Օգոստոս 09, 2017 14:54 Asia/Tehran

1994թ դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ը օգոստոսի 9-ը հռչակեց որպես աշխարհի բնիկ ժողովուրդների օր, ի պաշտպանություն 370 միլիոն բնիկների, ովքեր ապրում են աշխարհի 90 երկրներում: Մեր հաղորդումը նվիրված է այս օրվան:

 

1994թ դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ը օգոստոսի 9-ը հռչակեց որպես աշխարհի բնիկների օր, ի պաշտպանություն 370 միլիոն բնիկների, ովքեր ապրում են աշխարհի 90 երկրներում: Դրանից հետո այս օրը հիշատակվում է որպես հազարավոր կանանց ու տղամարդկանց օր, ովքեր հավատարիմ մնացին իրենց ավանդույթներին:

Բնիկ ազգերի միջազգային օր

 

1994թ դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակեց այս օրը: Դրանից առաջ, 1982թ.,  «Մարդու իրավունքների զարգացում և պահպանում» թեմայով հանձնաժողովում ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին բնիկ ցեղերի ներկայացուցիչների հետ: Առաջին փուլում այս օրը սահմանվեց սահմանվեց 10 տարով` 1995-2004թթ. և երկրորդ փուլում` 2005-2015թթ: Նպատակն էր աշխարհում բնիկ ազգերի իրավունքների պաշտպանությունը: Երկրորդ տասնամյակը հռչակվեց որպես նախաձեռնության և հարգանքի տասնամյակ: Եվ այս առիթով ՄԱԿ-ն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպեց արհեստանոցներ, որպեսզի մարդիկ ծանոթանան բնիկների հետ: ՄԱԿ-ն աշխարհի ժողովուրդներին կոչ արեց մասնակցել նման ծրագրերին: Դրանք հատկապես մեծ շուքով են կազմակերպվել Վենեսուելայում, Պերույում, Բոլիվիայում, Էկվադորում, Պարագվայում, Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրներում:

Բնիկները այն մարդիկ, խմբերը և ժողովուրդներն են, որոնք պատմական ու մշակութային կապվածություն ունեն այն տարածքի հետ, որտեղ բնակվում են: Տեղացիներ կոչվում են այն մարդիկ, ովքեր եղել են տվյալ շրջանի առաջին ժողովուրդները:

 

 

2007թ սեպտեմբերի 13-ին վավերացված ՄԱԿ-ի հռչակագրում ասված է, որ բնիկները հատուկ ժողովուրդներ են իրենց հատուկ մշակույթով, ծեսերով ու հավատալիքներով, ինչն ավելի է հարստացնում մարդկային քաղաքակրթություններն ու մշակույթները: Բնիկները, հատուկ կապվածություն ունենալով իրենց տարածքին, նաև ունենում են այն պահպանելու հատուկ օրենքներ: Այս մարդիկ, ինչպես և մյուս ժողովուրդները, չպետք է ենթարկվեն խտրականության: Աշխարհի 90 երկրներում այսօր ապրում է  մոտ 375 միլիոն բնիկ: Դա նշանակում է որ աշխարհի բնակչության 5 տոկոսը կազմում են բնիկները: Իսկ նրանց 15 տոկոսն ապրում են աշխարհի ամենաաղքատ երկրներում: Լեզվաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնիկները հաղորդակցվում են աշխարհի 7000 լեզուներով և ներկայացնում 5000 տարբեր մշակույթներ: Բնիկներն ունեն հատուկ մշակույթ և շատ կապված են տեղանքին որտեղ ապրում են: Նրանք ունեն նաև մշակութային, տնտեսական ու քաղաքական առանձնահատկություններ: Սակայն նրանց բոլորին համախմբում է  այն հանգամանքը որ նրանք պաշտպանված չեն:

Աշխարհում մինչ այժմ ընդունվել են բնիկներին պաշտպանելու վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր: Սակայն նրանց նկատմամբ խտրականությունը և իրավունքների ոտնահարումը դեռևս շարունակվում են հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում:

 

Կանադայի բնիկների, հատկապես` կանանց իրավունքները բազմիցս խախտվում են: Եվ այդ իսկ պատճառով նրանք բազմիցս բողոքել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին: Դրա հետ մեկտեղ պետք է անդրադառնալ նաև ամերիկացի կարմրամորթներին, ովքեր երկար ժամանակ դժվար կյանք են ունեցել:

Ավստրալիայի բնիկները մշտապես եղել են այդ երկրի հակամարդկային քայլերի զոհը: Միջազգային ներում կազմակերպության տվյալների համաձայն ` բնիկները մշտապես ենթարկվում են խտրության , բռնությունների, իսկ կանայք բռնաբարվում են: Այս տարի. երբ նշվում էր Կանադայի անկախության 100-րդ տարելիցը, բնիկները կազմակերպեցին ցույցեր և բողոքեցին այն ճնշումների դեմ, որոնց իրենք ենթարկվել են 150 տարվա ընթացքում:

Կանադայի բնիկների բողոքը

Կանադայում վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է բանտարկյալների թիվը, հասնելով 43 տոկոսի: Ներկայումս բանտարկյալների 23 տոկոսը կազմում են բնիկներ: Դա այն դեպքում, երբ Կանադայի բնիկները կազմում են բնակչության միայն 4 տոկոսը: Հատկանշական  է, որ անցած տասնամյակի ընթացքում կին կալանավորների թիվն աճել է: Եվ պետք է նշել, որ նրանք բանտերում բռնության են ենթարկվում: Ամեն 5 բնիկ բանտարկյալից մեկի տարիքը գերազանցում է 50 տարեկանը, իսկ դպրոցական կրթությունը չի գերազանցում 8 տարին: Կալանավորների 80 տոկոսը թմրամոլ են, իսկ կին կալանավորների 80 տոկոսը բռնաբարության զոհ են դառնում: Նրանց մեկ տոկոսը տառապում է  հեպատիտ C հիվանդությամբ: Իսկ բանտարկյալների կեսն ունի հոգեբույժի կարիք: Դժբախտաբար Կանադայում փոքրամասնություններն ավելի շատ են կալանավորվում: Անցած մեկ տասնամյակի ընթացքում բնիկ կին կալանավորների թիվն աճել է մոտավորապես 80 տոկոսով:

Կանադացի քննիչ Հավարդ Սավերսը մտահոգություն հայտնելով այս կապակցությամբ ասել է. "Այս գործընթացը խիստ բացասաբար է ազդում բանտարկյալների վրա: Բանտերում առկա է խտրական վերաբերմունք": Վերջին տվյալների համաձայն` մեծ թիվ են կազմում բանտախցերում բանտարկված կալանավորները: Այս տվյալների համաձայն `2003-2004թթ. բանտախուց է տեղափոխվել 7130 մարդ: Այս թիվը 2012-2013թթ ավելացել , հասնելով 8220-ի: Ամենաշատ բանտարկված մարդկանց կարելի է հանդիպել Անթարիո, Կվեբեկ և Բրայերս նահանգներում: Այս տարվա սկզբում Սավերսը հրապարակեց մի զեկույց և Կանադայի կառավարությանը կոչ արեց քննարկել այս վիճակը: Հարկ է նշել, որ բանտերում կալանավորների 2/3-ը բնիկներ են: Այսօր փորձ է արվում նրանց ազատ արձակել, քանի որ նրանք հասարակության համար սպառնալիք չեն ներկայացնում:

Տեղացիների բողոքն ընդդեմ խտրության

 

Կանադայի բանտերում գտնվող բնիկների 25 տոկոսը տղամարդիկ են, 41 տոկոսը` կանայք: Նրանք բանտից դուրս գալուց հետո մեկուսացվում են, կամ ապրում անվտանգության խիստ միջոցառումների ներքո:

Բնիկների միջազգային օրվա նպատակն է մեկ անգամ ևս հարգել այն մարդկանց հիշատակը, ովքեր հավատարիմ մնացին իրենց ծեսերին: Սա արվում է, որպեսզի մեկ անգամ ևս պաշտպանվեն բնիկների իրավունքները և մեծարվի այն մարդկանց աշխատանքը, ովքեր ջանք չեն խնայել ավելի լավ աշխարհ ունենալու համար: 

 

 

 


 

Պիտակ