Պաղեստինցիների դեմ Իսրայելի 69-ամյա ոճրագործությունները (4)
2017թ մայիսի 14-ին լրացավ Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման 69-րդ տարելիցը:Այսօր ներկայացնում ենք «Պաղեստինցիների դեմ Իսրայելի 69-ամյա ոճրագործությունները»հաղորդաշարի 4-րդ և վերջին մասը:Նախորդ հաղորդումներում խոսեցինք Իսայելի ռասիստական հանցագործությունների և ավանաշինության մասին:Այսօր կխոսենք Իսրայելի ոճրագորուծությունների, մասնավորապես` Գազայի հատվածի շրջափակման և պաղեստինցի գերիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների մասին:
Պաղեստինն ունի 16 մարզ, որոնցից 11-ը գտնվում են Արևմտյան ափում, իսկ մյուս 5-ը` Գազայում: Այդ նահանգներից են Հյուսիսային Գազան, Գազան, Ռաֆահը, Խան Յունեսը և Դեյր օլ Բալհը: Գազան ունի 17 քաղաք, 8 գյուղ և 8 անօթևանների ճամբար: Թել Ավիվը` Իսրայելի ռեժիմի մայրաքաղաքը, գտնվում է Գազայից 70 կմ հեռավորության վրա: Գազայի տարածքը 360 կմ2 է: Այստեղ բնակվում է 2 միլիոն մարդ: Բնակչությունը տարածքի համեմատ շատ փոքր է: Յուրաքանչյուր 1 կմ2 վրա ապրում է 5500 մարդ: Բնակչության մեծամասնությունը կազմում են անօթևանները, որոնք 1948թ Պաղեստինի սահմաններից մուտք են գործել Գազա: 2007թ. առ այսօր Գազան գտնվում է Սիոնիստական ռեժիմի բազմակողմանի շրջափակման մեջ: Այս շրջափակումը հատկապես ուժգնացավ 2006 թ. երբ ՀԱՄԱՍ-ը հաղթեց խորհրդարանական ընտրություններում և այս շարժման ու Ֆաթհ շարժման միջև տարաձայնություններ սկսվեցին: Քանի որ ՀԱՄԱՍ-ը խորհրդարանական ընտրություններում ձեռք բերեց ձայների մեծ մասը, Պաղեստսինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մամհուդ Աբբասը այս շարժման ղեկավարներից Իսմայիլ Հանիեին նշանակեց վարչապետ: Սակայն կողմերի միջև տարաձայնությունների հետևանքով, Հանինեն հրաժարական ներկայացրեց: Ի պատասխան այս քայլի, ՀԱՄԱՍ-ը վարչակազմի ուժերին վտարեց Գազայից ու սկսեց կառավարել այս տարածքը: Սակայն որպեսզի ավելի սրի Գազայի ներքին տարաձայնությունները, Իսրայելը շրջափակեց Գազան և թույլ չտվեց սննդի կամ դեղորայքի մուտքը այդ տարածք: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի կառավարութունը փակել է Ռաֆայի անցակետը, որը համարվում է միակ ուղին` Գազայի և աշխարհի միջև, ինչն ավելի է սրել իրավիճակը: Գազայի շրջափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել այդ շրջանում: Փորձագետներն ու հումանիտար կազմակերպությունները դա հռչակել են որպես "լուռ մահ": Շրջափակումից հետո Գազայի հատվածում գործազրկությունը հասել է 40 տոկոսի, ինչը աշխարհում ամենամեծ ցուցանիշն է: 10 տարվա շրջափակման ընթացքում Գազայի հատվածում քանդվել է 20 հազար տուն և 100 հազար մարդ մնացել է անօթևան, քանի որ Սիոնիստական ռեժիմը արգելում է նաև շինանյութի մուտքը Գազա: Միևնույն ժամանակ, առողջապահական լուրջ խնդիրներ կան, դեղորայքի խիստ պակաս է զգացվում: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ բազմաթիվ հիվանդներ, հատկապես` քաղցկեողով և մի շարք բարդ հիվանդություններով տառապող մարդիկ մահանում են դեղորայքի պակասից:
Գազայի հատվածում կա նաև էներգետիկ ճգնաժամ: Վերջին տարիների ընթացքում էլեկտրաէներգայի պակասը մեծ խնդիրներ է առաջացրել: Նույնիսկ հիվանդանոցներն են զրկված էլէկտրաէներգիայից, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում հիվանդների համար: Դա այն դեպքոմ, երբ Գազան ամեն օր 450-500 մեգավատ էլեկտրաէնեարգիայի կարիք ունի: Այժմ այդ շրջանն ստանում է 180 մեգավատ հոսանք, որը չի բավարարում կարիքները:

Սիոնիստական վարչակարգը այս ամենի համար իհարկե մեղադրում է ՀԱՄԱՍ շարժմանը: Ռեժմի ՊՆ Ավիգդոր Լիբերմանը այս մասին բարձրաձայնեց 2017թ փետրվարին: Նա հայտարարեց, որ եթե Գազայի բնակիչները հետևեն Իսրայելին, ռեժիմը այդ տարածքը կվերածի երկրորդ Սինգապուրի:
Հաջորդ լուրջ խնդիրը վերաբերում է պաղստինցի գերիներին: Իսրայելի բանտերում պահվում են ավելի քան 5600 գերիներ, որոնցից 57-ը կին են, 300-ը` երեխաներ: Կան նաև 44 բանտարկյալներ, որոնք ավելի քան 20 տարի գտնվում են բանտերոմ: Նրանցից 29-ը կալանավորվել են Օսլոյի համաձայնագրից առաջ` 1993 թվականին:
Պաղեստինցի գերիներն Իսրայելի բանտերում.

Բանտերում գոյություն ունի սննդի, հագուստի և ծածկոցի խնդիր: Իսկ քանի որ բանտերում պահվող կանլավորները նախատեսվածից շատ են, ծագում են նաև առողջապահական խնդիրներ: Սակայն Իսրայելի ռեժիմը որևէ քայլ չի ձեռնակում այդ խնդիրները կարգավորելու համար: Այդ պատճառով որոշ կալանավորներ մահանում են հիվանդություններից: Պաղեստինցի գերիները ենթարկվում են նաև ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների: Նրանց մի մասը մի քանի տարի զրկված են իրենց ընտանիքներին հանդիպելու իրավունքից: Կան նաև այնպիսիները, ում կալանքի ժամկետն ավարտվել է, սակայն նրանք շարունակում են մնալ բանտերում:
Այսպիսի պայմաններում, սույն թվականի ապրիլի 17-ից, որը հռչակվել է պաղեստինցի գերիների օր, գերիները հացադուլ են հայտարարել: Իսրայելի վարչակարգը ոչ մի քալ չի կտարում այս կապակցությամբ: Վերջերս Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Գելարդ Արդանը հայտարարեց, որ եթե հացադուլը շարունակվի, գերիները խստորեն պատժվելու են:
Վերջում հավելենք, որ չնայած բռնությունը Իսրայելի յուրահատկություններից է, սակայն պետք է նշել, որ ինչպես այս կեղծ վարչակարգը ստեղծվեց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ: Եվ այսօր, Իսրայելը, այդ երկրների աջակցությամբ շարունակում է հանցագործություններ իրականացնել պաղեստինցի գերիների դեմ: Դրան գումարած այն փաստը, որ մինչ այժմ Իսրայելի հանցագործությունները կանխող որևէ քայլ չի արվել որևէ շրջանակի , հատկապես `ՄԱԿ-ի ԱԽ կողմից: Սակայն պատճառը պարզ է. նման միջազգային կառույցները ենթարկվում են գերտերությունների ճնշումներին և արդյունքում չեն կարողանում կանխել Իսրայելի ոճրագործությունները: