Իսլամաֆոբիան արևմուտքում (27)
(last modified Thu, 15 Mar 2018 16:43:03 GMT )
Մարտ 15, 2018 20:13 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Ուելսում մուսուլմանների վիճակին և Հունգարիայի ու Չեխիայի պետայրերի հակաիսլամական արտահայտություններին նաև Լյուքսեմբուրգում իսլամաֆոբիայի դիտարկման կենտրոնին:

Այժմյան աշխարհում Բրիտանիան այն երկրներից է, որ հայտնի է որպես ժողովրդավարության ու կրոնական ազատության կենտրոն: Այդ երկրից տարածվում են լուրեր, որոնք ցույց են տալիս տվյալ երկրում առկա է կրոնական խտրականությունը: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի միացյալ թագավորության իշխանության տակ գտնվող Ուելսի մուսուլմանների իրավիճակին:

Ուելսում մուսուլմանների իրավիճակը

Ուելսում մուսուլմանների պատմությունը սկսվում է փրկչական 12-րդ դարից: Ուելսի 3 միլիոնանոց բնակչության 46 հազարը մուսուլմաններ են: Ավելի հստակ հաշվարկով Ուելսում բնակվում են 45 հազար 950 մուսուլմաններ: Հարաբերական առումով Ուելսի բնակչության յուրաքանչյուր 60 հոգուց մեկը մուսուլման է, իսկ Բրիտանիայի համեմատությամբ, որ յուրաքնչյուր 20 հոգուց մեկն է մուսուլման, Ուելսում ավելի քիչ թվով մուսուլմաններ են բնակվում: Ուելսի կենտրոնում՝ Քարդիֆում յուրաքանչուր 14 հոգուց մեկը մուսուլման է: Ուելսի մուսուլմանների կեսը բնակվում է առավել զրկված քաղաքամասերում և նրանց միայն 1.7 տոկոսն է բնակվում հարուստ քաղաքամասերում: Ուելսում անգործության մակարդակը շատ բարձր է և տարեցների առողջության մակարդակն էլ գովելի չէ: Ուելսի մուսուլման կանանց խնդիրներից մեկը կարիքների ու աշխատավայրի պայմանների նաև ընտանեկան միջավայրում ավանդական նիստ ու կացի միջև առկա անհավասարակշռությունն է: 69-ամյա Դավուդ Սալմանը, ով 27 տարի է ինչ Քարդիֆի իսլամական կնետրոնի տնօրենն է խոսել է այն փոփոխությունների մասին, որոնք իրենց ազդեցությունն են թողել իսլամական հասարակության վրա: Սալմանը Ուելսի մյուս մուսուլմանների նման զգում է, որ ավելացել են մուսուլմանների դեմ կիրառվող բռնությունները: Այդ կապակցությամբ նա նշել է.«Հիջաբ կրող մուսուլման կանայք երբ փողոց են դուրս գալիս խիստ սպառնալիքների են ենթարկվում, մինչդեռ մուսուլման կանայք ոչ մի խնդիր չեն առաջացրել հասարակության համար»: Ռահիմե Զամանը մուսուլման մայր է, որ իր աշխատավայրում ու դպրոցում իր 12-ամյա աղջկա համար առկա խտրականությունների մասին ասել է.«Այն խոսքերը, որոնք դպրոցում լսում են մուսուլման աշակերտները սարսափելի են: Հաճախ ինչ-որ իրեր են նետում նրանց կողմը և աշակերտներին ծաղրելու համար պայթյունի ձայներ են հանում: Նրանք ինչպես են կարող պատասխանել այդ վերաբերմունքներին»:

Պատկերներ մուսուլմաններից 1940 և 1950- ական թթ.: Մուսուլմանները ակտիվ կյանք ունեին Բաթթաունում և շքերթներ անցկացնելով տոնում էին իսլամական տոները, և այդ տարիներին ձևավորվեց Ուելսի մուսուլմանների ինքնությունը

Առայսօր հազարավոր սպիտակամորթ կանայք ընդունել են իսլամ կրոնը: Միայն 2010թ. միջին 28 տարեկան հասակում 100 հազար սպիտակամորթ կանայք ընդունել են իսլամ կրոնը: Իսլան ընդունած սպիտակամորթ կանանց նկատմամբ գործադրվող խտրականությունների մասին Ռահիմե Զամանն ասում է.«Մուսուլման դարձած սպիտակամորթ մի կնոջ եմ ճանաչում, որ բռնության ու խտրականության բերումով հարկադրված է եղել մեկնել Քարդիֆ քաղաքից և չնայած որ սպիտակամորթ էր, սակայն միայն հիջաբ կրելու պատճառով ատելության ու սպառնալիքների է ենթարկվում»: Ամանդա Մորիսը ծագումով կանադացի 25-ամյա կին է, որ մուսուլման դարձած օրիորդների մասին ասում է.«Աղջիկներ եմ ճանաչում, ովքեր իրենց մուսուլման դառնալու փաստը գաղտնի են պահում իրենց ծնողներից, քանի որ եթե նրանք իմանան տնից կվտարեն իրենց աղջիկներին»: Նա հավելում է.«Դպրոցի ուսուցիչներից մեկը մուսուլմանների մզկիթներ ու հրեաների ժողովարաններ այցելելու ծրագիր է անցկացրել: Աշակերտության ծնողների 30 տոկոսը իրենց զավակներին թույլ չեն տվել մասնակցել այդ ծրագրին»: Ուելսի բնակարանային վարչության տվյալները ցույց են տալիս, որ 2016-2017թթ. ոստիկանության կողմից գրանցվել է մուսուլմանների դեմ ատելության հողի վրա արված 2941 հանցանք: 2001թ. ի վեր Ուելսի մուսուլմանները տանջվում են ատելության հողի վրա իրականացվող բռնություններից ու հարձակումներից:  Ուելսի Շահ Ջալալ մզկիթի քարատուղար Աննա Միահն ասել է.«Բռնություններից մեկը, որ ես ինքս ականատես եմ եղել տեղի ունեցավ, երբ մզկիթից դուրս էինք եկել: Ուելսցի մի մարդ ավտոմեքենայի ապակին իջեցրեց և մեզ անարգալից խոսքեր ասաց»: Իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան պաշտոնապես մտել են եվրոպական մեծ թվով երկրների քաղաքականության ոլորտ:

Ուելսում մուսուլմանների դեմ գրանցված հանցանքների աճը

Եվրոպական երկրների դիվանագետները եթե նախկինում իրենց հակաիսլամական հակումները դրսևորում էին տարբեր մեթոդներով, այժմ չեն վախենում իսլամատյանցության մեջ մեղարդվելուց: Հունգարիայի հակաիսլամիստ վարչապետ Վիկտոր Ուրբանն ասել է.«Մենք նրանց մուսուլման փախստականներ չենք անվանում: Նրանք բռնազավթողներ են»: Եվրոպացի այս դիվանագետի կարծիքով փախստականները կյանքի բարենպատ պայմաններ որոնող գաղթականներ են: Ուրբանը մերժելով Եվրոպայում «Բազմամշակութային հասարակության» գաղափարը շեշտել է.«Բազմաթիվ մուսուլմանների մուտքը անշուշտ կհանգեցնի զուգահեռ համայնքների առաջացմանը և Հունգարիան դա չի ուզում և չպետք է հարկադրվի կատարել այդ գործը»:

Եվրոպական մեծ թվով երկրներում այլատյացությունը և իսլամատյացությունը նույնացել են: Եվրոպայում հակաիսլամիստները իրենց երկրների տնտեսության, մշակույթի ու ազգաբնակչության կառուցվածքի վրա փախստականների գոյության թողած բացասական ազդեցության պատրվակով ձգտում են խիստ սահմանափակումներ առաջացնել մուսուլմանների համար: Եվրոպայի հակաիսլամիստ հայտնի դիվանանգետներից մեկը Չեխական հանրապետության նախագահ Միլուշ Զեմանն է: Արևելյան Եվրոպայում նա հայտնի է իսլամ կրոնի ու փախստականների դեմ իր դիրքրորշումներով: Միլուշ Զեմանը մոլեռանդ հակաիսլամիստ է: Նա 2015 թ. միգրացիայի ճգնաժամը բնութագրել է որպես Եվրոպայի «Ծրագրված բռնազավթում» և պնդում է, որ «Մուսուլմանները հնարավորություն չունեն ինտեգրվելու եվրոպական հանրությանը»: Չեխական հանրապետությունը եվրոպական այն երկրներից է, որ աջակողմյան ծայրահեղականները մեծ դերակատարություն ունեն քաղաքական հավասարություններում: Անցած դեկտեմբերի կեսերին Պրահան հյուրընկալեց եվրոպական 9 երկրների հակաէմիգրանտ ու հակաիսլամիստ ղեկավարներին: Նրանք ցանկացած առիթ օգտագործում են, որպեսզի իրականացնեն իրենց հակաիսլամական ծրագրերը: Նիդերլանդների հակաիսլամիստ Ազատություն կուսակցության ընտանեկան արշավի տնօրեն «Հենք Ուեն Դոնը» իր վերջին դիրքորոշումների մեջ հանդես է եկել մզկիթների հրդեհման կոչով: Նիդերլանդների պառլամենտական ընտրությունների մեջ անցյալ տարի այս կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել:  Այդ կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսը հայտնի հակաիսլամիստ է: Ռադիո հարցազրույցում, երբ մասնակիցներից մեկն ասել է, որ սիրում է ինչպես «Երկրորդ աշտարակի» գոյության համար նույնպես էլ քաղաքում մզկիթի գոյությամբ հպարտանան բոլորը, Նիդերլանդների հակաիսլամիստ Ազատություն կուսակցության ընտական արշավի տնօրեն «Հենք Ուեն Դոնը» ասել է.«Մենք գերադասում ենք հրդեհվեն բոլոր մզկիթները»: Երբ հաղորդավարը նրան հարց է տվել թե ուզո՞ւմ է հետ վերցնել իր խոսքը, նա շեշտել է, որ դեմ է բոլոր մզկիթների գոյությանը և գերդասաում է բոլոր մզկիթները փակվեն:

Իսլամաֆոբիայի ընդլայնումը Չեխիայի հանրապետությունում

Գուցե կարողանանք ասել, որ չկա եվրոպական երկիր որտեղ կրոնական խրտականություններ ու հակաիսլամական քայլեր չլինեն: Լյուքսեմբուրգը Եվրոպայի փոքր ու զարգացած երկրներից մեկն է: Եվրոպական այդ երկրում, որի մասին ԵՄ-ի նիստերի անցկացումից բացի ուրիշ լուր չենք լսում, մուսլուլմանները հակասիլամական քայլերի են ենթարկվում: Լյուքսեմբուրգում աճող ռասիզմի ու իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար մի խումբ մուսուլմաններ ստեղծել են «Իսլամաֆոբիայի դիտարկման կենտրոն» նպատակ ունենալով հավաքագրել իսլամաֆոբիայի հողի վրա իրականացված վավերագրական փաստերը: «Իսլամաֆոբիայի դիտարկման կենտրոնը» իր աշխատանքը սկսել է 2018թ. սկզբում Լյուքսեմբուրգի մշակութային ուսումնասիրությունների հաստատությունում: Մի մուսուլման տղամարդ, ով ինքը, իր կինն ու իր ընկերները իսլամաֆոբիայի զոհեր են եղել, որոշել է իսլամաֆոբիային վերաբերող վավերագրական փաստերը հավաքագրելու համար Լյուքսեմբուրգում ստեղծել այս դիտարկման կենտրոնը:  Այս հաստատության ղեկավարի խոսքերով այս կնտրոնի հիմնադիրների 4 հոգանոց խմբի անդամները ցանկացել են անծանոթ մնալ, քանի որ մեդիա դաշտում նրանց բացահայտմամբ նախ իրենք կդառնան իսլամաֆոբիայի զոհեր: Լրագրողներին տված հարցազրույցում այս կենտրոնի հիմնադիրն ասել է.«Ես անձամբ բազմիցս ենթարկվել եմ բռնությունների: Ես, կինս և ընկերներս ենթարկվել ենք իսլամաֆոբիայից դրդված քայլերի: Ես իմ պարտքն եմ համարում այս ուղղությամբ աջակցել մուսուլմաններին»: Վերջին հաշվարկների համաձայն Լյուքսեմբուրգ քաղաքում բնակվում են 10-15 հազար մուսուլմաններ: