Օգոստոսի 14-ն իսլամական դիմադրության օր
(last modified Sun, 13 Aug 2017 20:51:35 GMT )
Օգոստոս 14, 2017 01:21 Asia/Tehran

Օգոստոսի 14-ն ԻԻՀ օրացույցում հռչակված է որպես իսլամական դիմադրության օր: Իսկ թե ինչու է այդ օրը հռչակվել Իսլամական դիմադրության օր, կխոսենք այս հաղորդման ժամանակ:

 

Օգոստոսի 14-ն իսլամական դիմադրության օր է հռչակվել Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի կողմից: Այս օրը համարվում է  2006թ. 33 օրյա  պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի դեմ Լիբանանի Հեզբոլլահի հաղթանակի օրը:  Այն հռչակված է նաև որպես Թամուզի պատերազմ: Իսրայելի ռեժիմի պատկերացումն այս պատերազմի ժամանակ հիմնված էր այն ենթադրության վրա, թե կարող է մի քանի օրվա ընթացքում պատերազմն ավարտել իր օգտին: Սակայն երբ Հեզբոլլահը խորտակեց Իսրայելի ռեժիմի  Սաեր 5 ուլտրազարգացած նավակը, Սիոնիստական ռեժիմը պարտավոր եղավ պատեազմի չորրորդ օրը խոստովանել, որ ռմբակոծությամբ չի կարող հասնել իր նպատակին: Երկրորդ շաբաթից Իսրայելը  սկսեց ցամաքային գործողություններ `30 հազար ռազմական ուժ տեղակայելով  Լիբանանի և Պաղեստինի ահմանից 20 կմ հեռավորության վրա: Սակայն այդ գործողությունների ժամանակ էլ Ռեժիմը որևէ արդյունքի չհասավ: Իսրայելի ռազամական հրամանատարներից մեկը լրագրողներին ասաց. "Մենք պայքարում ենք ուրվականների դեմ": Պատերազմն ավարտվեց 33 օր անց, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատեց թիվ 1701 բանաձևը:

33 օրյա պատերազմի հետևանքները

33 օրյա պատերազմը միայն Իսրայելի պարտությունը չէր Հեզբոլլահի դեմ: Այն ունեցավ նաև իր արդյունքները: Նախ` այն ապացուցեց, որ Իսրայելի ռեժիմի բանակն անպարտելի չէ, ինչի մասն այդ  ռեժիմը մշտապես հայտարարում է: Պատերազմի ժամանակ Իսրայելի բանակն օգտվեց ոչ սովորական զենքերից և իրականացրեց  աննախադեպ ռմբակոծություններ: Այլ խոսքով, նրանով հանդերձ, որ Իսրայելի ռեժիմն  օգտագործեց նաև հրթիռային պաշտպանական վահանը,  այդուհանդերձ պարտավոր եղավ ծնկի գալ Հեզբոլլահի հրթիռների առջև: Իսրայելն այս պատերազմի ժամանակ մեծ կորուստներ կրեց: Սպանվեց բանակի 83 զինվոր և իսրայելական ավանների 39 բնակիչ:  Իսկ ավելի քան 1187 ավանի բնակիչ և զինվորական վիրավորվեց: 20 հազար մարդ լուրջ վնասներ կրեց: Պատերազմի ժամանակ Իսրայելը կրեց օրական 110 միլիոն դոլարի վնաս: Այս տնտեսական վնասները նկատելի դարձան նաև Իսրայելի 2007թ. բյուջեի հաստատման ժամանակ, քանի որ 2007թ բյուջեն 2 միլիարդ շեկել, կամ 450 միլիոն դոլար հատկացրեց հյուսիսային շրջանների վերականգնմանը: Այս պատերազմի հետևանքներն Իսրայելի համար այնքան ծանր էին, որ այդ ռեժիմը հայտարարեց, որ պատերազմում հաղթող կողմ չի եղել: Նույնիսկ եթե ընդունենք այս խոսքը, ապա դա կնշանակի, որ եթե Իսրայելը պարտվեց, ուրեմն աշխարհի ամենախոշոր բանակներից չորրորդը նույնիսկ չկարողացավ  դիմակայել ու հաղթել Լիբանանի Հեզբոլլահի ռազմական ուժին: Եվ ընդհակառակը, կրեց մարդկային ու տնտեսական կորուստներ: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրոլլահը 2016թ օգոստոսին , հաղթանակի 10-րդ տարեդարձի արարողության ժամանակ հայտարարեց, որ այս պատերազմի կարևոր ձեռքբերումներից էր այն, որ Իսրայելի ռազմական կառույցը սկսեց ներսից երերալ: Երկրորդ հերթին, իսրայելցիների վստահությունն իրենց բանակի նկատմամբ թուլացավ և այս վարչակարգի քաղաքական ու ռազմական ղեկավարները հասկացան, որ Իսրայելի ուժը սահմանափակ է: 33 օրյա պատերազմի ձեռքբերումներից էր նաև այն, որ Միջին Արևելքում ի հայտ եկավ նոր խաղացող` Լիբանանի Հեզբոլլահի ղեկավարությամբ և դիմադրության առանցքի շրջանակներում: 33 օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը ոչ միայն չհասավ իր նպատակին, որն էր Հեզբոլլահի ռազմական կարողության ոչնչացումը, այլ իր գործողությոնների ընթացքում Հեզբոլլահը և դիմադրութան առանցքը հայտնվեցին Միջին Արևելքում որպես նոր խաղացող: Հենց այս կապակցությամբ, ամերիկացի վերլուծաբան Նոամ Չամսկին նշեց, որ այժմ քաղաքական նոր ինքնություն է  ձևավորվել տարածաշրջանում` իսլամական հասկացությունների շրջանակներոմ: Այս գործընթացը կարող է պատճառ դառնալ, որպեսզի այս խմբերը, որոնք հովանավորվում են ԻԻՀ կողմից, նոր քաղքական ուժ ձեռք բերն: Նոամ Չամսկիի կանխատեսումն իրականացավ: Նախ, քանի որ Հեզբոլլահի դերը Լիբանանի քաղաքական կառույցում հնարավոր չէ անտեսել: 2008թ Հեզբոլլահի ղեկավարությամբ ստեղծվեց մարտի 8 շարժումը: Այն ուղղված էր մարտի 14-ի շարժման դեմ, որը ղեկավարում էր Ալ Մոսթաղբել շարժումը: Այսօր այս երկու շարժումները իրենց ձեռքում են պահում Լիբանանի իշխանությունները: Դրանից բացի, Լիբանանի ներքին խաղացողներից բացի, տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս որոշ ուժեր, չնայած բացասական վերաբերմունք ունեն Հեզբոլլահի դեմ, պարտավոր են ընդունել նրա քաղաքական դիրքը: Որպես օրինակ, հիշեցնենք որ 2014-2016թթ. տեղի ունեցան որոշակի իրադարձություններ և Լիբանանի նախագահի ընտրության գործընթացքում այդ ուժերը պարտավոր եղան վստահել Միշել  Աունին, որպես նախագահի, որին հովանավորում էր Լիբանանի Հեզբոլլահը: Դրանից բացի, Հեզբոլլահը շատ կարևոր դեր ունի Լիբանանի սահմանները պաշտպանելու գործում և հատկապես Սիրիայում և Լիբանանում ահաբեկչության դեմ պայքարում և Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանեու գործում: Հավելենք, որ Լիբանանի Հեզբոլլահը տարածաշրջանի մակարդակով շատ ուժեղ խաղացողի է վերածվել, ունենալով ռազմական բարձր կարողություն, ինչը նկատելի էր Սիրիայում: Եվ այսօր Հեզբոլլահը Սիրիայի բանակի կողքին պայքարում է  ահաբեկչության դեմ: Եվ հենց այդ պատճառով էլ Սիրիայի ռեժիմի  ընդդիմադիր ռազմական ուժերը հարձակում են իրականացնում  Հեզբոլլահի դեմ: 33-օրյա պատերազմի արդյունքներից էր նաև այն, որ Իսրայելի թուլացումը Միջին Արևելքում ԻԻՀ դիրքի ուժեղացման պատճառ դարձավ: Որովհետև Լիբանանի Հեզբոլլահը հովանավորվում է  ԻԻՀ կողմից, ինչի մասին  շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրոլլահը բազմիցս նշել է: Այս պատերազմը ցույց տվեց, որ ԻԻՀ ռազմական ուժը հիմնված է ներքին ներուժի վրա: Պետք է ասել, որ չնայած ԻԻՀ հարձակողական դիրք չի զբաղեցնում Միջին Արևելքում, սակայն կարող է իրեն պաշտպանել` չեզոքացնելով թշնամինրի հարձակումները:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի համար 33-օրյա պատերազմն ավելի կարևոր էր, քան Իսրայելի և Հեզբոլլահի հակամարտությունը: Դա ԱՄՆ-ին թույլ էր տալու սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Ամերիկացիները հույս ունեին, որ Լիբանանում Իսրայելի հաղթանակով կկարողանան տարածաշրջանում թուլացնել Իրանի դերակատարությունը :

Ամերիկացի հայտնի գրող Սիմոր Հերշն այս կապակցությամբ ասել է. "Հեզբոլլահի դիմդրության զարմանահրաշ ուժը, հատկապես   Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծումից հետո, հուսահառտության մատնեց Սպիտակ տանը, որը ցանկանում էր ճնշում գործադրել Իրանի վրա և նրանց, ովքեր համոզված էին, որ այդ իրադարձությունների հետևանքով Իրանում ներքին խռովություններ կսկսվեն: Անկասկած 33 օրյա պատերազմը կարևոր էր այն առումով, որ երբ աշխարհի այլ կետերում Հեզբոլլահը հաղթանակ տարավ ահաբեկչության դեմ, ստեղծվեցին այս շարժման նոր ճյուղեր,  Իրաքում հիմք դրվեց նոր շարժման, իսկ Եմենում ի հայտ եկան Հուսիները": Հաշդ-օլ Շադի շարժումը, որը ձևավորվեց Այաթալլա Սիսթանիի հրամանով` 2014թ. ահաբեկչության դեմ պայքարի ժամանակ, շատ կարևոր դեր ունեցավ Իրաքի տարբեր շրջաններն ահաբեկիչներից մաքրելու գործում: Իսկ հուսիները, Եմենում պայքարելով Սաուդյան Արաբիայից կախված կառավարության դեմ, կարողացան 2015թ մարտից առ այսօր դիմադրել այդ երկրի ռազմական ոժի դեմ: Եվ այսօր Սաուդյան Արաբիան խորտակվում է Եմենի ճահճում: Նման իրավիճակը ամրապնդել է դիմադրության առանցքի քաղաքական դիրքը: Հենց այս պատճառով էլ դիմադրության հակառակորդները, ինչպես որ ահաբեկիչ են հռչակում Հեզբոլլահին, դեմ են նաև Եմենում և Իրաքում նման շարժումների զարգացմանը և դրանց նույնպես ահաբեկչական են համարում: Չնայած Լիբանանի Հեզբոլլահը ձևավորվեց 1980թ., սակայն 2006թ. 33-օրյա պատերազմը փշրեց այն կարծրատիպը, որի համաձայն Իսրայելն անպարտելի է և հիմք դրեց Միջին Արևելքում նոր ուժի հայտ գալուն: