Հունիս 03, 2018 17:42 Asia/Tehran

Երկրի կարևոր հարցերի վերաբերյալ Այաթոլլահ Խամենեիի հեռատեսությունն ու իմաստնությունը ցույց են տալիս, որ նա լավապես տեղյակ է ներքին ու արտաքին մարտահրավերների մասին և դրանց նկատմամբ կիրառում է պարզ ու հստակ դիրքորոշում: Իսկ այդ դիրքորոշումը նպաստել է ԻԻՀ զարգացմանը:

 

1989թ հունիսի 5-ն Իրանի պատմության մեջ շատ կարևոր օր էր: Այս օրն Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդության դրոշակը հանձնվեց Այաթոլլահ Խամենեիին: Այս կարևոր իրադարձությունը, հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի մահից հետո կարողացավ մեղմացնել ժողովրդի վիշտն ու հույս ներշնչել ապագայի նկատմամբ: Այաթոլլահ Խամենեին Իրանը ղեկավարում է  արդեն 29 տարի: Այս ընթացքում, տարբեր հարցերի նկատմամբ իր խոհեմ մոտեցումների շնորհիվ, նա վերածվել է հեղափոխական ու հեռատես առաջնորդի: ԻԻՀ Սահմանադրության 5-րդ կետում ասվում է, որ ղեկավարը պետք է լինի առաքինի, արդարամիտ, խիզախ, նախաձեռնող և ժամանակի հարցերի մասին տեղեկացված: Այաթոլլահ Խամենեին մինչ այժմ ցույց է տվել, որ իրոք օժտված է այս կարևոր առանձնահատկություններով: Նա տիրապետում է  ներքին ու արտաքին մարտահրավերներին, ինչը փաստում են նաև արտասահմանցի պաշտոնյաները: Ինչպես նշել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիումից հետո. “Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրա նկատեցի մի քաղաքական մասնագետի, ով ստվեր նետեց բոլոր այն դիվանագետների վրա, ովքեր կային իմ մտքում”: ՄԱԿ-ի մեկ այլ ղեկավար Խավիեր Փրես Դեկոյարն ասել է, որ չի հանդիպել Այաթոլլահ Խամենեիի նման դիվանագետ ու խելացի առաջնորդի:

 

ԻԻՀ Սահմանադրության 110-րդ կետի համաձայն, առաջնորդի պարտականություններից է որոշել հիմնական քաղաքականության նշաձողերը: Այաթոլլահ Խամենեին, Իրանի արտաքին քաղաքականությունը վարում է արժանապատվության, իմաստնության և նպատակահարմարության հիմքերի վրա: Նա այս կապակցությամբ ասում է. “Արժանապատվությունը նշանակում է, որ հասարակությունն ու իսլամական համակարգն այնպիսի քաղաքականություն որդեգրեն, որը պատճառ չդառնա, որպեսզի իսլամն ու մուսուլմանները նվաստանան: Իմաստնություն, նշանակում է  կատարել խելացի ու ճիշտ քայլեր: Իսկ նպատակահարմարություն նշանակում է մտածել հեղափոխության շահերի մասին”:

Անցյալը ցույց  է տալիս, որ Իրանը մշտապես փայլուն արդյունքեր է արձանագրել` հետևելով այս սկզբունքներին: Այսօր ԻԻՀ թշնամիները խոստովանում են, որ Իրանը տարածաշրջանի ամենահզոր ուժն է և ազդեցիկ ուժերից մեկը` միջազգային սպարեզում: Հենց այդ պատճառով էլ այս տարիների ընթացքում, տնտեսական ճնշումներով ու քաղաքական սպառնալիքնրով հանդերձ, Իրանը կարողացել է ձևավորել իսլամական դիմադրության ճակատը` օտարների բռնազավթիչ քաղաքականության դեմ: Այս ճակատը, որը սկսվում է  Պաղեստինից, Լիբանանից և հասնում մինչև Սիրիա, Իրաք, Եմեն ու Բահրեյն, պայքարում է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի միջամտությունների ու բռնությունների և տարածաշրջանում նրանց քաղաքականությանը  հետևող ռեժիմների դեմ: Իսլամական հեղափոխության առաջնորդն այս կապակցությամբ ասում է. “Բարեբախտաբար, իսլամ աշխարհի ուժը մեծ է և հենց այդ պատճառով էլ թշնամիները փորձում են ամբողջ ուժով ու հնարավորույուններով ոչնչացնել այս դիմադրությունը: Սակայն դա նրանց չի հաջողվել: Այս տարիների ընթացքում նրանք մշտապես պայքարել են ԻԻՀ դեմ: Սակայն Աստծո կամոք պարտվել են և այսուհետ էլ պարտվելու են:

Իսլամական դիմադրություն

 

 

Արևմտյան բռնատեր պետությունների վերջին պարտությունը գրանցվեց Սիրիայում: Նրանք իրենց տարածաշրջանային դաշնակիցների հետ միասին փողով, զենքով, քարոզչամեքենայով ու ահաբեկիչներին Սիրիա ուղարկելով, մտածում էին, թե կարող են այդ երկիրը դարձնել իրենց ենթակա և սիոնիստների համար վստահելի հարևան: Սակայն Իրանը Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ, ամենադժվար պայմաններում պաշտպանեց Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը, և Լիբանանի Հեզբոլլահի , ինչպես նաև այլ ուժերի համագործակցության շնորհիվ, թշնամին հետ մղվեց:

ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասում է. “Իրանը ներկա եղավ Սիրիայում և Ասիայի արևմտյան տարածաշրջանում, որպեսզի աջակցի մի դիմադրության, որը դեմ էր բռնությանը”: Եվ հենց դիմադրության ճակատը կարողացավ հաղթահարել այն ահաբեկչական խմբերին, որոնք ստեղծվել էին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, ինչպես` Սաուդյան Արաբիայի կողմից”: Այաթոլլահ Խամենեին նույն քաղաքականությունը կիրառեց նաև Իրաքում ու Եմենում: Ամերիկյան Ատլանտյան խորհրդի ինստիտուտը նշում է. “Իրանի ազդեցությունը Սիրիայում, իրաքում, Լիբանանում ու Բահրեյնում չունի մրցակից: Իրանի դաշնակիցները Իրաքի ու Լիբանանի քաղաքական ու անվտանգության ոլորտի ղեկավարներն են: Սիրիայում Իրանի միջամտությունը պատճառ դարձավ, որպեսզի Բաշար Ասադի իշխանությունը չտապալվի: Բահրեյնում նույնպես Իրանը մեծ ազդցություն ունեցավ: Այս երկիրը մեծ ազդեցություն ունի նաև Աֆղանստանում, Աֆրիկայի որոշ երկրներում և Հարավային Ամերիկայում”:

 

Այսօր, ԻԻՀ իր առաջնորդի ղեկավարությամբ վերածվել է մի հզոր ուժի: ԻԻՀ սահմանադրության համաձայն, ԶՈՒ գլխավոր հրամանատարը երկրի առաջնորդն է: Այաթոլլահ Խամենեին այս պաշտոնը ստանձնեց Իրան-Իրաք պատերազմի ավարտից հետո: Նա վերականգնեց Զինված Ուժերը, ինչի արդյուքնում այսօր Իրանը կարող է պաշտպանվել ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից:

ԱՄՆ-ի Հետախուզական վարչությունը մի զեկույցում նշել է. “Իրանը շարունակում է   ռազմական առումով հզորանալ: Եվ մեծ ձեռքբերումներ է արձանագրել հատկապես հրթիռների, զարգացած ծովային ականների, ջրասույզերի, Քրուզ հրթիռների արտադրության ոլորտներում: Իրանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել սահմաններից մինչև 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին”:

Իհարկե այս զեկույցում նշված չեն Իրանի բոլոր ձեռքբերումները, սակայն մի բան պետք է ասել, որ այս ողջ սպառազինությունը միայն պաշտպանության համար է և կիրառվելու է միայն այն դեպքում, եթե Իրանի վրա հարձակում իրականացվի:

 

ԻԻՀ առաջնորդի տեսակետից, միջուկային տեխնոլոգիան իրանցի երիտասարդ գիտնականների տքնաջան աշխատանքի արդյունքն է և Իրանը նպատակ ունի այդ տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով: Նա ՀԳՀԾ-ի հարցով բանակցությունների վերաբերյալ ասում է, որ դա մեկ անգամ ևս հնարավորթյուն տվեց բանակցելու արևմտյան երկրների, հատկապես` ԱՄՆ-ի հետ, որպեսզի պարզվի, թե որքանով են նրանք անկեղծ: Այաթոլլահ Խամենեին նշում է. “ՀԳՀԾ-ն հաստատելով, պետք է զգույշ լինենք, որպեսզի դիմացինը չչարաշահի այն: Դուք գիտեք, որ այդ վեց երկրներն ընդհանրապես վտասհելի չեն”: Իսկ ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն ապացուցեց, որ Այաթոլլահ Խամենեիի դիրքոշորումն իրական էր: Նա այս  կապակցությամբ նշեց. “Այս ծրագիրը մեզ ապացուցեց, որ մենք ոչ մի հարցում չենք կարող բանակցել ԱՄՆ-ի հետ, որպես վաստահելի կողմի”: Նա հավելել է, որ չի կարելի վստահել նաև Բրիտանիային, Ֆրանսիային, և Գերմանիային:

ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից

 

 

ԱՄՆ-ն բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, այն պատրվակով, որ Թեհրանը տիրապետում է միջուկային տեխնոլոգիայի: Իսկ Այաթոլլահ Խամենեին, որպես այդ պատժամիջոցների դեմ պայքարելու լավագուն ճանապարհ, առաջարկել է դիմադրողական տնտեսությունը: Նրա ասելով. “Դիմադրողական տնտեսությունն ամուր է և չի երերում ԱՄՆ-ի քաղաքականության ու համաշխարհային իրադարձությունների պատճառով”: 2014թ ԻԻՀ առաջնորդը նշեց, որ դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունը մարտնչող է և միևնույն ժամանակ ճկուն, հնարավորություն ստեղծող է, արտադրող, զարգացած և ինքնաբավ, ինքնավերարտադրվող: Հետևաբար կարելի է  ասել, որ այն հիմնված է ներքին հանրավորությունների և արտաքին կապերի վրա: Այս տնտեսության մեջ կարևոր դեր է կատարում արդարությունը: Այդ իսկ պատճառով, ԻԻՀ առաջնորդը պաշտոնյաներին կոչ է  արել պաշտպանել ներքին արտադրողներին, իսկ ժողովրդին կոչ է արել գնել իրանական ապրանքներ: Եթե դիմադրողական տնտեսության նպատակներն իրականություն դառնան, ԻԻՀ կարող է  դիմագրավել արտաքին ճնշումներին ու սպառնալիքներին:

Դիմադրողական տնտեսություն

 

Այաթոլլահ Խամենեիի հեռատեսությունն ու իմաստնությունը երկրի կարևոր հարցերի վերաբերյալ ցույց են տալիս, որ նա լավապես տեղյակ է  ներքին ու արտաքին մարտահրավերների մասին և դրանց նկատմամբ կիրառում է պարզ ու հստակ դիրքորոշում: Իսկ այդ դիրքորոշումը նպաստել է ԻԻՀ զարգացմանը:

 

 

Պիտակ