Սեպտեմբեր 10, 2018 07:41 Asia/Tehran

Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Սա վերջին վայրն է, որտեղ ահաբեկիչներն ու սիրիական զինված խմբերը պատրաստ չեղան զենքը վայր դնել:

 Իդլիբի ազատագրման գործողությունն սկսելու և քաղաքն «Ջեբհաթ-ալ-Նուսրա»  խմբի ահաբեկիչների զավթումից փրկելու Սիրիայի բանակի և երկրի ղեկավարության կամքը այդ երկրի օրինական  իրավունքն է` երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Այս կամքը զգացվեց հատկապես Դարաա և Ղանիթրա նահանգներում, որոնք գտնվում են Սիրիայի հարավ-արևմուտքում: Արդյունքում, ահաբեկիչներն ու զինված խմբերը տեղափոխվեցին Իդլիբ: Ահաբեկիչներին Իդլիբ տեղափոխելիս Սիրիայի բանակի ու ղեկավարութան ռազմավարական նպատակն  ահաբեկչության դեմ պայքարում մի հատվածի վրա կենտրոնանալն էր: Եվ այսօր այս նպատակն իրականություն է դարձել: Սիրիայի բանակն արդեն սկսել է Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու գործողությունները:

Իդլիբն արևմտյան երկրների հարայ-հրոցում

Այն ժամանակվանից, երբ Սիրիայի բանակն սկսեց գործողություններն Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու նպատակով և զինված ուժ ուղարկեց նահանգի մերձակա շրջաններ, ԱՄՆ-ի ղեկավարությամբ, արևմտյան երկրները լայնածավալ հարայ-հրոց սկսեցին: Արևմտյան պետությունները հայտարարեցին, որ եթե Սիրիայի բանակն Իդլիբում օգտվի քիմիական զենքից, հարձակում կսկսեն Սիրիայի վրա:  Այս նախազգուշացումը հնչում է “Սպիտակ գլխարկավոր” անմամբ հայտնի խմբի գործողությունների շրջանակներում, որը գործուղվել է Իդլիբ: Սիրիայի ԱԳՆ Վալիդ Ալ Մոալլեմը հայտարարել է, որ Բրիտանիայի հատուկ ծառայություններն Ալ Նուսրա խմբի ահաբեկիչներին օգնել են, որպեսզի քիմիական զենք տեղափոխեն Իդլիբ նահանգի “Սպիտակ գլխարկավորների” հսկողության տակ գտնվող տարբեր շրջաններ: Նա նշել է, որ ահաբեկիչների նպատակն է  այս պաշարներից օգտվել` Իդլիբի գործողության ժամանակ խաղաղ բնակիչների վրա քիմիական հարձակում իրականացնելու համար և Սիրիայի կառավարությանը մեղադրել քիմիական հարձակում իրականացնելու մեջ:  

Ավելի վաղ, 2018թ ապրիլին, երբ Դամասկսի մերձակայքում գտնվող արևելյան Ղութան ազատագրվեց, ԱՄՆ-ն Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ Դումա շրջանում Սիրիայի բանակն օգտվել է քիմիական զենքից: Այդ պատճառաբանությամբ, այս երկրները հրթիռային հարձակում իրականացրեցին Սիրիայի վրա: Այս հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ միջազգային ուսումնասիրությունները, որոնք պետք է ապացուցեին, թե ով է Դումայում քիմիական զենք օգտագործել, չէին ավարտվել: Ամեն անգամ, երբ Սիրիայի բանակն ահաբեկիչների դեմ պայքարում որևէ հաջողություն է  արձանագրել, արևմտյան երկրները հորինել են որևէ սցենար` Սիրիայի վրա հարձակվելու համար: Եվ այսօր, երբ սկսվել է Իդլիբի ազատագրման գործողությունը, այդ սցենարը կրկնվում է: Հենց այս կապակցությամբ, լիբանանյան Ալ Մայադին հեռուստաալիքը, սետեմբերի 5-ին հայտարարեց. «Իդլիբ նահանգի Ջաշս օլ Շողուր քաղաքից մեզ հասած ինֆորմացիան վկայում է, որ քիմիական զենքերի օգտագործման ներկայացումն այս քաղաքում կսկվի, երբ ահաբեկիչների հրամանատարներն իրենց բարեկամներին ու հարազատներին դուրս  բերեն քաղաքից»: ՌԴ-ն Արևմուտքին զգուշացրել է այս սցենարի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, 2018թ օգոստոսի 30-ին ԱՄՆ-ն ին զգուշացրեց հեռու մնալ Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին ներկայացուցմից, քանի որ դա համարվում է խաղ կրակի հետ:

Սիրիայի ԱԳ նախարարի խոսքերով, ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները, փորձում են քիմիական զենքի օգտագործման պատրվակով հարձակվել Սիրիայի վրա: Սակայն այս բոլոր հակասիրիական սադրանքներով հանդերձ, այդ երկրի բանակն ու ղեկավարությունը շարունակում են քայլերը`առանց վարանելու, որպեսզի իսպառ մաքրագործեն Սիրիան ահաբեկիչներից: Սիրիան, հիմնվելով իր ներքին ուժի և Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ, հաջող գործունեություն է  ծավալել ահաբեկչության դեմ պայքարում, որը շարունակվում է մինչ օրս:

Քաղաքական վերլուծաբան Ղասան Յուսեֆը, սեպտեմբերի 5-ին Ռոսիա Ալ Յոմ ալիքին տված հարցազրույցում ասել է. «Իդլիբը Սիրիայի տարածքի մի մասն է և Սիրիայի կառավարությունն իրավունք ունի գործունեություն ծավալել դրա ազատագրման համար»: Սիրիան Իդլիբի ազատագրման գործողությունների համար նկատի է առել բոլոր հնարավորությունները: Իդլիբի 3 միլիոնանոց բնակչությունը Սիրիայի բանակին ու կառավարությանը ստիպել է այս նահանգում գործողություններն իրականացնել նվազագույն կորուստներով ու վնասներով: Նույնիսկ հայտարարվել է, որ Սիրիայի կառավարությունը քննարկում է Իդլիբի մաքրագործման ոչ ռազմական տարբերակը: Եվ այս տարբերակը հնարավոր է, եթե զինված ուժերը համագործակցեն: Միևնույն ժամանակ պարզ է, որ Իդլիբի մաքրագործումը հաստատ է և այս նպատակն ամեն դեպքում իրագործվելու է Սիրիայի բանակի ու կառավարության ջանքերով:

 Այս կապակցությամբ, լիբանանյան Ալ Բանա օրաթերթում տպագրված Վաֆիղ Էբրահիմի հոդվածում ասված է. «Իդլիբը գտնվում է  Սիրիայի կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ կառավարությունը կանի ամեն ինչ` քաղաքն ազատագրելու համար, առանց ուշադրություն դարձնելու ԱՄՆ-ի հայտարարություններին»:

Սակայն այսօր փորձ է արվում Դամասկոսի կառավարության նկատմամբ ճնշում գործադրել: Իսկ ԱՄՆ-ն իր նպատակին հասնելու համար, ունի Իդլիբի զինված ու ահաբեկչական խմբերի կարիքը: Վերջին օրերին Իդլիբի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները կարելի է  քննարկել մի քանի սցենարի շրջանակնեում: Ըստ երևույթին, նա փորձում է  փոփոխել Սիրիայում խաղի օրենքը: Սիրիական մի աղբյուր, չցանկանալով բացահայտվել,  Լիբանանի Ալ Ահդ գործակալությանն ասել է. «Սցենարներից մեկն այն է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է  չեզոքացնել Սիրիայում ՌԴ-ին , իր տնտեսական շահերի պահպանման և ամերիկյան ուժերին այդ երկրում հաստատելու նպատակով»:

Հաղորդավար, Իդլիբ` ահաբեկիչներին պաշտպանող վերջին հույսը

Իդլիբում ահաբեկիչների ներկայության շարունակությունը հարմար առիթ է ստեղծել ԱՄՆ-ի ու այն ուժերի համար, որոնք պաշտպանում են ահաբեկիչներին: Նրանք նպատակ ունեն իրականացնել իրենց անցած 7 տարիների չիրականացված նպատակները: Իդլիբում Սիրիայի բանակի գործողությունների նկատմամբ արևմտյան երկրների հակազդեցությունը կարելի է վերլուծել հենց այս տեսանկյունից: Այս կապակցությամբ, քաղաքական վերլուծաբան Ֆրանչեսկա Թոթուլոն, Սպուտնիկին տված հարցազրույցում ասել է. «Իդլիբը շատ կարևոր է ահաբեկիչների համար, քանի որ նրանց վերջին հանգրվանն է: Եթե Իդլիբն ազատագրվի, Սիրիան ի վերջո կազատարգվի ԻԼԻՊ-ի ու Ալ Նուսրայի ահաբեկիչներից»:

Ինչևէ, տարբեր սցենարներ են շրջանառվում իդլիբի վերաբերյալ: ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները փորձում են իրավիճակը փոխել հօգուտ իրենց: Սակայն նրանց հիմնական նպատակն է  թուլացնել սիրիական կողմի կամքը: ԱՄՆ-ն ավելի վաղ նույնպես նման փորձ է արել, սակայն ապարդյուն: Քանի դեռ տարածաշրջանային ու միջազգային խաղացողները ներկա են Սիրիայում, ԱՄՆ-ն չի կարողանալու իրավիճակը փոխել հօգուտ իրեն: Եվ այս շրջանակում հատկապես կարևոր է Իրան-ՌԴ-Թուրքիա համագործակցությունը` ուղղված Սիրիայի ճգնաժամի լուծմանն ու Իդլիբի գործողությունների կառավարմանը: Սիրիայի և Ասիայի արևմուտքի գալիք ուղղվածությունը սերտ կապի մեջ է Իդլիբում ահաբեկիչների գործողությունների ավարտի հետ: Եվ այն, ինչ այս գործընթացը տանում է դեպի որոշակի նպատակ, Իրան-ՌԴ-Թուրքիա եռկողմ համաձայնությունն է` Սիրիայի ճգնաժամի հարցով: Այդ իսկ պատճառով, այս օրերին, երբ Սիրիայի բանակը լրջորեն որոշել է Իդլիբն ազատագրել ահաբեկիչներից, հակաահաբեկչական և ահաբեկչությունը հովանավորող ուժերի միջև հարաբերություններն ավելի են սրվել:

Պիտակ