Հունիս 10, 2017 21:15 Asia/Tehran

Նոր սերունդը պետք է տեղեկացված լինի իսլամական հեղափոխության ժամանակաշրջանի մասին:Դրա համար ահրաժեշտ է, որպեսզի պատերազմի վերաբերյալ հուշագրությունները հրատարակվեն և ժամանակի ընթացքում  մոռացության չտրվեն:

Այս օրերին Իրանի մշակութային կյանքը ողողված է Սրբազան  պաշտպանության հուշագրությունների բույրով և այդ ժամանակվա պանծալի հաղթանակի մասին ստեղծագործություններով: մայիսի 24-ին նշվում է իրաքյան ուժերի վերահսկողությունից Իրանի Խոռամշահր քաղաքի ազատագրման տարելիցը:  Եվ այս կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ներկայությամբ տեղի ունեցավ Հուշագրությունների երեկո: Սրբազան պաշտպանության վերաբերյալ իր ելույթում մեծարգո առաջնորդը կարևորեց հուշագրությունների պահպանումը: Նա ասաց. "Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմում մեր զավակները պանծալի հաղթանակ արձանագրեցին: Եվ հենց այդ պատճառով էլ պետք է օգտվելով գրական բոլոր միջոցներից, ներկայացնել այդ սխրագործությունները": "Սրբազան պաշտպանությունը ցույց տվեց, որ սրտանց ապավինելով Աստծուն, կարելի է հաղթահարել շատ խոչընդոտներ". ասել է նա:

Իսլամական հեղափոխության  առաջնորդը` Սրբազան պաշտպանության հուշագրությունների երեկոյի ժամանակ

 

 

Խոսելով այն մասին, որ պատերազմը մեծ կորուստներ պատճառեց երկրին, Իրանի իսլամական հեղափոխության  առաջնորդն ասել է, որ այդ ժամանակ հեղափոխական ոգին հասարակության մոտ պահպանվեց, ինչը կարելի է համարել այդ ժամանակաշրջանի ամենամեծ ձեռքբերումը: Իսկ եթե այդ նվիրվածությունը չլիներ,  հեղափոխական ոգին կարող էր վերանալ: Նա նշեց, որ այդ ոգին պետք է լինի նաև պատերազմի հուշագրություններում: "Այն գրքերը, որ գրվել են և ֆիլմերը, որ նկարահանվել են Սրբազան  պաշտպանության տարիներին, ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն են, այլև ամրացնոմ  են հեղափոխության սյուները ". ասել է առաջնորդը: Նա հավելել է, որ Սրբազան  պաշտպանության  տարիների հուշագրությունները պետք է համարվեն ազգային հարստություն և հավաքագրվեն ու գեղարվեստական կերպով ներկայացվեն նոր սերունդներին: Նրա խոսքերով, այդ հուշերի փոխանցումը հասարակությանը, բարոյական մեծ արժեք ունի: Իսկ նրանք, ովքեր աշխատում են այս ոլորտում, միջոց են` այս արժեքները նոր սերունդներին փոխանցելու համար: Իսլամական հեղափոխության առաջնորդը  նշել է. "Նույնիսկ եթե 50 տարի հավաքագրենք ու հրապարակենք այս հուշագրությունները, դեռ շատ գործ կունենանք անելու":

Սրբազան պաշտպանության տարիների հուշագրությունների երեկույթ

 

 

Ամբողջ աշխարհում մարդիկ գրում են իրենց հուշերը և դա կատարում են մասնագիտորեն: Նրանք այդ հուշերը գրելու համար չեն մասնակցում  հատուկ դասընթացների: Եվ չնայած որ դրանք չունեն ընթերցողներ, որոշ հուշագրություններ ունեն մեծ լսարան և դառնում են գրական արժեք ներկայացնող ստեղծագործություններ: Եվ երբ ընթերցվում են, դրանք մեծ ընդունելության են արժանանում: Իրանում կան բազմաթիվ հուշագրություններ, սակայն պատերազմի վերաբերյալ հոշագրությունները հատուկ նշանակություն ունեն: Դրանք գրել են բանակի հրամանատարները,  զինվորները և նրանք, ովքեր  կռվել են ռազմաճակատներում ու խրամատներում: Իրանցի գրող Ահմադ Դեհղանն այս կապակցությամբ ասում է. "Համաշխարհային պատմությունը լի է բազմաթիվ սարսափելի հակամարություններով: Եվ հուշագրությունները, հատկապես նրանք, որ վերաբերում են պատերազմներին, շատ կարևոր են: Հին ժամանակներում  հուշագրություններ էին գրում իշխանները, ովքեր լայնացնում էին իրենց երկրի սահմանները: Այնուհետև հուշագրություններ էին գրում նաև զինվորները: Եվ այսպես պատերազմի վերաբերյալ հուշագրություն գրելու սովորությունը տարածվեց": Անուհետև նա խոսում է իր գրքերից մեկի մասին, որում մեքսիկացի զինվորն  ասել է. "Ես Աստծո կամոք ցանկանում եմ խոսել մի պատերազմի մասին, որին ուղղակի մասակցություն եմ ունեցել: Ուզում եմ խոսել այն ամենի մասին, ինչի ականատեսն եմ եղել: Ուզոմ եմ անկողմնակալ ու պարզ լեզվով ներկայացնել իրադարձությունները: Ես արդեն ապրել եմ իմ կյանքը`84 տարի: Կորցրել եմ լսողությունս և տեսողոթյունս և չունեմ մեծ հարստություն, որ թողնեմ երեխաներիս: Իմ հարստությունն այս իրական պատմությունն է, որը կարդալով մարդիկ կզգան, թե որքան զամանահրաշ է այս պատմությունը":

Իրանցի գրող Ահմադ Դեհղան

 

 

Սրբազան պաշտպանության տարիների լրագրող Հեթայաթոլլա Բեհբուդին ասում է. "Իրանի Սրբազան պաշտպանության տարիներին առաջացավ մի նոր գրական ժանր, որը կարելի է կոչել "Հուշագրության շարժում"": Նա հավելում է. "Ոչ միայն արվետագետները ստեղծեցին այդ ժամանակաշրջանի մասին գեղեցիկ ստեղծագործություներ, այլ հենց այն  մարդիկ, ովքեր մասնակցել էին պատերզմին, սկսեցին գրել իրենց հուշերը: Այդ ժամանակ երկրով մեկ գրվեցին մեծ թվով հուշագրոթյուններ: Դա տևեց 30 տարի: Եվ այդ ժամանակաշրջանը կարելի է հիշել որպես  հուշագրությունների ժամանակաշրջան":

Հուշագրությունների մեծ մասը գրում էին երիտասարդ զինվորները և հրատարակվելիս դրանք խմբագրվում էին: Այդ հուշագրություններում խոսվում էր հեղափոխական գաղափարների ու պատերազմի մասին, թշնամու նվաստացումների մասին և այն մասին, թե ազգային ուժերն ինչպես են կարողանում պայքարել թշնամու դեմ: Հուշագիրները ուշադիր էին, որպեսզի իրենց հուշերում չգրեին որևէ հուսահատական բան, որը կարող էր հիասթափեցնել մարդկանց: Եվ հենց այդ պատճառով հուշագրությունները մեծ դերակատարություն ունեցան մարդկանց դիմադրողական ոգին բարձր պահելու հարցում: Այսօր, պատերազմից տարիներ անց, մենք մի փոքր այլ կերպ ենք նայում այդ ամենին: ԱՅսօր խոսվումէ նաև այն մասին, թե պատերազմի հուշագրություններն ինչպիսի դերակատարություն ունեցան մարդկանց ու զինվորների առօրյա կյանքի վրա: Եվ կարելի է ասել, որ այս ողջ հարստությունը կարող է արվեստագետների համար նոր ստեղծագործությունների աղբյուր հանդիսանալ:

Իրանցի կինոռեսժիսոր Նարգես Աբիարը, ով մի քանի ֆիլմ է նկարահանել Սրբազան պաշտպանության  վերաբերյալ, ասում է. "Այդ հուշագրություններն իրական են ու վստահելի: Դրանց  հիման վրա կարելի է հետաքրքիր սյուժեներով ֆիլմեր նկարահանել: Եվ ես կարծում եմ, որ մեր ռեժիսորները չպետք է հեռու մնան այդ ոլորտից":

Իրանցի կինոռեսժիսոր Նագես Աբիար

 

Այս հուշագրություններում շատ կարևոր տեղ են զբաղեցնում նաև այն ընտանիքների կյանքը ներկյացնող հուշագրությունները, որոնց մեկ կամ երկու որդիները ծառայել են բանակում: Այդ հուշագրություններից պարզվում է ոչ միայն պատերազմի վիճակը, այլ այն ընտանիքների առօրյան, ովքեր ունեցել են ծառայողներ: Մոնիր Ղեյդին վերջերս նկարահանել էր մի ֆիլմ`որում խոսվում է պատերազմում զինվորների  վիճակի մասին: Ֆիլմը ներկայացնում է, թե մարդիկ ութամյա պատերազմում ինչերի միջով անցան: Ֆիլմում շեշտը հատկապես դրված է պատերազմում կանանց դերի վրա: Այն կոչվում է "Վիլայի բնակիչները": Ֆիլմը հերոս կանանց մասին է, ովքեր ապրում են ռազմաճակատի ու Իրանի մեծ քաղաքներից մեկի` Ահվազի միջև գտնվող մի արվարձանում: Նրանք սպասում են իրենց պատերազմող ամուսինների վերադարձին: Ֆիլմը ոչ միայն կարողացել է գեղեցիկ կերպով ներկայացնել կանանց մաքառումը և կյանքը, այլ ցույց է տալիս, թե այդ ժամանակ մարդիկ ինչպես են կանգնել պատերազմի դեմ, իրենց բոլոր դժվարություններով հանդերձ: Պատերզմում ոչ միայն տղամարդիկ են պայքարել, այլ նաև կանայք, ովքեր հերոսաբար պաշտպանել են երկիրը, պատերազմելով իրենց տղամարդկանց կողքին, մինչև հաղթանակ:  

 

Պիտակ