Ապրիլ 10, 2018 20:21 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան արևմուտքում(30)

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք մզկիթների վրա ծայրահեղականների հարձակումներին ու Գերմանիայում իսլամաֆոբիայի խնդրին:

Մզկիթը պաշտամնուքի վայր է և մուսուլմանների համար սուրբ է համարվում: Մուսուլմանները որ քաղաքում ու շրջանում էլ լինեն, երբ իրար շուրջ են հավաքվում, նախ մզկիթ են կառուցում ու հավաքական նամազներ են անցկացնում: Իսկ եթե հնարավոր չլինի մզկիթ կառուցել նրանք կփորձեն աղոթքի ու համախմբման համար հարմար վայր գտնել: Իսլամական ուսուցումներում հատուկ նշանակություն ունեն պաշտամունքները և դրանցից ամենագերազանցը նամազն է: Նամազը իսլամ կրոնի կարևորագույն նշաններից է և մուսուլմանները օրվա հատուկ ժամերին բարձրյալՆ Աստծոհրամանը կատարելու համար նամազի են կանգնում: Եթե մզկիթ կամ էլ որևէ աղոթարան հասանելի լինի նրանք կփորձեն հավաքական նամազ անցկացնել: Արևմուտքում իսլամատյացների  հարձակման թիրախներից մեկը մզկթներն ու աղոթարաններն են: Սովորաբար շաբաթ չկա, որ արևմտյան երկրներում մզկիթների վրա իրականացված հարձակումների մասին լուր չտարածվի: Այս հարձակումները նպատակային են ու նրանք ձգտում են վերացնել իսլամ կրոնի արտաքին նշանները, մեկուսացնել մուսուլմաններին և իվերջո արևմուտքից արտաքսել նրանց: Գերմանիայի Քյոլն քաղաքի Գորոշի իսլամական-ազգային հավաքականության գլխավոր քարտուղար Բեքիր Ալտաշը մի հաղորդագրությամբ քննադատել է եվրոպական տարբեր երկրներում մզկիթների և իսլամական կենտրոնների վրա իրականացվող հարձակումների ավելացումը: Այդ հաղորդագրության մեջ նա նշել է.«Վերջին շաբաթների ընթացքում մզկիթների վրա հարձակումներն ավելացել են: Մուսուլմանները մտահոգված են և մտահոգության պատճառներինց մեկը միջազգային հանրության լռությունն է այս խնդիրների նկատմամբ: Բեքիր Ալտաշը հավելել է.«Վերջերս Գերմանիայի Ախեն ու Ֆիրսեն քաղաքներում հարձակման թիրախ են դարձել մզկիթները: Գերմանիայից բացի Եվրոպայի այլ շրջաններում, ինչպես Ֆրանսիայում, նույնպես այս կարգի դեպքերի ականատես ենք: Օրինակ Ֆրանսիայի Բորդո քաղաքում գրոհայինները հարձակվել էին մզկիթի վրա և պատին սպառնալի խոսքեր էին գրել: Այդ հաղորդագրության մի բաժնում կարևորելով ատելությունից դրդված քայլերին դիմակայելու անհրաժեշտությունը նա նշել է.«Վերջին զարգացումները բխում են նրանից, որ Եվրոպայի անվտանգության միավորներն ու քաղաքական շրջանակները լուրջ չեն վերաբերվում այս հարձակումների խնդրին, ինչի պատճառով էլ այս դեպքերը կրկնվում ու ավելի են ընդլայնվում»:

Եվրոպայում մզկիթների դեմ հարձակումների աճը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիան այն երկրներից է, որ թվով ամենաշատ փախստականներ  է ընդունել: Այս տարիներին նույնպես ընդլայնվել են աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց շարժումները ինչպես «Փեգիդան» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Գերմանիան Եվրոպայի հակաիսլամական երկրների շարքին է դասվում և դա այն դեպքում, երբ մուսուլմանները կազմում են Գերմանիայի 82 մլն. բնակչության միայն 5.5 տոկոսը: Մուսուլմանները եվրոպական երկրների օրենքների հետ ամենահարմավող փոքրամասնությունն են: Մուսուլմանները փոքրամասնությունների նկատմամբ Գերմանիայի սահմանադրության ճշգրիտ գործադրումից վեր ուրիշ սպասելիք չունեն: Գերմանիայի սահմանադրությունը երաշխավորել է կրոնի և կրոնական կազմակերպությունների և կրոնական ուսուցման ազատությունը: Ներկա դրությամբ Գերմանիայում առկա է 18 պաշտոնական մզկիթ, որոնք կառուցման սկզբից ճանաչվել են որպես մզկիթ: Իսլամական կրոնական վայրերը 1000-1200 են հաշվարկվել: Այդ վայրերի մեծ մասը ժամանակավոր բնույթ են կրում և մեծ մասը գտնվում են վարձակալված տարածքերում, գործարաններում կամ էլ պահեստներում: Իսլամագիտության ինստիտուտի արխիվային տվյալների համաձայն Գերմանիայի կարևոր մզկիթները գտնվում են Մանհայմ, Համբուրգ, Բեռլին, Մարլ, Դորտմունդ, Քյոլն, Ուեսլինգ, Բոնն, Ֆրանկֆուրտ, Զինգեն եւ Բերդեր քաղաքներում, որ իհարկե Աչեն եւ Մյունխեն քաղաքների մզկիթներն էլ Գերմանիայի կարևոր մզկիթներից են համարվում: Այդ մզկիթների մեծ մասը շինարարական շատ վատ պայմաններ ունեն և գտնվում են քաղաքից դուրս արդյունաբերական վայրերում: Իրենց  համար ստեղծված բոլոր սահմանափակություններով հանդերձ մուսուլմանները ջանքեր են գործադրում հակաիսլամիստների նկատմամբ զսպվածություն դրսևորել և Գերմանիայի սահմանադրությանը դեմ չգնալ: Իրենց խաղաղասիրական ու մարդասիրական հոգեբանությամբ մուսուլմանները կարողացել են իրենց կողմ գրավել իսլամատյացներին: Փետրվարի 3-ին Գերմանիայի Կոտբուս քաղաքը այլատյացների ու նրանց ընդդիմադիրների առճակատման հարթակի էր վերածվել: Որոշները ցույցի դուրս եկան ատելության տարածման ու այլատյացության դեմ բողոքելու և մի խումբ ուրիշներ էլ կարգախոսներ հնչեցրին մուսուլմանների ու Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականությունների դեմ:

Իսլամ կրոնի ու նույնպես Մերկելի դեմ գրված կարգախոսները հակաիսլամիստ ցուցարարների պաստառների վրա գրված հիմնական կարգախոսներն էին: Ի հակադրություն նրանց, այլատյացության ընդդիմադիրները ընտրել էին «Կյանքն առանց ատելության կարգախոսը»: Նրանք գունավոր ծաղիկներով ու փուչիկներով իրենց ընդդիմությունն էին ցուցադրում այլատյացության դեմ:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում այլատյացության ընդդիմադիրների ցույցը

Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի 100 հազար բնակչություն ունեցող հյուսիսային Կոտբուս քաղաքը վերջին շաբաթների ընթացքում որոշ գերմանացիների ու փախստականների միջև բախումների ու նույնպես փախստականների դեմ բռնությունների ավելացման ականատեսն է եղել: Հաշվի առնելով այս իրավիճակը Կոտբուս քաղաքի պաշտոնյաները դադարեցրել են փախստականների ընդունումը: Բրենդնբուրգի պաշատոնատարներ Հուլգեր Քլիջ Շարվալը և Կարլ Հինզ Շուրիթերը հայտարարել են, որ այլևս փախստականները Կոտբուս չեն տեղափոխվելու: «Քաղաք, իրավիճակ» պարբերականի գրասենյակից Ջան Գլոսմանը ասում է.«Կարելի է ասել, որ կարճ ժամանակի ընթացքում մեծ փոփոխություններ են առաջացել»: Վերջին երկու տարիների ընթացքում 100 հազար հոգանոց այս քաղաքում փախստականների թիվը 4.5 տոկոսից հասել է 8.5 տոկոսի, այսինքն կրկնապատկվել է: Գլոսմանն ասում է.«Ես խոստովանում եմ, որ հնարավոր էր անել ավելին տեղաբնիկ ժողովրդին տեղեկությունների ավելի լավ փոխանցման համար»: Գերմանիայի արևմտյան քաղաքների համեմատությամբ Կոտբուս քաղաքի բնակչությունը ավելի քիչ փորձառություն ունի փախստականների հետ վերաբերվելու հարցում, որը պատճառ է դարձել նրանք ավելի սառը վերաբերմունք ունենան փախստականների նկատմամբ: Այս քաղաքի բնակիչների մեծ մասը փախստականներին տեսնում են որպես «Օտար մարդիկ»: Ցավոք, Գերմանիայի բնակչության մեծ մասը լավ չեն ճանաչում իսլամ կրոնը: Գերմանիայի կառավարությունն ու լրատվամիջոցները քաղաքական հատուկ նկատառումներով մուսուլմաններին բիրտ ու ծայրահեղական ներկայացնող լուրեր ու տեղեկություններ են տարածում:

Աստծո վերջին մարգարե Մոհամմեդը գթության, ներողամտության ու բարության ավետաբեր էր: Նրա տիտղոսն է  Աշխարհի բարիքը: «Անբիա» սուրայի 107-րդ այայում ասված է.«Մենք քեզ միայն աշխարհի բարության համար ենք ուղարկում»:

Աշխարհի մարդկության մեծ մասը այդ թվում հավատացյալն ու անհավատը, մարգարեի ողորմածությանն են պարտական, քանզի այնպիսի ուսմունք է տարածում որ բոլորին կփրկի խավարամտությունից ու տգիտությունից: Այժմ եթե որոշները այն օգտագործում են, իսկ մյուսները՝ ոչ դա իրենց է վերաբերում և ոչ մի ազդեցություն չունի Աստծո ողորմածության վրա: Սա նմանում է բոլոր հիվանդությունների բուժման համար կառուցված և տեխնիկապես հագեցված և հմուտ անձնակազմ ունեցող հիվանդանոցի, որի դռները առանց խտրականության բաց են բոլորի առջև: Արդյոք դա հասարակության համար գթության աղբյուր չէ՞: Սակայն եթե մի խումբ ինքնագոհ հիվանդներ մերժեն ընդունել այդ հանրային բարիքը արդյոք չե՞ն ազդելու դրա հանրային բնույթի վրա: Այդ այայի մեջ օգտագործված «Աշխարհ» բառը շատ լայն իմաստ ունի: Այն իր մեջ պարունակում է բոլոր ժամանակաշրջանների մարդկությունը: Այդ պատճառով էլ այդ այան խոսում է Մուհամմեդի վերջին մարգարե լինելու մասին, քանի որ նրա գոյությունը մարդկության համար առաջնորդման ու գթության աղբյուր է: Արդյոք այսպիսի մարգարե ունեցող մի կրոն կարո՞ղ է բռնության ու ծայրահեղականության տարածողը լինել:

Պիտակ