Իսլամաֆոբիան Արևմուտքում (9)
(last modified Sat, 02 Sep 2017 16:39:52 GMT )
Սեպտեմբեր 02, 2017 21:09 Asia/Tehran

Հայերեն Ռադիոժամի թանկագին ուղեկիցներ այս հաղորդման ընթացքում կքննարկենք Բարսելոնայի ահաբեկչական դեպքերը և այդ դեպքերից հետո Իսպանիայում տիրող իսլամաֆոբիայի միջավայրը:

Նամազի պահը մոտենում է, սակայն Բարսելոնայի կենտրոնում գտնվող փոքր մզկիթի աղոթապետ Ռաջա Միահը չէր ակնկալում մեծ բազմություն գա մզկիթ: Միահը նստած է մզկիթի փոքր սենյակներից մեկում և կողքի սենյակում մի խումբ երեխաներ Ղուրան են կարդում: Միահի խոսքերով.«Նրանք այնքան են վախենում, որ բնակարաններից դուրս չեն գալիս: Շատ քչերն էլ գալիս են նամազ կարդալու համար»: Ահավասիկ, հինգշաբթի օրը Բարսելոնայում տեղի ունեցած արյունալի հաձակումից հետո այդ քաղաքում տիրող մթնոլորտը: Եվրոպայում տեղի ունեցած մյուս հարձակումների նման այս ագնամ էլ առաջին շարքի մեղադրյալները մուսուլմաններն են: Աջակողմյան ծայրահեղականներն էլ չարաշահելով առաջացած հակաիսլամական մթնոլորտը հարձակման թիրախ են դարձրել իսլամական վայրերն ու մուսուլմաններին: Շաբաթ օգոստոսի 19-ին, Իսպանիայի Սևիլիա քաղաքում գտնվող մի մզկիթ ռասիստների հարձակման թիրախ է դարձել: Հարձակման ընթացքում մի խումբ անծանոթ մարդիկ հակաիսլամական կարգախոսներ էին գրել այդ կենտրոնի պատերին:

Սևիլիայում  կատարված ռասիստական հարձակումն ու պատերին գրված կարգախոսները

Այդ գրությոուններից մեկը մուսուլմանների գլխատման մասին սպառնալիք էր: Գրանադա քաղաքի մզկիթը նույնպես հարձակման թիրախ էր դարձել ու հրդեհվել էր մի խումբ աջակողմյան ծայրահեղականների կողմից, ինչի պատճառով մզկիթում եղած կանայք ու երեխաները դուրս փախան մզկիթից: Ռասիստները գրոհել էին՝ իրենց ձեռքերում ունենալով մի  պաստառ, որի վրա գրված էր.«Այս մզկիթին ֆինանսապես աջակցողը, ահաբեկչության աջակից է»: Նշելով որ ոստիկանությանը ներկայացրած զեկույցի մեջ այդ հարձակումը ատելությունից դրդված քայլ է բնութագրվել Գրանադայի մզկիթի խոսնակն ասել է.«Չարաշահելով Բարսելոնայի ահաբեկչական դեպքը, որը մեծ ցավ է պատճառել մուսուլմաններին, ռասիստները ջանքեր են գործադրում առաջ տանել իրենց գաղափարները: Նա հավելել է.«Մարդիկ պետք է իմանան, որ հնարավոր է մուսուլմաններն էլ ալլոց նման ահաբեկչական խմբերի անարդարության զոհը լինեն»: ԱՄՆ-ի NBC news լրատվական գործակալությունը նույնպես գրել  է վերլուծաբանների մեծամասնությանը մտահոգում է այս քաղաքում բնակվող մուսուլմանների մեծամասնության կյանքի պայմանների առավել բարդացման խնդիրը:

Ռասիստական հարձակումներ Իսպանիայի մի քանի քաղաքների մզկիթների վրա

Մտահոգություն հայտնելով Իսպանիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումների վատ հետևանքների կապակցությամբ բարսելոնացի լրագրող Ջավիդ Մողալը շեշտել է.«Այն պատրվակով, որ Կատալոնիայում մեկը հանցագործ է եղել չպետք է այդ տարածաշրջանի բնակիչնեիրին ու մուսուլմաններին հանցագործ համարել»: Սակայն մեծ թվով արևմուտքցիներ առիթներ են փնտրում իսլամաֆոբիայի և իսլամատյացության տարածման համար: Դրանցից մեկը՝ Բարսելոնայի հրեաների ավագ ռաբբի Մոիր Բար-հինը հայտարարել է, որ Բարսելոնայի հրեաները դատապարտված են ոչնչացման, քանի որ այդ քաղաքի պատասխանատուները չեն կամենում լրջորեն պայքարել ծայրահեղական իսլամի դեմ: Հրեա ռաբբին հրեաներին Պաղեստինի բռնագրավված տարածքներ գաղթելու հարցում խրախուսելու համար՝ ահաբեկչական հարձակումները վերագրելով մուսուլմաններին փորձում է հրեաներին համոզել, որ օկուպացված Պաղեստինը առավել ապահով վայր է: Այդ կապակցությամբ նա ասել է.«Ես համոզված եմ, որ միշտ այստեղ չենք մնալու և նրանց քաջալերում եմ հողատարածք ու անշարժ գույք գնել Իսրայելում և չկրկնել  Վենեսուելլայի ու Ալժիրի հրեաների սխալները: Շուտ գաղթելը ավելի լավ է քան ուշացած գաղթը»: Մոիր Բար-Հինը հայտարարել է.«Խնդիրը, որից ակունք են առնում այս հարձակումները, մուսուլմանների մեծ գաղութի առկայությունն է իրենց լուսանցքային խնդիրներով: Այս հասարակությունից ազատվելը շատ դժվար է նրանք շատ են հզորանալու: Այս կատեգորիան վերաբերում է ամբողջ Եվրոպային, Եվրոպան կորած է»: Իրականում այս ծայրահեղական ռաբբին ձգտում է առաճակատել մուսուլմաներին ու Եվրոպայի մյուս քաղաքցիներին: Իսկ սա այն դեպքում է, երբ Սիոնիստական ռեժիմը աշխարհում ու տարածաշրջանում ծայրահեղականության ու բռնության տարածման մի աղբյուր է: Պաղեստիանի բռնագրավումը և Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորումը կատարվել է աջակողմյան ծայրահեղական և ռասիսիտ հրեաների կողմից: Ներկայումս Իսրայելի ռեժիմը ռասիստական ռեժիմ է: Այդ ռեժիմը հիմնված  է ռասիզմի ու խտրականության հիմքերի վրա:

Իսրայելն ու ԻԼԻՊ-ը

Ներկա պայմաններում սերտ հարաբերություններ գոյություն ունեն թաքֆիրական-ահաբեկչական խմբերի մասնավորապես ԻԼԻՊ-ի ու Իսրայելի միջև: Մուսուլմանների համար Իսրայելը հիմնական թշնամի ու բռնազավթող ռեժիմ է, որ զավթել է մուսուլմանների առաջին ու հիմնական Ղիբլան: Բայց ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական ու ահաբեկչական խմբի համար Իսրայելը ոչ միայն թշնամի չէ, այլ առկա փաստերի համաձայն սերտ հարաբերություններ գոյություն ունեն Իսրայելի ու ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջև: Երկու տարի առաջ Իսրայելի վարչապետի գրասենյակի վրա իրականացված հաքերային հարձակման հետևանքով քողազերծվեցին մեծ թվով գաղտնի տեղեկություններ այդ թվում Իսրայելի կողմից Սիրիայի ահաբեկչական խմբերին  և Սաուդյան Արաբիային ու Կատարին ցուցաբերվող ծավալուն աջակցության մասին տեղեկություններ: Հաքերները հաջողել էին կոտրել Իսրայլեի անվտանգության ծառայության աշխատակիցների անձնական համակարգիչները, որոնցից մեկը վարչապետ Բենիամին Նեթանյահույի գրասենյակի աշխատակից «Մանդի Ալ-Սաֆդի» մականվամբ հռչակված «Մանզար Ալ-Սաֆդին» է, ով շատ ակտիվ գործունեություն է ծավալում Սիրիայի գործով: Մանզար Ալ-Սաֆդիի համակարգչից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, նա կապի մեջ է եղել Սիրիայում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում և Պաղեստինի բռնագրավված տարածքներում վարձկանների մի ցանցի հետ, որոնք ռազմական, ֆինանսական ու տեղեկատվական օգնություն են հասցնում թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին մասնավորապես ԻԼԻՊ-ին ու Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբին: Բազմաթիվ լուսանկարներ են տարածվել, որոնք ցույց են տալիս, որ Սիրիայում գործող ահաբեկչական խմբերի վիրավորները բուժվում են Պաղեստինի բռնագրավված տարածքների հիվանդանոցներում: Լուսանկարներից մեկում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է այդ վիրավորներին: Աշխարհում բոլորը գիտեն, որ սիոնիստները թշնամանք են տածում մուսուլմանների դեմ, սակայն ինչպե՞ս է, որ իսլամի անունով ամենաանմարդկային հանցանքներ գործող ահաբեկիչները Իսրայելի թշնամին չեն համարվում:

Արդարության ու խաղաղության պատգամաբեր իսլամի ուսուցումներից անտեղյակ երիտասարդների կողմից ու այս կրոնի անվամբ իրականացվող ահաբեկչական  հարձակումները միայն մի նպատակ են հետապնդում, որն է աշխարհում իսլամի դիմագծի խափանումը: Հոսանքներից մեկը, որ փորձում է քաղաքական ու քարոզչական շահ ստանալ այս երևույթից և այդպիսով ծածկել բռնագրավված տարածքներում իր հանցագործությունները Սիոնիստական ռեժիմն է: Ահաբեկչական խմբերի կողմից Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցած սպանություններից ու ավերածություններից ամենից շատ շահել է Իսրայելի կեղծ ռեժիմը: Այդ խմբերի գլխավոր նպատակը Իսրայելի ոտնձգությունների դեմ դիմադրության առանցքը թուլացնելն է: Առայսօր, իրենց մուսուլման համարող թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի այդ թվում ամենամեծ խմբի՝ ԻԼԻՊ-ի կողմից ոչ մի փամփուշտ չի արձակվել դեպի բռնազավթված Պաղեստին: Նույնիսկ մի հրեա ԻԼԻՊ-ի հարձակման թիրախ չի դարձել: Այս ամենը խոսում են սիոնիստների ու թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի կապվածության մասին: Իսպանիայի մուսուլմանները Բարսելոնայում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո մի քանի հավաքներ անցկացրին, որտեղ ցավակցելով զոհվածների ընտանիքներին հայտարարեցին, որ այդ դեպքերի հետ ոչ մի կապ չունեն և հավաստիացրին, որ մուսուլմանները իրենք թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հանցագործությունների զոհեր են նրանց ահաբեկիչների մեղսակիցներ մի համարեք:

Մուսուլմանները վշտակցում են Բարսելոնայի հարձակման զոհերի հարազատներին