Աշուրայի ապստամբությունն արդի իսլամական շարժումների ներշնչանքի աղբյուր
14 դար է անցել Հոսեյնի ու նրա աջակիցների նահատակությունից, սակայն նրանց թափված այունը դեռ եռում է և բոլոր ազատատենչ ժողովուրդներն ու մարդիկ որոնք ենթարկվում են բռնության, ոգեշնչվելով Աշուրայի շարժման դասերից, պայքարում են բռնության դեմ:
Պատմության ընթացքում, աշխարհի տարբեր կենտրոններում տեղի են ունեցել հեղափոխություններ ու շարժումներ, որոնք իրենց ազդեցություննեն թողել ժողովուրդների, ինչպես նաև իրենց ժամանակաշրջանի ու ապագա հեղափոխությունների վրա: Դրանցից որոշների ազդեցությունը եղել է աշխարհագրական ու տարածքային առումով շատ սահմանափակ: Շարժումներ են եղել, որոնք ազդել են իրենց ժամանակի ժողովուրդների ու իրադարձությունների վրա: Աշխարհում շատ քիչ հեղափոխություններ են եղել, որոնք կարողացել են երկար ժամանակ ազդել միջազգային հարաբերությունների ու որոշ ժողովուրդների վրա: Դրանց ուժը ժամանակի ընթացքում նվազել է: Սակայն իմամ Հոսեյնի մեծ ու աստվածային շարժումը, որը տեղի ունեցավ իսլամական հիջրաթի 61 թվականին, միակ շարժումն է, որը չնայած արտաքուստ պարտություն է կրել, սակայն մեծ ու աննկարագրելի ազդեցություն է թողել այլ շարժումների ու ժողովրդական հեղափոխությունների վրա ամբողշ աշխարհի մակարդակով: Այս շարժումը 1400 տարի անց շարունակում է օրինակ ծառայել ազատախոհ ու ազատատենչ մարդկանց համար:

Սակայն ինչու Աշուրայի ուսուցանելի և հերոսական իրադարձությունն այսքան կարևոր է ու ազդեցիկ: Այս շարժումն ունեցել է որոշակի առանձնահատկություններ, որոնց շնորհիվ դարձել է կայուն ու օրինակելի: Իմամ Հոսեյնի շարժումն աստվածային շարժառիթ ուներ և սկսվեց Աստծո կրոնը պաշտպանելու նպատակով: Իսկ նա, ով երաշխավորել է այս շարժման շարունակական լինելը, մշտական օրինակ է աշխարհի ժողովուրդների համար: Այս շարժումը տեղի ունեցավ իսլամի մարգարեի թոռան առաջնորդությամբ ու իմամ Հոսեյնի եզակի ու վեհ անձնավորության մասնակցությամբ: Նրա կողքին կանգնեցին ու նահատակվեցին մեծ մարդիկ, ովքեր համարվում են ամենավեհ, ամենահավատացյալ ու ամենախիզախ մարդիկ: Միևնույն ժամանակ, այս անմեղ մարդկանց սպանեցին վայրենաբարո կերպով և նույնիսկ նրանց ընտանիքները գերևարվեցին: Այս շարժման առանձնահատկություններցի է նաև այն, որ դրա հիմքում ընկած էր պայքարն ընդդեմ բռնության ոը չարիքի, որ կար Բանիօմայե իշխանության պալատում: Իսկ դա դրսևորվում էր իշխանության ղեկավար Յազիդ Բեն Մոավեյի անձի մեջ:

Ազատատենչությունն Աշուրայի շարժման մյուս առանձնահատկությունն էր: Հոսեյն Էբն Ալին, հանուն արդարության պաշտպանության ու չարի դեմ պայքարի, չսարսափեց նրանից, որ իր աջակիցների թիվը քիչ է թշնամուց: Նա մտածեց միայն իր նպատակի մասին: Իմամի ու նրա աջակիցների հավատքը, առաքինությունն ու խիզախությունն ապացույցն էին այն փաստի, որ նրանք խորապես հվատում էին իրենց ճանապարհի ճշմարտացիությանն ու ապավինում էին Աստծուն:
Իմամ Հոսեյնի հեղափոխության ճշմարտացիությունը հաստատում են և բանականությունը և տրամաբանությունը և մարդկային էությունը: Հենց այս պատճառով էլ շատ ոչ մուսուլման ժողովուրդներ նույնպես այս շարժումը օրինակ են համարել իրենց համար:

Շարժման մյուս առանձնահատկությունն ազատախոհությունն է և մարդկային արժանապատվությունը: Իմամ Հոսեյնը, բոլոր սպառնալիքներով ու գայթակղիչ առաջարկներով հանդերձ, իր անձը նվիրեց հանուն իր սրբազան նպատակի: Նա ցույց տվեց, որ հանուն հավատքի պետք է կրել տառապանքներ:

Այս շարժման առանձնահատկությունների հիման վրա, որը տեղի ունեցավ Քարբալայում, կարելի է հասկանալ, թե ինչու հենց սկզբից այն իր ազդեցությունը թողեց ու դրան հետևելով տեղի ունեցան այնպիսի շարժումներ, ինչպես` Թավաբինի Մուխթարի շարժումը Քուֆայում, իսլամ աշխարհում տարբեր շարժումները Բանիօմայեի դեմ, ինչպես նաև շատ այլ շարժումներ: 14 դար է անցել Հոսեյնի ու նրա աջակիցների նահատակությունից, սակայն նրանց թափված այունը դեռ եռում է և բոլոր ազատատենչ ժողովուրդներն ու մարդիկ որոնք ենթարկվում են բնության, ոգեշնշվելով Աշուրայի շարժման դասերից, պայքարում են բռնության դեմ:

Իրանի իսլամական հեղափոխությունը, որպես արդի ժամանակաշրջանի շարժումներից ամենախոշորը, Հոսեյն էբն Ալիի շարժումից ազդված ամենապարզ ու անհերքելի օրինակն է: Շարժման ղեկավարներից իմամ խոմեյին, ով հիմնադրեց Իրանի իսլամական հանրապետությունը և Իմամ Խամենեյին, ով ներկայումս ղեկավարում է երկիրը, մշտապես ընդգծել են, որ շարունակելու են իմամ Հոսեյնի ճանապարը:
Իմամ Խոյեմնին այս կապակցությամբ ասել է. “Իրանի իսլամական հեղափոխությունը հեղեղված է Իմամ Հոսեյնի հեղափոխության հզոր ու աստվածային լույսով”: Հեղափոխությունից հետո, Իրանի ժողովուրդն իր կոչերում ու գործնականում ապացուցեց, որ իր շարժումը համարում է Աշուրայի շարունակությունը: Դիմադրությունը, նվիրվածությունը, բռնության դեմ պայքարը, արդարամտությունը, ազտախոհությունն ու Իրանի իսլամական հանրապետության բոլոր առանձնահատկությունները հիմնված են Աշուրայի շարժման ու Քարբալայի հերոսապատման վրա: Սակայն հետաքրքիրն այն է, որ այս հեղափոխությունը, որը հիմնված է իմամ Հոսեյնի շարժման վրա, ինքն օրինակ է ծառայում ժողովրդական ու ազատատենչ ապստամբությունների համար: Այլ խոսքով, յուրաքանչյուր շարժում, որը հիմնված է եղել Քարբալայի շարժման վրա կամ օրինակ է վերցրել դրանցի, ինքը կարող է դառնալ օրինակ` աշուրայական գաղափարների ու արժեքների տարածման համար:
Աշուրայի սգո արարողությունը` հեղափոխության առաջնորդի ներկայությամբ
Սիոնիստական ռեժիմը դասվում է այն ուժերի շարքին, որոնք բռնանում են ժողովուրդների վրա և դրանց շարքում ամենաբռնատիրականն է: Այս բռնատիրական ռեժիմն արդեն 70 տարի գրավել է Պաղեստինը և կեղեքում ու փորձում է ոչնչացնել մուսուլման ժողովրդին: Այս ռեժիմի բռնությունների հետևանքով, միլիոնավոր մարդիկ վտարվել են իրենց հայրենիքից: Պաղեստինի չարքաշ ժողովուրդն ինչպես իմամ Հոսեյնը, չնայած իր սահմանափակ հնարավորություններին, շարունակում է պաշտպանել իր ինքնությունն ու հայրենիքը: Սակայն այս շարժման ղեկավարներից որոշները սկսել են բանակցել սիոնիստների հետ ու պատրաստվում են արտոնություններ տալ նրանց: Իսկ դա դատապարտվել է իմամ Հոսեյնի կողմից: Դա իմամ Հոսյենը բնութագրում էր որպես զինաթափում: Նա ասում էր. “Իմացեք, որ ստորը /Եզիդը/, ստոր զավակը /Մոավիե/, ինձ դրել է սրի ու նվաստացման երկընտրանքի առջև: Եվ ոչ մի դեպքում մենք նվաստացումը չենք ընդունելու”:

Հենց այդպես, Պաղեստինի ռեժիմը չընդունեց Սիոնիստական ռեժիմի դեմ նվաստացումը և սկսեեց իր Ինթիֆադան, որը շարունակվում է առ այսօր: Շարժում, որն ունի որոշակի առանձնահատկություններ և որոնք համապատասխանում են Աշուրայի շարժմանը: Դրանցից առաջինն այն է, որ Ինթիֆադան, ինչպես և Աշուրայի շարժումն անկոտրում է և չի փորձում հաշտություն կնքել սիոնիստական բռնատեր ռեժիմի հետ: Ինթիֆադան ազատախոհ է, դեմ է բռնությանը: Իսկ դա նաև Քարբալայի շարժման առանձնահատկությունն էր, որն այսօր կարելի է տեսնել Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված պաղեստինցիների դիմադրության մեջ:
Դիմադրություն` ընդդեմ Սիոնիստական ռեժիմի
Պաղեստինի ժողովրդի շարժման մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ չնայած այս ժողովոիւրդը չունի բավականին զենք, հնարավորություն ու աջակցություն, ինչպես նաև առկա է որոշ արաբական երկրների դավաճանությունը, կանգնել է մի ռեժիմի առաջ, թշնամու դիմաց, որը զինված է ինչև ատամներն ու ստանում է գերտերությունների աջակցությունը: Ինչպես որ իմամ Հոսեյնն իր քիչ քանակությամբ աջակիցների հետ պայքարեց թշնամու հսկակայան բանակի դեմ: Պաղեստինի ժողովրդի Ինթիֆադան հիմնված է իսլամական ուսմունքների վրա, ներշնչվելով այս մեծ կրոնի արեքներից: Այդես էլ Աշուրան տեղի ունեցավ իսլամը վերակենդանացնելու համար և դրա ուսմունքների վրա: Այս աստվածային շարժումն ապավինելով Աստծուն, ցանկանում էր ձեռք բերել Աստծո գոհունակությունը: Եվ հասավ իր նպատակին: Պաղեստինի ժողովուրդը նույնպես, ապավինել է Աստծուն և իր հույսը չի դրել արտաքին աջակցության վրա: Թշնամու ճնշումներն ու բռնությունները, ինչպես` շրջափակումը, ջրանջատումը Հոսեյնի գերդաստանի ու աջակիցների առջև, նույնպես պատճառ չդարձան, որ այս շարժումը զինաթափվի ու հրաժարվի իր նպատակներից: Պաղեստինի ժողովուրդը, ներշնչվելով Իմամ Հոսեյնից, դիմադրում է բոլոր այն բռնություններին, որ գործում է Սիոնսիտական ռեժիմը, ինչպես`կալանավորվելը, խոշտանգումները, տների ու դաշտերի քանդելը, ավանաշինությունն ու այլ հանցագործություններ: Պաղեստինի ժողովուրդը շարունակում է իր պայքարը հանուն մեծ նպատակի, որն է հետ խլել իր հայրենիքն ու վերականգնել իրավունքները:
Լիբանանի իսլամական դիմադրությունը նույնպես Սիոնիստական ռեժիմի բռնությունների ու զավթողական քաղաքկանության դեմ գլուխ է բարձրացրել: Այս շարժումն ազդված է Իրանի իսլամական հեղափոխությունից: Այն Աշուրայի հերոսապատումը նույնպես որպես օրինակ է վերցրել: Լիբանանի Հեզբոլլահի ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլան բազմիցս ասել է. Մենք ճանաչեցիքն ու սիրեցինք իմամ Հոսեյնին: Մենք մեր դիմադրությամբ պայքարի ասպարեզում հետևեցինք նրան“:
Երբ Լիբանանի իսլամական դիմադրության ռազմիկները Հեզբոլլահի անվան տակ իրենց պայքարն սկսեցին իրենց հայրենիքի տարածքում գտնվող սիոնսիտ զինվորների դեմ, քանակապես քիչ էին ու չունեն մեծ թվով զենք: Սակայն նրանք հավատալով իրենց առաջնորդ Հոսեյն Էբն Ալիին, շարունակեցին պայքարել թշնամու դեմ, մինչև որ 2000թ. սիոնսիտ զավթիչներին վռնդեցին իրենց հայրենիքից: Հեզբոլլահի ռազմիկների խիզախությունն ու հավատքը ներշնչված են հենց Հոսեյն Էբն Ալիի աջակիցների խիզախությունից: Սիոնիսատական ռեժիմի զինվորները փորձում են հնարավորին ուղիղ չառնչվել այս մարտիկների հետ: Այս իսլամական շարժումն ապացուցել է, որ հիմնվելով իմամ Հոսեյնի վրա, ոչ միայն նվաստացումը և զիջումը չի ընդունում, այլ շարունակում է դիմադրել հանցագործ թշնամիների ու դրանց աջակիցների դեմ, հպարտությամբ ու նվիրվածությամբ ապավինելով ամենակարող Աստծուն: Հենց այդ պատճառով էլ Սեյեդ Հասան Նասրոլլահն ասում է. “Ես դիմում եմ նրանց, ովքեր ծրագրում են սպանել մեզ: Մինչև այժմ մեր ամբողջ ուժով դեմ ենք կանգնել որովհետև չունենք հարմարվողականության հոգեբանություն: Իսկ սա հենց այն է, ինչ մեզ ցույց տվեց իմամ Հոսեյնն Աշուրայի ժամանակ: Նա ասել է. “Նվաստացումը մեզանից հեռու լինի””: Հենց այս առանձնահատկությունների և իմամ Հոսեյնի շարժման ազդեցության հիման վրա էլ Հեզբոլլահն աժմ Լիբանանում ու այդ երկրի դուրս վերածվել է ազդցեիկ ու հեղինակավոր ուժի, որը կարող է պաշտպանել բռնության ենթարկված ժողովուրդներին` բռնատերերից ու նրանց վրա իշխել ցանկացողներից: Հաջորդ հաղորդման ժամանակ կներկայացնենք իմամ Հոսեյնի մեծ շարժման ազդեցության այլ օրինակներ: