Համակարգչային խաղերից կախվածություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համակարգչային խաղերից կախվածությունը ներկայացրել է հոգեկան առողջության շրջանակներում: Կազմակերպությունն այս կախվածությունն ավելացրել է հիվանդությունների միջազգային դասակարգման գրքի 11-րդ հրատարակության մեջ:
Այս դասակարգման մեջ խաղային խախտումը նոր անվանում է, որը համարվում է հոգեբանական առողջապահության խանգարումներից մեկը: Հիվանդությունների միջազգային դասակարգման գիրքը շատ կարևոր գիրք է ԱՀԿ-ի համար: Դրա միջոցով կարելի է ավելի ճիշտ հասկանալ շատ հիվանդություններ ու կանխել դրանք: Անցած շաբաթ ԱՀԿ պաշտոնյաները հայտարարեցին, որ գրքի հետազոտական թիմը նոր հրատարակության համար ստացել է 11 հազար նոր հիվանդության անվանում, որոնք վերաբերում են սեռական խանգարումներին, բուսական հիմքով դեղերին ու տարբեր տեսակի կախվածություններին: Գրքի 11-րդ խմբագրման մեջ ավելացել է նաև օնլայն խաղերին վերաբերող բաժին: Դա համարվում է խաղային խանգարում` վարքագծային շեղում: Այս շեղումը կարող է լինել տարբեր մակարդակների և ազդել մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա, այդ թվում` ընտանեկան, անձնական, հասարակական ու ախատանքային: Հոգեկան առողջապահության խմբի անդամներից մեկի ասելով. “Նման անձանց մոտ, ովքեր ունեն նման շեղումներ, դժվար է ախտորոշել կախվածությունը: Միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում խաղում են համակարգչային խաղեր: Սակայն նրանց գործողությունը շեղում չի համարվում: Վիճակը, որի մասին խոսվում է, կարող է ախտորոշվել միայն հմուտ մասնագետների կողմից և բուժել հատուկ ձևով”: ԱՀԿ մտավոր առողջության խմբի տնօրեն Շեխար Սակսենան, Ֆրանսիայի լրատվական գործակալությանն ասել է, որ աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ խորհրդակցություններից հետո խումբը որոշել է այս հիվանդությունն ավելացնել համաշխարհային հիվանդությունների ցուցակին:
Իսկ գրքի խմբագրման մեջ, որն անցած տասը տարիների համեմատությամբ աննախադեպ է իր քանակով, նշվել է, որ օնլայն խաղերի շեղման հիմքում ընկած է կախվածությունը: Ավելի վաղ, ԱՀԿ-ն հայտարարել էր, որ օնլայն կամ օֆլայն վիդեոխաղերից կախվածությունը պաթոլոգիկ վիճակ է: Այս շեղման կարևոր նշաններից է այն, որ մարդը կորցնում է ինքանակառավումը: Այսինքն` մարդուն հնարավոր չէ կանգնեցնել և հեռու պահել խաղից: Մտավոր առոջղության դեպարտամենտի տնօրենի ասելով. “Կախվածություն ունեցող մարդն այնքան է շարունակում խաղալ, որ կորցնում է ուտելու և քնելու նկատմամբ հետաքրքրությունը: Նման մարդիկ միշտ հեռուստացույցի կողքին են: Եթե նրանք սովորում են որևէ բան, չեն կարողանում կենտրոնանալ ու կորցնում են կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու խզում կապը մտերիմների հետ”: Կախվածությունն առաջանում է ակամայից: Շատ մարդիկ այս ժամանակ ուրախանում են կամ նյարդայնանում և նրանց մոտ առաջանում է վարքագծային փոփոխություն: Նրանց ուղեկցում են սթրեսը, ընկճախտն ու ագեսիան: Կախվածություն ունեցող մարդը տառապում է մոռացությամբ և անուշադիր է իր շրջապատի նկտամամբ: Այստեղ հատկապես վտանգավոր է պատանիների վիճակը, որոնք հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները ծնողների ու դպրոցի նկատմամբ և նվիրվում են համակարգչային խաղերին: Համակարգչային խաղերը խաղացողին թույլ են տալիս տարբեր վարքագծեր դրսևորել: Որպես օրինակ, եթե խաղացողը հանգիստ մարդ է, խաղի ընթացքում կարող է դառնալ ագրեսիվ: Շատ երեխաներ ու պատանիներ, նման խաղեր խաղալիս դեռևս կայացած չեն և շատ գործեր, որ չեն կարող անել իրական կյանքում, իրենց կարող են թույլ տալ վիրտուալ աշխարհում: Իսկ նրանք, ովքեր խնդիր ունեն շրջապատում իրենց դրսևորելիս, միայնությունից փախչելու համար խաղում են նման խաղեր: Այս երեխաներն ունենում են տարբեր խնդիրներ` մեկուսանում են, տնից հաճախ դուրս չեն գալիս, անուշադիր են դառնում կրթության նկատմամբ, հրաժարվում են դպրոցից կամ նույնիսկ գողություն են անում: Նրանք հաճախ քնկոտ են, իրենց դպրոցական պարտավորությունները չեն կատարում և հաճույք չեն ստանում իրենց հասակակիցների հետ շփվելուց:
Համակարգչային խաղերից կախվածությունն առաջացնում է բազմաթիվ դժվարություններ: Դրանցից ամենավտանգավորներից են այն խաղերը, որոնք ուղղակի վերաբերում են կռիվներին ու պատերազմներին: Ագրեսիան հատկապես նման խաղերում, կազմում է այդ խաղերի հիմքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խաղերը վնասում են մարդու ուղեղը, քանի որ դրանք գրգռում են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են տեսողության ու շարժման հետ, չնպաստելով մյուս հատվածների զարգացմանը: Նման երեխաների ուղեղի այն մասը, որն օգնում է հիշողության զարգացմանն ու սովորելուն վնասվում է: Իսկ դրա հետևանքը լինում է այն, որ նման մարդիկ դառնում են ագրեսիվ ու անզուսպ: Այսօրվա տեխնոոգիական դարն իր բոլոր դրական կողմերով հանդերձ, ընտանիքի անդամներին հեռացրել է իրարից: Նրանք կամ հեռուստացույց են դիտում, կամ խաղում են համակարգչային խաղեր: Նրանք չեն ցանակնում հավաքվել իրար շուրջ ու զրուցել: Եթե երեխան շատ է զբաղվում համակարգչով և նրա մոտ զգացվում է վերը նշված ախտանշաններից որևէ մեկը, ծնողը պետք է մտահոգվի ու անպայման միջամտի: Այդ ախտանշաններից են`եթե երեխան օրական ավելի քան 3 ժամ համակարգչային խաղ է խաղում, խաղը խաղալիս շատ է ոգևորվում, իսկ խաղից զրկվելու դեպքում հայտնվում է դեպրեսիվ վիճակում, կորցնում է ինքնակառավարումը, հրաժարվում է սպորտալյին ու սոցիալական զբաղմունքներից, չի կատարում դպրոցական պարտականությունները, իսկ քունը խանգարվում է : Նման երեխաները հաճախակի են ստում, տառապում են գլխացավերից, շուտ են հոգնում, ցավեր են ունենում դաստակի ու մեջքի շրջանում: Նրանք նաև հրաժարվում են անձնական հիգիենայից:
Իսկ ինչ պետք է անել: Նախ ծնորները պետք է գաղափար կազմեն խաղի մասին, որով խաղում է երեխան: Նրանք պետք է ճիշտ խաղեր ընտրեն երեխաների համար և նրանց սովորեցնեն, որ համակարգիչը, ինչպես նաև շատ այլ բաներ, պետք է օգտագործել սահմանափակ ժամանակով: Ծնողները պետք է ավելի շատ ժամ տրամադրեն իրենց երեխաներին: Որքան ծնողի ու երեխայի միջև մտերմությունը մեծ լինի, երեխան ավելի քիչ կներքաշվի նման վիճակների մեջ: Հոգեբան, պրոֆեսոր Փիերսոնի ասելով, նման երեխաներին փրկելու համար լավագույն միջոցն այն է, որ համակարգիչը դուրս բերվի երեխայի սենյակից և ծնողներն էլ մեկ մեկ երեխաների հետ միասին խաղան այդ խաղերը: Հավաքական խաղերն ավելի են մտերմացնում ընտանիքի անդամներին: Իսկ կրթական համակարգը պետք է լինի այնպիսին, որ երեխաներին սովորեցնի ճիշտ օգտվել համակարգչից: Երեխաներին պետք է սովորեցնել, որ համակարգչային խաղերից զատ զբաղվեն նաև հավաքական կյանքով , լինեն ակտիվ: