Մայիս 27, 2017 20:00 Asia/Tehran

Ունենալով հարուստ պատմություն և աշխարհագրական, մշակութային ու էթնիկ բազմազանություն, ինչպես նաև տեսարժան վայրեր, Իրանը կարող է իր վրա սևեռել յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրություն, անկախ տարիքից, ազգությունից ու սեռից:

 

Համաշխարհային տնտեսական ֆորումը երրորդ անգամ Իրանը հռչակել է որպես լավագույն երկրներից մեկը, որտեղ կարելի է ճամփորդել առանց մեծ ծախսերի:  Ֆորումն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանն արտասահմանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղիներից է համարվում: Իսկ ամենաթանկ  ճամփորդական ուղղությունները համարվում են Ռուսաստանը, Թուրքիան, Հունաստանը, Իսպանիան, ԱՄՆ-ն , Ֆրանսիան և Իտալիան: Ցուցակի վերջում հայտնվել են 10 երկրներ: Դրանք են` Պերուն, Ավստրալիան, Դանիան, Սենեգալը, Նորվեգիան, Բրիտանիան, Շվեյցարիան և այլ երկրներ: Այս ցուցակը կազմելիս նկատի են առնվել այնպիսի ծախսեր, ինչպես` ուղևորության տոմսի գինը, հարկերը, վառելիքի ծախսը, հյուրանոցների գները, ծառայությունների և սննդամթերքի արժեքները: Իրանը բարձր հորիզոնականում է գտնվում նաև իր մշակութային արժեքներով, առաջ անցնելով Չեխիայից, Դանիայից, Հունգարիայից և Ռումինիայից:

Իրանը մատչելի գներ է առաջարկում զբոսաշրջիկներին

 

 Վերջերս "Սթար" լրատվական գործակալությունը, դիմելով զբոսաշրջիկներին, հայտարարեց, որ մոռանան բոլոր հակաքարոզչությունները մեծ ու գեղեցիկ Իրանի մասին: Այս մալայզիական գործակալությունը հրատարակեց մի հաղորդագրություն, հետևյալ խորագրով "Արդյոք ապահով է  Իրան այցելելը": Նյութը գրել է Հարյաթի Ազիզանը, ով վերջերս է այցելել Իրան: Նրա ասելով. "Մոռացեք բոլոր բացասական հայտարարություններն ու հարայ-հրոցները Իրանի մասին: Մի անգամ այցելելով ԻԻՀ, դուք կհասկանաք, որ այս երկիրը բոլորովին չի համապատասխանում այն գնահատականներին, որ հնչում են որոշ ԶԼՄ-ների կողմից": Հոդվածի հեղինակը պատմում է  իր այցելության մասին, ասելով, որ այն, ինչ տեսել է, Իրանի տեսարժան վայրերի  մի փոքրիկ հատվածն է: Վերջում հոդվածագիրը գրում է "Ես  պետք է վերադառնամ Իրան":

 

Փարիզում լույս տեսնող "Լը Ֆիգարո թերթը" վերջերս հրապարակել է մի հոդված` հետևյալ խորագրով "Բաց չթողնեք Իրանի հրաշալիքները": Հոդվածում ներկայացված են նաև լուսանկարներ` Իրանի պատմական ու տեսարժան վայրերից: Հոդվածագիրը գրում է. "Անմոռանալի փորձ է Իրան այցելելը": Գիյոմ դո Դյուլվովը, ով հոդվածի հեղինակն է, գրում է. "Իրան այցելելով, ես հայտնաբերեցի հիասքանչ տեսարժան վայրեր և եզակի պատմական ժառանգություն": Իրանը հրաշալի երկիր է, որտեղ կոլեկտիվ զբոսաշրջությունը չի վնասել երկրի բնությանը: Ուստի Իրան կատարած ուղևորությունն ունի հատուկ համ ու հոտ, որ կարժի ճաշակել: Հոդվածագիրն այնուհետև առաջարկում է  այցելել Իրանի մի շարք քաղաքներ,  այդ թվում` Շիրազ, Յազդ, Թեհրան: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաղորդման համաձայն` Իրանը հայտնվել է առաջին 10 երկրների ցանկում` զբոսաշրջության գրավչության առումով: Հաղորդումը, որ հրատարակվում է  տարեկան  3 անգամ, ներկայացնոմ է  աշխարհի զբոսաշրջության համար հարմարավետ երկրների ցուցակը: Ցուցակում ընդգրկված երկրների թվում Իրանը տեսարժան վայրերի առումով զբաղեցնում է  5-րդ, իսկ պատմամշակութային հուշարձանների առումով` 10-րդ տեղերը: Պետք է ասել, որ զբոսաշրջությունը նավթից ու ավտոմեքենաշինությունից հետո աշխարհի ամենաեկամտաբեր երրորդ արդյունաբերությունն է համարվում, որը մեծ դերակատարություն ունի անգործությունը նվազեցնելու և երկրին եկամուտ բերելու առումով և որի համար համեմատաբար ավելի քիչ ներդրում է պետք: Զարմանալի չէ, որ այսօր բոլոր պետությունները փորձում են ավելի մեծ եկամուտներ ստանալ զբոսաշրջությունից: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 12-15 աշխատանքից մեկը վերաբերում է  զբոսաշրջության ոլորտին: Իսկ յուրաքանչյուր 5-10 զբոսաշրջիկ մի աշխատանքի հնարավորություն է ստեղծում: Ներկա դրությամբ, աշխարհում 260 միլիոն մարդ  աշխատում է  զբոսաշրջության բնագավառում: Իսկ այս արդյունաբերության եկամուտները կազմում են երկրների ՀՆԱ-ի 9 տոկոսը:

 

Կադրեր Իրանի տեսարժան վայրերից

 

Զբոսաշրջությունը բազմակողմանի արդյունաբերություն է, որը կարող է տարադրամային մեծ եկամուտներ ապահովել ու բարձրացնել ազգային եկամուտը, ներդրումների թիվը, բացել աշխատատեղեր, զարգացնել ներքին արտադրությունը, հատկապես` ձեռարվեստը: Զբոսաշրջությունն օգնում է նաև տվյալ երկրի մասին ճիշտ գաղափար կազմելուն: Միջազգային զբոսաշրջության արդյունաբերությունը 2016թ. մեծ աճ է արձանագրել անցած տարիների համեմատ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն` 2016թ հունվար-ապրիլ ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը աճել է 5 տոկոսով: Տվյալները ցույց են տալիս, որ երկրների մեծ մասում արդյունաբերության այս ճյուղը զարգացել է և հենց այդ պատճառով էլ այն կոչվել է երրորդ հազարմյակի արդյունաբերություն: Աժմ բոլոր երկրները փորձում են այս կապակցությամբ ստեղծել խոշոր ենթակառուցվածքներ, ակնկալելով ավելի մեծ շահ:

2016թ ընդհանուր առմամբ աշխարհում զբոսաշրջիկների թիվը աճել է 43 միլիոնով, հասնելով 1 միլիարդ 200 միլիոնի: Որոշ տվյալների համաձայն` հնարավոր է, որ այս թիվը 2030 թ. հասնի ավելի քան 8 միլիարդի: Զբոսաշրջիկներն ամենից շատ այցելել են Ասիայի զարգացող երկրներ, Աֆրիկա, Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանի երկրներ և Միջին Արևելք:

Իրանն ունի հարուստ պամություն: Այստեղ կարելի է հանդիպել եզակի տեսարժան վայրերի ու աննկարագրելի էթնիկ և մշակութային բազմազանության: Յուրաքանչյուր այցելուի համար Իրանը բացում է մի հետաքրքիր դուռ` պատմամշակութային հարուստ աշխարհով: Այստեղ զբոսաշրջիկը կարող է հանդիպել և' լեռնային, և' անապատային տեսարժան վայրերի: Վայրեր, որոնք ներդաշնակորեն միահյուսվում են այս երկրի պատմության և կրոնական ու մշակութային ժառանգության հետ: Այստեղ կարելի է հանդիպել պատմության հետ`Պերսեպոլիս, Փասարգադ, Համադան, Քերմանշահ: Ահա այն վայրերից մի քանիսը, որտեղ կարելի է ծանոթանալ Իրանի հնամենի պատմության հետ:

Իրանի տեսարժան վայրերը  

 

 

Իրանն ունի 2800 կմ  ջրային սահման և լեռներ, ինչպես` Էլբրուսն ու Զագրոսը, Մազանդարանի ծովափնյա քաղաքները, Պարսից Ծոցի կղզիները, որոնք զբոսաշրջիկի համար ստեղծում են հրաշալի միջավայր: Իրանի գեղատեսիլ կղզիներից են Ղեշմը, Քիշը և Հորմոզը, որոնք կարող են ձմռան ցրտին Իրան այցելած զբոսաշրջիկին ջերմություն պարգևել: Իսկ ամռանը զբոսաշրջիկը կարող է վայելել իր հանգիստը քաղաքներում ու գյուղերում և նույնիսկ քոչվոր ցեղերի կողքին: Զբոսաշրջիկները կարող են նաև վայելել ձմեռային արձակուրդը, զբաղվելով ձմեռային սպորտաձևերով: Իրանն ունի անապատային մեծ տարածքներ, որտեղ դեռևս առկա են հին քարավանատներն ու ջրհորները: Այստեղ հրաշալի տեսարաններ են ստեղծում զբոսաշրջիկի առջև հոսող ավազները: Կարելի է հանդիպել նաև աղուտների և աղի գետերի:

Գեղեցիկ Իրանը

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառագության ցուցակում ընդգրկված է Իրանի 20 մշակութային և մեկ բնական ժառանգություն: Իրանը պատրաստվում է այս կազմակերպությանը ներկայացնել նաև այնպիսի մշակութային ու բնական ժառանգություն, ինչպես` Դամավանդ լեռը , Մասուլե քաղաքը, Գոլեստան զբոսայգին, Սաբալան լեռը  և Թավրիզի կապույտ մզկիթը: Ներկա դրությամբ, առաջարկված անուններից 49-ը գտնվում են գրանցման փուլում: Իսկ փորձագետների կարծիքով, Իրանում առկա է  մինչև 2000 պատմական կոթող, որոնք հնարավոր է ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակոմ:

 

Պիտակ