Աշուրայի շարժումը, որպես արդի իսլամական շարժումների ներշնչման աղբյուր 2
(last modified Mon, 17 Sep 2018 10:02:03 GMT )
Սեպտեմբեր 17, 2018 14:32 Asia/Tehran

Իսլամական շարժումները պարտական են այն մաքուր արյուններին, որ 1400 տարի թափվեցին առաջ Քարբալայում: Իսլամի մարգարեի այն խոսքը, թե Հոսեյնի նահատակությունը հավատացյալների սրտերում մի կրակ է վառում, որ երբեք չի սառելու և չի մարելու, իմամ Հոսեյնի շարժման մշտական ազդեցության ապացույցն է:

 

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Աշուրայի ապստամբության առանձնահատկությունների մասին: Նշեցինք, թե այն ինչպիսի ազդեցություն է թողել հեղափոխությունների ու ազատատենչ շարժումների վրա: Պաղեստինի ու Լիբանանի ժողովուրդների շարժումներն այն շարժումներից են, որ սկսվել են իմամ Հոսեյնի ապստամբության ազդեցությամբ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այլ հեղափոխությունների ու հակաբռնատիրական շարժումների մասին:  

Եմենը գտնվում է  Սաուդյան Արաբիայի հարավում և այսօր դարձել է այդ երկրի հարձակումների թիրախը: Վայրենաբարո ու լայնածավալ հարձակումներ, որ մեկնարկեցին 2015թ մարտի 15-ից: Այն ժամանակ, երբ այդ երկրի բնակիչները Սաուդյան Արաբիային հավատարիմ բռնակալ իշխանություններին տապալեցին, փորձելով հետ բերել իրենց քաղաքացիական ազատություններն ու իշխանությունը: Սաուդյան Արաբիան, Էմիրությունների և մի քանի այլ երկրների գործակալների ու թաքֆիրական ահաբեկիչների մասնակցությամբ,  շարունակում է ալյնածավալ պատերազմ մղել Եմենի ժողովրդի դեմ` արևմտյան որոշ երկրների ու Սիոնսիտական ռեժիմի աջակցությամբ:

Սակայն Եմենի Անսարալլահ շարժման ու բանակի ղեկավարությամբ, այդ երկրի ժողովուրդը, հետևելով Իմամ Հոսեյնի շարժմանը, շարունակում է պատերազմը թշնամու դեմ:

Եմենի Անսարալահի գլխավոր քարտուղար Սեյեդ Աբդոլմալեք Բադրեդդինը, խոսելով այն մասին, որ իր երկիրն այսօր դարձել է նոր Քարբալա, նշում է. «Եմենի ժողովուրդը համարում է, որ իմամ Հոսեյնն է իր առաջնորդը և նրա դրոշի ներքո է առաջ շարժվում: Եվ որպես իսլամական ժողովրդի մի հատված, ապավինում է նրան, քայլելով նրա ճանապարհով ու հավատալով այն արժեքներին, որոնց հիմնադիրն էր իմամ Հոսեյնը»:

Եմենի ժողովրդի զավակներն ամեն օր կորցնում են իրենց կյանքը Սաուդյան ռոժիմի ռմբակործությունների հետևանքով: Մյուս կողմից, ծովային շրջափակման հետևանքով, բազմաթիվ երեխաներ սովամահ են լինում: Այս սարսափելի վիճակն իմամ Հոսեյնի ու նրա ջակիցների պատմությունն է հիշեցնում:

کشتار کودکان در یمن

 

Երեխաների սպանդը Եմենում

Եմենի մարտնչողների հաջողությունները ցույց են տալիս, որ նրանք, շարունակելով իմամ Հոսեյնի ճանապարհը և ապավինելով Աստծուն, հավատքով ու հույսով դիմադրում են սաուդցիներին ու նրանց ջակիցներին: Նրանքջ բոլոր ճնշումներով ու վայրենաբարո սպանդով հանդերձ, չեն նահանջում և ինչպես իմամ Հոսեյնը, արժանապատվորեն պաշտպանում են իրենց կրոնն ու արժանապատվութունը: Եմենի ժողովուրդն ազատություն է  պահանւջում և իր իշխանությունը վերականգնելու իրավունք: Եվ այս ազատատենչությունը նրանք սովորել են Աշուրայի շարժումից: Եմենի ժողովուրդը գիտի, որ թեև Հոսեյնի ու նրա ջակիցների նման չունի բավարար տեխնիկա, սակայն ունի միասնություն` հաղթելու համար:

Ինչպես ասվում է  Բաղարա սուրայի 249-րդ այայում,  «Ինչքան փոքր խմբեր են եղել, որ Աստծո կամոք հաղթել են մեծ խմբերին: Աստված համբերատարների հետ է»:

رزمندگاان یمنی

 

Եմենի մարտնչողները

Սաուդյան Արաբիայի մյուս կողմում Բահրեյնի ժողովուրդն է, որ բռնության է  ենթարկվում Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից, որին նույնպես աջակցում է  Սաուդյան Արաբիան: Բահրեյնի ժողովուրդը, 2011թ սկսած պայքարում է  Ալե Խալիֆայի բռնությունների դեմ և ցանկանում է    դառնալ ազատ, ժողովրդավար ու անկախ: Բահրեյնի շիաները հատուկ հարգանք ունեն իմամ Հոսեյնի ու նրա շարժման նկատմամբ: Նրանք իրենց 7-ամյա շարժման ընթացքում և գործով և խոսքով ցույց են տվել, որ հետևում են նրա ճանապարհին: Բահրեյնցիներն այնքան են ազդվել Աշուրայից, որ Ալե Խալիֆայի ռեժիմը նույնիսկ խոչընդոտներ է ստեղծում նրանց առջև, որպեսզի չկատարեն  Հոսեյնի նահատակության սգո արարողությունը: Սակայն Բահրեյնի շիաները, հետևելով իմամ Հոսեյնին, չեն վախենում իշխանությունների բռնություններից և խիզախորեն հետևում են շարժմանը: Նրանք, ինչպես իմամ Հոսեյնն ապավինում են Աստծուն և արևմյան ու արաբական մամուլի  ցենզուրայի առկայությամբ հանդերձ, պահանջում են իրենց իրավունքը: Եվ շիաների սպանդը ու նրանց առաջնորդ Այաթոլլահ Շեյխ Իս ա Ղասեմի հետ կապերի խզումն անգամ պատճառ չդարձան, որ նրանք հրաժարվեն իրենց արդար խպահանջներրից ու շարունակեն բարձրաձայնել իրենց կոչը` «Հեռու մեզանից բռնությունը»:

تظاهرات مردم بحرین

 

Բահրեյնի ժողովրդական ցույցերը

Սիրիան գտնվում է  Ասիայի արևմուտքում: Այս երկրում արդեն երկար տարիներ ընթանում է  արևմտյան ու արաբական որոշ պետությունների ողմից հրահրված ներքին պատերազմը: Այնտեղ թաքֆիրական ու վահաբիական ահաբեկիչներն արդեն երկար ժամանակ սպանդի են ենթարկում ժողովրդին: Նրանք բազմիցս իրենց ատելույունն ու թշնամությունն են ցույց տվել մարգարեին հետևող իմամների նկատմամբ` սրբապղծելով իմամ Հոսեյնի քրոջ` Զեյնաբի դամբարանը: Սիրիայի բանակն ու կամավորները համախմբվել են հակասիրիական ճակատի դեմ պայքարելու նպատակով: Նրանց են միացել նաև իրանական ուժերը, Լիբանանի Հեզբոլլահը և Աֆղանստանի ու Պակիստանի մարտնչողները: Նրանք, հետևելով իմամ Հոսեյնի ուսմունքներին, կռվում են թշնամու դեմ: Չնայած արևմտյան ու արաբական բազմաթիվ երկրներ հովանավորում են ահաբեկիչներին ֆինասնապես, զենքով ու տեղեկատվությամբ, սակայն իսլամական դիմադրության ռազմիկները, ապավինելով Աստծուն, խիզախորեն կռվում են նրանց դեմ: Վահաբիական ահաբեկիչների վայրենությունները Քարբալայի ողբերգությունն են հիշեցնում: Սակայն այս վայրենությունները չեն ազդում Սիրիայի ընդդիմադիր ուժերի արդարատենչ հոգու վրա: Նրանք լավ գիտեն, որ պայքարում են ոչ թե ահաբեկիչների, այլ արևմտյան ու արաբական որոշ պետությունների դեմ, ինչպես` ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան: Նրանք նաև լավ գիտեն, որ պայքարելով այդ երկրների դեմ, պայքարում են հանուն մուսուլմանների արժանապատվության:

Սիրիայի ռմբակոծությունն ԱՄՆ-ի կողմից

Իրաքը կարելի է համարել ողբերգությունների ու ճգնաժամերի երկիր: Երկիր, որը բազմաթիվ զոհեր է տվել: Սադդամի բռնատեր ռեժիմը բազմաթիվ մարդկանց խոշտանգելով ու կալանավորելով, իր իշխանության տարիների ընթացքում սպանել է բազմաթիվ իրաքցիների: 2003թ Սադդամի ռեժիմը տապալվեց: Երբ ԱՄՆ-ն պարտավոր եղավ լքել Իրաքի տարածքը, այդ երկրի նախկին ռեժիմի մնացորդներն ու ԻԼԻՊ-ն ամրացրեցրին իրենց դիրքերը: 2015թ հուլիսին ԻԼԻՊ-ը գրավեց Իրաքի մեծ մասը և բազմաթիվ  մարդկանց դաժանորեն սպանեց: Սադդամի օրոք և ԻԼԻՊ-ի ժամանակ, հեղափոխության ուժերը, Աշուրայի շարժումը օրինակ ծառայեցնելով, պայքարեցին դրանց դեմ: Այս պայքարում ի հայտ եկան նոր խմբեր` Հաշդ Ալ Շաաբի, Բադր, Նաջբա և այլն: Այս խմբերի պայքարի համար օրինակ էր ծառայել իմամ Հոսեյնը: Աշուրայի շարժումը նրանց ուժ տվեց, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց կրոնն ու երկիրը: Նրանք մշտապես հիշել են իմամ Հոսեյնի ու նրա աջակիցների պայքարի հոգին: Հենց այդ հոգին էլ պատճառ դարձավ, որ թաքֆիրական ահաբեկիչները պարտության մատնվեն իսկ իրաքյան ուժերը պահպանեն իրենց արժանապատվությունն  ու ազատախոհությունը` հետևելով իմամ Հոսեյնին:  

بمباران سوریه توسط آمریکا

 

Իրաքի ժողովրդական ուժերը

Թերևս կարելի է ասել, որ իմամ Հոսեյնի ամենաչարքաշ հետևորդները գտնվում են Նիգերիայում: Մարդիկ, որոնց մեղքը մարգարեի հետևորդներին, հակաես նրա թոռանը` իմամ հոսեյնին հետևելն է: Ու դրա համար նրանք բռնության են ենթարկվում ու զոհվում: Նրանց ղեկավար Էբրահիմ Զաքզաքին կալանավորված է ու պահվում է սարսափելի պայմաններում: Նիգերիայի շիաների հավաքները մշտապես հարձակումների են ենթարկվում անվտանգության ուժերի կողմից: Ինչպես որ 2015թ դեկտեմբերին, իմամ Հոսեյնի սգո արարողության ժամանակ, Սաուդյան Արաբիայի հրահրած հարձակման հետևանքով, նահատակվեցին ու վիրավորվեցին մեծ թվով նիգերիացիներ: Նիգերիայի շիաները, հետևելով իմամ Հոսեյնին ու նրա աջակիցներին, շարունակում են աապվինել Աստծուն: Նրանք որոշել են դիմադրելով ու պայքարելով, բարելավել իրենց ներկա վիճակը: Նրանք փորձում են իմամ Հոսեյնի սգոր արարողությունները կազմակերպելով, ամրապնդել իրենց պայքարի հոգին, և իրենց արժանապատվությունը, մշտապես դասեր քաղելով իմամ Հոսեյնի ազատախոհ ու ազատատենչ պայքարից:

نیروهای مردمی عراق

 

Իմամ Հոսեյնի նահատակության սգո արարողությունը Նիգերիայում

Աշուրայի շարժման ազդեցությունն իսլամական շարժումների վրա, անհերքելի է: Մուսուլմանների թշնամիները փորձում են տարբեր ձևերով մարել այս վառվող ջահը: Եվ քանի որ չեն կարողանում հասնել իրենց նպատակին, փորձում են խեղաթյուրելով Աշուրայի շարժումը, հնարավորինս թուլացնել այս շարժման վեհ գաղափարների ազդեցությունը: Գաղափարներ, ինչպես` արդարամտությունը, պայքարը բռնության դեմ, իամստնությունը, արժանապատիվ կյանքը: Այւդուհանդերձ, պատմության ընթացքում, բռնությունն ու սադրանքը չեն կարողացել նվազեցնել իմամ Հոսեյնի աստվածային շարժման ազդեցությունը: Եվ այսօր, իսլամական շարժումները իրենց պարտական են համարում այն մաքուր արյունների համար, որ 1400 տարի առաջ թափվեցին Քարբալայում:  

مراسم عزاداری امام حسین (ع) در نیجریه

 

Իսլամի մարգարեի այն խոսքը, թե Հոսեյնի նահատակությունը հավատացյալների սրտերում մի կրակ է վառում, որ երբեք չի սառելու և չի մարելու, իմամ Հոսեյնի շարժման մշտական ազդեցության ապացույցն է:

 

Հարգելի բարեկամներ, այս երկու հաղորդումների ընթացքում փորձեցինք ցույց տալ, թե Աշուրայի շարժումն ինչպես է ազդել իսլամական շարժումների վրա: