Հունիս 10, 2017 11:33 Asia/Tehran

2017 թվականի հունիսի 4-ի երեկոյան Իմամ Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ընթացքում ունեցած ելույթում մեծարելով իմամի ցավալի մահվան տարելիցը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Իրանի ժողովուրդը Իմամի նպատակների ու գաղափարների լույսի ներքո և ընդդեմ մեծ սատանայի՝ ամենայն աչալրջությամբ ու զգոնությամբ կշարունակի հեղափոխության նպատակների իրականացման  ճանապարհը»:

 

Հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում հոծ թվով մարդիկ էին հավաքվել իրենց հարգանքի տուրքը մատուցելու իմամի հիշատակին: Իր ելույթի ընթացքում Իսլամական հեղափոխության առաջնորդն ասաց.«Իմամի մասին կան չասված խոսքեր,որոնք պետք է աստիճանաբար փոխանցվեն հասարակությանը, բայց կան նաև թեմաներ,որոնց մասին  անցած տարիների ընթացքում խոսվել են,բայց դարձյալ պետք է կրկնել դրանք,որպեսզի Իմամի ուղեգիծը  պաշտպանված մնա խեղաթյուրման վտանգից ու ոմանք իմամին խեղաթյուրելու առիթ չունենան»: 

Այաթոլլահ Խամենեիի ելույթը՝ Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի կապակցությամբ

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խոսքն ուղղելով երիտասարդներին ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակը,որ Իմամ Խոմեյնիի կողմից և ժողովրդի աջակցությամբ Աստվածային կամքի իրականացումն էր լոկ քաղաքական տեղաշարժ չէր ու մի խմբի իշխանությունից հեռանալու  և մեկ այլ խմբի իշխանության գալու իմաստով չէր, այլև Իսլամական հեղափոխությունը  հսկայական իրադարձություն էր երկրի քաղաքական դաշտում և իրանական հասարակության մեջ»:

Մեծարգո առաջնորդի խոսքով՝ Իսլամական հեղափոխությունը  փակ, ժառանգական և օտար երկրներից կախված մի բռնապետություն վերածեց անկախ , արժանապատիվ և ժողովրդին հենված ու ժողովրդավարական պետության:

Ընդգծելով,որ Հոգելույս Իմամ Խոմեյնին հեղափոխության հաղթանակի արդյունքում նման հսկակայան իրադարձություն ստեղծեց, Իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդը հավելել է.«Իմամ Խոմեյնին իր ելույթների ընթացքում խոսում էր իսլամական հեղափոխության մաքսիմալիստական նպատակների մասին ,որ նույնիսկ որոշ փորձառու և պայքարող քաղաքական գործիչներ բացառում էին այդ նպատակների իրականացումը, բայց իմամը կարողացավ  մաքսիմալիստական նպատակներն իրականություն դարձնել:Անդրադառնալով Սահմանադրական և նավթարդյունաբերության ազգայնացման  շարժումներին, որոնք մինիմալիստական նպատակներ են համարվում,  Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այս շարժումները չկարողացան իրականացնել մինիմալիստական նպատակները,սակայն Իմամը իսլամական հեղափոխության մաքսիմալիստական նպատակներն իրականացնելուց բացի, կարողացավ պահպանել ու հավերժական դարձնել հեղափոխությունը:

Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթը՝ Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի կապակցությամբ

 

Նշելով ,որ Իմամ Խոմեյնիի հաջողության գաղտնիքը ժողովրդի բոլոր խավերին,մասնավորապես երիտասարդներին ասպարեզ բերելն էր, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Յուրաքանչյուր երկրում երբ ժողովրդի տարբեր խավերը ասպարեզ դուրս գան  ու դիմադրություն ցուցաբերեն կիրականանան նրանց նպատակները»: 

Մեծարգո առաջնորդի խոսքով՝ Իմամ Խոմեյնիի գրավիչ անհատականությունը և նրա կարգախոսների ու սկզբունքների գրավչությունները ժողովրդին ,մասնավորապես երիտասարդներին ասպարեզ բերեցին:«Իմամ Խոմեյնին անհատականության առումով  անգերազանցելի էր: Դժվարություններին դիմակայելու մեծ կարողություն ուներ: Նա ազնիվ, առաքինի ու շիտակ էր:Նա ուներ ուժեղ հավատ, հզոր կամք և տոկունություն: Եվ այս բոլոր անհատական հատկանիշները պատճառ դարձան,որ երիտասարդները ընտրեն Իմամին,նրա ուղեգիծը և շարժումն ու հեղափոխությունը»,ասել է  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հավելելով .«Այն սկզբունքներից մեկը ,որ գերապատիվ իմամը ներկայացրեց ,«Մահմեդական մաքուր ու անարատ իսլամ»-ն էր, Ճշմարիտ իսլամը: 

 

«Անկախությունը, ազատությունը, սոցիալական  ու տնտեսական արդարությունը, ժողովրդավարությունը, ժողովրդի ընտրության ու ինքնիշխանության իրավունքը  և սեփական ուժերին հավատալը Իմամի մյուս յուրահատկություններն են, որ գրավել են երիտասարդներին:  ԱՄՆ-ի  գերիշխանությունից դուրս գալը իրանցի երիտասարդի համար շատ գրավիչ էր,որին այսօր  ձգտում են տարածաշրջանի երկրների շատ երիտասարդներ», ասել է մեծարգո առաջնորդը:

 

Անդրադառնալով  Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին արևելյան և արևմտյան գերտերությունների  շփոթվածությանը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Իսլամական հեղափոխության թշնամիները անցած 38 տարիների ընթացքում տարբեր նախագծեր են իրականացրել Իրանի ժողովրդի դեմ,բայց այդ բոլոր  թշնամությունները ձախողել են և այսուհետ էլ այդպես է լինելու»:

Իր ելույթի մեկ այլ հատվածում , անդրադառնալով 60-ական թթ.-ին երբ իսլամական հեղափոխությունը հաղթանակեց, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Վաթսունական թթ. Ճակատագրական նշանակություն ունեն Իսլամական հեղափոխության պատմության մեջ,սակայն ցավոք մնացել է չճանաչված և վերջերս էլ որոշ բարձրախոսների ու նրանց տերերի կողմից ենթարկվել են գրոհի»:

60-ական թթ. մեծ փորձության և Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչական ամենակոշտ քայլերի տասնամյակ համարելով և անդրադառնալով պարտադրյալ պատերազմին, հեղափոխական Իրանի դեմ ամենածանր շրջափակումների կիրառմանը և անջատողական ջանքերին, մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի ժողովուրդը, մասնավորապես երիտասարդները այդ ժամանակահատվածում մեծ դիմադրություն ցուցաբերելով , կարողացան հաղթահարել բոլոր թշնամիներին և ձախողման մատնել սադրանքները»: Այաթոլլահ Խամենեին մտավորականներին կոչ արեց խորհել 60-ական թթ.-ի իրողությունների և ճշմարտությունների մասին, ասելով՝ «Զգույշ լինենք ,որ 60-ական թթ.-ի դեպքերի մասին խոսելիս նահատակի և դահիճի  տեղերը չփոխվեն,քանի որ Իրանի ժողովուրդը 60-ական թթ.-ին անարդար վերաբերմունքի արժանացավ ,և քանի որ ահաբեկիչները, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը և նրանց աջակցողները  Իմամի և ժողովրդի դեմ քայլեր իրականացրին, ժողովուրդը հանդես եկավ ինքնապաշտպանության դիրքում և վերջում էլ հաղթեց»:

 

Իր ելույթի մեկ այլ հատվածում անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության թշնամիների հանդգնությանը Այաթոլլահ Խամենեին  ասել է.-«ԱՄՆ նախագահը սուսերով պար է պարում  անկման եզրին կանգնած ցեղախմբային համակարգ ունեցող  հետամնաց մի երկրի ղեկավարի հետ, իսկ մյուս կողմից քննադատում է Իրանի ժողովրդի 40 միլիոնանոց մասնակցությամբ կայացած ընտրությունները և լկտիաբար Եմենի ժողովրդին կոտորողների կողքին կանգնած խոսում է մարդու իրավունքներից, իսկ Իրանի ազնիվ ժողովրդի դեմ շրջափակումներ է սահմանում մարդու իրավունքների անվան ներքո: Արդյոք լկտիությունը սրանից ավել կարող է լինել»:

 

Նա ընդգծել է.«Այդ հանդուգն  թշնամու դիմաց Իրանը համախմբվածության լուրջ կարիք ունի, ուստի հեղափոխության բոլոր պատասխանատուներն ու սրտցավ մարդիկ, պետք է հեղափոխության գաղափարներն ու արժեքները գնահատեն բառի բուն իմաստով և կարճատև նպատակների և  անցողիկ   ու առօրյա քաղաքական իրադարձությունների պատճառով մոռացության չմատնեն արժեքներն ու սկզբունքները:Քննադատելով ոմանց,որոնք բանականությունը,  հեղափոխության կարգախոսներին դեմ են ներկայացնում, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իրական բանականությունը հեղափոխականության մեջ է և հեղափոխական հայացքը կարող է ցույց տալ ճշմարտություններն ու իրողությունները»:

Գերապատիվ առաջնորդը հիշեցրեց, որ Հոգելույս Իմամ Խոմեյնին ավելի քան երեք տասնամյակ առաջ հեղափոխական հայացքների և փաստորեն բանականության լույսի ներքո ԱՄՆ-ին ներկայացրեց,որպես «մեծ ստանա» և «անվստահելի» երկիր ,իսկ այժմ երբ երբ տասնամյակներ անցել են այդ օրերից, որոշ եվրոպական երկրների ղեկավարները խոստովանում են այդ փաստը և ԱՄՆ-ին ներկայացնում են ,որպես անվստահելի երկիր: Այս հարցը իմամի հեղափոխականությունից բխած բանականությունն է ցույց տալիս»:

«Բանականություն,այսինքն  ճանաչել իսկությունը,հենվել ժողովրդի և ներքին ուժերի վրա, ապավինել Աստծուն,ոչ թե մարդը ԱՄՆ-ի գերիշխանության ճիրաններից փրկվելուց հետո, դարձյալ մոտենա մեծ սատանային», ասել է մեծարգո առաջնորդը:

Այաթոլլահ Խամենեիի ելույթը՝ Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի կապակցությամբ

 

Այաթոլլահ Խամենեին քննադատելով նաև նրանց, ովքեր բանականության անվան տակ ասում են,որ գերտերություններին  դեմ գնալու համար մեծ գին պետք է վճարել, ընդգծել է.«Գերտերություններին հակադրվելը գին ունի,բայց զիջումների գնալն ավելի մեծ գին ունի»:Իսլամական հեղափոխության առաջնորդն ԱՄՆ-ի ցանկությունների ու նպատակների իրականացման համար իր ժողովրդին պատկանող հարյուր միլիարդավոր դոլարներ հատկացնելու սաուդցիների քայլը մեծ սատանայի հետ հաշտության  ծանր գինը համարելով հավելել է.«Եթե մարդը ինքնավստահությամբ և հեղափոխական բանականությամբ ու տրամաբանությամբ  ներքաշվի կոնֆլիկտի մեջ , ավելի պակաս գին է վճարելու»:

Մեծարգո առաջնորդի խոսքով՝ սադրիչ ու ագրեսիվ ուժերը երբեք չեն բավարարվում և թշնամու դիմաց յուրաքանչյուր նահանջը ավելի մեծացնում է թշնամու պահանջները, և այդպիսով շարունակվում է ու վերջակետ չի կարող ունենալ նահանջի դիմաց պահանջների մեծացման ընթացքը: «Հեղափոխականություն այսինքն  երկրի պատասխանատուների նպատակը չպետք է լինի գերտերություններին գոհացնելը , նրանցից խաբվելը ,նրանց զոռբայություններին հանձնվելը, այլև երկրի պատասխանատուները պետք է կենտրոնանան  ժողովրդի խնդիրների կարգավորման  ու նրանց գոհ պահելու վրա»,ասել է Այաթոլլահ Խամենեին:

Անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններին և ժողովրդի ակտիվ մասնակցությանն այս ընտրություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Ես ի սրտե շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ,որ ասպարեզ դուրս եկաք և ավելի քան 41 միլիոն քվեաթերթիկներ նետեցիք քվեատուփերի մեջ»:

«Ընտրություններին ժողովրդի ակտիվ ու շքեղ մասնակցությունն արտահայտում է համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը և բարձրացնում է երկրի հեղինակությունը»,-իր ելույթի ժամանակ ասել է  գերապատիվ առաջնորդը:

Շարունակելով ելույթը, մեծարգո առաջնորդը կառավարությանը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել արտադրությանն ու աշխատատեղերի ստեղծմանը,ասելով.«Հանրապետության նախագահը Սահամադրության շրջանակում ունի լայն հնարավորություններ և անհրաժեշտ  է,որ ակտիվ ու կարող պատասխանատուներ ընտրելով կատարի ժողովրդին տված իր խոստումները»:

 

«Ցավոք Ռամազանի բարեբաստիկ ամսին ծոմապահ եղբայրները որոշ երկրներում ինչպես Եմենում,Սիրիայում, Բահրեյնում ու Լիբիայում կանգնած են հսկայական դժվարությունների առջև» ,ասել է գերապատիվ առաջնորդը:

Նա անդրադառնալով Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններին  ասել  է.« Սաուդյան Արաբիան թող իմանա,որ եթե նույնիսկ տաս կամ քսան տարի ևս շարունակի իր ոճրագործությունները երբեք չի կարող հաղթել Եմենի ժողովրդին»:

 

Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայությունը Բահրեյնում անօրինական համարելով, Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է.«Բահրեյնի ներքին հարցերը վերաբերում են այդ երկրի ժողովրդին,ուստի այդ երկրի ժողովուրդը պետք է  բանակցի երկրի իշխանությունների հետ և արդյունքի հասնի»:

 

Սիրիայում օտարերկրյա ներկայությունը այդ երկրի կառավարության ու ժողովրդի կամքին դեմ համարելով , Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Սիրիայի հարցերը պետք է բանակցության միջոցով կարգավորել: Անդրադառնալով իսլամական աշխարհում պրոքսի պատերազմներ սանձազերծելու թշնամու դերակատարությանը, մեծարգո առաջնորդն ասել է.«Այդ հարցերի լուծման միակ ելքը բանակցությունն է և պետք է բացառել օտարերկրյա միջամտությունը ժողովուրդների ներքին հարցերին»:

 

 

Պիտակ