Մարտ 29, 2018 16:29 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք անցյալ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում իսլամատյացության ընդլայնմանը: Նույնպես հպանցիկ հայացք ենք նետելու Գերմանիայում իսալմատյացության խնդրին:

Դոնալդ Թրամփի նախագահության մեկ ամյակին Ինդիպենդենթ օրաթերթը գրել էր.«Այն օրվանից, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տուն մտնելու համար սկսեց իր քարոզարշավը, ԱՄՆ-ում եռապատկվել է իսլամաֆոբիան»: Այդ զեկույցի մեջ ասված է.«ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավի կուլիսներում, որ հաճախ Թրամփը մուսուլմաններին էր իր քննադատությունների թիրախ դարձնում և խոստացավ արգելել նրանց մուտքը ԱՄՆ, հակաիսլամական խմբերի թիվն ավելանալուց բացի նաև ավելացան իսլամատյացության հողի վրա իրականացվող հանցագործությունները:  Այդ կապակցությամբ Թայմզ պարբերականում պաղեստինցի-ամերիկացի մուսուլման ակտիվիստ Լինդա Սերսուրը գրել է.«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո աճող ընթացքով մուսուլմանների դեմ դատական գործերի հարուցման ականատես ենք: Ավելացել են ապօրինի լրտեսությունները, երկրից արտաքսման պարագաները, մուսուլմանների տվյալների գրանցումը և ատելությունից դրդված հարձակումները»: Այժմ ԱՄՆ-ի հասարակության մեջ մուսուլմանների նկատմամբ ատելությունը պակսելուց հետո Դոնալդ Թրամփի իշխանության գալուց իվեր դարձյալ իսլամաֆոբիայի ավելացման ականատես ենք: ԱՄՆ-ի մուսուլմանները ռասիստական վերաբերմունքների ականատես են: Այդ կապակցությամբ Լինդա Սերսուրն ասել է.«Թրամփի իշխանության հասնելը, հակաիսլամական ու ռասիստական արտահայտությունները ու նույնպես մուսուլմանների դեմ նրա քայլերը այդ թվում իսլամական մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելը պատճառ է դարձել ժողովուրդը համախմբվեն Թրամփի դեմ և աջակցեն մուսուլմաններին»: Նա, ով Թրամփի դեմ ամերիկացի կանանց քայլաշավի կազմակերպիչներից մեկն էր ասում է.«Բողոքի քայլարշավում իմ ներկայությունն ու ժողովրդի ուղեկցությունը ԱՄՆ-ի մուսուլմանների համար ժողովրդի աջակցության մի ազդեցիկ փորձառություն էր»: ԱՄՆ-ի կանանց քայլարշավը բողոքի ցույց էր, որ տեղի ունեցավ 2017թ. հունվարի 21-ին Վաշինգտոն ԿՇ, և ԱՄՆ-ի այլ քաղաքներում՝ կանանց իրավունքների աջակցման, միգրացիայի օրենքների բարեփոխման և ցեղային անհավասարություններին ուշադրություն դարձնելու նպատակով:

Հենց այնպես որ Դոնալդ Թրամփի իշխանության գալով ավելացել են ռասիստական ու ատելության հողի վրա հարձակումները Եվրոպայում նույնպես ընտրությունների ընթացքում աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների հզորացմամբ ավելացել է իսլամատյացությունը: Եվրոպայում աջակողմյան ծայրահեղական կուսակցություններից մեկը, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայի պառլամենտական ընտրություններին մեծ հաջողությունների է հասել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան ծայրահեղական կուսակցությունն է: Երկրորդ աշխարհամարտից հետո որպես առաջին անգամ աջակողմյան ծայրահեղական այլատյաց ու հակաիսլամական կողմնորոշմամբ մի կուսակցություն կարողացավ վաստակելով քվեների 13 տոկոսը զբաղեցնել Գերմանիայի Բունդեսթագի պառլամնենտի 96 աթոռները: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Գերմանիայի միգրացիոն քաղաքականություններին ընդդիմացող առաջին ու հիմնական կուսակցությունն է: Անցյալ տարի այս կուսակցության ձեռք բերած հաջողությունները բխում են Անգելա Մերկելի փախստականների ընդունման քաղաքականության վերաբերյալ հանրային դժգոհություններից: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պահանջում է փախստականների առջև փակել ԵՄ-ի սահմանները և լիովին վերահսկել Գերմանիայի սահմանները: Այս կուսակցության համոզմամբ իսլամը Գերմանիայի հասարակության ու մշակույթին մաս չի կազմում: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ավագ անդամներից մեկի հակաիսլամական հայացքների բերումով կուսակցության անունը մի անգամ էլ հայտնվել լրատվամիջոցների գլխավոր սյունակներում: «Այլընտրանք Գերմանիայի համար» ավագ անդամ Բիորն Հուքեն հայտարարել է, որ «Բոսֆորի նողուցում» ուժի տիրանալու հարցում մուսուլմանները դիմադրության են հանդիպելու: Հուքեի խոսքերով իր կուսակցությունը կանխելու է Գերմանիայում մզկիթների կառուցումը: Գերմանիայի «Բենեթո» պարբերականում և ապա «Դի Վոլթ» օրաթերթում տպագրվեց Բիորն Հուքեի հետ զրույցը: Իսլամին դիմակայելու անհրաժեշտության մասին Հուքեն ասել է.«Ամեն դեպքում մենք Գերմանիայում ուժի ենք տիրանալու և ապա անհրաժեշտ քայլեր ենք կատարելու որպեսզի կարողանանք ապագայում ազատ կյանք ունենալ: Այդ դեպքում «Բոսֆորի նեղուցում» որդեգրելու ենք քաղաքականություն, որով վերջ գտնեն «Մ»-ով սկսվող երեք իսլամական երևույթները՝ Մուհամմեդը, Մուադինն ու մինարեթը»:

Բիորն Հուրքեի հակաիսլամական արտահայտությունները

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան ծայրահեղական կուսակցության այս դիվանագետի խոսքերով ներկա դրությամբ ջանքեր են գործադրում Գերմանիայում կանխարգելել «Մզկիթների ու մինարեթների» կառուցումը: Հուքեի խոսքերով այսուհետև մուսուլմանները չպետք է կաողանան «Կրոնի ազատության» հիմունքով մզկիթներ կառուցել Եվրոպայում: Սա «Այլընտրան Գերմանիայի համար» կուսակցության ավագ անդամի հակաիսլամական ամենահստակ դիրքորոշումն է:  Այդ պատճառով էլ մեծ արձագանք է գտել Գերմանիայում ու այդ երկրից դուրս ու նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությամ մեջ: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նախկին ղեկավար Ֆրաուկե Փոթրին պահանջել էր Հուքեին հեռացնել կուսակցությունից»: Իհարկե իսլամի դեմ ատելության տարածման հստակ ու բացահայտ միջավայրում այդ կրոնը գտնելու է ճշմարտություն որոնող սրտերին իր իսկական պատգամը փոխանցելու ճանապարհը: Բիորն Հուքեի հակաիսլամական արտահայտություններին զուգահեռ տարածվեց «Այլըտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներից մեկի իսլամանալու լուրը: Գերմանիայի Բրանդնբերգ նահանգում այդ կուսակցության ավագ անդամ Արթուր Վագները ընդունել է իսլամ կրոնը և ընտրել է Ահմեդ անունը: Ռուսական ծագում ունեցող Արթուր Վագները 2015թ. իվեր Բրանդենբուրգ նահանգում այդ կուսակցության ավագ ներկայացուցիչներից էր համարվում: Նա կուսակցության եկեղեցիների ու կրոնական հավաքների խնդիրները վերահսկող նահանգային կոմիտեին անդամ էր: Իսլամ կրոնն ընդունելու մասին Վագները ասում է, որ պատճառը համասեռականների ամուսնության խնդրի մասին բողոքական եկեղեցու դիրքորոշումն է եղել: «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում Վագներն ասել է.«Իսլամին հարելու պատճառներից մեկը եկեղեցու փոփոխության ձևն է, որից ես ոչ մի բան չեմ հասկանում»: Այդ հարցազրույցի ընթացքում նա դժգոհություն է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության և «Համասեռականների ամուսնության» նկատմամբ բողոքական եկեղեցու դիրքորոշման վերաբերյալ: Գերմանացի 48-ամյա դիվանագետն շեշտել է, որ շարունակելով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեջ իր անդամակցությունը ձգտում է Գերմանիայի մուսուլմանների և գերմանցիների մեջ իշխող մտածելակերպի միջև կամուրջ կառուցել:

Հակաիսլամական ու հակամիգրացիոն մոտեցումներով հայտնի և «Այլընտրաք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Արթուր Վագները ընդունել է իսլամ կրոնը

Իհարկե Արթուր Վագները խիստ ընդդիմադիրներ ունի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեջ և անհավանական է թվում, որ նրան թույլ կտան շարունակի կուսակցության մեջ անդամակցությունը և կամ էլ հանգիստ ու խաղաղ կյանք ունենալ Գերմանիայում: «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում Վագները ասել է, որ սպառնալի նամակներ է ստացել իսլամ կրոնը ընդունելու մասին բացահայտ հայտարարություն կարարելուց հետո: Նա ասում է.«Նամակներ եմ ստացել, որ ինձանից պահանջվում էր հեռանալ Գերմանիայից»: Չնայած որ արևմուտքում տարիներ շարունակ ջանքեր են գործադրվել համագործակցության, հանդուրժողականության ու խոքի ու մտքի ազատության մոդել ստեղծելու համար, սակայն արևմտյան հասարակությունները հեռանում են այն արժեքներից, որոնց մասին ասում են թե համընդհանուր արժեքներ են: Արևմտյան պետությունները նույնիկ իրավունք են վերապահում կարծիք հայտնել մյուս երկրների քաղաքացիական ազատությունների մասին: Սակայն արևմտյան երկրներում կրոնական փոքրամասնությունները հատկապես մուսուլմանները, էթնիկ փոքրամասնությունները առավել սահամանփակումների դմիաց են կանգնած: Օր չկա, որ լուրեր չտարածվեն մուսուլմաների համար սահմանված նոր սահմանափակումների ու Եվրոպայում իսլամական կենտրոններից մեկի վրա իրականացված հարրձակման մասին: Այս ամենը եվրոպական երկրների լիբերալիստական արժեքներից հեռանալու նշաններն են, որոնք տասնյակ տարիներ է ինչ հավակնում են աշխարհում այդ արժեքների տարածողներն են:

Պիտակ