Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 100 մարդ է զոհվել
(last modified Wed, 09 Jul 2025 14:28:39 GMT )
Հուլիս 09, 2025 17:58 Asia/Tehran
  • Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 100 մարդ է զոհվել

24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 100 մարդ: Տեղեկությունը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Մեկ օրում 105 մարմին և 530 տուժած է տեղափոխվել անկլավի հիվանդանոցներ»,– ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 57,6 հազարը, տուժել է ավելի քան 137,4 հազար մարդ։

Մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց հարվածները, Գազայում զոհվել է ավելի քան 7 հազար մարդ, ավելի քան 25,3 հազարը վիրավորվել է:

Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:

Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։