Հունիս 25, 2016 21:21 Asia/Tehran

Ինչո՞ւ Բան Կի-մունը Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից: Արդյոք այդ քայլը նախընթաց ունեցե՞լ է: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անվան հանելը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեխաների իրավունքների ոտնահարման մասին զեկույցում հայտարարեց, որ «Ռիադի գլխավորած կոալիցիան պատասխանատու է անցած տարվա ընթացքում եմենցի երեխաների սպանվելու 60 տոկոսի դեպքում և եմենցի շատ երեխաներ վիրավորվել են այդ հարձակումների ժամանակ: Գոյություն ունեցող վիճակագրական տվյալների համաձայն անցած տարվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 510 և վիրավորվել է 667 երեխա»:

Զեկույցում նաև նշված էր, որ Եմենի դպրոցների ու հիվանդանոցների դեմ հարձակումների կեսն իրականացվում է սաուդական կոալիցիայի կողմից: Հետևաբար Բան Կի-մունը Սաուդյան Արաբիայի անունը ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում, սակայն քանի օր անց պարտավորվեց այդ ցուցակից հանել Սաուդյան Արաբիայի անունը:

Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անունը հանելուց հետո Բան Կի-մունն ասաց, որ կոալիցիայի անվան հանելը սև ցուցակից եղել է իր պաշտոնավարության շրջանում ընդունած ամենացավալի ու բարդ որոշումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այդ քայլը բազմաթիվ հարցեր առաջացրեց այդ կազմակերպության գործունեության կապակցությամբ: Ինչո՞ւ Բան Կի-մունը Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից: Արդյոք այդ քայլը նախընթաց ունեցե՞լ է: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անվան հանելը:

Նրանից հետո երբ Բան Կի-մունը Արաբիայի անունը ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում Ալե Սաուդյան ռեժիմի և նրա արաբ դաշնակիցների կողմից սկսվեցին Բան Կի-մունի, ՄԱԿ-ի և նրան կից կազմակերպությունների ու առաքելությունների դեմ ուղղված սպառնալիքներն ու ջանքերը: Բան Կի-մունի պաշտոնական խոսնակ Ստեֆան Դոժարիքը հիշատակել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի անունը, որոնք ուղղակի կերպով ջանքեր են գործադրել, որպեսզի Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անունը հանվի երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից: Գլխավոր սպառնալիքներից մեկն այն էր, որ Արաբիան ու նրա արաբ դաշնակիցները կդադարեցնեն ՄԱԿ-ին ու նրան կից կառույցներին իրենց ֆինանսական օժանդակությունները: Օրինակ այդ երկրները հայտարարեցին, որ վերջ կտան պաղեստինցի տարհանվածների օժանդակության ու աշխատանքի որոնման գործակալությանը կատարվող ֆինանսական օժանդակություններին:

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Բրիտանիան ու Արաբիան այդ գործակալությանն են կատարում ֆինանսական ամենախոշոր օժանդակությունը: Անցած տարի Արաբիան 100 միլիոն դոլար ֆինանսական օժանդակություն է կատարել հիշյալ գործակալությանը: Իսկ Քուվեյթի ու Էմիրությունների օժանդակությունը եղել է 50 միլիոն դոլար:

Նկատի առնելով այս փաստերը պիտի ասել, որ ֆինանսական սահմանափակությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր թերությունը, ինչն իր հակակշռի տակ է առնում այդ կազմակերպության գործունեությունը և նրան վերածում է հարուստների ակումբի: Անցյալում էլ անգամներ նման երևույթների ականատես ենք եղել, երբ ՄԱԿ-ի ֆինանսական աղբյուրների գլխավոր բաժինն ապահովող երկրներ դա միջոց են ծառայեցրել իրենց տեսակետներն այս կազմակերպությանը թելադրելու ուղղությամբ: Օրինակ Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի 51-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն սպառնաց, որ եթե Իսրայելի անունը ընդգրկվի ՄԱԿ-ի սև ցուցակում կդադարեցնի այդ կազմակերպությանն իր ֆինանսական օժանդակությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարք Թուներն էլ հակազդելով երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անվան հանելուն, հաստատեց, որ ավելի վաղ ԱՄՆ-ն էլ նման քայլի է դիմել:

Արաբիան ավելի վաղ դրամի օգնությամբ փորձ է կատարել չարաշահել միջազգային կառույցները: Օրինակ 2015 թվականի մարտին, Ժնևում Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայում Արաբիայի ներկայացուցիչ Ֆեյսալ Բեն Հասան Թարադը Ռիադի կողմից մեկ միլիոն դոլար օժանդակություն կատարեց այս կառույցին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիային Արաբիայի մեկ միլիոն դոլարանոց օժանդակությունը պատճառ դարձավ, որ այդ կառույցը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Արաբիայի ջանքերի կապակցությամբ իր շնորհակալություններն ու գնահատանքը փոխանցի Արաբիային: Իրականության մեջ Ալե Սաուդն այդ քայլով փորձեց դրամի օգնությամբ օրինականություն ձեռք բերել: Այսօր էլ ֆինանսական լծակները Սաուդյան Արաբիային սատարել են դուրս գալու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գնահատումների շրջագծից: Իրականության մեջ կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիայի նավթային դոլարները կարող են վետոյի իրավունք գնել և արգելք հանդիսանալ, որ նրա անունն ընդգրկվի երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում:

---

Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից կրճատելու Բան Կի-մունի քայլն անկասկած կարևոր հետևանքներ կունենա ՄԱԿ-ի համար: Դրա առաջին հետևանքն այն է, որ գլխավոր քարտուղարի որոշման արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի հռչակագրի մի քանի գլխավոր սկզբունքներն, այդ թվում երկրների իրավահավասարությունն ու ՄԱԿ-ի անկողմնակալությունը: Հռչակագրի երկրորդ հոդվածի առաջին կետում նշված է. «ՄԱԿ-ը հիմնված է բոլոր անդամների իրավահավասարության սկզբունքի վրա»:

Մյուս հետևանքն այն է, որ ՄԱԿ-ն անկարող է մնում իրագործել հռչակագրով սահմանված իր առաքելությունը: Օրինակ ՄԱԿ-ի հռչակագրի նախաբանում մարդկային սերունդներին պատերազմի չարիքից հեռու պահելը, մարդու հիմնարար իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը, արդարության ու հարգանքի երաշխավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, բարի-դրացիական ոգով խաղաղության մեջ ապրելն ու նաև հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ուժերի համախմբումը ՄԱԿ-ի հիմնադրման գլխավոր պատճառներից են նշվել: Գլխավոր քարտուղարի քայլը հարցականի տակ է դրել ՄԱԿ-ի գոյության փիլիսոփայությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քայլի երրորդ հետևանքը այդ կառույցի հանդեպ երկրների անվստահությունն է: Այս կապակցությամբ Միջազգային համաներում կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՄԱԿ-ի հեղինակությունը խաթարվել է նրանից հետո, երբ ՄԱԿ-ն ամոթալի կերպով հանձնվեց պատերազմի ժամանակ երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ու զինված խմբերի ցուցակից Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի անվան կրճատման ուղղությամբ ճնշումներին : Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն էլ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ այսուհետ կարելի է ամենայն համարձակությամբ հայտարարել, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ժառանգությունն արատավորվել է: Նույնիսկ ինքը՝ Բան Կի-մունը հայտարարեց, որ այդ քայլը վնասում է ՄԱԿ-ին և նրա անկեղծությանն ու դիրքին: Կարելի է ասել, որ աշխարհին իշխում են դրամն ու ուժը և հնարավոր չէ ձայն բարձրացնել մարդու և կամ երեխաների իրավունքների մասին:

Այս կապակցությամբ որոշ վերլուծաբաններ համոզված են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քայլն ու Սաուդյան Արաբիայի հակազդեցությունը կողմերի համար դրական արդյունքով նախապես ծրագրավորված խաղ է եղել: ՄԱԿ-ը վերջին տարիների ընթացքում մեղադրվել է համաշխարհային ճգնաժամերում անգործունակության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արաբիայի անունը ներառելով երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում և ապա այն հանելով ցուցակից, ինչ-որ կերպով ցանկացել է անմեղ ձևացնել այս կազմակերպությանը և անգործունակության մեղադրանքի դիմաց իր ձեռքերը լվանալով ապացուցել, որ ՄԱԿ-ի ձախողման պատճառը ֆինանսական անկախություն չունենալն է: Միևնույն ժամանակ թեև Սաուդյան Արաբիայի անունը ներառվեց երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակում, սակայն դրա ցուցակից հանելու պատճառը հատկապես արաբական երկրներում տարհանվածներին ու երեխաներին Արաբիայի հարյուրավոր միլիոն դոլար օժանդակությունները դադարեցվելու սպառնալիքը ներկայացվեց: Այլ խոսքով Արաբիան ներկայացվեց, որպես երեխաների պաշտպան մի ռեժիմ:

Մյուս հարցն է, որ երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի անվան հանելն արդյոք կարո՞ղ է Ալե Սաուդի ու նրա դաշնակիցների վրայից վերցնել մեղադրանքները: Անկասկած Ալե Սաուդը չի կարող անմեղ ճանաչվել Եմենի ճգնաժամում երեխաների իրավունքները ոտնահարելու հարցում: Իհարկե մարդու իրավունքների պարագային մեղք գործած կլինենք, եթե Ալե Սաուդի միջոցով մարդու իրավունքների ոտնահարման պարագաները միայն սահմանափակենք երեխաների իրավունքով: Սիոնիստական ռեժիմի հետ միասին Սաուդյան իշխանությունը դասվում է մարդու իրավունքները խախտող գլխավոր ռեժիմների շարքը: Ասիայի արևմտյան տարածաշրջանում քաղաքականության ու իշխանության հանդեպ թայֆայական մոտեցումը պատճառ է դարձել, որ Սաուդյան Արաբիան ամենամեծ ոճիրները գործի իր հետ համընթաց չհամարվող երկրների նկատմամբ, ինչը միայն Եմենով չի սահմանափակվում: Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իրապես նպատակ ունի արդար կողմնորոշում ցուցաբերել պիտի զեկույց պատրաստի նաև Իրաքում ու Սիրիայում Արաբիայի գործած ոճիրների մասին:

Թեև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ալե Սաուդի ու նրա դաշնակիցների ճնշման ներքո պարտավորվեց Արաբիայի ու Եմենում նրա գլխավորած կոալիցիայի անունը հանել երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից, սակայն նույնիսկ այդ քայլը խայտառակել է Սաուդյան Արաբիային: Հետևաբար Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տեղակալ և պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանն ԱՄՆ ուղևորվելով հանդիպեց Բան Կի-մունին: Թեև սաուդացի պաշտոնատարներ այդ ուղևորության գլխավոր նպատակն ամերիկացի պաշտոնատարների հետ հանդիպումը հայտարարեցին, սակայն չի կարելի կասկածել, որ Մոհամմեդ Բեն Սալմանն ԱՄՆ է ուղևորվել, որպեսզի հանդիպելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կարգավորի այդ կազմակերպության ու Արաբիայի միջև ծագած լարվածությունը և թույլ չտա, որ այն սրանից առավել սրվի:

---

Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային համակարգում որոշում ընդունող դիրք չզբաղեցնող Արաբիայի ու նրա արաբ դաշնակիցների ճնշման ներքո պարտավորվում է նրանց անունը հանել երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից, հարց է ծագում, թե այդ կազմակերպությունը համաշխարհային գերպետությունների և որոշում կերտող երկրների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումների դիմաց մինչ այսօր ի՞նչ զիջումներ կատարած պիտի լինի: Այսպիսով մեկ անգամ ևս ապացուցվում է միջազգային հարաբերություններում նեոռեալիստների այն գաղափարը, թե միջազգային կառույցներն ընդամենը միջոց են գերպետությունների ձեռքերում: Եթե գերպետությունները չկարողանան միջազգային կառույցներն, այդ թվում ՄԱԿ-ը հօգուտ իրենց նպատակների ծառայեցնել, չեն կասկածի նրանց շրջանցելու հարցում, քանզի ՄԱԿ-ն անկարող է պատասխանատվության կանչել ու դատի տալ այդ ուժերին:

 

Պիտակ