Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i46714-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(6)
Իրանցի գիտնականներն արձանագրել են նոր հաջողություն ՝ ստեղծելով արեգակնային ջրամաքրման սարք: Դա իրականացվել է արևային վակուումային խողովակների տեխնոլոգիաների օգնությամբ: Սարքը կարող է մաքրել ոչ-ակտիվ աղտոտիչներ պարունակող ջուրն ՝ առանց կեղտաջրեր թողնելու: Ստացված ջուրը կարելի է խմել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 11:45 Asia/Tehran

Իրանցի գիտնականներն արձանագրել են նոր հաջողություն ՝ ստեղծելով արեգակնային ջրամաքրման սարք: Դա իրականացվել է արևային վակուումային խողովակների տեխնոլոգիաների օգնությամբ: Սարքը կարող է մաքրել ոչ-ակտիվ աղտոտիչներ պարունակող ջուրն ՝ առանց կեղտաջրեր թողնելու: Ստացված ջուրը կարելի է խմել:

Քաղցր ջուրը համարվում է վերականգնելի բնապաշարներից մեկը: Աղային պարունակությունից զուրկ ջուրը կենսական նշանակություն ունի կենդանի էակների, նաև մարդու համար: Այն կենսական պահանջ է, իսկ ժողտնտեսության համար՝ արտադրամիջոց  : Քաղցր ենք համարում այն ջուրը , որն ունի քիչ ոչ-լուծութային աղային պարունակություն:

Բնական քաղցր ջուր կարելի է գտնել լեռնային և բևեռային սառցաբեկորների տեսքով: Քաղցր ջրի պաշարներն են լճերը, գետերը, նաև ընդհատակյա ջրերը: Քաղցր ջրի պաշարները կազմում են երկիր մոլորակի ջրային պաշարների ընդամենը երեք տոկոսը: Այնուամենայնիվ, քաղցր ջուրը վատնվում է: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, քաղցր ջուրը հասանելի չէ աշխարհի բնակչության 18 տոկոսի ՝ մեկ միլիարդ 200 միլիոն հոգու : Հաշվի առնելով բնակչության նաև օգտագործվող ջրի ծավալի աճը, տարբեր երկրներ լուրջ խնդրի առջև են հայտնվել: Քաղցր ջրի պակասի հետևանքներն ապագայում տեսնելու ենք առողջապահության ոլորտում  նաև գյուղատնտեսական ցիկլում:

Իրանցի գիտնականներն արձանագրել են նոր հաջողություն ՝ պատրաստելով արեգակնային ջրամաքրման սարք: Դա իրականացվել է արևային վակուումային խողովակների տեխնոլոգիաների օգնությամբ: Սարքը կարող է մաքրել ոչ-ակտիվ աղտոտիչներ պարունակող ջուրն ՝ առանց կեղտաջրեր թողնելու: Ստացված ջուրը կարելի է խմել:

Արեգակնային ջրամաքրման սարք

 

Նախագծի հեղինակ ՝ Քուրոշ Խոսրավին քաղցր ու խմելու ջրի դեֆիցիտը համարել է Իրանի գլխավոր մարտահրավերը: «Իրանի բարձրավանդակում կան աղի ջրի մեծ պաշարներ և անհրաժեշտ է , որպեսզի օպտիմալ միջոցներ գտնելով, ստանալ քաղցր ջուր: Արեգակնային համակարգի օգնությամբ ջրամաքրումը մեկն է այդ մեթոդներից, որտեղ կիրառվում է վակուումային խողովակային տեխնոլոգիաներ».-ասել է նա: Քուրոշ Խոսրավիի ասածով, սարքն ունի մի քանի առավելություններ ՝ այն ջուրը մաքրում է առանց կեղտաջրեր թողնելու , հեշտ կիրառելի է և գործում է առանց հաշվի առնելու ջրի աղային պարունակության ցուցիչը : Սարքը կարող է քաղցր ջուր ստանալ աղային զանգվածի տարբեր տոկոսայնությամբ ջրերից: Սարքը միևնույն արդյունավետությամբ զտում է տարբեր խտության  կամ կոնցենտրացիայի ջրերը:

Սարքի վակուումային խողովակն ունի  սև մակերես, որն էլ տեղադրված է թափանցիկ մակերեսից հինգ միլիմետր տարածության վրա: Երկու շերտերի միջև է գտնվում վակուումային շերտը: Երբ արևի ճառագայթները հասնում են թափանցիկ շերտին , սև շերտը սկսում է տաքանալ : Երկու շերտերի միջև վակուումային պայմաններից ելնելով, ջերմությունն այլևս չի կարող վերադառնալ: Ուստի մնում է այդ տարածքում : Նման պայմաններում , աղի ջուրը հոսում է համակարգում և բարձր ջերմաստիճանային շերտին դիպչելիս, հասնում է եռման կետի : Այս փուլում էլ սարքի կոնդենսատորները մաքրում են ջուրը  : Ստացվում է քաղցր ջուր:

 

Գյուտարարի ասածով, նախագիծն իրականացվել է շրջակա միջավայրի աղտոտումների նվազեցման նպատակով: Սարքը կիրառելի է ոչ միայն աղի ջրերի զտման համար, այլև այն կարող է մաքրել նաև աղտոտված ջրերը ՝ եթե դրանք ցնդող աղտոտումներ չեն:

Այս ակներև հաջողության կողքին, Սպահան նահանգի Լենջան քաղաքի արհեստագիտական ուսումնարանում կլանիչների նախագծման ոլորտում նորարարության շնորհիվ, պատրաստվել է արեգակնային ջրամաքրման սարք: Լենջան քաղաքի արհեստագիտական ուսումնարանի դասատու  և նախագծի հեղինակ՝ Մոստաֆա Դարին նոր սարքի մասին ասել է.-«Արեգակնային ջրամաքրման նոր  սարքը պատրաստվել է նմանատիպ համակարգերի համեմատությամբ կլանիչերի նախագծման որոշ փոփոխությունների արդյունքում: Այստեղ կիրառվել է կասկադային կամ թեք ջրամաքրման ֆիլտրեր , որոնք սարքի արդյունավետությունը բարձրացնելու համար, կլանիչների վրա հատուկ ծածկույթ են ստեղծում : Աղային զանգվածով հագեցած արհեստական ջրից օրական  քառակուսի մետրում  ստացվում է շուրջ չորս լիտր թորած ջուր: Տարվա առաջին կիսամյակում ավելի մեծ ծավալով մաքուր ջուր կարելի է ստանալ : Դա պայմանավորված է արևի ճառագայթների սեզոնային թեքությամբ: Արեգակնային ջրամաքրման սարքն աշխատում է ջրի բնական ցիկլի հիմունքով: Սարքի գլխավոր առավելությունն այն է , որ դա օգտվում է արեգակնային ճառագայթներից, որը հասանելի է մեզ ամբողջ տարվա ընթացքում ՝ առանց որևէ ծախսերի : Այսպիսով սարքը կարող է կիրառվել նույնիսկ ամենահեռավոր քաղաքներում: Սարքի մյուս առավելությունն այն է, որ այն կարող է արեգակնային եղանակով թորել ջուրը, ունի արտադրման պարզ եղանակ : Սարքը չունի նորոգման կամ հատուկ սպասարկման կարիք: