Մարտ 29, 2018 16:03 Asia/Tehran

Իրանական 1396 թվականին Եվրոպայի մայրցամաքը տարբեր բնագավառներում բազմաթիվ իրադարձությունների ականատես եղավ:

Եվրոպայի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն այդ մայրցամաքի տարբեր երկրներում բազմաթիվ ընտրությունների անցկացումն էր, որոնցից մի քանիսն, այդ թվում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահական և Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Ավստրիայի ու Իտալիայի խորհրդարանական ընտրությունները տվյալ երկրների ու Եվրոպայի քաղաքական ու հասարակական և նույնիսկ տնտեսական գործընթացների վրա գործած ազդեցության պատճառով մեծ նշանակություն ունեին:

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ անցկացվեցին, որի ընթացքում Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն աննախընթաց հաղթանակ արձանագրեց: Ընտրություններում Պուտինը շահեց ձայների ավելի քան 76 տոկոսը, ինչը վկայում է նրա հանդեպ Ռուսաստանի ժողովրդի համակրանքի ու հանրային վստահության մասին: Թեև ավելի վաղ կանխատեսվում էր, որ Պուտինը ձայների շուրջ 70 տոկոսը շահելով հաղթելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, սակայն արձանագրված արդյունքները գերազանցեցին բոլոր կանխատեսումները: Պուտինն անհատական ու պրագմատիկ բազմաթիվ յուրահատկություններ ունի, որոնք նրանք մեծ հաջողություններ է բերել ներքին ու արտաքին բնագավառներում: Պուտինի քաղաքականություններն ու քայլերը որևէ ժամանակ գոհունակություն չեն պատճառել արևմուտքցիներին ու մասնավորապես ամերիկացիներին: Ռուսաստանը նաև ներքին ու արտաքին մեծ մարտահրավերներ է դիմագրավում: Ընդհանուր առմամբ Պուտինի նախագահության շրջանում Ռուսաստանի անվտանգության և արտաքին ու պաշտպանական քաղաքականության հետ կապված խոշոր փոփոխությունների ականատես չենք լինելու և ներկա ընթացքը պահպանվելու է հիմք ընդունելով Ռուսաստանի հայցեկարգային փաստաթղթերում հստակեցված կողմնորոշումները: Այդուհանդերձ չի բացառվում, որ արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի հետ առճակատման գործընթացն առավել թափ ստանա և սրվեն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա լարվածությունները:

----------------------

Իրանական 1396 թվականի ընթացքում Եվրոպայի մյուս կարևոր ընտրությունը Ֆրանսիայի նախագահական ընտրությունն է, որը վերածվեց անկախ թեկնածու Էմանուել Մակրոնի ներկայացրած չափավորականների և Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լըփենի ներկայացրած ծայրահեղ աջակողմյանների միջև առճակատման ասպարեզի: Մակրոնին Ֆրանսիայի ժողովրդի տված ձայների թվի հավելման հարցում ազդեցիկ եղան Մարին Լըփենի հաղթանակի աղետալի հետևանքների կապակցությամբ ֆրանսիացի ավագ պաշտոնատարների ու քաղաքական գործիչների հնչեցրած ազդարարությունները: Մակրոնի հաղթանակը կարելի է Եվրոպայի և ներքին ու արտաքին մասշտաբով Ֆրանսիայի ներկա ուղեգծի պաշտպանների խորհրդանշական հաղթանակը կոչել: Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մարին Լըփենի հավաքած խոշոր թվով ձայները և ծայր աջակողմյան ու արմատական ձախակողմյան հոսանքների հանդեպ ֆրանսիացիների համակրանքի աճը նկատի առնելով քաղաքագետ Միշել Աբունաջմը հավատացած է, որ Էմանուել Մակրոնը ժառանգել է երկբևեռ ու պառակտված մի հասարակություն: Իր նախագահության շրջանում Մակրոնն իր նախընտրական խոստումների իրագործման ուղղությամբ այնքան էլ մեծ հաջողություն չի արձանագրել ու հենց դա էլ պատճառ է դարձել, որ նրա հանդեպ ֆրանսիացիների դժգոհության տոկոսը մեծանա:

------------------

Նկատի առնելով Եվրոպայում գլխավոր դերակատարությունն ու նաև Եվրոպայի ամենախոշոր տնտեսություն համարվելը Գերմանիայի խորհրդարանական ընտրություններն էլ իրանական 1396 թվականին մեծ նշանակություն ունեցան: Այս ընտրություններում ավանդական խոշոր կուսակցությունները մեծ հաջողություններ չունեցան և նույնիսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրեց Գերմանիայի տարբեր նահանգներում ունեցած իր ձայների խոշոր մասը: Դրան զուգահեռ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը կարողացավ Գերմանիայի դաշնային խորհրդարան մտնել: Գլխավոր հարցը Գերմանիայի կոալիցիոն նոր կառավարության ձևավորումն էր, որ Անգելա Մերկելի համար մեծ մարտահրավերի վերածվեց: Գերմանիայի ներկա կոալիցիոն կառավարությունը., որ ձևավորվել է Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական երկու պահպանողական կուսակցությունների և Սոցիալ-դեմոկրատական ձախակողմյան կուսակցության համագործակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից սկիզբ առած հնգամսյա մի գործընթացի արդյունքն է: Ազատ դեմոկրատականների և Կանաչների կուսակցությունների համագործակցությամբ կառավարություն ձևավորելու Մերկելի ջանքերը ձախողվելուց հետո ի վերջո օրակարգում ներառվեց մեծ կոալիցիայի ձևավորման սցենարը, որի շուրջ ի վերջո համաձայնություն գոյացավ: Նկատի առնելով երեք կուսակցությունների տարբեր դիրքորոշումները մեծ կոալիցիայի ձևավորումը երկու ամիս ժամանակ պահանջեց: Այդուհանդերձ տարաձայնությունները դեռ շարունակվում են և նախատեսվում է, որ Գերմանիայի կոալիցիոն նոր կառավարությունը հատկապես միգրացիայի հարցով ներքին խոշոր տարաձայնությունների ականատես լինի:

-------------

Խորհրդարանական մյուս կարևոր ընտրությունը տեղի ունեցավ Իտալիայում, որն ավարտվեց չափավորական ու ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ուշագրավ հաղթանակով: Դրա պատճառը կարելի է երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական ներկա վիճակի պատճառով Իտալիայի ժողովրդի ապրած հիասթափությունն ու հուսախաբությունը համարել: Միգրացիան Իտալիայում չափազանց կարևոր հարցերից է: Դրա համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ միգրանտները հատում են այդ երկրի հարավային սահմանները և Իտալիան ամեն տարի ընդունում է հազարավոր անօրինական միգրանտների, ինչի պատճառով էլ աջակողմյան կուսակցությունների հակամիգրացիոն կարգախոսները ժողովրդի ձայները շահելու հարցում խոշոր դերակատարություն ունեցան: Դրան զուգահեռ Իտալիայի տնտեսական անբարվոք վիճակի շարունակվելը, գործազրկության բարձր տոկոսն ու ճգնության քաղաքականությունները նեղ կացության մեջ են դրել իտալացիներին: ԵՄ-ի ֆինանսական հարցերի կոմիսար Պիեռ Մոսկովիսին 2017 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ ԵՄ-ի անդամ 28 երկրների մեջ Իտալիայի տնտեսության աճն ամենացածր մակարդակում է գտնվում: Գերմանիան ու Ֆրանսիան որպես ԵՄ-ի երկու գլխավոր ուժեր գործնականում Իտալիային դուրս են թողել եվրոպական այդ կառույցի կարևոր որոշումների կայացման գործընթացից և ստանձնել են ԵՄ-ում ու Եվրոգոտում բարեփոխումներ մտցնելու ղեկը: Դա պատճառ է դարձել, որ Իտալիայում աճեն հակաեվրոպական հակումները, ինչը չարաշահման են ենթարկում աջակողմյան կուսակցությունները:

---------------------------

Միգրացիան ու փախստականներն իրանական 1396 թվականին շարունակեցին մնալ Եվրոպայի գլխավոր խնդիրներից մեկը, որի ընթացքում այս հարցի շուրջ ԵՄ-ի արևմտյան ու արևելյան անդամների միջև  խիստ տարաձայնությունների ականատես եղանք: Նկատի առնելով անօրինական միգրանտների ու փախստականների ճգնաժամի ծավալներն ու նաև ԵՄ-ի անդամ երկրների հակասական դիրքորոշումներն այս հարցը ԵՄ-ի համար վերածվել է մեծ մարտահրավերի: ԵՄ-ի արևելյան անդամներից շատերը բացասական կողմնորոշում ունեն այս հարցի հանդեպ և գործնականում հրաժարվում են գործադրել փախստականների բնակեցման համար քվոտաներ սահմանած ԵՄ-ի որոշումն ու այդ կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորությունները: Արևելյան Եվրոպայի երկրներն ու նաև Ավստրիան հավատացած են, որ փախստականների ընդունման համար պարտադիր քվոտաների նախագիծը սխալ լուծում է, որը արդյունք չի ունենալու: Եվրոհանձնաժողովը 2015 թվականին գործադրման հանձնեց փախստականների ընդունման քվոտաների նախագիծը, որպեսզի դրա շրջագծում եվրոպական այդ կառույցի բոլոր անդամները միգրանտներ ընդունեն: Սակայն Հունգարիան, Չեխական Հանրապետությունը, Ռումինիան ու Սլովակիան հակառակեցին այդ նախագծին ու հրաժարվեցին ընդունել փախստականներին, որոնց մեծամասնությունը մուսուլմաններ էին: Հիշյալ երկրներին Ավստրիայի կողմից ցուցաբերված աջակցությունը ԵՄ-ում փախստականների ընդունման ընդդիմախոսների ճակատի հզորացման պատճառ դարձավ:

----------------------

Իրանական 1396 թվականի ընթացքում Եվրոպայի կարևոր իրադարձություններից մեկը Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների սրվելն էր: Իրականության մեջ թե երկկողմ հարաբերությունների և թե համաշխարհային հարցերի  հանդեպ ԵՄ-ի և եվրոպացի ղեկավարների, մասնավորապես Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աններդաշնակ դիրքորոշումները ոչ միայն նրանց կողմից քննադատությունների արժանացան, այլև այսօր այն իրականության ականատեսն ենք, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական համագործակցությունից իջել է գործընկերության մակարդակի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2017 թվականի օգոստոսի վերջերին քննադատելով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականություններն ազդարարեց, որ նրա քաղաքականությունները հանգեցնելու են ոչ թե ԱՄՆ-ի հզորացմանն, այլ մեկուսացմանը: Նրա համոզմամբ ԱՄՆ—ն գերադասելու Թրամփի մտածելակերպը համաշխարհային ասպարեզում նրա վայելած կարևորության ու ներազդեցության նվազման վտանգ է պարունակում: Ֆրանսիացի փորձագետ Մառի-Սեսիլ Նավի համոզմամբ բազմաբևեռ աշխարհին վերջ տալու մտադրություն ունեցող Թրամփի քաղաքականությունները հիմնված են կոպտության, բլեֆի ու գործարքներ կնքելու վրա, ինչը նրա անհատական յուրահատկություններից է: Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև լարվածության վերջին պարագան վերաբերում է պողպատի ու ալյումինի համար Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի շուրջ կողմերի միջև ծագած լուրջ տարաձայնության, ինչը հանգեցրել է եվրոպացիների ու հատկապես Գերմանիայի խիստ հակազդեցության: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերն ասաց, որ Վաշինգտոնը ներկրումների համար մաքսատուրքեր սահմանելով չպիտի տարածություն գցի Գերմանիայի ու Եվրոպայի այլ բաժինների միջև և դա ի տես այն բանի, որ համաշխարհային առևտրական պատերազմից տուժելու են թե արտադրողները և թե սպառողները: Այդուհանդերձ կարելի է կանխատեսել, որ անտեսելով բոլոր ազդարարությունները Թրամփը շարունակելու է Եվրոպայի հետ առևտրական առճակատման ուղին:

-----------------------

 Իրանական 1396 թվականին Եվրոպայի կարևոր իրադարձություններից մեկն էլ եվրոպական որոշ երկրներում ծայրահեղ աջակողմյան հոսանքների ու կուսակցությունների ապրած վայրիվերումներն էին: Որոշ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում ու Չեխական Հանրապետությունում ծայրահեղ աջակողմյանները ուշագրավ հաջողություններ արձանագրեցին խորհրդարանական ընտրություններում, սակայն մի շարք այլ երկրներում, օրինակ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում պարտություն կրեցին: Չնայած Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան հոսանքի վայրիվերումներին, դրա ընդհանուր ընթացքը վկայում է եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական ասպարեզներում նրա առավել ուշագրավ ներկայության մասին, ինչը կարող է ահազանգ հնչեցնել Եվրոպայում ժողովրդավարության համար:  

 

 

Պիտակ