Հայացք «Հրեական երկիր» ռասիստական բնույթի օրենքին
Այս հաղորդման ընթացքում հայացք կնետենք Պաղեստինի զավթված տարածքները հրեական կոչող Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի՝ Քնեսետի վավերացրած վերջին օրենքին:
Պաղեստինի զավթված տարածքները հրեական կոչող Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի ՝ Քնեսետի ընդունած վերջին օրենքը որպես գերադաս ազգ զավթված Պաղեստինում հրեաների դիրքերի ամրապնդմանն ուղղված մեկ այլ քայլ է: Այս օրենքը Պաղեստինի բռնազավթումից և Իսրայելի կեղծ ռեժիմի հիմնադրումից հետո Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում ընդունված ամենառասիստական օրենքն է համարվում: Համաձայն այս օրենքի Իսրայելն այսուհետ համարվելու է բացարձակապես հրեական մի երկիր և ճանաչվելու է, որպես հրեա ժողովրդի հայրենիքը, օրինականացվելու է զավթված տարածքներում հրեական քաղաքավանների ընդլայնումը և արևելյան ու արևմտյան Երուսաղեմը ճանաչվելու են Իսրայելի կեղծ ռեժիմի տարածք և նրա պաշտոնական մայրաքաղաքը: Նաև կրճատվելով արաբերեն լեզուն եբրայերենը համարվելու է զավթված Պաղեստինում առաջին, իսկ անգլերենը՝ երկրորդ պաշտոնական լեզուն: Երկու տարի ժամանակ է նշանակված, որպեսզի արաբերենը լիովին հանվի զավթված Պաղեստինի ամբողջ տարածքում ճանապարհներին, քաղաքներում ու գյուղերում տեղադրված ցուցատախտակներից, նաև տարրական և միջնակարգ դպրոցների ու համալսարանների ուսումնական ծրագրերից և պետական պաշտոնական նամակագրությունից: Այս օրենքում Երուսաղեմի արևելյան հատվածը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք է հռչակված:

Երուսաղեմի արևելքն արաբների ու Իսրայելի 1967 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթվեց սիոնիստների կողմից: Օսլոյի պայմանագրով Պաղեստինի ինքնավար վարչակազմի ու Սիոնիստական ռեժիմի միջև խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո Երուսաղեմի արևելքը պիտի Պաղեստինյան պետության մայրաքաղաքը դառնար: Զավթված Պաղեստինում բնակվում են 2 միլիոն արաբներ՝ կազմելով այդ երկրի 9 միլիոն բնակչության 17 տոկոսը: Քնեսետի ընդունած որոշման համաձայն ոչ միայն արաբերենը երկրորդ պաշտոնական լեզու չի համարվում, այլև զավթված Պաղեստինում բնակվող պաղեստինցի արաբ քաղաքացիները զրկվում են հրեաների հետ հավասար իրավունքներից: Թեև գործնականում այսօր էլ զավթված Պաղեստինի արաբ պաղեստինցի բնակիչները հրեաների հետ հավասար իրավունքներ չունեն: Սիոնիստական ռեժիմի պարագլուխները մինչ այսօր հավակնում էին, որ Միջին Արևելքի տարածաշրջանում համարվում են ամենաժողովրդավար երկիրը, սակայն այսօր «Հրեական պետություն» օրենքի ընդունմամբ նրանց համար, ովքեր նվազագույն կասկածն ունեին Սիոնիստական ռեժիմի ռասիստական էության կապակցությամբ պարզ է դարձել, որ Իսրայելի կեղծ ռեժիմը միայն կարող է համեմատվել երեք տասնամյակ առաջ գոյություն ունեցող Հարավաֆրիկյան Հանրապետության ապարտեիդի կառավարության հետ:

Քնեսետում «Հրեական պետություն» օրենքի ընդունումը լայն արձագանք ունեցավ: Նախագիծը Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում վավերացվեց: Խորհրդարանի 120 պատգամավորներից 62-ը կողմ քվեարկեցին Սիոնիստական ռեժիմի ռասիստ վարչապետ Բենյամին Նեթանյահուի այս նախագծին: Այս նախագծի հետ սիոնիստ հրեաների մի մասի հակառակությունն ապացուցեց, որ դրա գործադրումն ինչ աստիճան վնասաբեր կարող է լինել Սիոնիստական ռեժիմի համար: Նեթանյահուն ենթադրում է, որ տարածաշրջանում անկայուն պայմանների ու նաև Դոնալդ Թրամփի համակողմանի աջակցության շնորհիվ կարող է օրինականություն փոխանցել սիոնիստների զավթողականության շարունակվելուն, Երուսաղեմը մայրաքաղաք հայտարարելուն ու հրեական քաղաքավանների կառուցմանը: Արաբական որոշ պետությունների, այդ թվում Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների Սիոնիստական ռեժիմին մոտենալը նույնպես կարելի է «Հրեական պետություն» օրենքի վավերացման ուղղված Սիոնիստական ռեժիմի վարչապետի ջանքերի պատճառներից համարել: Բայց սիոնիստ շատ հրեաներ այդպես չեն մտածում: Քնեսետում «Հրեական պետություն» նախագիծը վավերացվելուց հետո Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում արաբ ու ոչ-հրեա պատգամավորները պատռեցին այդ օրենքի օրինակները: «Սիոնիստ միություն» կուսակցության պատգամավոր Շելի Յաշիմովիչը քննադատելով այս նախագիծն ասաց. «Այս նախագիծը ազգայնականության ստոր տարբերակ է, որը սրում է ուրիշների հանդեպ ատելությունը»: Հրեական գործակալության նոր նախագահ Էսհաղ Հերցուգն այս օրենքը վավերացվելու կապակցությամբ մտահոգություն հայտնելով, հայտարարեց. «Հիմա հարց է ծագում, արդյոք այս օրենքը հզորացնում է Իսրայելը, թե հարված է հասցնելու նրան»: «Այժմ խաղաղություն» իսրայելական խմբի ակտիվիստները բողոքելով այս օրենքի դեմ բարձրացան Քնեսետի շենքը և դրա պատշգամբում սև դրոշակ տեղադրեցին: ԱՄՆ-ում «Ջեյ Սթրիթ» սիոնիստական լոբբիի հիմնադիր և նախագահ Ջերեմի Բեն Ամին այս օրենքն ընդունելու կապակցությամբ խիստ քննադատության ենթարկելով Նեթանյահուի կառավարությանն, ասաց. «Այս օրենքը մեղքի ծնունդ է»: ԱՄՆ-ում հրեական ամենամեծ խմբավորումը համարվող Խաղաղատենչ հրեաների միության նախագահ Ռիք Ջեյքոբզն էլ հայտարարեց. «Սա Իսրայելում ժողովրդավարության համար տխուր օր էր, որի գոյության կարիքը չէր զգացվում»:

Իսրայելը հրեաների երկիրը համարող օրենքի վավերացումը դեմ է վերջին քանի տասնամյակներում տեղի ունեցած հաշտության բոլոր բանակցություններին, որոնց առանցքում ընկած են եղել Պաղեստինի զավթված տարածքներում երկու պետությունների ստեղծումը: Նեթանյահուն անցած ամիս ասաց. «Պաղեստինցիները չեն կարող անկախ երկիր ունենալ և Հորդանանի պետության հետ պաղեստինյան-հորդանանյան կոնֆեդերացիա պիտի ստեղծեն: Հիշյալ օրենքի ընդունումը կրկին անգամ ապացուցեց, որ սիոնիստների հետ հաշտության հիման վրա ձևավորված բոլոր լուծումները ժամանակ վատնելուց բացի որևէ արդյունք չեն ունեցել Պաղեստինի համար և դիմադրությունը միակ ճիշտ մոտեցումը կարող է համարվել սիոնիստներին ընդդիմանալու համար, որոնց ոտնձգությունը որևէ սահման չի ճանաչում: Քնեսետում նոր օրենքն ընդունվելով բացահայտ դարձան Դոնալդ Թրամփի «Դարի գործարք» կոչվող նախագծի որոշ հատվածները: Նախագիծ, որի հիմքում ընկած են մինչ այսօր քննարկված հաշտության բոլոր նախագծերի մերժումը, սիոնիստների բոլոր ոտնձգությունների օրինականացումն ու նաև երկու պետությունների ստեղծման նախագծի մոռացության տրվելը: Թրամփի վարչակազմի «Դարի գործարք» նախագծի յուրահատկություններից մեկն այն է, որ մերժում է երկու պետությունների ստեղծման նախագիծը և դրա արդյունքում Պաղեստինում միայն հրեական պետություն է ստեղծվելու: Իսրայելը հրեաների երկիրը համարող Քնեսետի ընդունած օրենքի կետերից մեկն ընդգծում է. «Իշխանությունը պարտավորություն է ստանձնում պաշտպանելու Հրեա ժողովրդի զավակներին ու Իսրայելի քաղաքացիներին, նրանց ովքեր հրեա կամ Իսրայելի քաղաքացի լինելու պատճառով բարդություններ են դիմագրավում: Իսրայելից դուրս իշխանությունը հրեա ժողովրդի զավակների հետ երկրի կապերի պահպանման, նաև Իսրայելից դուրս գտնվող հրեաների մշակութային, պատմական ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր է ձեռնարկելու»: Նախագծի այս կետը կարելի է այնպես մեկնաբանել, որ սիոնիստներն այսուհետ ձգտելու են ոչնչացնել պատմական այս երկրի պաղեստինյան ինքնությունը, ինչն էլ Դոնալդ Թրամփի «Դարի գործարք» նախագծի սկզբունքներից մեկն է համարվում:

Այս օրենքն ընդունելով սիոնիստներն իրականության մեջ ձգտում են արգելակել ժողովրդավարության հիմքերի վրա դրված բոլոր լուծումներն, այդ թվում ԻԻՀ-ի առաջարկած լուծումը, ըստ որի զավթված Պաղեստինում ճգնաժամը պիտի կարգավորվի բոլոր պաղեստինցիների, այդ թվում նաև արտասահմանում բնակվող բոլոր հրեա, քրիստոնյա ու մուսուլման հրեաների մասնակցությամբ հանրաքվեի ու ինքնորոշման իրավունքի իրագործման միջոցով: Այս օրենքը պատրվակ է թափ հաղորդելու համար հրեական կեղծ ինքնության հիման վրա իրականացվող էթնիկական, պատմական ու քաղաքակրթական խեղաթյուրումներին: Այս կապակցությամբ գլխավոր թիրախ են համարվում սուրբ Ղոդսն ու «Ալ-Աղսա» մզկիթը: Պաղեստինի ճգնաժամի կարգավորման համար Թրամփի վարչակազմի լուծման մեջ պաղեստինյան կողմ գոյություն չունի և դա փոխարինվել է արաբական ռեժիմներով: «Հրեական պետություն» օրենքը ամերիկյան նախագծի շրջանակներում կրճատում է պաղեստինյան ինքնությունը և սիոնիստներն իրենց պարտավոր չեն զգում պաշտոնապես ճանաչել պաղեստինյան կողմին: Իրականության մեջ Օսլոյի պայմանագիրը դադարում է գոյություն ունենալ: Այս օրենքը պաղեստինցի քաղաքացիներին զրկելով իրենց ինքնությունից այդ ժողովրդին կրկին տարհանելու հիմք է ստեղծում, այդպիսով նաև լուրջ արգելք համարվելով պաղեստինցի տարագիրների վերադարձի իրավունքի ճամփին, ինչն ընդգծված է ՄԱԿ-ի թիվ 194 բանաձևում:
Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելով ԱՄՆ-ի քայլերը ուղղված են եղել ՄԱԿ-ի և նրան ենթակա կառույցների, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների խորհրդի ու նաև ԱԽ-ի հեղինակազրկմանը և այդպիսով հող են նախապատրաստել այս օրենքի վավերացման համար: Նեթանյահուի ռասիստական կառավարության քայլերի դիմաց պաղեստինցիներն ու արաբական երկրները որոշ հնարավորություններ ունեն: Վերջին քանի տարիների ընթացքում Նեթանյահուի քայլերն ու Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական քաղաքականությունների շարունակվելը պատճառ են դարձել, որ եվրոպական պետությունները վերջին մի քանի տասնամյակներում Սիոնիստական ռեժիմի լուրջ աջակիցներից փոխվեն նրա մեծ քննադատներին: Նրանք այլևս չեն կարող անցյալի նման քողարկել Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը: Նրանք հանգել են այն իրողության, որ այս ռեժիմի կողմից ճգնաժամերի հարուցումը Եվրոպայի անվտանգության հետ կապված հետևանքներ ունեն: Այդ պատճառով էլ անցյալի նման միակողմանի կերպով չեն պաշտպանում Սիոնիստական ռեժիմի քայլերը: Եվրոպական պետությունների այս կողմնորոշումը հարմար է ստեղծել պաղեստինցիների ու իսլամական երկրների համար, որպեսզի միջազգային կառույցներում, նաև քաղաքական ու լրատվական շրջանակներում Սիոնիստական ռեժիմի ռասիստական ու ճգնաժամ առաջացնող էության մասին բացահայտումներ կատարեն: Միևնույն ժամանակ աշխարհի համար ապացուցվել է Սիոնիստական ռեժիմի հանդեպ դիմադրության օրինականությունը և դա Սիոնիստական ռեժիմի հանդեպ դիմադրությունը շարունակվելու լուսավոր հեռանկար է ուրվագծում: