Փետրվար 17, 2018 20:23 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք թվային տեխնոլոգիաներից օգտվելիս երեխաների խոցելիությունը նվազեցնելու մասին:

 

Մեդիա դաշտի զարգացմամբ, ընտանիքները 21-րդ դարում բազմաթիվ հնարավորությունների ու խնդիրների առջև են կանգնած: Եթե վիրտուալ աշխարհը ճիշտ օգտագործվի, կարող է ընտանիքի անդամների կյանքը բարեփոխել: Վերջին տարիների ընթացքում սակայն, այս աշխարհը դարձել է զարգացող երկրների համար դաստիարակության ոլորտի  խնդիրներից մեկը: Վիրտուալ աշխարհը ոչ միայն զարգացման հնարավորություն է, այլ նաև վտանգ: Փորձագետներն ասում են , որ երեխաների ու պատանիների կախվածությունը վիրտուալ աշխարհից, կարող է լուրջ վտանգների առջև կանգնեցնել նրանց: Փորձագտները պնդում են, որ երեխաներին ու պատանիներին պետք է սովորեցնել գրագետ օգտվել վիրտուալ միջավայրից ու թվային տեխնոլոգիաներից: Մանուկների ու պատանիների ինտերնետից կախվածության մասին հրապարակվել են բազմաթիվ տվյալներ, որոնցում նշվում է, որ նրանք ավելի շատ կախվածություն ունեն համակարգչային խաղերից: Սակայն փորձագետները գտնում են, որ երեխաներն ու պատանիներն ավելի շատ կապված են համակարգչին, քան վիրտուալ աշխարհին: Նրանք գտնում են, որ երեխայի կամ պատանու համար նշանակություն չունի, թե նա ինչ գործիքից է օգտվում: Իսկ այդ գործիքներից սխալ օգտվելը կարող է հանգեցնել ագրեսիվության, քնի խանգարման, հասարակական շփումների խանգարման և կրթական հեռանկարի, ինքնուրույնության ու մտածելու ունակության կորստի: Որպեսզի վիրտուալ աշխարհում երեխաների խոցելիությունը նվազի,   ընտանիքի անդամները պետք է ունենան համապատասխան գիտելիքներ, որպեսզի կարողանան ճանաչել վտանգները և կանխարգելել դրանք, և ի վերջո հասկանան, թե վիրտուալ աշխարհից օգտվելու լավագույն ձևը որն է: Հակառակ դեպքում, երեխաները քիչ տեղեկություն կունենան  վիրտուալ աշխարհից ու կկանգնեն բազմաթիվ խնդիրների առջև: Շատ օգտատերեր չգիտեն, թե ինչ վտանգներ են իրենց սպառնում, երբ նրանք համացանցում տեղադրում են սեփական նկարներն ու անձնական տվյալները: Արդյունքում հաքերները կարող են օգտվել օգտատերերի տվյալներից ու նրանց համար խնդիրներ ստեղծել: Եթե երեխան չսովորի, թե ինչպես պետք է կառավարի իր ժամանակը և պատանի տարիքում նրա մոտ կմեծանա համացանցից կախվածությունը ինչի արդյունքում կշատանան վտանգները: Ուստի ավելի լավ է կանխել վտանգները, քան այնուհետև չկարողանալ շտկել դրանց հետևանքները: Հատկապես եթե երեխան  ինքը ցանկություն չունի օգտվել վիրտուալ աշխարհից ու թվային սարքերից, ծնողը չպետք է նրան նվիրի նման սարքեր: Իսկ եթե երեխան արդեն օգտվում է  թվային սարքավորումներից, դրանք չի կարելի նրանից խլել: Դա կարող է երեխայի մոտ առաջացնել ագրեսիվություն: Անհրաժեշտ է կառավարել սարքերի ճիշտ աշխատանքը: Ընտանիքն առաջին հերթին պետք է հասկանա, թե ինչ վտանգավոր կայքեր գոյություն ունեն, որոնք կարող են վտանգ պարունակել երեխայի համար: Երեխային անհրաժեշտ է գրանցել ապահով խմբերում, որպեսզի ծնողները կարողանան վերահսկել երեխային ու նա չհանդիպի վտանգավոր նյութերի: Երկրորդ հերթին, ծնողը պետք է երեխային օգնի իրական աշխարհով փոխարինել վիրտուալը: Որպես օրինակ, եթե երեխան օրական 3-4 ժամ անցկացնում է  թվային սարքերի հետ, նրան պետք է խրախուսել զբաղվել ընթերցանությամբ: Թվային սարքերից կախվածությունը երեխաների ու պատանիների մոտ խնդիրներ է առաջացնում, ինչի կապակցությամբ պետք է դիմել մասնագետներին: Ընտանիքները պետք է զգույշ լինեն, որպեսզի համացանցը և թվային սարքերը իրենց երեխաների հետ կապի խզման պատճառ դառնան:

 

 

Պիտակ