Դեկտեմբեր 13, 2017 15:44 Asia/Tehran

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում, կոմիտեն Իրանի «Չոգան»-ը և «Քամանչա»-ն գրանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն Իրանի «Չոգան»-ը և «Քամանչա»-ն  գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ 

Քամանչան տարածաշրջանի և Իրանի ամենահին նվագարաններից է, որն օգտագործվում է դասական և ժողովրդական երաժշտության համար: Քամանչայի լարային և ձայնային հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել քաղաքներում և գյուղերում, որտեղ նվագարանին ձայնակցում են ժողովրդական երգերը: 

Չոգանը որպես մարզանք նպաստում է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությանը: Չոգանը ունի տարբեր արժեքներ այդ թվում որպես  հասարակական շքեղ խաղ կապ է ստեղծում մարդու և բնության միջև: Չոգանն որպես զվարճացնող խաղ ունի նաև հասարակական, պատմական և ընտանեկան ինքնության հատկություն և մի տեսակ կապ է ստեղծում տարբեր սերունդների միջև: 

Իրանի «Չոգան»-ը և «Քամանչա»-ն գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Չոգանը նաև մշակությաին արժեք է ներկայացնում և հասարակությանը տալիս է պատմական ինքնություն: Իրանական ինքնության և աշխարհայացքի մաս են կազմում նաև գրականությունը, պատմությունը, հեքիաթները,առակները, մանրանկարչությունը, ձեռարվեստը և ճարտարարվեստը: 

Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում նաև Արդրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Տոլման իրանական ամենահին ճաշատեսակներից է, որը հարյուրամյակների վաղեմություն ունի և Հայասատում ու Ադրբեջանում էլ ճանաչված է իրանական անունով: 

Տոլմա

Քամանչան արևելյան և իրանական ամենահին նվագարաններից է: Քամանչայի մասին առաջին վկայությունները բերված են հիջրեթի 4-րդ դարի գիտնական Աբու Նասր Ֆարաբիի «Մեծ երաժշտություն» անունով գրքում: Գրքում  նա Քամանչան հիշատակում է որպես իրանական նվագարարան :Սեֆևյան և Ղաջարյան ժամանակաշրջանում քամանչան Իրանի հիմնական նվագարաններից էր համարվում: Քամանչայի նվագի ձայնը  առաջին անգամ  ձայնագրվել է 20-րդ դարի սկզբում:   

Նվագարանի թմբուկը ընդհանրապես գլանաձև է ու դատարկ, որը պատարստվում է թթենու փայտով: Թմբուկի երեսը ծածկված է բարակ մորթով: Նվագարանի լարերը միացված են փայտե ձողին: Նվագարանի ընդհանուր երկարությունը 80 սմ է: Քամանչան համարվում է լարային նվագարարն որն ունի 4 լար:  Երաժիշտը նստում է գետնին և աղեղով քամանչան նվագում է: Քամանչայի իրանցի նաշավոր երաժիշտներից են վարպետներ Ալի Ասղար Բահարին, Մոջթաբա Միրզադեն, Քեյհան Քոլհարը և Արդաշիր  Քամքարը: 

Քամանչան կարևոր նվագարան է իրանական խմբային երաժշտական կատարումներում, այնպես որ առանց քամանչայի հնարավոր չի լինի գեղեցիկ երաժշտական ելույթ ներկայացնել: Քամանչայի ձայնը հատուկ փայլ է հաղորդում երաժշտական խմբի կատարումներին և վարպետ երաժիշտը կարող է միայանակ հավասարվել իրանական բազմագործիք և հարվածային նվագարանների հետ:  

Չոգանը իրանական  հին խաղերից է, որն այսօր վերածվել է համաշխարհային մարզաձևի: Չոգանը թագավորների և արքունիքի մոտ  մեծ տարածում էր գտել այդիսկ պատճառով այն հայտնի է նաև «Արքաների խաղ» անունով:

Չոգանի անունը վերաբերում է խաղի ընթացքում օգտագործվող փայտին: Այս խաղը սկզբում  ռազմական և պատերազմական բնույթ ուներ և իրանցի հեծյալները իրենց հմտություններն էին ցուցադրում պատերազմական ձիերը վարելու ժամանակ: Այսօր չոգան խաղի ակունքները վերադառնում են իրանական արմատներին: 

Այսօր  չոգանի մրցություններն անց է կացվում աշխարհի 77 երկրներում: 1900 թվականից մինչև 1939 թ.ը  աշխարհի օլիմպիական խաղերում ներառված է եղել Չոգանը և օլիմպիական խաղերի կոմիտեն այն ճանաչում է որպես համաշխարհային խաղ:

Չոգանը ստեղծվել է Իրանում 600 տարի նախքան Ք.Ծ-ը: Դարեհի կողմից Հնդկաստանը նվաճվելուց հետո Չոգանը նաև տարածվել է այդ երկրում: Սասանյան դարաշրջանում ևս Չոգանը պահպանում է իր մշակութային կարևորությունը: 

Ռուդաքին իր բանաստեղծություններում հիշատակել է Չոգանի մասին, իսկ Ֆերդովսին «Շահնամե»-ում խոսում է Սիավաշի չոգան խաղալու մասին: Սաադին, Հաֆեզը, Նասեր Խոսրովն ու Մոլանան ևս խոսում են չոգան խաղի մասին:   

Չոգան

Մոնղոլական արշավանքներից հետո նրանք ծանոթանում են իրանական մշակույթի հետ և չոգանը տարածում են գրաված  տարածքներում: Պատմական փաստերը վկայում են  այն մասին, որ Սեֆյան թագավոր Շահ Աբբասը չոգան էր խաղում և Ղազվինում ու այնուհետև մայրաքաղաք Սպահանում տարածել էր չոգանի խաղը: Նույնիսկ Սպահանի «Նախշե Ջահան» հրապարակը կառուցվել էր չոգան խաղի համար: 

Սեֆևյան ժամանակաշրջանում եվրոպացիները Հնդկաստանում ծանոթանում են չոգանի հետ և  բրիտանացի սպաները Կալկաթայում սովորելով չոգանը այն տանում են Բրիտանիա: Հետագային ազդվելով չոգանից ստեղծվում են գոլֆ և կրիկետ խաղերը: 1860 թ.-ին Բրիտանիայում տարածվում է չոգան խաղը, այնուհետև այն անցնում է Հարավային Ամերիկայի երկրները, այնպես որ այժմ այդ տարածքի երկրներում չոգանի խաղը մեծ տարածում է գտել: 

Չոգանը ռազմավարական բնույթի խաղ է համարվում և հեծյալն ու ձին պետք է ներդաշնակ գործեն: Այն ձին որ կարողանում է հեծյալի հետ համադրաբար աշխատել նաև կարող է մասնակցել պատերազմի դաշտում ընթացող մարտերին: 

Չոգանը սկզբում ռազմական ու պատերազմական բնույթ էր կրում և իրանցի հեծյալները այդ ձևով ցուցադրում էին իրենց պատերազմական հմտությունները: 

Հատկանշելի է որ Ադրբեջանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ նստաշրջանում այդ երկիրը առաջարկել էր չոգանը գրանցել որպես Ղարաբաղի ավանդական խաղ, որը արժանացավ չոգանի կողմանակիցների և  Իրանի մշակութային ժառանգության պաշտոնատարների հակազդեցությանը: Իրանի մշակութային ժառանգության պաշտոնատարները մի նամակ հղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ արեցին չոգանը չգրանցել միայն որպես Ադրբեջանի անունով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։  Իրանի ներկայացրած դիմումին չպատասխանեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոատարները: 

Այնուհետև, Իրանը չոգանի գործը ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին և կոչ արեց կրկին քննարկել այդ հարցը: Իրանի կողմից տարած ջանքերի շնորհիվ և ներկայացրած պատմական փաստաթղթերը վերջապես արդյունավորվեցին և փորձագետները համաձայնվեցին իրանական «Չոգան»-ը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։

Իրանում գրանցվել են  համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության13 գործեր, որոնցից Նովռուզը, հարթ հաց թխելը և Քամանչան համարվում են բազմազգ մշակութային ժառանգության արժեքներ և դա վակայում է Իրանի հարուստ մշակույթի և  պատմության մասին:

 

 

 

 

 

 

Պիտակ