Մայիս 05, 2018 21:24 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք 2017թ. ԱՄՆ-ում և Գերմանիայում իսլամաֆոբիայի տարածման խնդրին:

Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի սկզբից ԱՄՆ-ում տարածվել  է իսլամաֆոբիան: ԱՄՆ-ում «Աղքատության իրավական կենտրոնը», որ համարվում է քաղաքացիական իրավունքների հարգման վերահսկող կենտրոն ներկայացրել է զեկույց,որում հայտարարել է, որ 2017թ. Դոնալդ Թրմափի նախագահության առաջին տարում ԱՄՆ-ում հակաիսլամական խմբերի թիվը 101-ից աճել է 114-ի: Այս կառույցը նույնպես հայտնել է, որ անցնող 3 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ատելություն տարածող խմբերի թիվը 20 տոկոսով ավելացել է: Միչ 2017թ. այդ երկրում գործունեություն են ծավալել 954 ատելություն տարածողներ և 2016թ. համեմատությամբ 2017թ. այդ խմբերի աճը կազմել է 4 տոկոս: ԱՄՆ նախագահներից ոչ մեկը Թրամփի նման բացահայտորեն չի խոսել իսլամ կրոնի նկատմամբ իր թշնամական դիրքորոշումների մասին: Նախագահության առաջին իսկ օրերից Թրամփը իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելով բացահայտեց իր հակաիսլամական դիրքորոշումները: Նա մուսուլմաններին ահաբեկիչ է համարում քանի դեռ դրա հակառակը չի ապացուցվել: Անցնող մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական դեպքերի ընթացքում Թրամփը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այդ դեպքերի իրականացումը վերագրի մուսուլմաններին: Թրամփը ոչ թե հակաիլամիստ, այլ ռասիստ է: 2016թ. նախագահական ընտրություններում նրա օգտին քվեարկողների մեծ մասը առավելատենչ սպիտակամորթներ են եղել,ինչը   խոստովանում է նաև ԱՄՆ ժողովուրդը: ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին մի սոցհարցման մեջ Դոնալդ Թրամփին ռառիստ է անվանել: Հանրային խնդիրների ուսումնասիրության կենտրոնի անցկացրած սոցհարցումերի արդյունքների համաձայն ամերիկացի մեծահասակների 57 տոկոսը, որում ներառված են 10 սևամորթներից 8-ը և ծագումով իսպանացիների  երեք չորրորդը և սպիտակամորթների գրեթե կեսը նույնպես Թրմափին ռասիստ են համարում: Ամերիկացիների 57 տոկոսը համոզված է, որ Թրմափի քաղաքականությունները նպաստավոր չեն մուսուլմանների համար և 56 տոկոսը նույնպես այդ քաղաքականությունները իսպանացիների համար է աննպաստ համարում, իսկ 57 տոկոսը այդ թվում սևամորթների երեք չորրորդի կարծիքով այդ  քաղաքականությունները վնասակար են սևամորթների համար:

Ասոշիետդպրես գործակալության կայքում հրատարակած զեկույցում Էմիլի Սուանսոնը և Ռոսել Քանթերսան գրել են.«Այս սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրմափի հաղթանակից հետո ռասիզմի տարածման բերումով ԱՄՆ-ի հասարակությունը բաժան-բաժան է եղել: Հատկապես սպիտակամորթներին գերադասողների քայլարշավից հետո, աֆրիկյան երկրները բնութագրելիս Թրամփի կողմից «Զուգարանի հոր» արտահայտության գործածումից, և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պահանջից հետո ԱՄՆ հասարակության էթնիկ ու կրոնական ճեղքվածքը ավելի է խորացել: Իսլամատյացությունը և ռասիստական հակումերը միայն անցած տարվա ընթացքում ու միայն ԱՄՆ-ում չէ ինչ աճ է արձանագրել: Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում՝ Եվրոպայում վերջին մի քանի տարիների ընթացքում, աջակողմյան ծայրահեղական և հակաիսլամական կուսակցությունների հաղթանակով ավելացել են մուսուլմաների ու իսլամական կենտրոնների վրա հարձակումները: 2017 թվականը աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների համար հաջողությունների տարի է եղել: Գերմանիայում սեպտեմբերին անցկացված ընտրություններին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վաստակելով քվեների շուրջ 13 տոկոսը հաջողեց զբաղեցնել պառլամենտի 96 աթոռները: Երկրորդ աշխարհամարտից հետո սա առաջին ագամ է ինչ ազգայնական ու ռասիստական կողմնորոշմամբ մի կուսակցություն մուտք է գործում Գերմանիայի պառլամենտ: Գերմանիայի քաղաքական դաշտում աջակողմյան ծայրահեղական կուսակցության ակտիվացման հետ միաժամանակ այդ երկրում նույնպես ընդլայնվել են հակաիսլամական ու ռասիսիտական գործողությունները: Գերմանիայի ներքին գործերի նախարարության կողմից տարածված վերջին տվյալների համաձայն անցյալ տարվա ընթացքում այդ երկրում հակաիսլամական հողի վրա 950 հարձակում է տեղի ունեցել: Անցյալ տարի Գերմանիայում տեղի ունեցած հակաիսլամական հարձակումների հետևանքով վիրավորվել է 33 մարդ: Գերմանիայի կառավարական հաստատությունները նույնպես հայտարարել են, որ ավելի քան 60 հարձակում է իրականացվել մզկիթների և իսլամական կենտրոննների դեմ, ինչը, նյութական վնասներ է հասցրել այդ շինություններին: Համարյա բոլոր հարձակումների մեջ դերակատարություն են ունեցել աջակողմյան ծայրահեղական խմբերը: Գրանցված հակաիսլամական հնացագործություններն են՝ վիրտուալ աշխարհում մուսուլմանների դեմ իրականացվող լայն քարոզչությունները, սպառնալի նամակները, հիջաբ կրող կանանց դեմ ոտնձգությունը և մուսուլման տղամարդկանց վրա հարձակվելը, մզկիթների ավերումը և աջակողմյան նեոնացիստական խմբերի կողմից պատերին կարգախոսներ գրելը:

Գերմանիայի իսլամական կենտրոնական խորհրդի նախագահ Իման Մասթեյքի խոսքերով՝ ներկայացված տվյալների մեջ բոլոր հանցագործությունները գրանցված չեն և իրական տվյալները ավելին են քան պաշտոնապես հայտարարվածները: Անդրադառնալով տիրող անորոշ պայմաններին, Գերմանիայի իսլամական կենտրոնական խորհրդի նախագահը շեշտում է, որ Գերմանիայի ոստիկանությունն ու դատախազը շատ դեպքերում դեռևս զգայնություն չեն ցուցաբերում և այդ պատճառով էլ հրապարակված տվյալների մեջ մեծ թվով դեպքեր չեն գրանցվել: Աջակողմյան ծայրահեղական խմբերը մուսուլմանների մուտքը այդ երկիր համարում են վտանգ եվրոպական ու գերմանական մշակույթի համար: Գերմանիայի ձախակողմյան կուսակցության անդամ և այդ երկրի ներքին հարցերի փորձագետ Օուլա Յելփքեն այն կարծիքին է, որ Գերմանիայում իսլամաֆոբիայի գոյությունը կապված է աջակողմյան ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» նոր կուսակցության գոյության հետ: Վերջերս այս կուսակցությունը իր կանոնադրության մեջ հայտարարել է, որ «Իսլամը Գերմանիային չի պատկանում»: Յելփքեն հավելել է.««Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հզորացնում է հակաիսլամական զգացմունքները»: Նա հավելել է.«Հակաիսլամիստները այս ընթացքում ճանապարհ են հարթել դեպի Գերմանիայի պառլամնետ և պառլամենտի ամբիոնն էլ չարաշահում են գերմանացի մուսուլմանների դեմ միջավայրը պղտորելու համար»:  Եվրոպական երկրներում  իսլամաֆոբիան հիմնականացման փուլում է գտնվում: Այս ընթացքում չպետք է անտեսել ԱՄՆ-ում ու Եվրոպայում սիոնիստական լոբբիների ազդեցությունը: Նիդերլանդացի դիվանագետ Առնոդ Ֆանդորը, ով «Խռովություն» նսեմացուցիչ ֆիլմը պատրաստելուց հետո ընդունեց իսլամ կրոնը, այդ ֆիլմի պատրաստման հարցում գաղտնազերծեց ամերիկա-իսրայելական լոբբիի ազդեցությունը: Այդ ֆիլմը նկարահանվել է իսլամաֆոբիայի տարածման նպատակով: Ֆանդորը նիդերլանդացի դիվանագետ և այդ երկրի աջակողմյան ծայրահեղական նախկին պատգամավոր էր, ով 5 տարի առաջ Մուհամմեդ մարգարեին անարգող «Խռովություն» ֆիլմի նկարահանումից հետո ընդունեց իսլամ կրոնը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների ջանքերը իսլամաֆոբիայի տարածման համար

Քուվեյթում տպագրվող «Ալ-Ռայ» օրաթերթին տված հարցազրույցում զղջալով այդ ֆիլմի արտադրման կապակցությամբ Առնոդ Ֆանդորը մեկնաբանել է «Խռովություն» ֆիլմի արտադրության պայմաններն ու կուլիսներում տեղի ունեցած դեպքերը: Այդ հարցազրույցի ընթացքում նա ասել է.«Այդ ֆիլմի նկարահանումից հետո հասկացա, որ շատերի վշտացրել և շատ խոր վիարավորել եմ: Այն ինչին հիմա եմ ձգտում դա է, որ ինչ-որ չափով անցյալի սխալներս ուղղեմ»: «Խռովություն» ֆիլմի արտադրողը իսլամ կրոնը ընդունելու մասին ասում է.«Այդ դեպքը միանգամից չի պատահել: Շուրջ մեկ ու կես տարի այդ ֆիլմի նկարահանումից հետո, ձգտում էի ուսումնասիրել իսլամ կրոնը, սակայն իսլամ ընդունելու մասին դրդապատճառներ չունեի և շարունակ հարցնում էին, որ ինչպե՞ս կարելի է մեկ ու կես միլիարդ մուսուլմաններ մի կրոնի հետևորդը լինեն, այնպես որ իսլամաֆոբիայի տարածողներն են ասում: Ֆանդորը հավելել է.«Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ իսլամը լավ կրոն է և ամեն հարցի համար պատասխան ունի և զգացի որ պիտի ընդունեմ այն: Դրանից հետո կարդացի Մոհամմեդի կողմից ժողովրդին աստվածապաշտության հրավիրելու դժվարին պատմությունը: Կարդացի նրա կրած տանջանքները և նրան հետևեցի: Նա ասում է, որ իսլամը ընդունելուց հետո մեծ թվով ընկերները հեռացել են նրանից ու իր աշխատանքն է ձեռքից տվել:

Պիտակ