Լուսանկարչությունն ու կյանքը` ռազմադաշտում
(last modified Sat, 26 May 2018 15:15:39 GMT )
Մայիս 26, 2018 19:45 Asia/Tehran

Մի ժամանակ ասում էին, որ մի լուսանկարը կարող է հազարավոր խոսքերի դեր կատարել: Սակայն այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվել է և լուսանկարին շատ քիչ ուշադրություն է դարձվում: Այս հաղորդումն ավելի լավ տեսնելու մասին է:

Լուսանկարչության պատմության մեջ, շատ լուսանկարիչներ լրագրողներ և սովորական մարդիկ արել են լուսանկարներ, որոնք ցնցել են աշխարհը: Բազմաթիվ են այն լուսանկարները, որոնք հրապարակվելուց հետո ազդեցությունն են թողել համաշխարհային հանրության ու նույնիսկ դիվանագետների վրա: Դրանք նույնիսկ պատմություն են փոխել:

Ռազմական լուսանկարիչ

 

Առաջին տարիներին, երբ ի հայտ եկավ ֆոտոլրագրողի աշխատանքը, նպատակն էր լուսանկարների միջոցով ներկայացնել աշխարհի տարբեր իրադարձությունները, նկարել գրավիչ նկարներ` թերթերի ու պարբերականների շապիկների համար, նպաստելով դրանց տպաքանակի բարձրացմանը: Ուստի այդ ժամանակաշրջանում շատ կարևոր էին պարբերականների խմբագիրների ճաշակները:

 

Սա ֆոտոլրագրության մի մաս է կազմում, որը ներկայացնում է  պատերազմական շրջանների իրադարձությունները: Ռազմական լուսանկարիչը մարդկանց օգնում է  զգալ պատերազմի ողբերգությունը լուսանկարների միջոցով, եթե դրանք հնարավոր չէ փոխանցել խոսքերով: Այս լուսանկարիչները ներկայացնում են նաև պատերազմների հետևանքները` ավերակներ, մարդկային կորուստներ, մարդկանց տառապանքը, երեխաների ու զինվորների ճակատագրերը և այլն: 

Ֆտոլրագրողները պատերազմի ժամանակ փորձում են ինչ որ կերպ մասնակից լինել պատերազմին, որպեսզի ցույց տան պատերազմի դրաման: Ֆրիմոթ Դովը, ով մեդիայի փորձագետ է և աշխատում է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունում, Պարսից ծոցի պատերազմի լուսանկարները դնելով իրար կողքի, դրանք բնութագրում է որպես  սերիալ: Ստացվել էր այնպես, որ լուսանկարների դիտորդները մշտապես հետևում էին այդ պատմությանը: Իսկ լրատվաիջոցն այդ ուշադրությունից օգտվում էր կոմերցիոն նպատակներով ու գովազդներ հավաքելու համար: Եվ կարելի է  ասել, որ ժամանակի ընթացքում ավելի նվազեց  լուսանկարչի մարդասիրական առաքելոթյունը:

 

Իրանի և Իրաքի պատերազմի ռազմական լուսանկարների մասին շատ է խոսվել: Սակայն Իրանի լուսանկարչության այս բաժինը դեռևս շատ ասելիք ունի: Բազմաթիվ նկարներ են հրապարակվել այս տարիների ընթացքում: Լուսանկարներ, որոնց հեղինակները փորձել են ցույց տալ պատերազմի անհավասար բնույթը: Լուսանկարիչները նաև փորձում էին չեզոքացնել Իրանի ժողովրդի դեմ ուղղված արևմտյան լրատվամիջոցների հարձակումները:

Իրան-Իրաք պատերազմից անցնել է մոտ 30 տարի: Հեղափոխության ու սրբազան պաշտպանության լուսանկարիչների միությունը հավաքել է այս պատերազմի ժամանակ արված 1 միլոն 200 հազար լոսուսանկար: Դրանք արվել են խրամատներում, առաջնագծում, պատկերում են պատերազմի ժամանակ մարդկանց կյանքը: Այս նկարներն ավելի մոտիկից են ծանոթացնում պատերազմի ողբերգության խորությունը:

Մեհդի Մոնեմն առաջին լուսանկարիչն էր, ով ներկայացրեց պատերազմի ընթացքում արված իր լուսանկարները: Նա անկախ լուսանկարիչ է, ով մինչ այժմ հրատարակել է երկու գիրք` Պատերազմի զոհեր” և “Լույսի հրաշք”: Առաջին գրքում ներկայացված են այն մարդկանց լուսանկարները, ովքեր պատերազմից հետո հաշմանդամ են դարձել ականների պայթյունի հետևանքով: Միջազգային կենտրոնների տվյալների հիման վրա, աշխարհի տարբեր շրջաններում կա տեղադրված մոտ 100 միլիոն ական: Դա այն դեպքում, երբ այդ թիվն աճում է: Վերջին հետազոտությունների համաձայն, միայն Աֆղանստանում, Կամբոջիայում, Բոսնիայում և Մոզամբիկում հազարավոր մարդիկ ամեն օր զոհվում են ականների պայթյունից:

Խաղաղ բնակիչները` պատերազմի տուժողներ

 

 

Իրանում խաղաղ բնակիչներն այդ թվում` գյուղացիները, սահմանամերձ շրջանների բնակիչներն ու երեխաներն ամենից շատն են տուժում ականների պայթյունից: Տուժողների մեկ երրորդը հաշմանդամ է դառնում: Այս ցուցանիշը երեխաների շրջանում ավելի մեծ է: 1999թ հետո ականների պայթյունից զոհերի թիվը կրկնապատկվել է: Վերջին տարիների ընթացքում պատերազմական շրջաններում արված լուսանկարներն ավելի են տարածվել: Այդ լուսանակարները երբեմն կարող են մեծ ազդեցություն ունենալ: Դրանցից է 2015թ արված մահացած սիրիացի-քուրդ երեխայի լուսանկարը, որ արվել էր Թուրքիայում` ծովի ափին: Այս նկարը Եվրոպայում փախստականների ճգնաժամի լավագույն ապացույցն է: Միայն այս տարի, հարյուր հազարավոր մարդիկ պարտավորված եղան լքել իրենց բնակավայրերը: Ցուցանիշները վկայում են, որ այսքան էմիգրանտներ չեն եղել նույնիսկ երկրորդ աշխարհամարտից հետո: Նրանք մեծ մասամբ ցանկանում են ապաստան գտնել Եվրոայում, փախչելով այնպիսի վայրագություններից, որոնք դժվար է պատկերացնել: 2018թ էմիգրանտների կեսը սիրիացիներ էին: Սիրայում մարդու իրավունքների դիտորդ խումբը, որի գրասենյակը տեղակայված է Լոնդոնում,  զեկուցել է, որ 2011 թ մարտից կեսերից առ այսօր, առնվազն 350 հազար մարդ կորցրել է իր կյանքը ներքին պատերազմի ժամանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և այլ միջազգային կազմակերպություններ բազմիցս զգուշացրել են ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին գիտեն բոլորը և այդ լուսանկարները կարելի է տեսնել համացանցում:  

 

Վերջին ժամանակներին արված ամենացավալի լուսանկարները վերաբերում են Եմենի պատերազմին: Պատրեազմ, որը հրահրել է Սաուդյան Արաբիան և որի ժամանակ զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: Բազմաթիվ ուրիշներ սովամահ են լինում: Եմենում պատերազմը շարունակվում է  երեք տարի, որի պատճառով այս աղքատ արաբական երկիրը բազմաթիվ վնասներ է կրում: Իրավունք և զարգացում կենտրոնի զեկույցի համաձայն, մինչև Եմենի պատերազմի հազարերորդ օրը, զոհվել է 13 603 մարդ, որոնցից 2888-ը եղել են երեխաներ և 2027-ը` կանայք: Առաջին 33 օրերի ընթացքում, Սաուդյան Արաբիայի հարձակման հետևանքով տարագիր է դարձել 2 միլիոն 600 հազար մարդ և ոչնչացվել են երկրի ենթակառուցվածքները: Կարմիր Մահիկի զեկույցի համաձայն, ներկա դրությամբ, Եմենի բնակչության 80 տոկոսն ունի սննդի, խմելու ջրի և առողջապահական սարքավորումների կարիք:

Եմենցի երեխաների թերսնումը

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենում   2 միլիոն երեխա տառապում է  թերսնումից, իսկ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, թերսնման կամ հիվանդությունների պատճառով, մահանում է մեկ երեխա: Լրատվամիջոցներն այս կապակցությամբ անընդհատ հրապարակում են լուսանկարներ:

ԱՄՆ դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու Դոնալդ Թրամփի մայիսի 14-ի որոշումը նույնպես դարձավ լուսանկարների ամենաթեժ թեմաներից մեկը: Այս որոշումը սխալ էր ու ոտնհարում էր միջազգային իրավունքները: ԱՄՆ նախագահն այս քայլով դեմ գնաց նույնիսկ ՄԱԿ-ին, ԱԽ բանաձևերին և միջազգային այլ կազմակերպություններին, որոնք պահանջում էին, որպեսզի Երուսաղեմի իրավական վիճակը պահպանվի: Այս որոշումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մուսուլմանների և հատկապես պաղեստինցիների շրջանում: Իսկ Իսրայելի Սիոնիստական ռեժիմն իր ուժերը հաստատեց Արևմտյան ափին և Գազայի սահմանների մոտ: Տարիներ շարունակ, ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակում Պաղեստինի ժողովրդի պայքարից: Իսկ վերջերս հրապարակվեցին պաղեստինցիների բողոքի ցույցերի ժամանակ արված լուսանկարները: Դրանցից մեկում պատկերված հաշմանդամի սայլակին նստած երիտասարդը` Ֆադի Աբու Սալահն է: Նա իր ոտքը կորցրել է 2008թ, Իսրայելի կողմից Գազայի շրջանի ռմբակոծության ժամանակ, երբ դեռ 18 տարեկան էր: 10 տարի անց, Աբու Սալահը “Աղետի օրը” տեղի ունեցած ցույցերի ժամանակ սպանվեց իսրայելցի զինվորի կրակոցից:

Ֆադի Աբուսալահ

 

Վերջում պետք է ասել. Ժամանակ գտեք այս ամենի մասին մտածելու համար: Արդյոք կարելի է  լռել, և անտարբեր լինել այն բոլոր դժբախտությունների դիմաց, որոնց միջով մարդիկ անցնում են ամեն օր: Արդյոք կարելի է  ռազմաճակատում հանգիստ ապրել: Լուսանկարիչները ցանկանում են, որ խղճի ձայնն ավելի հստակ ու լսելի դառնա այս անխիղճ աշխարհում: Ավելի ուշադիր դիտեք նրանց լուսանկարները: