Նոյեմբեր 19, 2017 06:29 Asia/Tehran

Արևմտյան քաղաքակրթության ապագայի մասին բազմիցս խոսել են տարբեր գիտնականներ ու մտավորականներ Եվրոպայում և ԱՄՆ-ում: 1991թ ԽՍՀՄ փլուզումից հետո, ամերիկացի տեսաբան Ֆրենսիս Ֆոկոյաման 1992թ. ներկայացրեց "Պատմության ավարտի տեսությունը":Այս տեսության համաձայն` արևմտյան քաղաքակրթությունը և ազատականությունը կատարելագործվում են   և լիբերալ ժողովրդավարությունը դառնում  է համաշխարհային քաղաքական համակարգ:

Սակայն տարբեր երկրների վերջին իրադարձությունները կասկածի տակ դրեցին այս տեսությունը: Այս տարիների ընթացքում այս կապակցությամբ իրականացել են տարբեր ուսումնասիրություններ: Դրանցից մեկն իրականացվել է Գերմանիայի բանակի կողմից և գաղտնի էր պահվում մինչև վերջերս: Սակայն Շպիգել օրաթերթն անդրադարձավ " 2040թ. ռազմավարության հեռանկարը" խորագրով ուսումնասիրությանը:  102 էջանոց ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է 2017թ փետրվարին, գերմանացի ստրատեգներն առաջին անգամ պատմության մեջ, խոսել են այսօրվա արևմուտքի հիմքի փլուզման մասին: Նրանք կանխատեսել են, որ մինչև 2040թ ԵՄ-ն և ներկայիս արևմտյան համակարգը փլուզվելու են: Ուսումնասիրության հեղինակները համոզված են, որ ԵՄ-ն փլուզվելու  է, իսկ անդամ երկրները հրաժարվելու են անդամակցությունից, Եվրոպան կորցնելու է մրցակցելու ունակությունը, և աշխարհում խորանալու է անարխիան: Նրանք նաև կարծում են, որ այս դեպքերը փոխելու են Գերմանիայի և ԵՄ անվտանգության վիճակը: Այս ուսումնասիրությունը կարևոր է այնքանով, որ իրականացվել է Գերմանիայի կողմից, որը հանդիսանում է  ԵՄ կարևոր անդամներից: Եվրոպայի արտաքին կապերի հետազոտող Ժոզեֆ Յանինգը համոզված է, որ Գեմանիան հետագայում մեծ դերակատարություն է  ունենալու Եվրոպան ղեկավարելու գործում: Այս ուսումնասիրության մեջ ներկայացվել է Գերմանիայի հասարակական ու միջազգային իրադարձությունների  6 հնարավոր սցենար: Սակայն փաստաթղթում շեշտվել է, որ դրանք հիմնված են ոչ թե կանխատեսումների վրա, այլ վարկածներ են, որոնք ներկայացվել են Դաշնային ԶՈՒ ծրագրավորումների գրասենյակի հետազոտությունների բաժնի կողմից: Հետազոտողների կարծիքով, ներկայացված սցենարներն իրականություն կդառնան մինչև 2040թ ավարտը: Սցենարներից վատագույնը վերաբերում է  ԵՄ փլուզմանը: Դրա համաձայն` համաշխարհային ներկա համակարգը մի քանի տասնամյակ անկայուն վիճակից հետո փլուզվելու է և կորցնելու է  իր ազդեցությունը: Իսկ գլոբալիզացիան դադարեցվելու է: Ուսումնասիրության համաձայն` ԵՄ երկրներն առանձնանալու են, իսկ միությունը կորցնելու է միջազգային ասպարեզում մրցակցելու ունակությունը: Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, այս դեպքում Գերմանիան կանգնելու է բազմաթիվ խնդիրների առջև:

Հաջորդ սցենարը կոչվում է  " Արևմուտքն արևելքի դեմ": Այս սցենարը հիմնված է այն վարկածի վրա, որ արևելյան Եվրոպայի որոշ երկրներ դադարեցնելու են միությանն անդամակցելու գործընթացը և միևնույն ժամանակ այլ երկրներ միանալու են այս միության արևելյան երկրների բլոկին:

Հաջորդ սցենարը կոչվում է "Բազմաբևեռ մրցակցություն": Այն հիմնված է կանխատեսման վրա, որի համաձայն` ծայրահեղությունը տարածվելու է, իսկ ԵՄ որոշ գործընկերներ որդեգրելու են ՌԴ քաղաքական մոդելը:

Գերմանիայի բանակի այս ուսումնասիրությունը հիմնված է գալիք երկու տասնամյակներոմ Եվրոպայի գործընթացների կանխատեսումների վրա: Սակայն վերոնշյալ սցենարները հիմնված են այն մարտահրավերների ու տարաձայնությունների վրա, որ այժմ առկա են ԵՄ-ում: Եվ կարելի է մտածել, որ դրանցից որոշների իրականացումը չի բացառվում: ԵՄ շատ ղեկավարներ խոստովանել են, որ նման դժվարություններ ու մարտահրավերներ առկա են: Այդուհանդերձ , այսօր ԵՄ-ում գոյություն ունի ավելի մեծ դժվարություն: Դա այն է, որ դժվարությունների հաղթահարման համար միությունում չկա համընդհանուր կարծիք: Այսօր ԵՄ-ն կանգնած է այնպիսի խնդիրների առջև, ինչպես` փախստականների խնդիրը: Մյուս կողմից, ահաբեկչությունը խոցելի է դարձրել միությունը, իսկ կենսոլորտի խնդիրները դարձել են ամենալուրջ խնդիրներրից: Այսօր ԵՄ-ն ունի նաև լուրջ քաղաքական խնդիրներ; Դրանցից ամենակարևորներից են Ուկրաինայի ճգնաժամը, որն ունի քաղաքական դիվանագիտական, տնտեսական, ու  առևտրական և ավելի կարևոր` անվտանգության ու ռազմական բնույթ:  Այս խնդիրը, որը ծագել է 2014թ և շարունակվում է  առ այսօր, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հանել է Ռուսաստանի դեմ: Իսկ այն փախստականները, որ Հունաստանից, Միջերկրական ծովից ու Իտալիայից մուտք են գործել Եվրոպա, խաթարել են ԵՄ միասնությունը, քանի որ փախստականներին կառավարելու վերաբերյալ գոյությոն ունեն տարբեր կարծիքներ: 2016թ ավարտին հրապարակված տվյալների համաձայն` Եվրոպայում փախստականների թիվը հասել է 3 միլիոնի: Նրանք լուրջ դժվարություններ են առաջացրել անդամ երկրների համար: Իսկ ահաբեկչական գործողությունների աճը եվրոպական երկրներում, պատճառ է դարձել, որ փախստականների վրա ճնշումներն ավելանան: Եվրոպացի ղեկավարներին մտահոգում է  այն փաստը, որ իրենց քաղաքացիները, և հատկապես երիտասարդները, կարող են հակվել դեպի ծայրահեղականություն:

Սակայն այսօր ԵՄ համար ամենամեծ սպառնալիքը փլուզումն է: ԵՄ-ն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առջև, ինչպես` փախստականների ճգնաժամը, գործազրկության աճը, ֆինանսական խնդիրները և մյուս կողմից, ազգայնականների հզորացումը: Այս ամենը պատճառ են դարձել, որ  խաթարվի միասնական Եվրոպայի գաղափարախոսությունը: Այսօրվա խնդիրներն ըստ երևույթին կլուծվե այն ժամանակ, երբ Եվրոպայում իրականացվեն լայնածավալ բարեփոխումներ, որոնք կհանգեցնեն ԵՄ միասնականութանը:

Մյուս կողմից, ԵՄ անդամ որոշ երկրներ, հատկապես` Բրեքզիթից հետո,  փորձում են դուրս գալ միության կազմից: Իսկ դա պատճառ է դարձել, որ եվրոպական ծայրահեղ աջ կուսակցությունները, հակապես` Ֆրանսիայում ու Գերմանիայում, ավելի ակտիվանան: Փաստերը վկայում են, որ այս գործընթացն ունի տնտեսական, քաղաքական ու հասարակական հիմք: Ոպես օրինակ, շատ եվրոպացիներ հիասթափվել են իրենց ղեկավարների տնտեսական քաղաքականություններից: Դրանք հատկապես այն քաղաքացիներն են, ովքեր 2008թ տնտեսական ճգնաժամից հետո մինչ օրս կրում են դրա հետևանքները: ԵՄ ղեկավարները, ինչպես օրինակ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, զգուշացրել են միությունում տարաձայնությունների հետևանքների կապակցությամբ: Սակայն մինչ այսօր ԵՄ արևմտյան ու արևելյան երկրների , կամ հարուստ ու աղքատ անդամների միջև տարաձայնությունները շարունակվում են: Վերոնշյալ ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաև այս տարաձայնություններին, որոնք կարող մն ավելի արագացնել ԵՄ փլուզումը: Աևելյան Եվրոպայի որոշ երկրներ, այդ թվու`մ Լեյաստանը և Հոնգարիան, բազմիցս խսել են այն անհավասարության մասն, որ առկա է ԵՄ-ում: Օրինակ Եվրոխորհրադարանում Չեխիայից ներկայացուցիչ Թոմաս Զեդխովսկին հայտարարել է, որ այս ճեղքը, որ գոյություն ունի այսօր ԵՄ-ում, պատճառ կդանա, որ դրա շատ անդամներ հրաժարվեն միությունից: Մյուս կողմից, ԵՄ անդամները, հատկապես Արևելյան Եվրոպայում,    առանձին ուղղություն կկիրառեն և կիրականացնեն այն նախագծերը, որոնց շուրջ ԵՄ-ն համակարծիք չէ: Այս նախագիծն իհարկե ներկայացվել է Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից և հաստատվել Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կողմից: Այս նախագծի համաձայն` ԵՄ այն երկրները, որոնք միասնական կարծիք ունեն ինտեգրման շուրջ, պետք է առանց ուշադրություն դարձնելու այն երկրներին, որոնք չեն քայլում այս ուղղությամբ, շարոնակեն իրենց ընթացքը: Որպես օրինակ, Սլովակիայի ներկայացուցիչ Իվան Շտեֆանիցը հայտարարել է, որ այս նախագիծն ավելի կխորացնի Արևելյան ու Արևմտյան Եվրոպաների միջև ճեղքը, իսկ արևելյան բաժնի քաղաքացիների մոտ կձևավորվի այն միտքը, որ իրենք համարվում են երկրորդական կարգի քաղաքացիներ: Տնտեսական փորձագետ Սաիդ Նեզամլուն խոսելով այն մասին, որ ԵՄ անդամ երկրների տնտեսությոնները անհամատեղելի են, շեշտում է, որ հենց այս անհամատեղելիությունը պատճառ է դարձել, որ ԵՄ ծրագրերը որոշակի արդյունքի չհանգեն: Անշուշտ Գերմանիան, որպես ԵՄ ամենախոշոր երկիր և նրա տնտեսական սիրտը, ամենամեծ վնասն է կրելու ԵՄ փլուզումից; Եվ հենց այդ պատճառով է, որ գերմանացի պաշտոնյաները շատ լուրջ են վերաբերվում բանակի  հետզոտությանը և մտածում են, որ պետք  է վերոնշյալ սցենարների համաձայն,   այսօրվանից լուրջ քայլեր կատարել` դրանք կանխելու ուղղությամբ:

 

Պիտակ