Օգոստոս 28, 2017 16:57 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Գերմանիայի ընտրապայքարի ընթացքում հակաիսլամական քարոզչությունների աճին:

«Իսլամաֆոբիան Արևմուտքում» հաղորդաշարի այս համարը հատկացրել ենք Գերմանիային, որտեղ վերջին տարիների ընթացքում մուսուլմանները կանգնած են իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մեծ ալիքի առջև: 2017թ. օգոստոսի 12-ին մեկնարկել է Գերմանիայում սեպտեմբերի 24-ին անցկացվելիք պառլամենտական ընտրություններին մասնակցող կուսակցությունների պաշտոնական քարոզարշավը:  «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ընդլայնել է իր հակաիսլամական քարոզչությունները: Որպես  «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղական կուսակցության ծրագիր ընտրվել է «Իսալմը Գերմանիային չի պատկանում» նշանաբանը: Այս կուսակցությունը իր ծրագրի մեջ նույնպես դեմ է հանդես եկել Գերմանիայում հիջաբի խնդրին և ջանքեր է գործադրում այդ երկրում հիջաբն արգելելոու համար: «Այլընտրանք Գերմանիայի համար»  կուսակցությունը դեմ է իսլամական միությունների գործունեության հետ, ինչը արտասահմանցիների քաղացիական իրավունքների մի մասն է: Վերջին տարիների ընթացքում Գերմանիայում ծնունդ է առել ՓԵԳԻԴԱ (Եվրոպայի հայրենապաշտները ընդդեմ Արևմուտքի իսլամացման) անունով մի շարժում: Ընդդիմանալով Գերմանիայում մուսուլմանների ներկայությանը այս շարժումը ջանքեր է գործադրել իր գործունեությունը  տարածել ամբողջ Եվրոպայում: Եվրոպական մի շարք երկրներում նրանք ցույցեր են անցկացրել: Գերմանիայում իրենց հակաիսլամական գաղափարները պահպանելու համար Գերմանիայի Դրեզդեն քաղաքում շաբաթական ցույցեր էին նախագծել: Սակայն այդ նախագիծը դադարեց Գերմանիայի ժողովրդի կողմից չընդառաջվելու բերումով: Դրեզդենն այն քաղաքն է, որ ութ տարի առաջ 2009թ. եգիպտացի մուսուլման կինը՝ դոկտոր Մարվա Շերբինին, դատավարության ընթացքում սպանվեց գերմանացի ռասիստ անձնավորության կողմից ստացած դանակի 18 հարվածներով՝ այն դեպքում երբ հղի էր: Հարձակվողը նա էր, ում դեմ Մրավահ Շերբինին բողոքել  էր բռնության ենթարկվելու և ռասիստական վերաբերմունքի պատճառով:

 

Ֆրաուկե Փեթրին՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարը, Շտուտգարտում կայացած կուսակցության 5-րդ համագումարում

Ալեքս Վինզը՝ Մարվա Շերբինիին սպանողը դատարան էր կանչվել Շերբինին անարգելու մեղադրանքով: 2008թ. քանի րոպեներ Վինզը անարգալից խոսքեր էր արտասանել և հայհոյել էր Մարվա Շերբինիին այն պարկում, որտեղ ինքն ու իր տղան զբոսանքի էին գնացել: Շերբինին օգնություն էր խնդրել ոստիկաններից, իսկ դրան հաջորդող դատավարության ընթացքում Վինզը դատապարտվել էր ֆինանսական տուգանքի վճարման: Վերաքննիչ դատարաններից մեկում Վինզն ասել էր.«Մուսուլմանները մարդ չեն կոչվում, հետևաբար չեն կարող անարգանքի երնթարկվեն»: Մարվա Շերբինիի ցնցիչ սպանության հարցում ԶԼՄ-ները շատ թույլ վարվեցին, այնպես որ բրիտանական Գարդիան օրաթերթը գրել էր.«Գերմանիայի ԶԼՄ-ները իրենց վերջին էջերում էին տպագրել այդ դեպքի մասին լուրը և հազարավոր եգիպտացիների բողոքներից հետո մոտավորապես մեկ շաբաթ լռություն պահպանած Գերմանիայի կառավարությունը մի հաղորդագրությամբ ցավ էր հայտնել կատարված դեպքի կապակցությամբ»: Անցնող 8 տարիների ընթացքում Գերմանիայում չի նվազել իսլամաֆոբիան ու այդ երկրի 4 մլն. մուսուլմաների նկատմամբ խտրական մոտեցումները: Գերմանիայում աջակողմյան ծայրահեղական և իսլամատյաց կուսակցությունների թվի աճը խոսում է այդ երկրի հասարակության մեջ իսլամատյացության գաղափարի տարածման մասին: Պառլամենտական ընտրությունների նախօրյակին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պաստառները մյուսների համեմատությամբ ավելի աղկմահարույց ու խնդրահարույց են: Օրինակ այն պաստառը, որի վրա գրված է «Ոչ բուրկային. մենք բիքինի ենք ցանկանում»: Պոպուլիստական և աջակողմյան ծայրահեղական կուսակցության կարգախոսները ուղղված են մշակութային հակասություններին ու մուսուլմանների և առհասարակ իսլամի ու այլոց միջև առկա սահմանազատման: Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն այդ կուսակցությունը շուրջ 10 տոկոս ժողովրդականություն ունի: Եթե հենց այսօր ընտրություններ անցկացվեն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը այդ երկրի Քրիստոնյա դեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հետո 3-րդ տեղը կզբաղեցնի: Գերմանիայի հասարակության մեջ հիշյալ իսլամատյաց կուսակցության ներթափանցումը ահազանգում է իսլամաֆոբիայի ու իսլամատյացնության աճը: Սա այն դեպքում, երբ Գերմանիայի սահմանադրությամբ կրոնների ազատությունը երաշխավորված խնդիր է:

Իսլամաֆոբիայի տարածումը Գերմանիայում

Իհրակե Եվրոպական երկրներում հատկապես Գերմանիայում քաղաքացիական իրավունքների գործադրման մեջ մուսուլմանների նկատմամբ բացառություններ են նկատի առնվում: Եվրոպական երկրների օրենքներում և Եվրոպայի սոցիալական կանոնադրության ու մարդու իրավունքների համաշխարհային բանաձևում, որի հեղինակները եվրոպական երկրներն են, կրոների հիմունքների համաձայն կարևորվել է տվյալ կրոնի հետևորդների ուսուցումների, կյանքի ու խոսքի ազատությունը: Սակայն մուսուլմանների դեպքում այլ կերպ են վարվում, այնպես որ, եվրոպական երկրներն ու աջակողմյան ծայրահեղական խմբերը պատրաստ չեն հարգել մուսուլմանների քաղաքցիական ու քաղաքացիության իրավունքները: Արևմտյան կառավարությունների ու լրատվամիջոցների կողմից եվրոպական երկրներում տարածված իսլամատյացության ու իսլամաֆոբիայի հետևանքով  տարբեր ժողովուրդներ իսլամը ճանաչում են որպես բռնություն ու ահաբեկչություն տարածող կրոն և արդարացնում են մուսուլմանների նկատմամբ իրավազրկումները: Այդ ուղղությամբ մուսուլման կանանց հագուստը եվրոպական երկրներում այդ թվում Գերմանիայում վերածվել է քաղաքական խնդրի ու հասարակական մարտահրավերի տեսք է ստացել: Գերմանիայի նահանգներից ամեն մեկում հատուկ օրենքներ են սահմանվում հիջաբ կրող մուսուլման կանանց սահմանափակելու համար: Գերմանիայում գործող կանանց իրավունքների պաշտպան կառույցների ինչպես «Կանանց հայրենիք» և ինչպես նաև մի խումբ գրողների այդ թվում ֆեմինիստական ԷՄՄԱ պարբերականի հոդվածագրի կարծիքով տարրական դպրոցի աղջիկների համար հիջաբ կրելը սխալ է: Գերմանիայում գրողներն ու լրագրողները հարցականի տակ են դրել ֆեմինիստական շարժումների այս հայացքը: Գերմանիայում հիջաբ կրող կանանց հագուստը գիտակցաբար է ընտրվել հենց այնպես ինչպես կան մի խոմբ մուսուլման կանայք, որ տարբեր հագուստներ են հագնում, հետևաբար ոչ ոք չի կարող իսլմական ուսուցումների սխալ ընկալմամբ ու մուսուլմաններին ահաբեկչության մեջ մեղադրելով հագուստի հարցով սահմանափակել մուսուլման կանանց:

Ոստիկանական վերաբերմունքը Բուրկա կրող կնոջ նկատմամբ

Մերեդիթ Հաֆը այն կին լրագրողն է, ով հարցականի տակ է դրել Գերմանիայում հիջաբը սահմանափակում համարող տեսակետը: Süddeutsche Zeitung Զուդդոյչե Ցայտունգ օրաթերթին տված հարցազրույցում նա ասել է.«Կրոնական ու էթնիկ պիտակներով ժողովուրդներին պիտակավորելը մի խաղ է, այն էլ նրանց ձեռքում ովքեր ինչ-ինչ պատճառներով ցանկանում են շարունակվի մուսուլմանների դեմ կիրառվող խտրականությունները»: «Հիջա՞բ կամ առանց հիջաբի» խորագրով հոդվածում Մերեդիթ Հաֆը բազմիցս ու հստակ կերպով ցույց է տալիս, որ ֆեմինիստական հայացքը կարող է վնասել հասարակությանը: Նա ասում է.«Նրանք, ովքեր պաշտպանում են սեռական աշխատողների իրավունքները ջանքեր են գործադրում կանանց գլխից հանել հիջաբը, ինչը ցավալի երևույթ է, քանի որ եթե մենք ֆեմինիզիմի իմաստը քննարկենք կտեսնենք, որ խոսում է կանանց իրավունքների պաշտպանման մասին, սակայն այժմ տեսնում ենք, որ նրանք ֆեմինիզմն էլ ճիշտ չեն ընկալել ու չեն հարգում կանանց իրավունքները»: Մենք նպատակ չունենք պաշտպանել ֆեմինիստական գաղափարները, քանի որ մի շարք խնդիրների վերաբերյալ նրանց գաղափարները հակասում են իսլամի ուսուցումներին: Անդրադարձանք ֆեմինիստական գաղափարախոսությանը, քանի որ ուզում էինք ցույց տալ, որ իսլամատյացները իսլամ կրոնին ընդդիմանալու հարցում պատրաստ են անտեսել իրենց գաղափարախոսության հիմնական սկզբունքները: Չնայած որ եվրոպացիները հավակնում են, որ բոլոր երևույթները դիտում են բանականության ակնոցով և իրենց հակառակորդներին մեղադրում են ծայրահեղականության մեջ այս երևույթը խոսում է մուսուլմանների նկաատմամբ նրանց թշնամանքի մասին: Հատկանշական է, որ իսլամատյացների վերաբերմուքը և մտավոր սկզբունքները հակասում են իրենց երկրի մտավոր հիմքին: Ֆեմինիստների հակաիսլամական գաղափարները այդ կարգի մտածողության նմուշներից մեկն է:

Պիտակ