական տեսանկյունից քննարկվում ենք  տնտեսական վնասները, իսկ մյուս կողմից տնտեսությունը վնասների դեմ կայունացնելու համար իսլամական մտածողության շրջանակում մշակվում են նախագծեր ու ռազմավարություններ: Քանի որ իսլամական ուսուցումների մեջ հասարակության տնտեսական հարաբերությունների բարելավումը համահավասար է դարսվել դավանաբանական խնդիրներին: Ղուրանի ուսուցումների համաձայն մարդու իրական երջանկությունը ապահովվում է աստվածապաշտության և կաշառակերությունից զերծ կյանքի և առողջ տնտեսության շնորհիվ: Հետևաբար առողջ ու ծաղկուն տնտեսության բարիքը միշտ վայելելու համար հարկավոր է և անհատական և՛ հասարակական մաքրությունն ու ադարությունը: Ինչպես որ Արաֆ Սուրայի 96-րդ այայի մի բաժնում ասված է.«Եթե քաղաքների ու ավանների բնակիչները հավատային ու արդարություն գործեին երկնքի ու երկրի  բարիքների դռները կբացեինք նրանց առջև»:

 

Երբ խոսում ենք Դիմադրողական տնտեսության մասին, խոսում ենք այնպիսի տնտեսության մասին, որի արմատները գտնվում են միաստվածյան աշխարհայացքի մեջ: Այն կենցաղային խնդիրներին հետևում է յուրահատուկ փիլիսոփայությամբ և մոդելով: Միաստվածյան աշխարհայացքում, նա ով կգիտակցի կյանքի փիլիսոփայությունը և կհասկանա թե ինչու է եկել այս աշխարհ և վերջապես նա ով իր կյանքի ուղեցույց կընտրի աստվածային ներշնչման աղբյուրները իր կենցաղային ու տնտեսական խնդիրներն էլ կկառուցի աստվածային նպատակների ու աստվածային ներշնչման աղբյուրների հենքի վրա: Հետևաբար եթե նրան նույնիսկ հասանելի լինեն տեխնոլոգիան ու ժամանակակից արդյունաբերությունը դրանք կշահագործի աստվածային նպատակների իրագործման համար: Տնտեսագիտությունը մեկն է այդ գործիքներից և իսլամական համոզումներն ու մշակույթը ցույց են տալիս թե ոնց պիտի շահագործել մեր ձեռքում գտնվող գործիքները և տեխնոլոգիան, ուստի Դիմադրողական տնտեսությունը մի կողմից իսլամական սկզբունքների, մշակույթի և արժեքների միացումն է և մյուս կողմից այդ արժեքների վրա հիմնված քաղաքականությունները, մարտավարությունները և մոտեցումները: Որպես օրինակ կարևորագույն խնդիրներից մեկը որում կարևորվում է Դիմադրողական տնտեսությունը ջիհադի խնդիրն ու ջիհադական մշակույթն է: Ղուրանի այաների ու ավանդությունների համաձայն ջիհադը այն սրբազան ջանքն ու փորձն է, որը ձևավորվում է Աստծու համար ու Բարձրյալի ճանապարհին: Դիմադրողական տնտեսության մեջ կարևոր համարվող տնտեսական ջիհադի մեջ տնտեսական բոլոր գործողությունները երկնային ու աստվածային երանգ են ստանում: Այս մոտեցման հիմքում ընկած է իսլամ կրոնի աշխարհայացքն ու մարդու ճանաչողությունը, որտեղ աշխարհն անցման վայր է հավիտենականության ու հանդերձյալ կյանքին հասնելու համար և անցման ողջ ընթացքում, մարդ արարածը պայքարում է իր ներքին թշնամու, այսինքն կրքերի և արտաքին թշնամիների դեմ: Տնտեսական ջիհադը իսլամական մշակույթից ելած մի հասկացություն է, ինչը հակադրվելով առկա տնտեսական մտածողություններում տարածված շահամոլության հասկացությանը, երկրային ու երկնային երջանկության գրավականն է համարում Աստծու համար իրականացվող տնտեսական ջիհադը: Այս հասկացության մեջ ի տարբերություն անձնական շահերն ինքնատիպ համարող լիբերալիստական տնտեսությանը, հաշվի է առնվում հասարակության շահերը և անհատական շահերը նկատի են առնվում այն աստիճանով որ դրանից չտուժի հասարակական շահերը:

Տնտեսական ջիհադ և դիմադրողական տնտեսություն

Հետևաբար Դիմադրողական տնտեսության մոդելի մեջ տնտեսական քաղաքականությունների կողքին մեծ նշանակություն ունեն մշակութային, կրթադաստիարակչական քաղաքականությունները: Դիմադրողական տնտեսությունը փորձում է հիմնավորելով կրոնական ու բարոյական արժեքները հասնել  ծաղկուն ու զարգացող տնտեսության և նախադրյալներ ստեղծել  իսլամական իդյալների վրա հիմնված հասարակության ձևավորման համար: Հետաքրքիր է իմանալ, որ արևմուտքի տնտեսագետները նույնպես գիտակցում են, որ դաստիարակչությունը մեծ նշանակություն ունի տնտեսության ոլորտում: Որպես օրինակ 1983թ. ԱՄՆ ժամանակի նախագահին ուղղված «Վտանգված ժողովուրդ» խորագրով զեկույցի մեջ այսպես է ասվել.«Հանդիպելով կրթական առաջադիմական համակարգի գոյության բերումով ստեղծված ճապոնական  որակին ու արդյունավետության և գերմանական ամրությանը, տնտեսության, արդյունաբերության, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում առաջատար ԱՄՆ-ն առաջին անգամ կանգնել է լուրջ վտանգի առջև: Այս խնդիրը պատճառ է դառնում խաթարվի ԱՄՆ-ի հասարակության անվտանգությունն ու հեղինակությունը»:

Արծարծված այդ զեկույցից հետո ԱՄՆ-ի հանրային կրթության տարբեր մակարդակներում տնտեսական դաստիարակություն տալու համար մշակվեցին լուրջ ծրագրեր: Այդ նախագծի համաձայն ԱՄՆ-ի հանրային կրթության համակարգին պարտականություն տրվեց այդ երկրում բարեփոխելով դասագրքերի բովանդակությունը զարգացնել տարբեր մակարդակներում սովորող դպրոցական աշակերտների ճանաչողական կարողություններն ու հմտությունները»:

Սա հենց այն խնդիրն է ինչ ավելի քան 1400 տարի առաջ կարևորվել է իսլամ կրոնի կողմից: Իսլամի առաջնորդների կողմից գործարքների մասին օրենքները սովորելու անհրաժեշտության կարևորումը ու նույնպես արդար աշխատանքի գաղափարի տարածումը վկայում են այն մասին, որ տնտեսական ոլորտում դաստիարակությունը մեծ նշանակություն ունի իսլամ կրոնի համար: Հաշվի առնելով այն փաստը, որ առողջ ու գործնական տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ են ճիշտ հայեցողություն  և տնտեսական դաստիարակություն, դիմադրողական տնտեսությունը մի կողմից փորձում է արմատավորել ու տարածել իսլամական արժեքները, իսկ մյուս կողմից պայքարել անհամապատասխան սովորությունների այդ թվում սպառողականության, բարիքները վատնելու և ընչաքաղցության դեմ: Ուստի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը Դիմադրողական տնտեսության մոդելը առաջարկելու հարցում շատ է կարևորել մշակութային ոլորտում առաջացած ախտերի ճանաչման խնդիրը: Դիմադրողական տնտեսությունը իսլամական մտածողություն է: Այն ժամանակ ենք կարող այն արմատավորել հասարակության մեջ, երբ սկզբում փորձենք պարզորոշել դրա բաղադրիչներն ու ցուցանիշները, ճանաչել նրա հիմքերն ու սկզբունքները և կարողանանք այդ հիմունքներով խնդիրները մեկնաբանել: Դիմադրողական տնտեսությունը այն ժամանակ կկարողանա հատկապես իսլամական հասարակություններում զարգացման համար ճանապարհ բացել, երբ հասարակության մեջ արմատավորվեն իսլամական աշխարհայացքից ու գաղափարախոսությունից ելած մշակույթն ու համապատասխան արժեքները: Այդ դեպքում հասարակության տարրերից յուրաքանչյուրը՝ ժողովուրդը, պատասխանատուները և արտադրողներն ու տնտեսական ոլորտի ակտիվիստները հարկադրված կզգան կատարել իրենց պարտականությունները:

Դիմադրողական տնտեսություն

Հետևաբար Դիմադրողական տնտեսությունը միայն մի բացասական ու պաշտպանական կարճաժամկետ մոտեցում չէ, այլ պայմաններին համապատասխան տնտեսություն և հեռանկարային մոտեցում է: Այդ մոտեցման մեջ մենք որոնում ենք մի տեսակ գերազանց տնտեսության մոդել, որը և՛ իսլամական հիմքեր ունենա և՛ կարողանա մեզ համապատասխան դիրքերի հասցնել: Տնտեսություն, որը իսլամական աշխարհի համար ներշնչող ու գործադրելի լինի և նախադրյալներ ստեղծի իսլամական մեծ քաղաքակրթության ձևավորման համար:

Դիմադրողական տնտեսության մեջ ճշգրտությամբ արծարծվող կետերից մեկը Դիմադրողական տնտեսության տարբերությունն է պաշտպանական տնտեսության հետ: Պաշտպանվել նշանակում է հասցվող հարվածները չեզոքացնելու համար ծրագիր մշակել: Բայց դիմադրողական տնտեսությունը ավելի բարձր է քան լոկ պաշտպանությունը: Մեծահարգ առաջնորդը իր խոսքերի մեջ լավապես անդրադարձել է այս խնդրին: Նա ասում է.«Դիմադրողական տնտեսությունը միայն մերժելու գաղափարը չէ: Այն չի նշանակում պարսպապատվել ու միայն մի շարք պաշտպանական քայլեր ձեռնարկել »: Այս խոսքերը պարզում են, որ Դիմադրողական տնտեսությունը ավելին է քան պաշտպանական տնտեսությունը: Մի այլ տեղ մեծահարգ առաջնորդն ասել է.«Դիմադրողական տնտեսության կարևորագույն հիմքերից մեկը տնտեսության դիմացկուն լինելն է: Տնտեսությունը պիտի դիմացկուն լինի»:

Դիմացկուն տնտեսությունը երկու ձևով է ենթարկվում սպառնալիքների ու ճնշումների: Առաջինն այն է, որ դիմացկուն լինելու բերումով արտաքին թշնամիներից խլում է ճնշում բանեցնելու հնարավորությունը և երկրորդ՝ ամուր հիմքերի, անխափանելի կառուցվածքի և հստակ ծրագրերի շնորհիվ կարող է չեզոքացնել հնարավոր ճնշումները: Ուստի Այաթոլլահ Խամենեին ասում է.«Տնտեսությունը պիտի դիմացկուն լինի, որպեսզի կարողանա դիմադրել թշնամու նյութած դավադիր քայլերին.... բոլորիս պարտականությունն է երկիրը դիմացկուն ու անթափանցելի դարձնենք: Սա մեր կողմից արծարծված Դիմադրողական տնտեսության անհրաժեշտություններից մեկն է»:

Մի այլ առիթով Ն.Վ. առաջնորդը ասել էր.«Դիմացկուն տնտեսությունը պիտի ունենա ներքին դիմացկուն կառուցվածք որպեսզի աշխարհի այս  կամ այն կողմում տեղի ունեցած փոփոխություններից չալեկոծվի»:

 

Դիմադրողական տնտեսություն

Մեծահարգ առաջնորդի լուսաբանություններից պարզվում է, որ տնտեսությունը իր կառուցվածքով պիտի կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին: Սա այն դեպքում է ,երբ Պաշտպանական տնտեսությունը միայն պաշտպանվում է ճնշումներից ու սպառնալիքներից և այդ ընթացքում անհրաժեշտ ամրություն չունենալու բերումով լուրջ վնասներ է ընդունում և ծանր հարվածների է ենթարկվում: Պաշտպանական տնտեսությունը գուցե կարողանա չեզոքացնել ճնշումները սակայն կրած վնասներն էլ շատ են լինելու:

Հետևաբար Դիմադրողական տնտեսությունը առաջատար ու առիթներ առաջացնող տնտեսություն է: Այսինքն չի բավարարվում միայն առկա հնարավորություններով, այլև գործունեության նոր ոլորտներ է որոնում: Հաջորդ զրույցների ընթացքում կներկայացնենք Դիմադրողական տնտեսության բաղադրիչներն ու ցուցանիշները: