Դեկտեմբեր 13, 2016 15:33 Asia/Tehran

Սիրիան հայտնի է որպես քաղաքակրթությունների օրրան, իսկ այդ երկրի մայրաքաղաքը՝ Դամասկոսը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Այս տարածաշրջանում են ձևավորվել հնագույն մեծ քաղաքակրթությունները, սակայն ահաբեկչական շարժումները այն վերածել են ավերակների և մեկընդմիշտ զրկել երբեմնի փայլից։

 

Ահաբեկչական խմբավորումների հարձակումների և ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայի, ինչպես նաև Իրաքի պատմական քաղաքներն ու հուշարձանները շատ են տուժել։ Այսիսկպատճառով քառասուն երկրների ներկայացուցիչներ Սիրիայի և Իրաքի սպառնալիքի տակ գտնվող համամարդկային մշակութային ժառանգությունների պահպանմանը նվիրված կոնֆերանսում ստեղծված իրավիճակից դուրս գալու բազմաթիվ եղանակներ են քննարկվել։ Աբու Դաբիում տեղի ունեցած կոնֆերանսում ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ասել է․«Պատմական հուշարձանների ավերածությունները ժամանակակից աշխարհում երբեք այդքան մեծ մասշտաբների չեն հասել, ինչպես այժմ Սիրիայում և Իրաքում է»։ Բոկովան այդ երկրների պատմական հնագույն քաղաքներին և համաշխարհային մշակութային ժառանգություններին հասցված անհատույց վնասները պատերազմական հանցագործություններ է որակել։ Նա շեշտել է, որ նմանատիպ գործողությունների հետևանքով կործանվում են համաշխարհային մշակութային գլուխգործոցներ, և միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել այդ պատմական վայրերի ոչնչացումը կանխելու նպատակով։

  Իրինա Բոկովա

Այդ կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը օգնության ֆոնդի ստեղծումն է։ Ֆոնդը ստեղծվելու է տաս միլիոն դոլար ֆինանսավորմամբ։ Այն անհրաժեշտ քանակությամբ գումար է տրամադրելու ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող պատմական հուշարձանները պահպանելու համար։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այդ ֆոնդի ստեղծումը անհրաժեշտություն է համարել և երեսուն միլիոն դոլար գումար հատկացրել դրա համար։ Այլ երկներ նույնպես՝ մասնավորապես Չինաստանն ու Պարսից ծոցի հարակից երկրները անհրաժեշտ են համարել ֆոնդին համապատասխան միջոցներ տրամադրել իր առաքելությունը իրականացնելու համար։ Ըստ հրապարակված տվյալների ֆոնդը կազմավորվելու է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

Անշուշտ պետք է նշել, որ պատմական հուշարձանները շատ կարևոր նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար և դրանց պահպանությանն ու պաշտպանությանը հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել։ Պետք է հստակ գիտակցել, որ այդ հուշարձանները մեզ կապում են մեր պատմական արմատների հետ և երբեք չպետք է թույլ տալ որպեսզի հանցագործ տարրերը ավերեն դրանք։ Այս խնդիրների հետ մեկտեղ պետք է բարձրացնել նաև այժմ այլ երկրներում ժամանակավոր պահպանության տակ գտնվող պատմամշակութային արժեքները վերադարձնելու հարցը։

Համաժողովի ընթացքում քննարկվել է նաև ոչնչացման վտանգի տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների երկրից դուրս բերման խնդիրը։ Ըստ օրենքների նման հուշարձանները երկրից կարող են դուրս բերվել միայն իշխանությունների թույլտվությամբ։ Ցավոք, երբեմն առաջանում են այպիսի վտանգավոր պայմաններ, երբ մի երկրի պետական իշխանություն իր համաձայնությունն է տալիս որպեսզի այս կամ այն պատմամշակութային հուշարձանը տեղափոխվի անվտանգ վայր։ Անվտանգ վայր կարող է հանդիսանալ մինչև անգամ մեկ այլ երկրի տարածքը։

             Սիրիայի պատմական հուշարձանների թալանը ահաբեկիչների կողմից

 

    

Սակայն եթե ռեալիստ լինենք և այս ամենին օբյեկտիվ հայացք նետենք, ապա կհասկանանք, որ սրանք ընդամենը դատարկ խոսքեր են, իսկ իրականությունն այլ է։ Եվրոպան պատմամշակութային հուշարձանների պահպանության անվան տակ գողանում է դրանք և յուրացնում։ Այնուհետև այդ պատմամշակութային արժեքները հայտնվում են ամերիկացի և եվրոպացի կոլեկցիոներների ձեռքերում։

Ռուսական Russia today կայքի հաղորդման համաձայն՝ ահաբեկչական խմբավորումները Սիրիայի պատմական հուշարձանների կողոպտման նոր փուլ են սկսել։ Ահաբեկիչները ճանաչում են ամերիկացի և եվրոպացի խոշոր կոլեկցիոներներին և Սիրիայից գողացած պատմական արժեք ներկայացնող իրերը Թուրքիայի միջոցով վաճառում են նրանց։ Կողոպտված իրերից շատերը վաճառվում են նույնիսկ ինտերնետի միջոցով։ Գնված ապրանքները ուղարկվում են Թուրքիա, որից հետո էլ հասնում են իրենց եվրոպացի կամ ամերիկացի հասցեատերերին։

ԻԼԻՊ-ը վաճառում է Սիրիայի պատմական հուշարձանները արևմուտքում

Սիրիացի մասնագետի խոսքերով պատմական հուշարձանների վաճառքով զբաղվելը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը մեծ եկամուտներ է բերում։ Նման հանցավոր գործունեությամբ զբաղվելը ահաբեկիչների համար դարձել է եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Անտիկ իրերի առևտուրը կազմակերպելու համար անկասկած միջնորդ կողմ է անհրաժեշտ ահաբեկիչներին, և այդ դերը բավականին հաջող իրականացնում է Թուրքիան։

Ներկա դրությամբ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի ավելի քան չորս հազար պատմամշակութային հուշարձաններ։ Այդ ահաբեկչական խմբավորումը տարեկան միլիոնավոր դոլարների հասնող եկամուտ է ունենում դրանց վաճառքից։ Ռուսական աղբյուրների հաղորդման համաձայն ԻԼԻՊ-ը Պալմիրայի պատմական արժեք ներկայացնող իրերի և արվեստի նմուշների վաճառքից ստացել է ավելի քան երկու հարյուր միլիոն դոլարի եկամուտ։

Սև շուկայում ներկայացված պատմամշակութային իրերի շարքում հանդիպում են նաև ավելի քան ութ հազար տարվա հնություն ունեցող իրեր, որոնք գողացվել են Հալեպի, Իդլիբի և Հոմսի նահանգներից։ Վաճառված բոլոր պատմական  հուշարձանները, հին իրերն ու մշակութային բացառիկ արժեքները դուրս են բերվել ԻԼԻՊ-ի վերակսկողության տակ գտնվող տարածքներից։

Անտիկ իրերի վաճառքը Եվրոպայում

                        

Հատկանշական է, որ Սիրիայի ճգնաժամի սկսվելուց ի վեր պատմամշակութային արժեք ներկայացնող շատ նմուշներ ահաբեկչական խմբավորումների կողմից դուրս են բերվել երկրից մաքսանենգ եղանակով և վաճառվել սև շուկաներում։ Ահաբեկչական խմբավորումների ղեկավարները ստացված հսկայական եկամուտներով անշարժ և շարժական գույք են ձեռք բերել եվրոպական տարբեր երկրներում և ԱՄՆ-ում։

Անցած շաբաթվա ընթացքում Շվեյցարիայում հայտնաբերվել և բռագրավվել են մի քանի պատմական  իրեր, որոնք թալանված են եղել Պալմիրա քաղաքից։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Գարդիան օրաթերթը։ Բռնագրավված իրերը ի պահ են դրվել շվեյցարական պահեստներից մեկում։ Հատկանշական է, որ այդ պահեստները չեն վերահսկվում որևէ մեկի կողմից։

Հաստատվել է նաև, որ բացահայտված իրերից հինգը Եմենի և Լիբիայի տարածքներից են հասել Շվեյցարիա։ Մինչև պատմական իրերի ճակատագրի վերջանական հստակեցումը և վերադարձը իրենց նախկին գտնվելու վայրերը, դրանք կպահպանվեն Շվեյցարիայի Ժնև քաղաքի արվեստների թանգարանում։

  Սիրիայի և Իրաքի կողոպտված պատմամշակութային իրերը

Մոտ երկու տարի առաջ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական շարժման ծաղկման շրջանում շատ մասնագետներ և դիվանագետներ ահազանգում էին, որ ԻԼԻՊ խմբավորումը իր ծախսերը հոգալու համար վաճառում է այդ երկրների պատմական  և մշակութային արժեք ներկայացնող իրերը։ Ահաբեկչական խմբավորումը պատմական իրերը երկրից դուրս հանելու համար օգտվում է նախապես պատրաստված հատուկ թունելներից և գաղտնի ուղիներից։ Այդ ուղիների միջոցով իրերը անցկացվում են համապատասխան երկրներ՝ մասնավորապես Թուրքիա և վաճառվում ամերիկացի և եվրոպացի կոլեկցիոներներին։

Սիրիայի պատմամշակութային թանգարանի տնօրենը հույս է հայտնել, որ թալանված պատմական իրերը չեն կորչի և հետագայում հնարավոր կլինի դրանք վերադարձնել իրենց պատմական վայրերը։ Նա նաև հանդես է եկել Սիրիայի վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանները ապահով վայրեր տեղափոխելու առաջարկությամբ։

Սիրիայի պատմամշակութային թանգարանի տնօրեն Մամոն Աբդոլքարիմը Դեյլի Թելեգրաֆին տված հարցազրույցում ասել է․«Մենք ստիպված եղանք մեր պատմամշակութային հուշարձանները տեղափոխել ավելի ապահով վայրեր, մենք դա արեցինք վախենալով, որ դրանք կգրավվեն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից։ Պատմամշակութային հուշարձաններին վտանգ սպառնալու դեպքում հնարավոր է քսանչորս ժամում դրանք տեղափոխել համապատասխան անվտանգ վայրեր»։


         Մամոն Աբդոլքարիմ՝ Սիրիայի պատմամշակութային թանգարանի տնօրեն

 

Իհարկե պետք է նշել, որ Սիոնիստական ռեժիմը նույնպես մասնակից է Սիրիայի պատմական հուշարձանների առքուվաճառքին։ Սիրիայի իշխանությունը որոշ ժամանակ առաջ բողոքի նոտա էր ուղարկել ՅՈՒՆԵՍՕ, որում նշված էր, որ Սիոնիստական ռեժիմը անօրինական պեղումներ է կատարում Դերա նահանգում։ Բողոքից հետք ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիոնիստական ռեժիմից բացատրություն է պահանջել ապօրինի պեղումներ անցկացնելու վերաբերյալ։ 1954 թվականին Հաագայում կնքված բազմակողմանի պայմանագրի համաձայն կոնֆլիկտող կողմերը պարտավոր են պահպանել մշակութային արժեքների անձեռնմխելիության սկզբունքը, իսկ Սիոնիստական ռեժիմը, ստեղծված խառը իրավիճակը իր օգտին օգտագործելով, ապօրինի պեղումներ է կազմակերպել ուրիշ երկրի տարածքում։

     Սիրիայի պատմական հուշարձանները Գերմանիայի թանգարաններից մեկում

Հաշվարկների համաձայն այժմ Սիրիայից թալանված և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական շատ երկրների թանգարաններում գտնվող ցուցանմուշների ընդհանուր արժեքը գերազանցում  է երկու միլիարդ դոլարը։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի Լուվր թանգարանի կողմից առաջարվել է, որպեսզի Սիրիայից և Իրաքից թալանված և հայտնաբերված բոլոր պատմամշակութային իրերը պահպանվեն երկրի հյուսիսում։ Ֆրանսուա Օլանդը դրական է գնահատել այդ մտահաղացումը և առաջարկել հայտնաբերված բոլոր արտեֆակտները պահպանել Ֆրանսիայի Լիոն քաղաքում։

Ի հավելումն այս ամենի պետք է նշել, որ Լուվրում պահպանվում են իրանական մշակույթի ավելի քան 2500 նմուշներ, որոնք բոլորն էլ տարբեր եղանակներով գողացվել են Իրանից։ Իրանական արվեստի բոլոր նմուշները պահպանվում են Իրան կոչվող բաժնում։ Այդ նմուշներից որոշները այնքան մեծ են, որ դրանց տեղաշարժման համար մեծ բեռնատարներ են անհրաժեշտ։ Մինչ այժմ պարզ չէ, թե ինչպես են այդ բացառիկ նմուշները տեղափոխվել Ֆրանսիա։ Իրականությունն այն է, որ Ֆրանսիայում ներկայումս պահվում են իրանական արվեստի գողացված նմուշներ։ Չնայած այս ամենին Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է պահպանել սիրիական պատմամշակութային հուշարձանները մինչև պատերազմի ավարտը։Արդյո՞ք կարելի է վստահել նման հայտարարությանը։

Իրանի պատմական հուշարձան Լուվրի թանգարանում 

 

 

 

 

Պիտակ