Նոյեմբեր 26, 2017 14:57 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք ոչ մուսուլման մի կնոջ փորձառությունը, ով որոշ ժամանակ հասարակությանը ներկայացել է որպես մուսուլման. նաև անդրադառնալու ենք Բրիտանիայում ու Գերմանիայում մուսուլմանների դեմ հարձակումների ավելացման խնդրին:

«Իսլամաֆոբիան արևմուտքում» հաղորդաշարի այս համարի սկզբում կխոսենք որոշ ժամանակ մուսուլման ներկայացած ոչ մուսուլման կնոջ փորձառության մասին: Բրիտանացի ոչ մուսուլման կին Քեյթի Ֆրիմանն ասում է.«Մանչեսթեր նահանգում մեկ շաբաթ որպես մուսուլման ապրելով լիովին պատկերացում կազմեցի իսլամաֆոբիայի մասին»: Ֆրիմանը օգնական բուժքույր է և որոշում է, որպես հասարակական փորձ համագործակցել Բրիտանիայի հեռուստատեսության 4-րդ ալիքի «Մեկ շաբաթ որպես մուսուլման» հեռուստահաղորդման հետ: 43-ամյա Քեյթի Ֆրիմանը այդ որոշումից հետո սկսում է իսլամական հագուստ հագնել: Նա ասում է.«Ես ինքս մի շարք նախապաշարումներ ունեի, որոնք իմ մեջ մուսուլմանների կատարմամբ վախ էին առաջացրել, սակայն այդ ծրագրին մասնակցելը փոխեց հայացքներս և լիովին պատկերացում կազմեցի իսլամաֆոբիայի մասին»: Հեռուստատեսային այդ հաղորդման շրջանակներում Ֆրիմանը մի շաբաթ ապրում է մուսուլման ընտանիքի հետ ու դա էլ պատճառ է դառնում ավելացնի մուսուլմանների նկատմամբ ճանաչողությունը և մուսուլմանների նկատմամբ փոխի իր հայացքը: Որպես մուսուլման ապրելու փորձի մասին Ֆրիմանն ասում է, որ մի օր, երբ փողոց էր դուրս եկել հիջաբով ու քայլում էր, հարևաններից մեկը աղաղակելով նրան ասել է.«Արդյոք ուզում ես մեզ պայթեցնել» և ուրիներին էլ ասել էին, որ «Մուսուլմանների տեղն այստեղ չէ»: Ատելությունից բխող այս հայացքների մասին Քեյթի Ֆրիմանն ասում է.«Ես որ նախապես անարգալից խոսքեր լսելու փորձ չէի ունեցել վախ ու անապահովություն էի զգում և սա այն իրավիճակն է, որ մուսուլմանները ամեն օր են զգում»: Բրիտանիան ավելի քան 3 մլն. մուսուլման քաղաքացի ունի: Ինչպես Ֆրիմանն է ասում մուսուլմանները միշտ ատելությունից դրդված խոսքերի ու վերաբերմունքի թիրախ են դառնում: Բրիտանիայի վիճակագրական տվյալները նույնպես լավապես ցույց են տալիս այս խնդիրը: Այլատյացության ու կրոնական խտրականության հողի վրա իրականացվող հանցագործությունների ծանոթացման շաբաթվա առիթով հրապարակելով վիճակագրական նոր տվյալներ Բրիատանիայի ներքին գործոց նախարարությունը հայտարարել է, որ անցած տարի ատելությունից դրդված հանցանքները ավելացել են 29 տոկոսով:

Բրիտանացի ոչ մուսուլման կին Քեյթի Ֆրիմանն ասում էՄանչեսթեր նահանգում մեկ շաբաթ որպես մուսուլման ապրելով լիովին պատկերացում կազմեցի իսլամաֆոբիայի մասին»

Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2015-2017թթ. ընթացքում այդ երկրի ոստիկանությունը գրանցել է ատելությունից դրդված 80 հազար 400 դեպք: Այս տվյալները ցույց են տալիս, որ այդ երկրում ատելությունից դրդված հանցանքների աննախադեպ ալիք է բարձրացել, ինչն ավելի է ուժգնացել Բրեքզիթից և ահաբեկչական հարձակումներից հետո: Այս տվյալները միայն թվային պատկերներ չեն, դրանք այն կարգի հանցանքներ են, որոնց բերումով մզկիթից հեռանալիս սպանվել է մուսուլման ընտանիքի հայրը, առևտրի կենտրոնում գնումներ կատարելիս ընդհատվել է մուսուլման կնոջ հղիությունը ու մեծ թվով մուսուլման կանայք հիջաբ կրելու պատճառով հարձակման են ենթարկվել: Այս բոլորը պատճառ են դարձել, որ մուսուլմանները նույնիսկ իրենց բնակարաններում իրենց ապահով չզգան: Ծայրահեղական խմբերի քայլերի, հակաիսլամիստ և ծայրահեղական ղեկավարների ու դիվանագետների մոտեցումների հետևանքով միայն բացասական հայացքներ չեն ձևավորվել մուսուլմանների դեմ: Լրատվության ձևը և քաղաքական ու քարոզչական մոտեցումներով լրատվությունը որոշիչ դեր է ունեցել մուսուլմանների նկատմամբ ձևավորված հայացքների հարցում: Այս ոլորտում բրիտանական ԶԼՄ-ները առաջատար են: Մեծ թվով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսլամաֆոբիայի մոտեցումներով հաղորդումները ուղղակիորեն կապված են այդ երկրում մուսուլմանների դեմ բռնությունների ավելացման հետ: Իսլամաֆոբիան այնքան է տարածվել, որ այդ երկրում ոչ մուսուլմանների նկատմամբ նույնպես տեղի են ունենում իսլամաֆոբիայից բխող հանցագործություններ: Մի այլ լուր խոսում է այն մասին, որ ոչ մուսուլման է զոհվել մուսուլմանների նման հագնված լինելու պատճառով: Ցավոք Եվրոպայում իսլամաֆոբիայի և իսլամատյացության շարժումը ծավալվել է կառավարությունների ու հասարակությունների մակարդակով: Գերմանիայի քաղաքական, տնտեսական ու հասարակական  հետազոտությունների հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն այդ երկրում 2015թ. առայսօր քառապատկվել են մուսուսլմանների դեմ հարձակումները:

Իսլամաֆոբիայի սրումը Գերմանիայում

Այդ հաղորդման համաձայն՝ լրատվամիջոցներում, ուսումնական հաստատություններում, օրինական ու վիրտուալ միջավայրերում մուսուլմանների դեմ խտրական մոտեցումները աճող բնույթ ունեն: Այդ զեկույցի մեջ հասարակագիտության փորձագետ Ալեքսանդր Լուիսկին գրել է.«2015թ. իվեր մուսուլմանների նկատմամբ ատելությունը աստիճանաբար աճել է և իր ազդեցությունը տարածել է  մուսուլմանների մեծամասնության վրա, այնպես որ 2014թ. առայսօր մուսուլման էմիգրանտների ճամբարների վրա 199 հարձակման դեպք է գարնցվել»: Նշելով որ 2015թ. հարձակումների քանակը բարձրանալով հասել է 1031-ի նա հավելել է.« 2016թ. մուսուլմանների դեմ ամենաշատ հարձակումներն են իրականացվել»: Գերմանիայի դաշնային ոստիկանությունը  հայտարարել է, որ ամեն շաբաթ մեկ կամ երկու հարձակում է իրականացվում իսլամական կենտրոնների վրա, բայց մուսուլմանների դեմ հարձակումների թիվը ոստիկանության տարածած տվյալներից ավելի բարձր է, քանի որ մի շարք հարձակումների մասին ոստիկանությանը չի զեկուցվում: Այն դեպքում, երբ Գերմանիայի պատասխանատուները ասում են, թե ամեն շաբաթ իսամաֆոբիայի հողի վրա 17 հարձակում է տեղի ունենում, այդ երկրի լրատվամիջոցները հրապարակում են շուրջ 37 հարձակումների լուրերը: Նույնպես Գերմանիայի քաղաքացիները ըստ անտրամաբանական նախապաշարումների և բավարար փաստերի բացակայությամբ հանդերձ մուսուլմաններին ահաբեկչական հանցագործությունների պատճառն են համարում:

Նշելով որ գերմանացիների կեսը հակաիսլամիստական դիրքորոշումներ ունեն զեկույցը շեշտում է.«Մուսուլմանների դեմ ատելությունը իր ազդեցությունն է տարածում հասարակական խնդիրների վրա և Գերմանիայի կառավարությունը մի խումբ մարդկանց խտրական մոտեցումներից պաշտպանելուց բացի, պետք է նոր օրենքներ սահմանի կրոնական ու էթնիկ խտրականությունների դեմ»: Սակայն եվրոպական երկրները մուսուլմանների կամ իսլամական վայրերի դեմ հարձակումների մասին լուրերին քիչ են ուշադրություն դարձնում կամ էլ լիովին անտեսում են:  Բազում պարագաներում այդ անուշադրությունները գիտակցաբար են կատարվում և եվրոպական պետությունների հիմնական մոտեցումները իսլամաֆոբիայի ուղղությամբ են: Եվրոպական մեծ թվով երկրներում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ձեռք բերած հաջողություններից հետո այդ երկրների քաղաքականություններում իսլամատյացության ու հակաիսլամական մոտեցումների ականատեսը կլինենք:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 24-ին Գերմանիայի պառլամենտական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մեծ հաջողություն արձանագրեց, Ավստրիայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունը սեպտեմբերի 25-ին վաստակելով քվեների 26 տոկոսը կարողացավ դառնալ այդ երկրի պառլամենտի 3-րդ կուսակցությունը: Այդ կուսակցությունը հավանաբար Ավստրիայի կոալիցիոն կառավարության մաս կկազմի: Վերջին ընտրությունների ընթացքում Չեխիայի հանրապետության հակամիգրացիոն մոտեցումներով ԱՆՕ կուսակցությունը վաստակելով քվեների ավելի քան 30 տոկոսը հայտնվել է առաջնակարգ դիրքում: Եվրոպայում իշխող կուսակցությունների դասավորության մեջ ավանդական ձախակողմյան և չափավորականներից դեպի աջակողմյան ծայրահեղականի փոփոխությունները կանաչ մայրցամաքում իսլամաֆոբիայի ու իսամատյացության աճելու նշաններն են:

Պիտակ