Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ և մարտահրավերներ (10)
Հարգելի ունկնդիրներ, հրավիրում եմ Ձեզ ունկնդրելու «Վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ու հասարակական հետևանքները» հաղորդումը:
Մուտք գործելով մարդկանց անձնական ու հասարակական կյանք, համացանցը նոր խնդրների առջև է կանգնեցրել տարբեր հասարակություններին: Հասարակության տարբեր խավերն իրենց անձնական ու հասարակական հատկանիշներով փորձում են քայլել նոր տեխնոլոգիաներին համընթաց, փոփոխության ենթարկելով իրենց կյանքը: Սոցիալական ցանցերն ավելի են տարածվում, իսկ ինտերնետն ավելի հասանելի է դառնում: Ինտերնետից կախվածությունը երիտասարդների ու պատանիների շրջանում, վերածվել է լուրջ խնդրի: Եթե համացանցում անցկացրած ժամանակը շաբաթական 19 ժամից պակաս է, կարելի է ասել, որ մարդը բնական կերպով օգտվում է ինտերնետից: Սակայն անձը, ով շաբաթական 19 ժամից ավելի է անցկացնում համացանցում, ունի կախվածություն: Ուսումնասիրությունների համաձայն, ինտերնետից կախված է համարվում այն մարդը, ով շաբաթական 38 կամ օրական 8 ժամ անցկացնում է համացանցում: Սոցիոլոգները համոզված են, որ եթե անձն օրական 2-3 ժամա ինտերնետ օգտագործի, համարվում է սովորական օգտատեր: Իսկ եթե ժամանակը լինի 5-8 ժամ, ապա տվյալ անձը կանգնած է լուրջ վտանգների առջև: Ինտերնետային կախվածությունն ունի իր առանձնահատկությունները: Նման անձինք ավելի շուտ են հոգնում, իրենց մենակ են զգում և տապառում են դեպրեսիայից: Ինտերնետի դերը և վիրտուալ աշխարհից օգտվելն անհերքելի իրականություն է: Սակայն տեխնոլոգիայից ավելի կարևոր է դրա օգտագործման ձևը: ԻԻՀ հոգեբույժների միության նախագահ , դոկտոր Ահմադ Ջալիլը համոզված է, որ համացանցում չափից ավելի շատ ժամանակ անցկացնելը լի է հոգեբանական լուրջ խնդիրների վտանգով: Ըստ նրա, ինտերնետից օգտվելը պետք է ունենա հատուկ օրենքներ և օգտատերը պետք է այս ոլորտի վերաբերյալ ունենա համապատասխան գիտելիքներ: Այս տեխնոլոգիաներից օգտվելը ոչ միայն ազդում է մարդու քնի վրա, այլ սթրեսների առիթ է տալիս ու մարդը կախված լինելով այս տեխնոլոգիայից, ժամանակին չի հասնում իր առօրյա աշխատանքներին: Բացի այդ, նա դժվարություն է ունենում ուրիշների հետ շփվելիս: Հոգեբանները հայտարարում են, որ հատկապես պատանիները պետք է ունենան համացանցից օգտվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Նրանք ծնողներին հորդորում են զգոյշ լինել այս հարցում: Սակայն արգելքների սահմանումը ոչ միան չի նպաստոմ պատանիների կողմից համացանցում ավելի քիչ ժամանակ անցկացնելուն, այլ հակառակը` նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում, սակայն արդեն գաղտնի: Այսօր բազմաթիվ երիտասարդներ օգտվում են համացանցից և դա նրանց կյանքի անհրաժեշտ մասն է կազմում: Ինտերնետի միջոցով կապը մարդկանց համար ըստ երևույթին ավելի հեշտ է, սակայն ունի իր բացասական հետևանքները, քանի որ դրա հետևանքով պակասել են մարդկանց միջև ուղղակի շփումները:
Ինտերնետն ազդում է նաև արժեքների ու մշակույթների վրա և երբեմն այն ուղերձները, որ հնչում են ինտերնետի միջոցով, հակասում են հասարակության արժեքներին: Ինտերնետից չափից դուրս օգտվելը լուրջ խնդիրներ է առաջացնում ընտանիքներում: Մեծանում են կոնֆլիկտները, պակասում են դեմ առ դեմ շփումները: Բացի այդ, նվազում է ծնողների և երեխաների միջև կապը և շփումները: Հենց այս պատճառով էլ, նկատի առնելով ինտերնետի կարևորությունը և մյուս կողմից քաղաքային կյանքի զարգացումը և երիտասարդների միջև հասարակական կապերի բարդացումը, հարց է ծագում, թե ինչպիսին պետք է լինի ծնողների դերը` պատանիներին վիրտուալ աշխարհի հետ ծանոթացնելու հարցում: Սա շատ լուրջ հարց է: Ծնողնեը պետք է ունենան շատ հավասարակշռված վերաբերմունք, ոչ խստորեն սահմանափակելով համացանցում օգտվելու ժամանակը և ոչ էլ ամբողջովին ազատ թողնելով պատանուն: Ծնողները պետք է իմանան, թե ինչպես պետք է վերաբերվեն այս հարցին և մյուս կողմից դպրոցներում ու համալսարաններում պատանիներն ու երիտասարդները պետք է ծանոթանան վիրտուալ աշխարհի հետևանքներին: Պատանիներն ու երիտասարդները խոցելի են ու հնարավոր է, որ հոգեբանական որոշ բացեր լրացնելու նպատակով, նրանք մտնեն սոցիալական ցանցեր ու վտանգավոր կապեր հաստատեն: Իսկ այդ կապերը կարող են խնդիրներ առաջացնել նրանց համար ու վնասել նրանց: Այս ամենի հետևանքները վերացնելը կարող է ավելի ծախսատար լինել, քան քաղաքացիներին ինֆորմացնելն ու այս կապակցութամբ կրթելը: