Հոկտեմբեր 18, 2017 08:33 Asia/Tehran

2011 թվականին երբ Պաղեստինը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ, այդ կառույցը հայտնվեց ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քննադատությունների թիրախում: Այդ քննադատությունների գագաթնակետին նրանք որոշեցին դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Նրանց այդ որոշումը կայացել է մեկ ընդհանուր նպատակով:Հոկտեմբերի 12-ին, Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը տեղեկացրեց Երուսաղեմը բռնագրավող ռեժիմին պաշտպանելու նպատակով Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու որոշման մասին: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի  2018թ․ դեկտեմբերի 31-ին։ ԱՄՆ-ն դադարեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դեռ 2011 թվականին, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամ դառնալուց  հետո:  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  ողջունելով ԱՄՆ-ի այդ որոշումը, արդեն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը  նույնպես դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Նա ԱՄՆ-ի որոշումը անվանել է «համարձակ քայլ»։

Սիոնիստական ռեժիմը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ,երբ ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:  ԱՄՆ-ն նախկինում ևս դուրս էր եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից 1984 թվականին  Ռոնալդ Ռեյգանի ղեկավարության  օրոք և վերականգնել իր լիիրավ անդամակցությունը 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ:

Երուսաղեմ քաղաքի և Ալ-Աղսա մզկիթի խնդիրը արդեն շատ տարիներ գտնվում է հակամարտությունների կիզակետում: ՄԱԿ-ը այս տարածքները ճանաչում է որպես բռնագրավված և Սիոնիստական ռեժիմից պահանջում է նահանջել մինչև 1967 թվականի վեցօրյա պատերազմից առաջ եղած սահմանները: Իսկ  Թել Ավիվը պահանջում է ճանաչել Երուսաղեմը, որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք: Պաղեստինցիներն էլ իրենց հերթին ցանկանում են հետ վերադարձնել արևելյան Երուսաղեմն ու այն դարձնել իրենց մայրաքաղաքը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2016 թվականի հոկտեմբերին քվերակություն անցկացրեց «Ալ-Աղսա» մզկիթի և  Լացի պատի վերաբերյալ։ Արդյունքում հայտարարվեց,որ «Ալ Աղսա» մզկիթը չի պատկանում հրեաներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 58 անդամ երկիր բացառությամբ ԱՄՆ-ի, քվերակեցին այդ որոշման օգտին: Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսությունը այն ժամանակ հայտարարեց, թե ՄԱԿ-ի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշման հաստատումը խոչընդոտներ կառաջանցի պաղեստինցիների ու իսրայելցիների միջև խաղաղության հաշտության հաստատման ճանապարհին։

Այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց բանաձև, որում ընդգծեց, որ Երուսաղեմը Իսրայելի սեփականությունը չէ և Սիոնիստական ռեժիմին դատապարտեց Երուսաղեմում ու Գազայի հատվածում  միջազգային նորմերը խախտելու մեջ,  Իսրայելին ճանաչելով որպես ագրեսոր։ 

Բանաձևում Սիոնիստական ռեժիմին կոչ է արվել «Ալ Աղսա» մզկիթի կառավարման եղանակը վերադարձնել մինչ 2000 թվականը գործող եղանակին, երբ մզկիթը կառավարվում էր Հորդանանի պատմական ժառանգությունների կազմակերպության կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտվել են Իսրայելի բռնությունները այդ կազմակերպության աշխատողների դեմ,  ոտնձգությունները մուսուլմանների դեմ և Ալ Աղսա մզկիթ մտնելու և իրենց  աղոթքն իրականացնելու նրանց նկատմամբ սահմանված արգելքը:  

Ալ-Աղսա մզկիթ

 

Բանաձևի 9-րդ կետում նշվել է, որ Ալ Աղսա մզկիթի վրա ծայրահեղական իսրայելցիների հարձակումների համար պետք է պատասխանատվություն կրեն Իսրայելի անվտանգության ուժերը: 

Իսկ նույն բանաձևի 10-րդ կետում խստորեն քննադատվել են կրոնական արարողությունների ժամանակ իսրայելցիների ոտնձգությունները պաղեստինցի հասարակ քաղաքացիների և կրոնականների նկատմամբ: Բանաձևում խստորեն քննադատվել է Սիոնիստական ռեժիմի վերաբնակեցման քաղաքականությունը և այն, որ անօրինական շինություններում ապրող իսրայելցիներն օգտվում են ելումուտի հատուկ ճանապարհներից: Դատապարտվել է նաև Իսրայելի կողմից Ալ Խալիլում պարսպի կառուցումը: Բանաձևը կոչ է արել կանխել քաղաքավաններում բնակվող ծայրահեղական իսրայելցիների հարձակումները պաղեստինցիների և հատկապես անչափահասների վրա:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի ռեժիմն անտեսում է  հրեական ազգային ժառանգության ցանկից պաղեստինյան երկու օբյեկտները հանելու վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին բանաձևերը, կոչ անելով այդ ռեժիմին, հարգել դրանք:

 

Սույն թվականի հուլիսին Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքը հաղորդեց ՅՈՒՆՍԵԿՕ-ի անդամ երկրներին ճնշելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության մասին: «Թրամփը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին ճնշում է, որպեսզի Ալ-Աղսա մզկիթի վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարի: Այդ ճնշումները կատարվում են այն դեպքում, երբ ՄԱԿ-ը պատրաստվում է քվեարկել Ալ Աղսա մզկիթի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշման օգտին և Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնել հավատարիմ մնալ այդ մասին ընդունված բանաձևին: Այդ պատճառով ԱՄՆ-ն ամեն ինչ անում է կանխելու ՄԱԿ-ում  կայանալիք որոշումը», հաղորդել է հեռուստաալիքը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևը վավերացվելուց հետո, Սիոնիստական ռեժիմը բազում քայլեր իրականացրեց այն չեղարկելու համար, որոնցից մեկը այդ կազմակերպությանը  ֆինանսական աջակցության կրճատումն  էր: Այդ ռեժիմը 11 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն էր հատկացնում ՄԱԿ-ի բյուջեին, իսկ բանաձևից հետո այդ գումարը իջեցրեց երեք միլիոն 700 հազար դոլարի: Իհարկե 2016 թվականի դեկտեմբերից առ այսօր Սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ին ուղղված  իր կանխկիկ օգնություններից 9 միլիոն դոլար  նվազեցրել է:Մարդու իրավունքների խորհրդում ընդունված հակաիսրայելական  բանաձևի պատճառով , սիոնիստական ռեժիմը ևս երկու միլիոն դոլար նվազեցրեց ՄԱԿ-ին հատկացվող իր օգնություններից:

ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից

 

Հարկ է նշել, որ Բենիամին Նեթանյահուն այնուհետև դիմեց խարդախ քայլի: Նա պնդեց, որ քարտեզ է գտել ու ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը ցույց է տալիս ,որ հրեաները ինչ-որ տեղ կապ ունեն Երուսաղեմի և Ալ Աղսա մզկիթի հետ: Բայց հնեաբանները հերքեցին Նեթանյահուի այդ  խոսքը: Նրանք փաստորեն կասկածեցին  այդ քարտեզի իսկությանը, որի վրա գրված էր Երուսաղեմ:

Բանաձևի հաստատումից հետոՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ մի հայտարարությամբ, նշելով, որ Երուսաղեմի կրոնական ու պատմական նշանակությունը խիստ կարևոր է: Իրինա Բոկովան նշեց, որ ինչպես հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստոմ և դրանից առաջ, Երուսաղեմը երեք կրոնների հրեականության, քրիստոնեության և իսլամի սրբավայրն է և պետք է հարգել այդ կրոնական բազմազանությունը: Նա նշել է, որ հենց այդ պատճառով է քաղաքը գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցուցակում: «Երուսաղեմի ժառանգությունն անքակտելի է: Այնտեղ ապրող ցակացած կրոնի ներկայացուցիչ կարող է պաշտոնապես ճանաչել իր և իր պատմության կապն այդ քաղաքի հետ: Ոչ մի կերպ հնարավոր չէ քաղաքից վերացնել հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների ավանդույթները: Այդ դեպքում կխաթարվի քաղաքի ամբողջականությունը»: Նա հավելել է. «Երուսաղեմի համաշխարհային արժեքը մեզ պետք է օգնի   տարածել երկխոսությունը և ոչ թե կոնֆլիկտները: Ուրեմն մեր բոլորի պարտականությունն է պահպանել մշակութային և կրոնական համակեցությունը, ինչի կարիքը զգացվում է  առավել քան երբևէ: Այդպիսով հնարավոր կլինի շրջանցել այն տարաձանությունները, որոնք սպառնում են այս պատմական բազմակրոն քաղաքին»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար՝Իրինա Բոկովա

«Շպիգել Օնլայն»-ը ուրբաթ օրը հրապարակած հոդվածում նշել է․-«Թրամփի կռիվն ավարտված է, ինչը ցույց է տալիս, որ նա հավատարիմ չէ միջազգային հանձնառություններին և ԱՄՆ-ն տանում է դեպի մեկուսացում,  գիտակցելով, որ դա կուղեկցվի բացասական հետևանքներով։

ԱՄՆ-ն մինչև 2011 թվականը, երբ դեռ պաղեստինցիների հարցով չէր սրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իր տարաձայնությունները , ապահովում էր այդ կազմակերպության բյուջեի 22 տոկոսը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ այն ժամանակվանից, երբ  ԱՄՆ-ն իր բաժնեմասը չի վճարել, նրա պարտքը հասել է ավելի քան 500 միլիոն դոլարի։

Ռուսական RBK ինտերնետային կայքը վերլուծական հոդվածում գրել է․-«ԱՄՆ-ն լքելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և համարյա խոստովանել է, որ 2011 թվականից ի վեր կուտակած պարտքն է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու հիմնական պատճառը: Երկրորդ պատճառն էլ այն է, որ այդ կազմակերպությունում ոչ ոք Իսրայելին չի սիրում, այդ պատճառով, երբ Վաշինգտոնը հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու իր որոշման մասին, Թելավիվն անմիջապես հետևեց նրա օրինակին և դուրս եկավ այդ կազմակերպությունից։

Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի փորձագետ Մաքսիմ Սուչկովի կարծիքով ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին Վաշինգտոնի որոշումը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական  բնույթ է կրում: Նրա խոսքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալով ԱՄՆ-ն հեղինակազրկվում է աշխարհում»:

 

 

 

 

Պիտակ