Հուլիս 15, 2017 20:27 Asia/Tehran

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, հավանության է արժանացրել միասեռականների ամուսնության մասին օրենքը: Մադրիդում համասեռականների երթ են իրականացրել: Հաղորդման ընթացքում խոսելու ենք Արևմուտքում Աստվածային կրոնների ուսմունքներին հակասող անբարոյականության մասին:

Հունիսի 30-ին Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, հավանության է արժանացրել միասեռականների ամուսնության մասին օրենքը: Օրենքին կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը, 4 հոգի ձեռնպահ է մնացել: Չնայած խորհրդարանում Կանաչների կամ սոցիալ-դեմոկրատական և քրիստոնյա- դեմոկրատական կուսակցությունների միջև տարաձայնություններին, խորհրդարանը հավանության արժանացրեց միասեռականների ամուսնության օրինականացման մասին օրենքը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է քվեարկել օրենքի ընդունմանը և ընդգծել է, որ դա իր անձնական որոշումն է: Նրա անձնական համոզմամբ, Սահմանադրությունում , ամուսունությունը կնոջ և տղամարդու միջև կապն է:

Գերմանիայում օրինականացվել է միասեռականների ամուսնությունը

 

Մինչ այժմ Գերմանիայում միասեռական զույգերի միջև գրանցվում էին միայն քաղաքացիական միություններ: Օրենքը միասեռական զույգերին թույլ է տալիս նույնիսկ երեխա որդեգրել : Միասեռական ամուսնության մասին օրենքն ընդունվելուց երկու օր անց, հազարավոր համասեռամոլներ անբարո արտաքինով,  երթ իրականացրեցին Մարդիդի փողոցներում: Չնայած վերջիններս ջանում են սովորական երևույթ ներկայացնել այդ բարոյական շեղվածությունը, սակայն Արևմուտքում շատերը նույն կարծիքին չեն և համասեռամոլությունը համարում են Աստվածային կրոններին ու մարդկային սկզբունքներին դեմ երևույթ: Այնուամենայնիվ, ներկայումս եվրոպական շատ երկրներում միասեռական ամուսնությունը, ցավոք օրինական բնույթ է ստացել:

 

Հարց է առաջանում, որ Արևմտյան պետություններն ինչո՞ւ են քաղաքական, հասարակական , մշակութային ու բարոյական ոլորտներում պաշտպանում համասեռամոլներին: Արևմտյան վարչակազմն ի՞նչ շահ ունի այդ հարցում, որ այդպես սատարում է բնությանը դեմ այդ երևույթը քարոզող կառույցներին և տարբեր միջոցներով, փորձում է նորմալ ներկայացնել այդ շեղվածությունը: Եթե այդ պաշտպանությունը սկիզբ է առնում մարդկային մոտեցումներից ու մարդու իրավունքները հարգելու սկզբունքից, ապա ինչո՞ւ նրանք նույնպես չեն վերաբերվում բնական ուղուց շեղված մյուս մարդկանց:

Համասեռամոլների խորհրդանիշը ծածանվել է Արևմուտքում

 

Արևմուտքում համասեռամոլները փորձում են իրենց շեղված վարքագիծը շարժում անվանել: Նրանք փորձում են միասեռականության դեմ տրամադրվածությունը , հետամնացության և իրենց դեմ խտրականության դրսևորում ներկայացնել , իսկ համասեռամոլներին աջակցումը ՝ նրանք համարում են զարգացման նշան: Միասեռականության շեղման քարոզումն այնքան է տարածում գտել Արևմուտքում, որ նույնիսկ կաթոլիկ եկեղեցին արևմտյան երկրներում միասեռական ամուսնությունների օրինականացման նկատմամբ, պահպանողական մոտեցում է ցուցաբերում: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սրանից երեք տարի առաջ, քրիստոնեության սկզբունքներին դեմ գնալով, հորդորեց եկեղեցու դռները բաց պահել համասեռամոլների առջև: Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն աննախադեպ ելույթով, որը լույս տեսավ քրիստոնեական 16 հանդեսներում, ասաց.«Եկեղեցին չպետք է դատապարտի այդ անձանց.: Արգենտինացի Պապը հավաստեց.«Եթե համասեռամոլն Աստվածապաշտ է և բարի կամք ունի , ես ո՞վ եմ , որ դատեմ նրան» : Արձագանքելով համասեռամոլության տարածմանը, Հռոմի Պապն անտեսեց նույնիսկ քրիստոնեության սկզբունքները ՝ օրինականության կնիք դնելով Արևմուտքի բարոյական ամենամեծ շեղման վրա: Այդ կապակցությամբ, Վատիկանի «Osservatore Romano» օրաթերթի լրագրող ՝   Lucetta Scaraffia Լուչեթա Սքարաֆիան վերլուծելով Պապի ելույթը, գրել է .«Իր խոսքերով, Պապը տարբերություն է դրել մեղքի և մեղավորի միջև»:

Ֆրանցիսկոս Պապը

Քրիստոնեության սկզբունքի համաձայն, համասեռամոլությունը մեղսավոր արարք է: Նման դիրքորոշում ունեն քրիստոնեության բոլոր դավանանքները: Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հավատամքում ասվում է.«Համասեռամոլությունը բնության օրենքներին դեմ է և ոչ մի գնով ընդունելի չէ» : Ուղղափառ եկեղեցու հավատամքը նույնքան հստակ է ՝ «Ուղղափառ եկեղեցին կտրականապես հովանավորում է քրիստոնյաների այն խմբին , որոնք համասեռամոլությունը մեղք և կործանարար են համարում» : Բողոքական , այդ թվում Ավետարանական և Մկրտչական եկեղեցիների կողմնորոշումն էլ այս հարցում պարզ է : Ավետարանական եկեղեցու հավատամքում ասվում է .-«Համասեռամոլությունը դեմ է մարդկության համար նախանշված Աստծու կամքին : Համասեռամոլությունը մեղք է» : Աշխարհում քրիստոնյաների մեծ  համայնք համարվող Աստծո ժողովուրդ եկեղեցին հավատում է .-«Համասեռամոլությունն Աստծո և մարդկության նկատմամբ մեղք է համարվում» : Միայն Անգլիական եկեղեցին է այս հարցին ինչ-որ չափով հանդուրժական մոտեցում  ունեցել : Համասեռամոլության գեշ արարքին հակադրվում են ոչ միայն քրիստոնյա ժամանակակից բոլոր եկեղեցիները : Դա անընդունելի է եղել ողջ պատմության ընթացքում : Եկեղեցու հայրերը դատապարտել են այդ մեծ մեղքը : 3-րդ դարի քրիստոնյա մեծ հոգևորական Թերթոլյանն այդ մասին ասել է .-«Համասեռամոլությունն առավել քան որևէ այլ  մեղք խախտում է բնության օրենքները» : Միջնադարի Աստվածաբան , փիլիսոփա ՝ Թովմա Աքվինացին ևս այդ վարքագիծը «զգայական ու անասնական չարիք» է անվանել : Բողոքական շարժման անվանի բարեփոխիչներ , ինչպիսիք էին Լյութերը , Կալվինը և Զևինգլին , բոլորը դատապարտել են համասեռամոլությունը : Իսկ Ջոն Ուեսլիի , Ջորջ Վիթֆիլդի , Մուդիի և Բիլի Գրահամի նման ավետարանականներ նույնպես այդ վարքագծի դեմ են արտահայտվել : Եկեղեցին երկու հազարամյակ նույն տեսակետն է հայտնել : Աստծո մարգարեները մարդուն փրկելու և նրան բարոյական բարձունքների հասցնելու առաքելություն են ունեցել: Նույն առաքելությունն ուներ Հիսուս Քրիստոսը: Նա եկավ, որպեսզի Իսրայելի տգետ ցեղին փրկի խավարամտությունից:

Աստծո մարգարեները բարոյականության և մեղքից զերծ մնալու ավետաբերներ են: Մարդկային հասարակության հիմքը դրվել է ընտանիքի սյուների վրա: Ընտանիք, որը կազմված է տղամարդուց և կնոջից, որոնք կրոնի օրինական շրջանակներում ամուսնական կապերով ընտանիք են կազմել ՝ միմյանց նկատմամբ հանձնառություններ ստանձնելով: Իսլամի տեսանկյունից, ամուսնության ճշմարտությունն ու փիլիսոփայությունն իրականացվում է միմյանց լրացնելու, կենակցելու և սերունդը շարունակելու երեք սկզբունքների վրա: Ոչ մի մարդ կատարյալ ու անթերի չէ: Մարդը բնությամբ շարունակ փորձում է կատարելագործվել: Երիտասարդը ձգտում է անկախությանը և իր բնազդի բավարարմանը: Իր թերություններն ու անթիվ ու անհամար պահանջները բավարարելու համար, նա պետք է իրեն արժանի կողակից գտնի, ով կօգնի նրան ՝ զարգանալ ու կատարելագործվել: Ուստի, ամուսնությունը մարդու կատարելագործման խթանն է : Աստված մարդուն արարեց այնպես, որ առանց հակառակ սեռի ներկայության, նա թերի է : Կին ու տղամարդ երկու սեռերը հոգեպես ու ֆիզիկապես լրացնում են միմյանց:

Ամուսնության երկրորդ գործոնը ՝ կենակցումն է: Դա գլխավոր պահանջն է , որը բավարարվում է ամուսնությամբ: Մարդն էությամբ խաղաղության ու անդորրի կարիք ունի: Ղուրանի Ռում սուրայի 21-րդ այայում Ամենազոր Աստված ասում է.« «Եվ Նրա Նշաններից են այն, որ Նա արարել է ձեզ համար կողակիցներ ձեր միջից, որ դուք կարողանաք բնակվել խաղաղ նրանց հետ և Նա դրել է սեր և գթասրտություն ձեր սրտերի միջև, իրոք, այնտեղ են Նշանները նրանց համար, ովքեր անդրադառնում են»:

Մարդկային հասարակությունում ամուսնության երրորդ դերը ՝ սերնդի շարունակումն է: Զավակներ ունենալու ցանկությունը նույնպես համարվում է այն կարևոր նպատակներից մեկը, որ դարեր շարունակ ամուսնության ու ընտանիքների կազմության պատճառ է դարձել: Արարչության իմաստը կայանում է մարդու զարգացման ու կատարելագործման մեջ: Ամուսնությունը ճիշտ, իմաստուն ու բնական ուղով քայլել է նշանակում: Երկու համասեռ մարդու ամուսնությամբ, այդ պահանջներից ոչ մեկը չի բավարարվում, այլև ճիշտ հակառակը ՝ դա մեծապես վնասում է կողմերին: Ընդհանուր առմամբ, համասեռամոլությունը դեմ է բնությանը և այն ինչ, որ չի համապատասխանում բնությանը, դա անշուշտ վնաս է պատճառելու: Ընտանիքի քայքայումը, բարոյական ու հասարակական ճգնաժամը, արևմտյան հասարակություններում բարոյական ու հասարակական վեհ արժեքների անկումը , համարվում են Արևմուտքում համասեռամոլության տարածման և մարդկային բնույթին դեմ ու հակասող այդ գեշ երևույթի օրինականացման նվազագույն հետևանքները:

 

Իսլամը կարևորում է տղամարդու և կնոջ ամուսնությունը

 

Պիտակ