Նոյեմբեր 23, 2019 08:42 Asia/Tehran
  • Չինաստան. Միացյալ Նահանգները տարբեր երկրների ներքին հարցերին միջամտություններով, խաթարել է միջազգային համակարգը

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ուրբաթ օրը հայտարարել է, որ բացահայտորեն միջամտելով տարբեր երկրների ներքին գոծերին, ԱՄՆ-ը սպառնում է միջազգային համակարգին:

Հաստատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնը չի կարող խոչընդոտել Մոսկվա-Պեկին հարաբերությունների զարգացմանը, Գենգ Շուանգը հավելել է. «Երկու երկրների համագործակցություններն ավելի են զարգանալու»:

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ներկա դրությամբ, Չինաստանն ու Ռուսաստանը, որպես երկու հզոր ուժեր, աշխարհի խաղաղության, կայունության ու միջազգային արդարության պաշտպանության գործում, ունեն որոշակի պարտավորությունները:

Գենգ Շուանգը հավելել է. «Չինաստանի ու Ռուսատսանի միջև գոյություն ունեն ռազմավարական հարաբերություններ: Երկու երկրները շարունակելու են իրենց հարաբերությունների զարգացումը, պաշտպանելով գլոբալիզացիայի և բազմակոմանիության գործընթացը ողջ աշխարհում»:

ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ամենախոշոր երկիրն այլ երկրներին պատժամիջոցների ենթարկելու հարցում: Այս երկիրը մեծ թվով պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի դեմ:

 

Պիտակ