Իսլամաֆոբիան արևմուտքում (13)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում արևմտյան երկրներում իսլամաֆոբիայի հողի վրա տեղի ունեցած տարբեր դեպքերը:
Արևմուտքում հակաիսլամիստական հայտնի դեմքերից մեկը Նիդերլանդների «Ազատություն» աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսն է: Վերջերս բրիտանական Դեյլի Թելեգրաֆ օրաթերթին տված հարցազրույցում նա հայտարարել է.«Իսլամը կրոն չէ, այլ վտանգավոր գաղափարախոսություն»: Հոլանդացի այս անհատը կոչ է արել իսլամ կրոնը հանել կրոնական ազատությունների ցուցակից:
Նիդերլանդների սահմանադրությունը կարևորում է կրոնների ազատությունը: Սրանից առաջ Վիլդերսը խոստացել էր, որ իշխանության հասնելուց հետո վարելու է մզկիթների փակման, Նիդերլանդներում Ղուրանի ուսուցման արգելման և փախստականների կեցության իրավունքի չեղարկման քաղաքականությունը: Անցած մարտին Նիդերլանդներում անցկացված պառլամենտական ընտրությունների արդյունքում Վիլդերսի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը պառլամենտի 150 մանդատներից ստացել էր 20-ը, զբաղեցնելով 2-րդ տեղը Նիդերլանդների կուսակցությունների մեջ: Դա մեծ հաջուղություն է համարվում Նիդերլանդներում գործող այս հակաիսլամիստական կուսակցության համար: Արևմտյան կառավարություններին ուղղված լուրջ քննադատություններից մեկը մուսուլմաններին սահամնափակելու պատաճառով է, քանի որ այն համարվում է կրոնական ազատությունների խախտում Եվորպայի կանոնադրության և Եվրոպական երկրների սահմանադրության մեջ: Կրոնի ազատությունը ԵՄ-ի կարևորագույն արժեքներից ու նորմաներից է համարվում, բայց եվրոպական պետությունները մուսուլմանների դեպքում անտեսում են այդ օրենքը: Նիդերլանդների հակաիսլմիստական «Ազատություն» կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսը, ներկայացնելով իսլամը կրոնի ազատությունների ցուցակից հանլեու պահանջը ձգտում է Նիդելանդներում հետապնդել ու գործադրել իր հակաիսլամիստական քաղաքկանությունները: Իր հակաիսլամական քայլերի պատճառով Գերտ Վիլդերսի դեմ Նիդերլանդների դատարաններում բազմիցս գործ է հարուցվել և որոշ դեպքերում էլ դատապարտվել է: Իհարկե Նիդերլանդների կառավարությունը Վիլդերսի որոշ քայլերը արդարացրել է խոսքի ազատության հողի վրա: Վիլդերսի հակաիսլամիստական քայլերից մեկը «Ֆիթնա» անունով ֆիլմի պատրաստումն է եղել: Այդ ֆիլմի սկզբում ցուցադրվում է Ղուրան, որից հետո էկրանին հայտնվում են ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի դեպքի կադրերը: Այդ 15 րոպեանոց ֆիլմը, որ պատրաստվել է 2008 թվականին իսլամ կրոնը համարում է «Ազատության թշնամի»: Հակազդելով ֆիլմի պատրաստման և էկրանավորման դեմ իսլամական երկրների կողմից ներկայացված բողոքներին Նիդերլանդների կառավարությունը հավակնել է, որ ինքը հավատարիմ է խոսքի ազատության սկզբունքին: Նա նաև հայտարարել է, որ իրենք համաձայն չեն ֆիլմի բովանդակության հետ, սակայն ֆլիմի էկրանավորումը չեն կանխելու:
Կրոնական ազատությունների պաշտպանման ոլորտում արևմտյան կառավարությունների երկակի մոտեցումներից մեկը մուսուլմանների համար տարբեր սահմանափակումներ առաջացնելն է: Վերջին 2 տասնամյակների ընթացքում եվրոպական կառավարությունները ծայրահեղականության դեմ պայքարի կամ էլ աշխարհիկ արժեքների վտանգման պատրվակներով իսլամական ուսուցումների հիմունքով ապրելու ոլորտում բազում սահմանափակումներ են առաջացրել մուսուլմանների համար: Ֆրանսիան այդ ոլորտի առաջատարներից մեկն է: Ֆրանսիան արևմտյան առաջին երկիրն է, որ դպրոցներում արգելել է հիջաբը: Ֆրանսիան, որ իրեն աշխարհում ժողովրդավարության առաջատար երկրներից մեկն է համարում, մուսուլմանների համար կրոնական սահմանափակումներ առաջացնող առաջին երկիրն է: Մինչդեռ հրեաները, որ լրատվամիջոցներում բազմիցս խոսվում և գրվում է նրանց իրավունքների ոտնահարման մասին, վայելում են ամեն կարգի ազատություններ, այդ թվում իրենց հատուկ հագուստները կրելու ազատությունը: Այս երկակի մոտեցումը՝ արևմտյան կառավարությունների կողմից իսլամական ուսուցումները ծայրահեղական ներկայացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի հետևանքն է: Մուսուլմանների դեմ խտրական մոտեցումը այդ կրոնի նկատմամբ նրանց անտեղյակ լինելու հետևանքը չէ: Վերջին տարիների ընթացքում արևմուտնքի մեծ թվով դիվանագետների կողմից իսլամի ուսուցումները տարբերելու հարցով արվող արտահայտությունները ապացուցում են, որ նրանք լավածանոթ են իսլամ կրոնի խաղաղասիրական ու արդարատենչական ուսուցումներին: Միջին Արևելյան ճգնաժամային տարածաշրջաններից Թաքֆիրական ահաբեկիչների Եվրոպա հասնելը, արևմուտքի դիվանագետներին պարտադրել է ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում տարբերակել իրական իսլամը թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի կողմից աղավաղված իսլամից: Արևմտյան երկրները և լրատվամիջոցները գիտակցաբար ջանքեր են գործադրում իսլամի ուսուցումները ծայրահեղական ու բռնատիրական ներկայացնել, որպեսզի արդարացնեն իրենց հակաիսլամական քաղաքականությունները Եվրոպայում և այդ մայրցամաքից դուրս:
Եվրոպայում մուսուլմանների դեմ սահմանափակումները տարբեր պատրվակներով խստացվում են: Շվեյցարիայում իսլամական խաորհրդանշան համարվող մզկիթների մինարեթների կառուցման հարցը հանրաքվեի դրվեց ու արգելվեց: Եվրոպական մի շարք երկրներում թույլ չեն տալիս մուսուլմանները իրենց կրոնական ծիսակատարությունների անցկացման ու իրար շուրջ հավաքնելու համար մզկիթներ կամ այլ շենքեր կառուցեն: Այդ պատճառով էլ մուսուլմանները հավաքական նամազը կատարելու համար օգտագործում են ավտոկայանները կամ նմանատիպ այլ վայրեր: եվրոպական մի շարք երկրներում հիջաբ կրող մուսուլման կանանց համար սահմանափակումներ առաջացնելը օրինական բնույթ է ստացել: Եվրոպայում աճում են աջակողմ ծայրահեղական ու հակաիսլամիստական կուսակցությունները: Այդ կուսակցությունների աճը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եվրոպական կառավարությունների վարած հակաիսլամական քաղաքականությունների հետևանքն է: Իսլամատյացությունը Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ընդհանուր հատկանիշներից է համարվում: Հաշվի առնելով այն փաստը, որ փախստականների մեծ մասը Եվրոպա են գալիս միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններից այդ մայրցամաքում հակամիգրացիոն ու հակաիսլամական մոտեցումները իրար են միացվել: Աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները չեն ցանկանում տարբերակել այդ երկու ոլորտները, քանի որ այդպիսով կարողանում են միգրացիայի դեմ պայքարի պատրվակով հեշտությամբ իրագործել իրենց հակաիսլամական քաղաքականությունները ու միևնույն ժամական ավելի քիչ քննադատությունների արժանանալ մարդկային իրավունքների ու քաղաքացքիական ազատությունների պաշտպան կառույցների կողմից: «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան ծայրահեղական կուսակցությունը Եվրոպայում ծնունդ առած նորագույն կուսակցությունն է, որ Գերմանիայի ընտրություններում մեծ հաջողություններ է արձանագրել: Կիրակի սեպտեմբերի 24-ին, Գերմանիայի պառլամենտական ընտրությունների գլխավոր հաղթողը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան ծայրահեղական կուսակցությունն է: Այս կուսակցությունը շահել է քվեների ավելի քան 13 տոկոսը և պառլամենտ է ուղարկել 89 պատգամավոր: Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ աջակողմյան ծայրահեղական կողմնորոշում ունեցող մի կուսակցություն մտնում է Գերմանիայի պառլամենտ: Այդ հաղթանակի հետևանքով Գերմանիայում հակաիսլամական ու հակամիգրացիոն վերաբերմունքի աճ է ակնկալվում: Ամբողջ Եվրոպայում մուսուլմանների դեմ բռնություննեի կիրառումը մասնավորապես հիջաբ կրող կանանց դեմ բռնությունները աճող ընթացք ունեն:
ԵՄ-ի հիմնարար իրավունքների գործակալությունը եվրոպական 15 երկրներում բնակվող 10 հազար 527 մուսուլմանների շրջանում անցկացրած սոցհարցումից հետո հայտարարել է, որ Եվրոպայում բնակվող մուսուլմանների 53 տոկոսը բնակարան գտնելու և 39 տոկոսը հագուստի պատճառով աշխատանք գտնելու հարցում հանդիպում է ռասիստական մոտեցումների: Մուսուլման կանայք կազմում են հիշյալ վիճակագրության 35 տոկոսը: Հարցմանը մասնակցած մուսուլման կանանց 94 տոկոսը հայտարարել է, որ հիջաբ կրելու պատճառով ենթարկվել է բանավոր և ֆիզիկական ճնշումների, որոնցից 31 տոկոսը ենթարկվել է բանավոր սպառնացումների, 39 տոկոսը չարակամ շաժումների ու 22 տոկոսը հայհոյանքների: Բրիտանիայում գործող սոցիալական մեդիա վերլուծության կենտրոնի տվյալների համաձայն, վերջերս Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո թուիթեր սոցիալական կայքում մուսուլմանների դեմ խստաոճ արտահայտություններն ու հայհոյանքներն աճել են :