Անդրադարձ ընտրություններին (Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները)
Սկսվել է Իրանում նախագահական ընտրությունների համար հետադարձ հաշվարկը: Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ շրջանի և Իրանի իսլամական խորհրդարանի միջանկյալ ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան առաջիկա մայիսի 19-ին:
Շարունակելով Իրանում ընտրություններին նվիրված մեր զրուցաշարը այսօր ձեզ կծանոթացնենք Իրանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուների հետ:
Սեյեդ Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթին, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և Սեյեդ Մուսթաֆա Հաշեմի Թաբան այն վեց թեկնածուներն են որոնց արժանավորությունը հաստատվել է Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Այս շրջանի ընտրությունների թեկնածուների արձանագրման ընթացքում նախկինում տարբեր մակարդակներում ծառայած մի խումբ քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ հարյուրավոր այլ անձանց հետ միասին Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնեցին: Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն նախագահական ընտրությունների թեկնածուների արժանավորությունը պիտի հաստատվի Պահապան խորհրդի կողմից: Այս ուղղությամբ ընդգծվել է, որ թեկնածուները պիտի քաղաքական ու կրոնական անցյալ ունենան և հավատարիմ լինեն ԻԻՀ Սահմանադրությանն ու պաշտոնական կրոնին:
Այս թեկնածուներից յուրաքանչյուրն ունենալով քաղաքական անցյալ և նախկինում վարելով տարբեր պաշտոններ, մուտք են գործել նախագահական ընտրությունների մրցասպարեզ: Այս փուլում թեկնածուները բանավեճերի ու ընտրարշավի մասնակցելով ներկայացնում ու պաշտպանում են իրենց ծրագրերը: Այս փուլը կարելի է ընտրություններին մասնակցելու ձգտումն ու մղումը խորացնող շարժիչ ուժը համարել: Դուք ինչքանո՞վ եք ծանոթ այս թեկնածուներին: Նրանց հետ առավել ծանոթանալու համար ընկերակցեք մեզ:
-------------
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուներից է: Նա 2013 թվականին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և խնդիրների կարգավորման բանալին ունենալու խոստումով Իրանի նախագահ ընտրվեց:
Հասան Ռոհանին ընտրություններին մասնակցեց Իրանի ու արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության կարգախոսով: Նա ընդգծելով քաղաքական ու տնտեսական նպատակներն ու ծրագրերն իր խոստումները կենտրոնացրեց այնպիսի հարցերի վրա, որոնք համարվում են ժողովրդի գերակայությունը և առավել մեծ նշանակություն ունեն:
Իրանի նախագահական ընտրությունների 11-րդ շրջանում Ռոհանիի հայացքները ներքին լսարանից բացի կարևոր ընկալվեց նաև արտաքին քաղաքական շրջանակների կողմից:
«Մենք բոլորս պիտի կրկին ասպարեզ իջնենք: Ես այսօր կրկին եկել եմ հանուն Իրանի, հանուն իսլամի: Եկել եմ այս երկրում առավել ազատության և մեր սիրելի Իրանում առավել անվտանգության համար, եկել եմ հանուն առավել առաջադիմության: Բոլորս պիտի կրկին ասպարեզ իջնենք հանուն հավասարակշռված իսլամի, բարության իսլամի, հանուն մեր խոհեմ ու մարդկային հեղափոխության կանգնենք իրար կողքի ու կրկին կառուցենք Իրանը: Եվ իմ վերջին խոսքը՝ ես եկել եմ հանուն Իրանի,հանուն իսլամի և բոլոր իրանցիներին կոչ եմ անում կրկին հրապարակ իջնել Իրանի համար, իսլամի համար: Աստված Ձեզ պահապան»:
Սեյեդ Էբրահիմ Ռաիսի Սադաթին այս շրջանի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուն է: Նա Իրանի դատական իշխանության մեջ աշխատելու անցյալ ունի և եղել է դատական իշխանության ղեկավարի առաջին տեղակալը: Նա իսլամական իրավունքի դոկտորական աստիճան ունի: Ռաիսին 2016 թվականի մարտին Ասթան Ղոդս Ռազավիի խնամակալ նշանակվեց: Որոշ դիտորդների համոզմամբ Ռաիսին համարվում է Ռոհանիի գլխավոր մրցակիցը:
«Մեր իսլամական համակարգի պարծանքներից մեկն այն է, որ այս համակարգի բոլոր բաղադրիչ տարրերը ձևավորվում են ժողովրդի ձայների միջոցով: Հանրության տեսակետին ու ժողովրդի ձայներին դիմելը համակարգի կառույցի հիմքն է կազմում: Սա մեր համակարգի պարծանքներից է, որ այդտեղ ժողովրդի ձայները ցուցադրական բնույթ չեն կրում: Ժողովրդի ձայները իրապես որոշում են երկրի տարբեր բաժինների ճակատագիրը: Մեր սիրելի ժողովուրդը ցանկացած ընտրության ժամանակ և ոչ միայն մեկ ընտրության ընթացքում, հնարավորություն ունի նախ գնահատում կատարելու նրա մասին ում ընտրել է, և ապա որոշում կայացնելու երկրի ապագայի համար: Մեր երկիրը երեք կամ չորս տասնամյակ անց տարբեր կառավարությունների փորձ ունի և կառավարություններից յուրաքանչյուրը կատարել է լավ աշխատանքներ ու երկրի առաջադիմության ուղղությամբ քայլեր է վերցրել և պիտի արժևորել բոլոր պետայրերի կատարած աշխատանքը:
Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը մրցասպարեզ իջած ամենաերիտասարդ թեկնածուն է:
Նա ներկայումս Թեհրանի քաղաքապետն է և իր վկայականում ունի Պահակազորի օդուժի հրամանատարության անցյալը: Ղալիբաֆն Իրանի ժողովրդի համար ճանաչված դեմք է և 2005 թվականի սկզբից վարում է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը: Սա երրորդ անգամ է, որ Ղալիբաֆը Իրանի նախագահական ընտրությունների թեկնածու է դառնում:
«Դուք կարող եք վստահել Ղալիբաֆին, քանի որ նա երբևէ սեղանի հետևում նստած կառավարում չի իրականացրել, այլ աշխատանքի համազգեստով հայտնվել է աշխատանքի ասպարեզի կենտրոնում: Դուք կարող եք նրան վստահել, քանի որ իր բոլոր նախկին պատասխանատվություններում օպերատիվ և խոշոր պոտենցիալներ վրա հիմնված ծրագիր է ունեցել: Դուք կարող եք նրան վստահել քանի որ նա երկրի գործադիր պաշտոնները վստահելու է՝ դրական լիցքով լցված, երիտասարդ, փորձառու և ջիհադական ոգի ունեցող անձանց: Ղալիբաֆը անհատական ու աշխատանքային թերություններ ունեցել է: Նա շարունակ այն համոզման է եղել, որ պիտի այնպիսի խոստում տալ, որը կարող ես իրագործել: Փորձը ցույց է տվել, որ նա շարունակ հավատարիմ է մնացել իր տված խոստումներին և այսօր՝ ֆարվարդին ամսվա 26-ին, ես ՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆս ձեր դիմաց պարտավորություն եմ ստանձնում, որ Աստծո կամոք ու ձեր հովանավորությամբ կառավարություն եմ ձևավորելու և չորսամյա շրջանում տնտեսական հեղափոխությամբ երկրի եկամուտը 2.5 անգամ, բարձրացնելու եմ, 5 միլիոն աշխատատեղեր եմ ստեղծելու, հարկային համակարգը բարեփոխելու եմ հօգուտ ժողովրդի 96 տոկոսի և ամենակարևորը քիչ եկամուտ ունեցող խավի խնդիրների կարգավորման համար մանրակրկիտ ծրագիր եմ մշակելու: Աշխատանքը գործով է արդյունավորվում, ոչ թե խոսքով»:
Բարեփոխական և Իրանի գործող նախագահի տեղակալ Էսհաղ Ջահանգիրին նախագահական ընտրությունների թեկնածուներից է: Շատ դիտորդների համոզմամբ նա այս ընտրություններին մասնակցել է Ռոհանիին հովանավորելու և հատկապես հեռուստատեսային բանավեճերին հավասարակշռության կողմնակից մեկ ձայն ավելացնելու նպատակով:
«Ընտրություններն իր տրամաբանությունն ունի: Այդտեղ նկատելի է երկրի գլխավոր հարցերի շուրջ համաձայնությունն ու ծրագրերի հիման վրա կոալիցիաների ձևավորումը, միևնույն ժամանակ ունի իր թափանցիկությունն ու սահմանագծումները: Առաջիկա օրերին Իրանի ժողովուրդը նայելով այս բազմերանգ բուրաստանին ընտրելու է գերազանցիկ հայացքները և դա ժողովուրդն է, որ իր ընտրությամբ ցուցադրելու է ներկայացված տեսակետների հանդեպ իր հակումը: Ես ժողովրդին ծառայելու ուղղության մեջ հայտնվելու համար ուրախ ու գոհունակ լինելով հանդերձ անձամբ ցանկություն չունեի իմ թեկնածությունը ներկայացնելու, սակայն բարեփոխական խմբերի ու գործիչների, ինչպես նաև որոշ պաշտոնատարների ու բարեկամների պնդումները պատճառ դարձան, որ վերջին պահերին ընդունեմ առաջարկությունն ու իմ թեկնածությունը ներկայացնեմ»:
Ընտրությունների մյուս թեկնածու՝ Մուսթաֆա Աղա Միրսալիմն Իրանի ավանդական պահպանողականներից է: Պահպանողական կուսակցությունների մեջ «Մոըթալեֆե»-ն առաջինն էր, որ 12-րդ շրջանի նախագահական ընտրություններում իր թեկնածուի շուրջ եզրակացության հանգեց:
Միրսալիմը Ֆրանսիայի «Պուատիեի» համալսարանից մեխանիկայի ճյուղում մագիստրոսի կոչում ունի:
Նա 1982 թվականին նշանակվեց Իրանի նախագահական աշխատակազմի պատասխանատու և նախագահի գերագույն խորհրդական : Միրսալիմը նաև մի շրջան վարել է Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի պաշտոնը:
«Ես այսօր ասպարեզ եմ իջել Իրանի ժողովրդի անտեսված իրավունքների վերականգնման համար: Ես եկել եմ, որ ստանամ ու ձեզ փոխանցեմ հեղափոխության բարիքների սփռոցից ձեզ հասանելիք բաժինը: Նախքան այն որ «Ջամնա»-ն իր աշխատանքն սկսեր, ես որպես «Մոըթալեֆե» կուսակցության թեկնածու իմ ներկայությունը հայտարարեցի նախագահական ընտրությունների ասպարեզում: Միասնականությունը մտադրության մեջ է, միասնականությունը նպատակի մեջ է: Մեզանից որևէ մեկը, որ կարողանա ժողովրդի ձայները հավաքել մյուսի հետ կաշխատի, որպեսզի ծառայի ժողովրդին և միասնականությունը ծառայության մեջ է: Չեմ եկել իմ և իմ մերձավորների համար բաժին պահանջելու: Ես եկել եմ, որ Աստծո կամքով հետ ստանամ ձեր անտեսված իրավունքները, քանի որ իրավունքը պիտի ստանալ»:
Սեյեդ Մուսթաֆա Հաշեմի Թաբան նախագահական ընտրությունների մյուս թեկնածուն է, որի արժանավորությունը 12-րդ նախագահական ընտրությունների համար հաստատվել է:
Հաշեմի Թաբան 1980 թվականին արդյունաբերության ու հանքերի նախարար է եղել: Այնուհետև Իրանի Օլիմպիական ազգային կոմիտեի նախագահ է ընտրվեց: Մուսթաֆա Հաշեմի Թաբան 8-րդ շրջանի նախագահական ընտրություններում Իրանի բարեփոխության կառավարության նախագահի մրցակիցներից էր և ներկայացնում էր այն հոսանքը, որ այսօր «Քարգոզարան» է կոչվում: Հաշեմի Թաբան ավելի վաղ մասնակցել է Իրանի նախագահական ընտրությունների 8-րդ շրջանին:
«Ես հուսով եմ, որ ժողովուրդն ինձ կվստահի և իմ պարտականություններից ելնելով նախագահության թեկնածու դարձա: Այնպիսի պատկերացում կա, որ կարող եմ շարժվել այն գերակայությունների ուղղությամբ, որոնք հայտարարվել են և բնական է, որ այդ բոլոր աշխատանքը կարող է իրագործվել կառավարության նախագծմամբ ու քաղաքականության մշակմամբ ու անկասկած ժողովրդի կողմից զոհաբերող ու ջիհադական շարժումով: Հենց այնպես որ մեր ռազմիկներն իրենց կյանքը զոհաբերելով պաշտպանեցին իրանական հայրենիքը: Ռազմիկների քայլերը, Սրբազան պաշտպանության շրջանի քաղաքականություններն ու ջիհադական քայլերը պիտի մեր ժողովրդի և ԻԻՀ համակարգի բոլոր գործակատարների համար օրինակ ծառայեն: Մեր ռազմիկները պաշտպանեցին մեր հայրենիքն ու մեր սահմանները և մենք էլ պիտի մեր հայրենիքը պաշտպանենք տարբեր տեսակետներից, այնպես որ ժողովուրդն ապրելու հնարավորություն ունենա: Ամեն մարդ իրեն յուրահատուկ մտածողություն ունի և իր համար գերակայություններ է որոշում: Իմ առաջին գերակայությունը իմ հայրենիքի պաշտպանությունն ու Իրանում հողագործության բարեփոխումն է»:
---------------
Այսպիսով կարելի է ասել, որ այս ընտրություններին ներկա են տարբեր ճաշակներ ունեցող քաղաքական հոսանքները:
Չնայած քաղաքական ու հատվածային բոլոր սահմանագծումներին, ԻԻՀ-ում ընտրությունները հիմնված են ժողովրդի ձայների վրա: Հետևաբար ասպարեզ իջնող ցանկացած թեկնածու մի կողմ թողած իր քաղաքական կախվածությունը և հիմք ընդունելով իր անցյալ գործունեությունն ու վկայականը գնահատվելու և ընտրվելու է ժողովրդի կողմից: