Հունվար 23, 2017 16:21 Asia/Tehran

2017 թվականին Մարդու իրավունքների ոտնահարումը արևմուտքում երևակայությունից մինչև իրականություն հաղորդաշարի առաջին համարում կխոսենք Եվրոպական երկրներում կանանց և գունամորթների իրավիճակի մասին:

Արևմտյան երկրները հավակնում են, որ պաշտպանում  և հարգում  են կանանց իրավունքները: Սակայն հրապարակված զեկույցները վկայում են այն մասին, որ այդ երկրներում կոպտորեն ոտնահարվում են  կանանց ամենատարրական իրավունքները:

Գերմանական «Ֆոկուս» պարբերականը  մի զեկույցով անդրադարձել է այդ երկրում կանանց իրավունքների ոտնահարման թեմային: 

Վկայակոչելով «Ամնիդ» հաստատության կողմից կատարված սոցհարցման արդյունքները  «Ֆոկուս» պարբերականը գրել է, որ Գերմանիայի կանանց 50 տոկոսը համոզված է, որ այդ երկիրը անապահով է դարձել կանանց համար: Գերմանացի կանանց 58 տոկոսը համոզված է որ անցյալի համեմատությամբ անապահով են հանրային վայրերն այդ երկրում: 

Գերմանական «Ֆոկուս» պարբերականի անցկացրած հետազոտության համաձայն Գերմանիայում կանայք ընդհանրապես իրենց անապահով են զգում:

Իզաբելան «Ֆոկուս» պարբերականին ասել   է.-«Տղամարդիկ չեն կարող մեր զգացմունքները հասկանալ: Սեռական ոտնձգության ու կոպտության ենթարկվելու վտանգը անվերջ սպառնում է մեզ»:

Մելինան ևս «Ֆոկուս»-ին ասել է.-«2016 թ.-ի ամանորյա տոների օրերին կանանց նկատմամբ իրականացված զանգվածային հարձակումից հետո ինձ ավելի անապահով եմ զգում Գերմանիայում»: Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 2015 թ.-ին 382 հազար կին այդ երկրում ենթարկվել է սեռական ոտնձգության կամ կոպտության:

 

Կանանց իրավիճակը Գերմանիայում

Եվրոպայում ոտնահարվում են մուսուլմանների իրավունքները և սահմանափակվում են կրոնական ազատությունները:

Եվրոպական մեկ դատարան վերջերս մերժել է մուսուլման ընտանիքի կողմից ներկայացված հայցը:

Այս մուսուլման ընտանիքը պահանջել էր Շվեյցարիայում իրենց աղջկան ազատել դպրոցի հանրային լողավազանում լողալուց: Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ կրոնական դավանանքը չի կարող պատճառ դառնալ երեխաներին զրկել լողի պարտադիր ուսուցման դասընթացներից: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ողջունել է Շվեյցարիայի կառավարության որոշումը: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հայտարարել է, որ դպրոցները հատուկ դերակատարություն ունեն հասարակական միասնության պահպանման գործում և ովքեր խախտեն այդ օրենքը 1380 դոլարով կտուգանվեն: Ըստ դատարանի՝  այդ որոշման նպատակն է՝ ծնողներին ստիպել  իրենց զավակներին ուղարկելու լողի պարտադիր դասընթացներին: 

2016 թ.-ին Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր, որ այն մուսուլման աշակերտները ովքեր կհրաժարվեն ձեռք սեղմել ուսուցիչների հետ կտուգանվեն 5 հազար դոլարով:

Շվեյցարիայի կառավարությունը տուգանում է լողի ուսուցման դասընթացներին չմասնակցող մուսուլման երեխաներին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցի համաձայն՝ Եվրոպայում փախստականները գտնվում են անբարենպաստ պայմաններում: Հունաստանի կղզիներում փախստականներն անհուսալի վիճակում են հայտնվել: Մեծ թվով փախստականներ ձմռան ցուրտ գիշերները անցկացնում են բաց տարածքում:  

Փախստականների անմխիթար իրավիճակը Եվրոպայում

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցի համաձայն՝ Եվրոպայում փախստականները գտնվում են անբարենպաստ պայմաններում: Հունաստանի կղզիներում փախստականներն անհուսալի վիճակում են հայտնվել: Մեծ թվով փախստականներ ձմռան ցուրտ գիշերները անցկացնում են բաց տարածքում:  

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության պաշտոնատար Ռոլանդ Շոնբայերն հայտարարել է, որ Հունաստանի կղզիներում փախստականների առողջական վիճակը շատ ծանր է և նրանք կարիք ունեն հումանիտար օգնության: 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը  կոչ է արել անհապաղ օգնություն հասցնել Հունաստանի կղզիներում գտնվող փախստականներին: 

Ֆրանսիայում ոստիկանությունը ճնշում է փախստականներին և առգրավում նրանց գույքը: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ քննադատել է Ֆրանսիայի ոստիկանությանը ձմռան ցրտին փախստականների վերմակները նրանցից խլելու կապակցությամբ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Ֆրանսիայի ոստիկանությանը մեղադրել է գողության և կոպտության մեջ: 

RT հեռուստակայանի հաղորդման համաձայն Ֆրանսիայի ոստիկանությունը ուշ գիշերին փախստականներին քնից արթնացնում և ճնշում է նրանց:

Ֆրանսիայի իշխանություններն 2016 թ.-ի հոկտեմբերին   ապամոնտաժեցին Կալե նավահանգստային քաղաքում գտնվող «Ջունգլիներ» անվանումով հայտնի փախստականների ճամբարը, որտեղ բնակվում էին հազարավոր մարդիկ: Նրանք ստիպված եղան տեղափոխվել Փարիզ և այժմ քնում են փողոցներում:

Չնայած միջազգային օրենքների համաձայն արգելվում է փախստականներին  վերադարձնել իրենց երկրներ, սակայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է Ֆրանսիան չի կարող ընդունել փախստականներին: 

ԱՄՆ-ում ևս ոտնահարվում են  մարդու իրավունքները և ռասայական խտրականություն է իրականացվում սևամորթների նկատմամբ:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության զեկույցի համաձայն Չիկագո քաղաքում ոստիկանությունը ոտնահարում են  գունամորթների հատկապես լատինական արմատներով հասարակության քաղաքացիական իրավունքները:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը քննադատել է ոստիկանության ուժերին անզեն մարդկանց կողմը կրակ բացելու և ոստիկանության հրամաններին չենթարկվող անձանց դեմ ուժային միջոցներ  կիրառելու կապակցությամբ: 

 

ԱՄՆ-ի գունամորթները ոստիկանության կոպտության զոհերն են

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության զեկույցի համաձայն՝ սևամորթների դեմ իրականացվող բռնությունները 10 անգամ ավել մեծ են  սպիտակամորթների համեմատությամբ: Չիկագոյի ոստիկանության ուժերը հաճախ կրակ են բացում կասկածյալների վրա կամ նույնիսկ շոկ առաջացնող միջոցներ  են կիրառում անչափահասների նկատմամբ:

ԱՄՆ-ի Արդարադատության նախարար Լորետա Լինչն ասել է.-«Արդարադատության նախարարությունը համոզված է, որ Չիկագոյի ոստիկանության աշխատակիցները խախտում են ԱՄՆ-ի սահմանադրության 4-րդ հոդվածը»:

ԱՄՆ-ի սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ուժերը երկրի քաղաքացիներին հետաքննության ենթարկելու համար պետք է ստանան հատուկ թույլտվություն:

«Չիկագոյի ոստիկանության աշխատակիցների խնդիրը բխում է նրանց անպատասխանատվությունից ու վարչական թերություններից», ասել է Լինչը:

Այն բանից հետո երբ 2015 թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում հրապարակվեց մի տեսանյութ որում ոստիկանության աշխատակից  Ջեյսոն Վան Դայքը կրակ է բացում Լոքան Մաք Դոնալդի վրա և սպանում է նրան ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը սկսեց հետաքննություն անցկացնել դեպքի մասին:

 

Այս տեսանյութի հրապարակումից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ  ԱՄՆ-ում: Արդյունքում աշխատանքից հեռացվեց  Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը: 

ԱՄՆ-ի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ոստիկանության կողմից գունամորթների դեմ հաճախ իրականացվող բռնությունների դեմ:

 

Պիտակ