Հոկտեմբեր 18, 2017 15:11 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հոկտեմբերի 13-ին ունեցած իր ելույթում հայտարարեց, որ չի հաստատում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը:

ԵՄ-ն ու աշխարհի շատ այլ երկրներ Թրամփի ելույթից հետո հայտարարեցին, որ անցյալի նման լիովին պաշտպանելու են ՀԳՀԾ-ը:

Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի ժողովրդի  և ՀԳՀԾ-ի  դեմ իր անհիմն մեղադրանքները, հայտարարեց որ Իսլամական հեղափոխության պահակազորի անունը ներառել է նոր շրջափակումների ցուցակում:

Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հետ «միջուկային գործարքը» լավ պայմանագիր չէ, և չի կարող կանխել Իրանի միջուկային սպառազինության ձգտումները:

Ի հարկե Թրամփի հակաիրանական և ՀԳՀԾ-ի դեմ դիրքորոշումները մտահոգության տեղիք են տվել նրա խորհրդականների և արևմտյան դաշնակիցների մոտ: 

Եվրոպական երեք երկրների ղեկավարները  անմիջապես արձագանքեցին Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահի ելույթին:

Իրանի դեմ ԱՄՆ-ի նախագահի ելույթից հետո, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով վերահաստատեցին իրենց հավատարմությունը  ՀԳՀԾ-ի հանդեպ :

«ՀԳՀԾ-ն բազմակողմ համաձայնություն է, որն ամրագրվել է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով և երաշխավորում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների է ծառայելու»,-նշված է Եվրոպական երեք երկրների ղեկավարների համատեղ հաղորդագրությունում: 

Ֆրանսիայի, Բրիտանիայի և  Գերմանիայի ղեկավարները նաև զգուշացրել են ԱՄՆ-ի կառավարությանը ՀԳՀԾ-ի դեմ  ուղղված  ցանկացած  քայլի, այդ թվում  Իրանի դեմ  շրջափակումների վերականգնման հետևանքների մասին:

Եվրոպական երեք երկրների ղեկավարները համատեղ հաղորդագրությամբ վերահաստատել են  ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը և  կարևորել են բոլոր  կողմերի  միջոցով դրա լիարժեք գործադրումը: Նրանք  նշել են, որ այդ համաձայնությունը համապատասխանում է նրանց ազգային շահերին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նույնպես արձագանքելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի ելույթին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնություն չէ և որևէ երկրի չի պատկանում ու որևէ երկիր չի կարող դրան վերջ տալ»:

ՀԳՀԾ-ի հովանավորության  կապակցությամբ Ֆրանսիայի, Բրիտանիայի և  Գերմանիայի ղեկավարների նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի կտրուկ դիրքորոշումը, կրկին ցույց տվեց Եվրամիության և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող անհամաձայնությունները: 

Դոնալդ Թրամփի ելույթն ու ԻԻՀ-ի և ՀԳՀԾ-ի դեմ նրա կրկնված հայտարարություններն արժանացել են Ռուսաստանի և Չինաստանի  քննադատությանը: 

Եվրոպայի հարցերով քաղաքական փորձագետ Ադնան Թաբաթաբայիի խոսքերով Թրամփն իր ելույթով ավելի խորացրեց ԱՄՆ-ի և Եվրամության միջև գոյություն ունեցող ճեղքվածքը:  

Ոչ միայն Եվրամիության անդամ երկրները այլև Միջուկային սպառազինության հարցերով փորձագետները ՀԳՀԾ-ի կապակցությամբ դեմ են Դոնալդ Թրամփի դիրքորոշումներին: 

2017 թ.-ի սեպտեմբերին աշխարհի տարբեր երկրներից շուրջ 80 փորձագետներ մի նամակ հղելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին  կոչ են արել ՀԳՀԾ-ի կապակցությամբ վերանայել իր որոշումը: Միջուկային սպառազինության հարցով արևմտյան փորձագետները Թրամփին զգուշացրել են հակաիրանական դիրքորոշումների հետևանքների մասին: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  դիրքորոշումներն ու քայլերը  անհանգստացրել են Եվրոպական երկրներին: 

Փարիզի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը, ԱՄՆ-Եվրամիություն ազատ առևտրի պայմանագրի ստորագրման դեմ դիրքորոշվելը և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունների ռազմական բյուջեն ավելացնելու ուղղությամբ պնդումներն այն քայլերն են որ ճեղքվածք են առաջացրել ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններում: 

Եվրոպական երկրների տեսակետից Միջուկային համաձայնությունը 13 տարի տևած բանակցությունների դիվանագիտության արդյունքն է, որը երաշխավորում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների է ծառայելու: Սակայն Թրամփի կարծիքով ՀԳՀԾ-ը ոչ միայն պետք է ավելի խստացնի Իրանի միջուկային օբյեկտների վրա վերահսկողության մեխանիզմները այլև  պետք է սահմանափակի Իրանի հրթիռային ծրագրերն ու տարածաշրջանային քայլերը: 

Եվրոպական պետությունների կարծիքով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը ծանր հետևանքներ կարող է ունենալ այդ երկրի համար: 

Ի դեպ եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են որ հաշվի առնելով  միջուկային գործարքին Իրանի հավատարմությունը հաստատող ՄԱԳԱՏԷ-ի 8 զեկույցները,  պետք է պահպանել ՀԳՀԾ-ը: 

Քաղաքական հարցերի փորձագետ Համիդռեզա Ղոլամզադեն ասել է.-«Թրամփը փորձում է առանց ռիսկի և խնդիրները Իրանի վրա բարդելով  դուրս գալ ՀԳՀԾ-ից և մյուս կողմից նվազեցնել Իրանի հասանելիությունը միջուկային համաձայնության արդյունքներին»: 

Եվրոպական երկրների բարձրաստիճան ղեկավարների տեսակետից եթե ԱՄՆ-ը փորձի չեղարկել ՀԳՀԾ-ը, այդ քայլը կարող է ծանր հետևանքներ ունենալ աշխարհի համար: 

ՀԳՀԾ-ի գործադրմամբ փարատվում է  Եվրամիության մտահոգությունն Իրանի միջուկային ռազմական  ծրագրի առնչությամբ և նրանք պատրաստ են ընդլայնել տնտեսական և առևտրական համագործակցություններն Իրանի հետ:

Եվրոպայի հարցերով քաղաքական փորձագետ Ռոյա Մոնթազամին  ասել է.-«Տնտեսական ոլորտում Եվրոպան իր հարաբերություններն ընդլայնել է Իրանի հետ և տնտեսական շահերից ելնելով չի պատրաստվում դուրս գալ ՀԳՀԾ-ից»: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն  հոկտեմբերի 13-ին ունեցած իր ելույթից հետո թվիթերյան իր էջում գրել է.«Եվրոպացիներն իրենց տնտեսական շահերի նպատակով ցանկանում են ԱՄՆ-ը շարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»: 

Եվրամիության որոշ  պաշտոնատարներ  մտահոգություն են հայտնել Իրանի բալիստիկ հրթիռների կարողության և տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ, սակայն նրանք պնդում են, որ այդ հարցերը պետք է հետևել ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս: Մյուս կողմից Եվրամիության համար կարևոր է իր տնտեսական և առևտրական հարաբերություններն ընդլայնել աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  ցանկանում է հեռու մնալ  համաշխարհային առևտրական պայմանագրերից: 

Եվրոպական երկրների համար քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանը կարևոր դերակատարություն ունի և այդ իսկ պատճառով  փորձում են միջուկային համաձայնությունից հետո  շարունակել իրենց հարաբերություններն ԻԻՀ հետ: 

ԻԻՀ և ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի հավանական քայլերը կարող են հսկայական   ճեղքվածք առաջացնել Վաշինգտնի և նրա արևմտյան դաշնակիցնեի միջև: 

Հոկտեմբերի 12-ին Ֆեդերիկա  Մոգերինին ասել   է.«ՀԳՀԾ-ից դուրս գալով հարցականի տակ է դրվելու ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը»: 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին Է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը Եվրոպային կվանի Վաշինգտոնից և նրան կմոտեցնի Ռուսաստանին ու Չինաստանին:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատարները  և Գերմանիան ցանկանում են պահպանել միջազգային այս համաձայնությունը և  ընդգծել են,որ  միջուկային համաձայնագրից ԱՄՆ-­ի հրաժարման դեպքում  այդ երկիրը կմեկուսանա աշխարհում:

 Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերկա Մոգերինին ընդգծել են Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ: 

Գերմանիայի արտգործնախարարը և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ընդգծել են, որ քանի դեռ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, Եվրոպան ևս հավատարիմ կմնա իր հանձնառություններին: 

 

Պիտակ