Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(9)
(last modified Tue, 03 Aug 2021 07:26:08 GMT )
Օգոստոս 03, 2021 11:56 Asia/Tehran

Հանուն բարձրյալի ,բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ:Այս հաղորդման ընթացքում նախ կանդրադառնանք Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների դիրքորոշումներին , այնուհետև այդ երկրի փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ միջազգային կառույցների և տարածաշրջանային դատարանների ներկայացրած զեկույցներին:Ընկերակցեք մեզ:

Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերին ատյանների և դրանց հիմնականը համարվող՝ Սահմանադրության մոտեցումը ,նման է էթնիկ,լեզվական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդ փաստաթղթերի մոտեցմանը: Թուրքիայի սահմանադրության մեջ այդ երկրի քաղաքական համակարգի մասին ներկայացված մեկնաբանության համաձայն, Թուրքիան  համարվում է աշխարհիկ, ժողովրդավարական և հանրապետական ​​երկիր :Օրինակ, Սահմանադրության 10-րդ հոդվածը նշում է, որ բոլոր քաղաքացիները հավասար են և  բացառվում է լեզվի, ռասայի, գույնի, սեռի, քաղաքական և կրոնական համոզմունքների հիման վրա որևէ  խտրականություն:Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածը հստակորեն շեշտադրում է դավանանքի ընտրության և կրոնական արարողություններին և ծեսերին մասնակցելու ազատությունը:Չնայած այդ երկրի  քաղաքացիների հավասարության վրա բազմիցս շեշտադրմանը, երբեմն խախտվում են կրոնական փոքրամասնությունների, այդ թվում ՝ ալևիների իրավունքները:Մինչդեռ  հույն ուղղափառ, հայ և հրեա փոքրամասնությունների իրավունքները, հակառակ  դրանց իրականացման թերություններին,ինչ-որ կերպ ընդունված են Թուրքիայի օրենսդրությունում,  սակայն ալևիների դեպքում դա այդպես չէ ։  Հույն ուղղափառ, հայ եւ հրեա փոքրամասնությունները օգտվում  են պետական  սուբսիդավորման նպաստներից , սակայն նման օգնություն չի  հատկացվում կրոնական փոքրամասնություններ՝ալևիներին ու յեզդիներին:

(Ալևիների կոտորածը և աքսորը 1937-ից 1938-ի ընթացքում)

Թուրքիայում, կրոնական փոքրամասնությունները, իմասնավորի՝ ալևիները , որոնք նպաստել են Աթաթուրքի հաղթանակներին, միշտ աջակցել են աշխարհիկ և ոչ սունի հոսանքներին, քանզի նրանք միշտ մտահոգվել են իշխող համակարգի կողմից դիտվեն ,որպես աղանդավորներ  : Կրոնական փոքրամասնությունների,այդ թվում ալևիների և քրիստոնյաների  դառը փորձը հաստատում է նման գործընթաց: Ալևիականությունը, Թուրքիայի կարևոր կրոնական հոսանքներից մեկն է, և սուննիներից հետո այն համարվում  է այդ երկրի  ժողովրդի երկրորդ կրոնը:Թուրքիայի Ալևիները  ճնշումներից ու վտարումից ապահով մնալու համար ,տարիներ շարունակ  գերադասել են բնակվել  քիչ բնակչություն ունեցող և  գյուղական տարածքներում ,և այդ պատճառով նրանց Խմբակային  մշակույթը մասամբ շարունակվում է ավանդաբար:

Օսմանցիների իշխանության շրջանում ,ալևիների պատմական փորձառությունը ,նրանց ստիպել է հովանավորել յուրաքանչյուր ոչ կրոնական և ոչ սունիական հիմունքներով կուսակցությանը ,նույնիսկ ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և մինչև օրս այս կուսակցությունը հզոր դիրք է վայելում ալևիների մոտ: Սիվաս քաղաքում 1993 թվականի հուլիսի 2-ին, ալևիների դեմ իրականացած կոտորածը այն աղետներից  էր ,որը ձեռնարկեցին   Թուրքիայի ծայրահեղականներն ու անջատականները:Արսալան Թաբրիզին «Թուրքիայի ալևիները, ճնշված փոքրամսնություն»խորագրով հոդվածում գրել է.«Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով, ի մասնավորի Ռեջեբ Թայիբ Էրդողանի ժամանակ ,ջանքեր իգործ դրվեցին ,որպեսզի  ալևիները դրական մոտեցում դրսևորեն   այս կուսակցության նկատմամբ  ,սակայն թվում է ,որ դեռևս ավանդական ձևով չեն վստահում «Արդարաություն և զարգացում»կուսակցության պես պահպանողական ու ավանդական կուսակցություններին:2009 թվականին, Արդարություն և զարգացում կուսակցությունը մի նախագիծ ներկայացրեց Ալևի համայնքի պահանջների մասին քննարկումներ անցկացնելու և նրանց դժվարություններին վերահասու լինելու համար: Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամը լինելով ,ուսումնական արհեստանոցները կազմակերպվեցին ալևիական կազմակերպությունների ,NGO-ների և համալսարանականների մասնակցությամբ,սակայն այս արհեստանոցները մնացին ապարդյուն: 2011 թվականից իվեր Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ աղանդավորական  ընթացքի ակտիվացումից  հետո,ալևիների խնդիրների կարգավորման համար «Արդարություն և զարգացում  »իշխող կուսակցության խոստումներից և ոչ մեկը չիրականացավ : Այս ժամանակահատվածում, Անկարայի կառավարության որոշ գործողությունները, ինչպիսիք են՝ Ստամբուլի երրորդ կամրջի անվանակոչումը, Սուլթան Սալիմ Յովուզի անունով , որը պատմության մեջ հայտնի է ալևիների սպանության առումով ,խիստ դժգոհություն և սարսափ առաջացրեց ալևիների մոտ: 

Թուրքիայի ալևիները մեծ հարգանք են տածում իմամ Ալիի նկատմամբ

Ալևիներից բացի ,Թուրքիայի հայ փոքրամասնությունը ևս պատմության ընթացքում խիստ բռնությունների ,նվաստացման ու անարգանքի են ենթարկվել, Թուրքիային իշխող համակարգերի միջոցով և այսօր ևս Արդարություն ու զարգացում  իշխող կառավարությունը ,հակառակ որոշ կարգախոսների, հրաժարվել է վերադարձնել հայերի պատմական իրավունքները: 

2011-ից 2013 թվականներին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա.վեհափառ հայրապետը ,առանձին գրություններ  հղելով Ռեջեբ Թայիբ Էրդողանին ,ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր , պահանջել է  վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսարանին պատկանող տարածքները ,որը սակայն մնաց անպատասխան: Հաջորդ փուլում խնդիրը արծարծվեց Թուրքիայի Սահմանադրական դատարանում ,սակայն այս դատարանը ևս հրաժարվեց հայցին ընթացք տալ: Իրանում լույս տեսնող «ԱԼԻՔ» հայկական օրաթերթի համաձայն՝ օսմանական կայսրության օրոք Կիլիկիո կաթողիկոսարանը  աշխատում էր, որպես անկախ եկեղեցի:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի և տարածաշրջանային կառույցների ,ինչպես՝Եվրահանձնաժողովի զեկույցներում և մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում ,բազմիցս է քննադատվել Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների ,այդ թվում՝ ալևիների, հույների և հայերի կարգավիճակները: Մի շարք զեկույցներում շեշտվել է ,որ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումը ,համարվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական գործելաոճը: Ինչպես օրինակ՝ Եվրահանձնաժողովի 2014-ի զեկույցում  ակնարկվել է Թուրքիայի ԶԼՄ-ներում ,հայերի և այլ քրիստոնյաների ,նաև քուրդերի դեմ ռասիստական նյութերի հրապարակման ,ալևիների դեմ կրոնական ու լեզվական խտրականության ,քրիստոնյաների դեմ զզվանքի հետևանքով ոճրագործությունների ,քրիստոնեական եկեղեցիների դեմ հարձակման և Թուրքիայի դասագրքերում փոքրամասնությունների դեմ խտրական հարցերի արծարծմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  ևս Թուրքիային առնչվող դատական գործերի մեծ մասը, քուրդ փոքրամասնությունից  հետո առնչվում են  ալևի փոքրամասնությանը ,որոնցից երկուսին կանդրադառնանք: Մարդու իրավունքների եվրոպական ատյանը դատարանն ալևիների ձևակերպած դատական հայցին ,որն առնչվում է 2014-ին «կրոնական ուսուցումներին ալևիների պարտադիր մասնակցությանը »Թուրքիայից պահանջվել է պետական դպրոցների դասացուցակից հանել կրոնական  ուսուցումը ,որպես պարտադիր առարկա: 

Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի  համոզմամբ ,Թուրքիայի դպրոցներում պարտադիր կրոնական դասընթացները ,խախտում են ուսուցման իրավունքի բնագավառում մարդու իրավունքների Եվրահանձնաժողովի կետերից մեկը: Դատարանը դիմել է Անկարայի կառավարությանը ,որպեսզի ուսուցման փոխարինող նոր համակարգ  հաստատի ,ըստ որի աշակերտները պարտավոր չլինեն նման դասընթացներ  անցկացնել:  Թուրքիայի ուսուցման համակարգի համաձայն, Թուրքիայի օրենքով պաշտոնապես ճանաչված երկու կրոններ՝ քրիստոնյա և հրեա աշակերտները միայն իրավունք ունեն չմասնակցել Թուրքիայի պետական դպրոցների կրոնական դասաժամերին: Թուրքիան ,որպես Եվրախորհրդի անդամ ,պարտավոր է ընդունել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավճիռը և գործադրել այն ,սակայն Անկարան հրաժարվել է գործադրել այդ դատավճիռը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բացի «Կրոնական ուսուցումներում պարտադիր մասնակցության ալևիների բողոքի»դատական գործից ,ալևիներին կապված մշակութային և ուսումնական հիմնադրամի 2010-ի ներկայացրած բողոքի հիմամբ ,2016-ի ապրիլի 26-ին արձակած վճիռով հայտարարեց ,որ Թուրքիան խտրական մոտեցում է դրսևորում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ : Այդ խտրականություններից են ՝աղոթատեղիները  պաշտոնապես չճանաչելը և կառավարության կողմից այդ սրբավայրերի կոմունալ վճարումները չկատարելը։

Թուրքիայում իսլամամետ  ​​հոսանքը ներկայումս ճանաչվում է երկու կուսակցություններով՝Արդարություն և զարգացում  կուսակցության, որպես իշխող կուսակցություն և Բարօրություն կուսակցությունը,որպես ընդդիմություն:Մինչդեռ «Արդարություն և զարգացում»կուսակցության երկրորդ շրջանի գործելաոճը ազդված է  կրոնական փոքրամասնությունների նկատմամբ աղանդավորական մոտեցմամբ ,«Բարօրություն»իսլամամետ հոսանքը շեշտում է Թուրքիայի Սահմանադրության մեջ եղբայրությունն ու հավասարությունը և , այդ երկրում կրոնական փոքրամասնությունների հիմնական ազատությունների ու իրավունքների հարգումը։ 

Ալևի կրոնական փոքրամասնությունից բացի ,հայ և հույն կրոնական փոքրամասնությունները ևս անգամներ մարդու իրավունքների եվրոպական դատարանին բողոքել են Թուրքիայի վերաբերմունքի կապակցությամբ:«Politics First»պարբերաթերթի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադո փոլոսը համոզված է ,որ Թուրքիան  կրոնական փոքրամասնությունների հարցով միջազգային օրենքները և մարդու իրավունքները գլխավոր խախտողներից է:Նրա խոսքով ՝ Թուրքիան բռնագրավելով Կիպրոսի հյուսիսային տարածքը և հույն բնակիչների դեմ էթնիկ զտում իրականացնելով և Կիպրոսի այսդ հատվածում ոչնչացնելով հունական մշակույթը ,խախտել է միջազգային օրենքները»:

Հատկանշական է ,որ Իրաքի եզդիների դեմ ԻԼԻՊ-ի ոճրագործությունների ժամանակ ,Թուրքիան հրաժարվեց ազդեցիկ քայլեր կիրառել ,որը վկայում է եզդիների նկատմամբ Անկարայի գործելաոճի մասին:

Սա այն պայմաններում է ,երբ «Արդարություն և զարգացում »կուսակցության օրոք ,ավելի է բարելավվել որոշ փոքրմասնությունների,իշարս հրեաների իրավիճակը: Այս բոլոր պարագաները ապացուցում են ,որ Թուրքիայի կառավարությունը ,ի բացառյալ հրեաների ,բոլոր այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցում է դրսևորում և խախտում է նրանց իրավունքը մշակութային,ուսումնական ,կրոնական ,տնտեսական ու քաղաքական բնագավառներում:

Հարգելի ունկնդիրներ ավարտեցինք այսօրվա հաղորդումը:Հաջորդ  թողարկման ընթացքում քննարկելու ենք  Թուրքիայում էթնիկ , ռասայական, լեզվական, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների իրականացման կամ խախտման ոլորտներն ու օրինակները `հիմնվելով փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերի վրա։ Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: