Փետրվար 13, 2018 08:52 Asia/Tehran

Միջին Արևելքի տարածաշրջանն իր ռազմավարական յուրահատուկ դիրքի և հարուստ պաշարների պատճառով շարունակ տիրակալ ուժերի նպատակաուղղված քաղաքականությունների թիրախում է հայտնվել և ենթարկվել է տարբեր սադրանքների:

Այս պատճառով էլ տարածաշրջանի հարցերի շատ փորձագետներ հավատացած են, որ ներկա զարգացումները «Սայքս-Փիքո»»-ի նման պայմանավորվածության համաձայն տարածաշրջանի մասնատմանն ուղղված ջանքերի մասին են հիշեցնում, որպեսզի տարածաշրջանը կրկին անգամ տիրակալ ուժերի շահերի շրջագծում աշխարհագրական տարածքները կրոնների ու ժողովուրդների հիման վրա բաժանելու ականատես լինի:

1916 թվականի մայիսին Բրիտանիան ու Ֆրանսիան գաղութարարական մի պայմանագիր ստորագրելով Միջին Արևելքի տարածաշրջանը բաժանեցին իրենց միջև: Բրիտանիայի ու Ֆրանսիայի ժամանակի ԱԳ նախարարներ Բրիտանացի Մարք Սայքսն ու ֆրանսիացի Ֆրանսուա Փիքոյը Լոնդոնում գումարված գաղտնի նիստում տարածքային ու սահմանային գծեր հստակեցնելով իրենց ռազմավարական շահերի համապատասխան բաժանեցին Միջին Արևելքի արաբական պետություններն ու ապա նշանակեցին նրանց վարչակազմերը: «Սայքս-Փիքո»-ի պայմանագրով Բրիտանիան ու Ֆրանսիան թշնամություն ու պառակտում սերմանեցին Միջին Արևելքի տարածաշրջանում և դրա գլխավոր արդյունքը եղավ Իսրայելի զավթիչ ռեժիմի պարտադրումը: 100 տարի առաջ «Սայքս-Փիքո»-ի պայմանագրով արևմուտքցիները գաղութացրեցին տարածաշրջանի մուսուլման ժողովուրդներին: Այսօր թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հանդեպ հովանավորությամբ, Սիոնիստական ռեժիմի ռազմամոլության հանդեպ աճող աջակցությամբ և ազգային տարաձայնություններ սերմանելով փորձում են Միջին Արևելքի քարտեզը գծել համապատասխան տիրակալ ուժերի շահերի: Այս փոփոխությունների նպատակն Իսրայելի կեղծ ռեժիմի ամրագրումը և տարածաշրջանի ժողովրդին ազգամիջյան ու միջկրոնական վերջ չունեցող պատերազմների մեջ մխրճելն է:

Սիրիայի դեմ սադրանքը պիտի դիտել տարածաշրջանի երկրների մասնատման առանցքայնությամբ արևմուտքի կողմից Միջին Արևելքում վերտարածաշրջանային միջամտությունների շրջագծում: Դա ի տես այն բանի, որ Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրներն ու մասնավորապես Արաբիան տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակաուղղված նախագծերի ֆինանսավորողն է դարձել: Ահաբեկիչներին հովանավորելու և ԱՄՆ-ի սադրիչ նախագծերի գործադրման համար Պարսից ծոցի արաբական երկրների կողմից մեծագումար հատկացումները գործնականում այդ երկրներին մատնել են տնտեսական ամենախիստ ճգնաժամերին: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների համընթացության վտանգներն էլ գործնականում այդ երկրներին կործանման սեմին են կանգնեցրել:

Միջին Արևելքը միայն այս օրերին չէ, որ ճգնաժամի, խռովության, պատերազմի, բրտարարքների, արյունահեղության ու ահաբեկչության է մատնված: Այս տարածաշրջանը տարիներ է ինչ օտարների և տարածաշրջանում նրանց գործակալների սադրանքներից ակունք առնող ճգնաժամերի ականատեսն է: Միջին Արևելքի հանդեպ անարխիստական հայացքը անցած տարիներից նկատելի է եղել քաղաքական այրերի դիրքորոշումներում ու արևմուտքի ԶԼՄ-ների հաշվված քարոզարշավում: Օրինակ 2015 թվականի աշնան սկզբին «Նյու Յորք Թայմզ» ամերիկյան օրաթերթը մի քարտեզ ու հոդված հրապարակեց, որտեղ ներկայացված էին տարածաշրջանում ընթացիկ զարգացումները, որոնք հանգեցնելու էին արաբական երկրների առավել փոքր երկրների մասնատվելուն: Քանի որ այդ հոդվածը գրել էր վաստակավոր վերլուծաբան Ռաբին Ռայթը, դրա հրապարակումը Միջին Արևելքի հարցերով զբաղվող վերլուծաբանների շրջանում մեծ աղմուկ առաջացրեց: Այդ քարտեզը, որ իրականության մեջ ներկայացնում էր արաբական բազմաբնակիչ ու ազդեցիկ երկրները փոքր ու թույլ երկրների մասնատելու արևմտյան ուժերի ու Իսրայելի ռեժիմի մտադրությունը, նաև Միջին Արևելքում քննարկումների առիթ դարձավ:

Արևմուտքում ընդհանրապես ԶԼՄ-ները համարվում են տիրակալ համակարգի փափուկ ուժի մի բաժինը, հենց այնպես որ Հոլիվուդն է ծառայում ԱՄՆ-ի ապագա քաղաքականություններին: Հետևաբար «Նյու Յորք Թայմզ»-ի վերլուծությունը չէր կարող սոսկ ենթադրությունների վրա հիմնված վերլուծություն լինել: Դա ի տես այն բանի, որ «Նոր Միջին Արևելք» արտահայտությունը 2006 թվականի հունիսին առաջին անգամ «Մեծ Միջին Արևելք» արտահայտության փոխարեն ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի կողմից օգտագործվեց Թելավիվում: Ռայսը դա երկունքի ցավի է նմանեցնում, որն անհրաժեշտ է նոր երկրների ստեղծման համար: Դրա պատճառն այն էր, որ 11-սեպտեմբերյան դեպքերից հետո տարբեր տարածաշրջաններում պատերազմներ ու բախումներ ծագեցին, հետևաբար տարածաշրջանի «բալկանացման» նախագիծը լրջորեն հետապնդվեց ԱՄՆ-ի ու սիոնիստների կողմից: Տարիներ մշակման փուլում գտնվող այդ նախագիծը պայմանավորված էր անհանդարտությունների, անկարգությունների ու բրտարարքների շարանով, որոնք պիտի սկսվեին Լիբանանից, Սիրիայից ու Պաղեստինից և ապա տարածվեին դեպի Իրաք, Պարսից ծոց, Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի սահմանները: Այս անկարգությունները ողջ տարածաշրջանում պատերազմի ու բախման նախադրյալներ պիտի ստեղծեին և հարմար ժամանակ շահագործման պիտի ենթարկվեին Իսրայելի ռեժիմի, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից, որպեսզի Միջին Արևելքի քարտեզը կրկին գծեին համապատասխան իրենց գեոպոլետիկական նպատակների ու կարիքների:

Այս նախագծում Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանում խռովությունների առաջացման նախագիծն իրագործվեց ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներկայությամբ, այլ Ալ-Ղաիդայի, ԻԼԻՊ-ի և Ջեբհաթ-ալ-Նուսրայի նման կենտրոնախույս ուժերի և արաբական բռնապետական իշխանությունների միջոցով: Միջին Արևելքի քարտեզի կրկին գծագրելու նախագիծն արծարծված էր 11-սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո, սակայն առաջին անգամ Ջո Բայդենն էր որ 2006 թվականին՝ Իրաքի պատերազմի ընթացքում դա առաջ քաշեց: Բայդենը, որ այդ օրերին զբաղեցնում էր ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահի պաշտոնը «Նյու Յորք Թայմզ»-ում գրեց, որ Իրաքի ճգնաժամի լուծումը դրա բաժանումն է քրդաբնակ, շիա և սուննի երեք ինքնավար տարածքների: Բայդենն իր նախագծում, որը ներկայացված էր «Երրորդ ճանապարհ» անվան ներքո նշել էր, որ այդ երկրում պատերազմը սանձելու համար պիտի գործադրել Բոսնիայի մոդելը: Բայդենի համոզմամբ այդ նախագիծն Իրաքից բացի նաև կարող էր տարածվել Սիրիայի պարագային:

Նոր Միջին Արևելքի քարտեզը մշակվեց ծովուժի գնդապետ Ռալֆ Փիթերզի միջոցով և առաջին անգամ հրապարակվեց 2006 թվականի հունիսին՝ ԱՄՆ-ի զինված ուժերի պարբերաթերթում: Այդ ժամանակահատվածում Օլմերթի վարչապետության շրջանում Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունն ու նրա կողմից «Նոր Միջին Արևելք» արտահայտության օգտագործումը վկայեց այն մասին, որ ամերիկյան-սիոնիստական համատեղ նախագծի իրագործման մեկնարկը տրված է: «Մեծ Միջին Արևելք»-ի նախագծի նպատակն էր Միջին Արևելքի տարածաշրջանը փոքրամասնությունների ու թայֆաների հիման վրա բաժանել փոքր հատվածների, որի առաջին արդյունքը լինելու տարածաշրջանային վերջ չունեցող վեճերը: Այդ պատճառով էլ Մեծ Միջին Արևելքի նախագծի գործադրման միջոցներից մեկը խռովությունների և ազգային հարցեր առաջ քաշելով իսլամական որոշ երկրների մասնատումն է լինելու: Այդ նախագիծը Խաչակրած նոր պատերազմի հայեցակարգի մի բաժինն է, որը ներկայացվել է ԱՄՆ-ի ստրատեգիստների կողմից: Դրա նպատակն առաջին հերթին Իսրայելի անվտանգության ապահովումը, երկրորդ հերթին տարածաշրջանի էներգետիկ պաշարներին տիրելը, քաղաքական ու ռազմավարական տիրապետությունն ու իսլամի մեկուսացումը և վերջին փուլում արևմտյան արտադրանքների վաճառքի համար նորահիմն երկրների շուկաների օգտագործումը և Չինաստանի ու Ռուսաստանի նման գերպետությունների վերահսկումն է: Նման հաշվարկմամբ տարածաշրջանի որոշ երկրների դեմ Արաբիայի առանց նախաբանի զորաշարժն ու միջամտությունը վկայում է  նույն այս վաղեմի ռազմավարության իրագործման մասին, որն այս անգամ գործադրման է հանձնվում իսլամական երկրների դեմ իսլամական երկրների զինվորների արյան, դրամի, նավթի, բանակի ու ինքնաթիռների գնով, որպեսզի ապահովվեն արևմուտքի ու Իսրայելի շահերը: Նման մթնոլորտում մենք Սիրիայում արևմուտքի տարբեր սադրանքների ականատեսն ենք եղել:

Ահաբեկիչների միջոցով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արևմուտքի սադրանքների ձախողմամբ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի դավադիր եռանկյունին տարածաշրջանի երկրների դեմ նոր սադրանքներ է նախագծում: Դրանցից մեկը Սիրիայում սահմանային բուֆերային գոտիների առաջացումն է: Այս կապակցությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հաստատված են մնալու Սիրիայի հյուսիսում և 30 հազար սիրիացի քրդերի զինման ու վարժեցման համար ծրագրավորում է կատարվել: Իրականությունն այն է, որ այս պահին ԱՄՆ-ն 10 ռազմաբազաներ ունի Սիրիայի հյուսիսում: Առանց Դամասկոսի համաձայնության ու թույլտվության Սիրիայի հյուսիսում զինվորական ներկայությամբ ԱՄՆ-ն միակողմանի կերպով ռազմական ոտնձգություն է իրագործել և գործնականում Սիրիայում իշխանափոխության ուղղությամբ քայլեր է ձեռնարկել:

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կասկածելի տեղաշարժերը վկայում են, որ ամերիկացիները ովքեր առերևույթ հակառակեցին Իրաքի Քուրդիստանի անկախությանը, կարող է պատահել, որ Սիրիայի Քուրդիստանի անջատման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն և Մեծ Քուրդիստանի հարցի հետապնդումը սկսեն Սիրիայից, որպեսզի այդպիսով նաև իրագործեն Սիրիայի մասնատման դավադիր քայլը: Այսօր ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սիոնիստական զավթիչ ռեժիմի ու արաբ հետադեմ ուժերի կենտրոնացված ու շարունակական ջանքերով հանդերձ ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ-ալ-Նուսրայի ու Ահրար-ալ-Շամի նման ահաբեկչական խմբերի ձևավորման ու զինման ուղղությամբ նրանց համատեղ նենգ ջանքերը ձախողել են: Այդուհանդերձ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այսօր հուսով են, որ ահաբեկչության հանդեպ իրենց հովանավորությունը կկարողանան առաջ տանել նոր շրջագծում ու ծրագրերի համաձայն:    

Թեև ծրագրավորումների համաձայն մինչև վերջերս այնպես էր թվում, որ իսլամի թշնամիներն իրենց աշխատանքում վարպետ են ու տարբեր միջոցներով կարողացել են իրավիճակն իրենց ցանկության համաձայն նախագծել, սակայն ժողովուրդների օրինակելի սխրագործությամբ ու դիմադրության և իսլամական դիմադրության առանցքի անձնուրացությամբ Միջին Արևելքի տարածաշրջանի դեմ սադրանքները ձախողել են: Այսօր ամերիկացի նույն նոր-պահպանողականների խումբը նպատակ ունի կրկին անգամ իր շանսը փորձել և տարածաշրջանում ահաբեկիչներին վերաձևավորելով ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով նոր ջանքեր սկսել: Մասնատման նախագիծը վաղեմի անցյալ ունի և գոյություն ունեցող փաստերը վկայում են, որ գաղութարար ուժերը շարունակ դրա իրագործման համար ծրագրավորում են կատարել ու երբևէ չեն հրաժարվել դրա իրագործման մտքից: Այս դավադիր քայլի նպատակն է Իրաքի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի միջև ընկած զգայուն ու ռազմավարական նշանակությամբ տարածաշրջանում բախման նոր օջախ առաջացնել: Այս բախումը հիշյալ չորս երկրներին իր մեջ ներքաշելուց բացի նաև նոր հնարավորություններ է ստեղծելու գաղութարար ուժերի համար: «Ալ-Մայադին» հեռուստակայանը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի մի փաստաթուղթ, որը մշակվել է «Վաշինգտոն խումբ» կոչվող երկրների կողմից և ներկայացնում է Սիրիայի մասնատման և այդ երկիրը ՄԱԿ-ի ուղղակի խնամակալությանը հանձնելու նախագիծը: Փաստաթղթում հստակ կերպով ակնարկ է կատարվել Սիրիայի մասնատմանը և լայն լիազորություններով տարածքային իշխանությունների ստեղծմանը: Վաշինգտոնի խմբին մասն են կազմում ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Արաբիան ու Հորդանանը:

Սիրիայում զարգացումները վկայում են ԻԼԻՊ-ին հաջորդած շրջանում Սիրիայի դեմ միջազգային դավադիր քայլերի խստացման մասին: Արևմտյան որոշ ուժեր ու արաբ իշխանավորներ, որոնք ահաբեկչական հրահրումների միջոցով Սիրիայի դավադիր քայլերի իրագործման հարցում ձախողել են, այս անգամ քաղաքական դավադիր քայլի օգնությանն են դիմել: Խնամակալության համակարգի հաստատման միջոցով գաղութարարական քաղաքականությունների վերականգնման և Սիրիան նման համակարգի ներքո կառավարելու ուղղությամբ ջանքերը ներկայացնում են այդ խմբի պետությունների կողմից տարածաշրջանի երկրներին ու միջազգային հանրությանն ուղղված վտանգը: Այս հարցը նաև քաղաքական ու լրատվական շրջանակներում որոշ մտահոգությունների առիթ է տվել:

 

 

 

Պիտակ